Գլխավոր տեղեկություն
Номер
N 862-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.08.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.09.01/22(231)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
01.08.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
01.08.2006
Дата вступления в силу
02.08.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

1 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան

N 862-Ա

 Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱԶԱ-ԱՆՈՒՇԿԱ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Ազա-Անուշկա» ՍՊԸ-ին 2005 թվականի նոյեմբերի 9-ին տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Կ-XX- 000758 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ` Մ. Ղազարյանին.

2.1 Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2 «Ազա-Անուշկա» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար` Ն. Դավիդյան