Գլխավոր տեղեկություն
Номер
N 1424-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.01.15/2(320)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
08.12.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
08.12.2006
Дата вступления в силу
09.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

8 դեկտեմբերի 2006 թվականի N 1424-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Սառնաղբյուրի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Սառնաղբյուրի առողջության կենտրոն» ՓԲԸ-ին 2003 թվականի սեպտեմբերի 22-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ - XX- 000264 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Սառնաղբյուրի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան