«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
26 հունիսի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 32202102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
5 հունիսի 2002 թ. |
N 381-Կ «Ա» |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը և Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15 N 532 որոշման պահանջներով.
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման վկայականների ձևերը (կցվում են):
2. Վկայականների ձևերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն գրանցման:
3. Կոմիտեի կողմից նախկինում տրված անշարժ գույքի գնահատման և ռիելթորական մասնագիտացումների գծով դասընթացների ավարտական որակավորման վկայականները պահպանում են իրենց իրավական ուժը:
4. Հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովների նախագահներ Ս. Խաչատրյանի և Հ. Մարտիրոսյանի, «Ուսումնամեթոդական կենտրոն» ստորաբաժանման տնօրեն Ա. Ռուբենյանի վրա:
5. Հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Հովակիմյանի վրա:
Կոմիտեի նախագահ |
Մ. Վարդանյան |
|
(ձևը փոփ. 12.01.04 N 2-Ն)
(անշարժ գույքի գնահատողի վկայականի ձևը փոփ. 12.01.04 N 2-Ն, ուժը կորցրել է 11.09.06 N 06-387-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.06.2011, N 128-Ն | 26.08.2011, N 381-Կ «Ա» | |
11.09.2006, N 06-387-Ն | 26.10.2006, N 381-Կ «Ա» | |
12.01.2004, N 2-Ն | 26.02.2004, N 381-Կ «Ա» |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|