Գլխավոր տեղեկություն
Номер
N 252-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.04.2007-27.03.2008)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.04.02/10(250) Հոդ.168
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата принятия
07.03.2007
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
07.03.2007
Дата вступления в силу
12.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.03.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11807138

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

7 մարտի 2007 թ.
ք. Երևան

N 252-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 930-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «զ» կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունը և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 28-րդ կետով սահմանված «Համայնքի բյուջեի կատարման վերաբերյալ» հաշվետվության օրինակելի ձև Հ-11-ի «Համայնքի բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ» հաշվետվության «2. ՏՈՒՐՔԵՐ» բաժնի «2.2. Տեղական տուրքեր» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

050

2.2. Տեղական տուրքեր`
(տող051+ տող061 + տող062 + տող063 + տող066 + տող070 + տող076 + տող077 + տող082 + տող083 + տող084),

    X     X     X
051 այդ թվում`
ա) Համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական)  շինարարության (տեղադրման) թույլտվության համար (տող052 + տող058),
    X     X     X
052 այդ թվում`
աա) Հիմնական շինությունների համար (տող053 + տող054),
    X     X     X
053

որից`
-  մինչև 300 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող և հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

    X     X     X
054 - 053-րդ տողում չնախատեսված օբյեկտների համար (տող055 + տող056 + տող057),     X     X     X
055 այդ թվում`
- 201-ից մինչև 500 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար
    X     X     X
056 - 501-ից մինչև 1000 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար     X     X     X
057 - 1001 և ավելի քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար     X     X     X
058 աբ) Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար  (տող 059+տող 060),     X     X     X
059  - մինչև 20 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար     X     X     X
060  - 20 և ավելի քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար     X     X     X
061

բ) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքներ (բացառությամբ
ՀՀ օրենսդրւթյամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) կատարելու թույլտվության համար

                 
062 գ) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների  քանդման թույլտվության համար     X     X     X
063 դ) Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար (տող 064+ տող 065),     X     X     X
064 այդ թվում
- հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում
    X     X     X
065 - ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում     X     X     X
066 ե) Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար (տող 067 + տող068 +տող069),     X     X     X
067 այդ թվում
- գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար
    X     X     X
068 - գյուղատնտեսական մթերքի համար     X     X     X
069 - այլ ապրանքների (այդ թվում` ոգելից խմիչքի և/կամ ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար     X     X     X
070 զ) Համայնքի տարածքում խաղատները, շահումով խաղերը, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար (տող071 + տող072 +տող073 +տող074 +տող075),     X     X     X
071 այդ թվում
- խաղատների համար
    X     X     X
072 - շահումով խաղերի կազմակերպման համար     X     X     X
073 - հանրային սննդի օբյեկտների համար     X     X     X
074 - բաղնիքների (սաունաների) համար     X     X     X
075 - զվարճանքի օբյեկտների համար     X     X     X
076 է) Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար     X     X     X
077  ը) Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար (տող078+ տող079+ տող080+ տող081),   X     X     X  
078

այդ թվում
- ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

    X     X     X
079 - թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս)  արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար     X     X     X
080 - այլ արտաքին գովազդի համար     X     X     X
081 - դատարկ գովազդային վահանակների համար     X     X     X
082 թ) Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար     X     X     X
 083 ժ) Համայնքի տարածքում (բացառությամբ
թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար
  X     X     X  
084 ի) Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար     X     X     X

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 7-րդ կետի 4) ենթակետի համաձայն ներկայացվող օրինակելի ձև Հ-3 հաշվետվության լրացման պահանջների 7-րդ կետում (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի N 1184-Ն հրամանի խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

ա) «7» թվարկումը փոխարինել «8» թվարկմամբ,

բ) «Եթե» բառից հետո լրացնել «պետական» բառը:

 

Նախարար

Վ. Խաչատրյան