Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 79-Ն
Տիպ
Համատեղ որոշում
Тип
Исходный акт (11.06.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.06.01/18(587).1 Հոդ.189.1
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
31.03.2017
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
06.04.2017
Дата вступления в силу
11.06.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 մայիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 05017196

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

31 մարտի 2017 թվականի
թիվ 79-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

4 մայիսի 2017 թ.
 N 197-Ն


 
 Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1030-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված ապահովագրության ուղիղ հատուցումների համակարգին անցումը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածը, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը որոշում են.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 314-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 328-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 793-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1030-Ն հրամանով հաստատված Հավելված 1-ում (այսուհետ` Հավելված 1) և Հավելված 2-ում (այսուհետ` Հավելված 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելված 1-ում՝ «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան» աղյուսակի.

ա. 103-րդ կետում «կանխավճարային» բառից հետո լրացնել «և այլ» բառերը,

բ. 103-րդ կետը 1030 ենթակետից հետո լրացնել «1031 «Ստացվելիք գումարներ ապահովագրական ընկերություններից ուղիղ հատուցումների գծով»» ենթակետով,

գ. 300-րդ կետը 3004 ենթակետից հետո լրացնել «3005 «Վճարվելիք գումարներ ապահովագրական ընկերություններին ուղիղ հատուցումների գծով»» ենթակետով,

ե. 309-րդ կետում և 3090-րդ, 3091-րդ, 3092-րդ ենթակետերում հանել «և փոխանցվելիք» բառերը,

դ. 309-րդ կետը 3092 ենթակետից հետո լրացնել «3093 «Վճարվելիք գումարներ ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին ուղիղ հատուցումների գծով», 3094 «Վճարվելիք գումարներ առևտրային կազմակերպություններին ուղիղ հատուցումների գծով» և 3095 «Վճարվելիք գումարներ ոչ առևտրային կազմակերպություններին ուղիղ հատուցումների գծով»» ենթակետերով,

ե. 607-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «607 «Ապագա ժամանակաշրջանի եկամուտներ»»,

զ. 609-րդ կետը 6090 ենթակետից հետո լրացնել «6091 «Եկամուտներ ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում»» ենթակետով,

է. 707-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «707 «Ապագա ժամանակաշրջանի ծախսեր»»,

ը. 709-րդ կետը 7090 ենթակետից հետո լրացնել «7091 «Ծախսեր ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում»» ենթակետով:

2) Հավելված 2-ի՝

ա. Բաժին 10-11-ից հանել «118 «Ստացվելիք այլ գումարներ ապահովագրության գծով»» բառերը,

բ. Բաժին 10-11-ում «103 «Ապահովագրության գծով կանխավճարային գումարներ»» ենթաբաժնի անվանման մեջ «կանխավճարային» բառից հետո լրացնել «և այլ» բառերը,

գ. Ենթաբաժին 103-ի վերնագիրը «կանխավճարային» բառից հետո լրացնել «և այլ» բառերով,

դ. Ենթաբաժին 103-ը առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1031 «Ստացվելիք գումարներ ապահովագրական ընկերություններից ուղիղ հատուցումների գծով» - հաշիվը դեբետագրվում է ապահովադիրներին ուղիղ հատուցումների գծով վճարում և կարգավորման ծախսեր կատարելիս և կրեդիտագրվում է ապահովագրական ընկերություններից հետ ստացման դեպքում, ինչպես նաև ճշգրտվում է վերջնահաշվարկի արդյունքում:

Ուղիղ հատուցումների գծով վճարած գումարով՝

Դտ-1031

Կտ-3093 (3094, 3095)

Ուղիղ հատուցումների գծով կարգավորման ծախսեր կատարելիս

Դտ-1031

Կտ-372 ենթաբաժնի համապատասխան հաշիվներ

Վերջնահաշվարկի արդյունքում ճշգրտման գումարով՝

Դտ-1031

Կտ-6091

Կամ

Դտ-7091

Կտ-1031

Դրամական միջոցների հետ ստացման դեպքում`

Դտ-Դրամական միջոցներ,

Կտ- 1031»,

ե. Ենթաբաժին 121-ում «Դտ-1201» պարբերությունը փոխարինել «Դտ-1211» պարբերությամբ,

զ. Բաժին 14-ում «համբարյան» բառը փոխարինել «համաձայն» բառով,

է. Ենթաբաժին 300-ը առաջին պարբերությունում «գումարները» բառից հետո լրացնել «, ուղիղ հատուցումների գծով վճարվելիք գումարները» բառերով,

ը. Ենթաբաժին 300-ը «Կտ-Դրամական միջոցներ» պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3005 «Վճարվելիք գումարներ ապահովագրական ընկերություններին ուղիղ հատուցումների գծով» - հաշիվը կրեդիտագրվում է այլ ապահովագրական ընկերության կողմից տվյալ ապահովագրական ընկերության հատուցումների և կարգավորման ծախսերի գծով վճարում կատարելիս և դեբետագրվում է գումարների վերադարձման դեպքում, ինչպես նաև ճշգրտվում է վերջնահաշվարկի արդյունքում:

Ուղիղ հատուցումների գծով վճարած գումարով՝

Դտ-300 ենթաբաժնի համապատասխան հաշիվ

Կտ-3005

Կարգավորման ծախսերի գծով վճարած գումարով՝

Դտ-համապատասխան ծախսային հաշիվ

Կտ-3005

Վերջնահաշվարկի արդյունքում ճշգրտման գումարով՝

Դտ-3005

Կտ-6091

Կամ

Դտ-7091

Կտ-3005

Դրամական միջոցների վերադարձման դեպքում`

Դտ- 3005

Կտ-Դրամական միջոցներ:»,

թ. Ենթաբաժին 306-ում «ՖՄՀՍ4-իս» բառերը փոխարինել «ՖՀՄՍ4-ի» բառերով,

ժ. Ենթաբաժին 309-ը «նախատեսված են» բառից հետո լրացնել «ուղիղ հատուցումների գծով ապահովադիրներին վճարվելիք գումարների, ինչպես նաև» բառերով,

ժա. Ենթաբաժին 309-ը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ուղիղ հատուցումների գծով վճարվելիք գումարների չափով ձևակերպվում է.

Դտ-1031

Կտ-3093(3094, 3095)

 Վճարելիս.

Դտ-3093(3094, 3095)

Կտ-Դրամական միջոցներ:»,

ժբ. Բաժին 60-ում «607 «Եկամուտներ ապագա ժամանակաշրջանի եկամուտների գծով»» բառերը փոխարինել «607 «Ապագա ժամանակաշրջանի եկամուտներ»» բառերով,

ժգ. Ենթաբաժին 609-ը «նախատեսված են» բառից հետո լրացնել «ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում առաջացած եկամուտների, ինչպես նաև» բառերով,

ժդ. Ենթաբաժին 609-ը «համար:» բառից հետո լրացնել 6091 պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«6091 «Եկամուտներ ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում» - այս հաշիվը նախատեսված է ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում եկամուտների հաշվարկման համար:

Վերջնահաշվարկի արդյունքների և ստացվելիք գումարների դրական տարբերության գումարով ձևակերպվում է.

Դտ-1031

Կտ-6091

Վճարվելիք գումարների և վերջնահաշվարկի արդյունքների դրական տարբերության գումարով ձևակերպվում է.

Դտ-3005

Կտ-6091:»,

ժե. Բաժին 70-ում «707 «Ծախսեր ապագա ժամանակաշրջանի ծախսերի գծով»» բառերը փոխարինել «707 «Ապագա ժամանակաշրջանի ծախսեր»» բառերով,

ժզ. Բաժին 70-ը Ենթաբաժին 706-ից հետո լրացնել նոր Ենթաբաժնով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Ենթաբաժին 709

«Վճարվելիք և փոխանցվելիք այլ գումարների գծով ծախսեր»

 

Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում առաջացած ծախսերի, ինչպես նաև ապահովագրական գործունեության գծով այլ ծախսերի հաշվառման համար:

7091 «Ծախսեր ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում» - այս հաշիվը նախատեսված է ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում ծախսերի հաշվարկման համար:

Վերջնահաշվարկի արդյունքների և ստացվելիք գումարների բացասական տարբերության գումարով ձևակերպվում է.

Դտ-7091

Կտ-1031

Վճարվելիք գումարների և վերջնահաշվարկի արդյունքների բացասական տարբերության գումարով ձևակերպվում է.

Դտ-7091

Կտ-3005:»,

ժէ. Բաժին 76-ի առաջին պարբերությունը «762 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր»,» բառերից հետո լրացնել «763 «Կորուստներ այլ համապարփակ եկամտի հակադարձումից»,» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2017 թ. ապրիլի 6

Երևան


Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար

Վ. Արամյան

 

2017 թ. մայիսի 4
      Երևան