«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10605472
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 նոյեմբերի 2005 թ. |
N 217-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԽՈՏԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵՎ ԽՈՏԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի օգոստոսի 30-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 668-Ա որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ կետին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
ա) գյուղատնտեսական տեխնիկան խոտան ճանաչելու չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի,
բ) գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման և խոտանման դեպքում տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի վերադարձման դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Վ. Ղուշչյանին՝
յոթնօրյա ժամկետում սույն հրամանը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համաձայն՝ ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Միքայելյանին։
Նախարար |
Դ. Լոքյան |
Հավելված N 1 |
Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԽՈՏԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ
Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված տրակտորների, ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների, տրակտորային կցասայլերի և ինքնագնաց շասսիների (այսուհետ՝ գյուղատնտեսական տեխնիկա) խոտանման չափանիշները.
1. Գյուղատնտեսական տեխնիկան խոտանվում է, եթե՝
ա) այն հետագա շահագործման համար ոչ պիտանի է դարձել ֆիզիկական մաշվածության, վթարների, տարերային աղետների, շահագործման նորմալ պայմանների խախտման և նմանատիպ այլ պատճառներով,
բ) դրա հետագա օգտագործումը, իրացումը կամ օտարումը անհնար է կամ տնտեսապես աննպատակահարմար է,
գ) գյուղատնտեսական տեխնիկայից բացակայում են կամ ենթակա չեն վերանորոգման շարժիչը, փոխանցման տուփը, առջևի կամ հետին կամրջակները, խցիկը, կախովի սարքավորումները։
2. Խոտանված գյուղատնտեսական տեխնիկան սահմանված կարգով հանվում է հաշվառումից։
Հավելված N 2 |
Ձև
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությանը
Սեփականատեր_____________________________________________ - ից
անուն, ազգանուն, հայրանուն կամ կազմակերպության անվանումը
Բնակավայրը կամ գտնվելու վայրը ____________________________________
__________________________________________________________
Դ Ի Մ ՈՒ Մ
գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման ԵՎ խոտանման դեպքում տեխնիկական վկայագրի ԵՎ պետական համարանիշի վերադարձման
Խնդրում եմ հանել հաշվառումից հետագա շահագործման համար ոչ պիտանի խոտանման կամ ոչնչացման ենթակա գյուղատնտեսական տեխնիկան և ընդունել տեխնիկական վկայագիրն ու պետական համարանիշը
Գյուղատնտեսական տեխնիկայի տվյալները
Մեքենայի տեսակը __________________Մակնիշը _______________________
Արտադրության տարեթիվը_____________ Շարժիչի համարը__________________
Գործարանային համարը _______________ Պետական համարանիշը _____________
Տեխնիկական վկայագիրը ___________________________________________
(սերիա, համար)
Դիմումին կից ներկայացնում եմ՝
ա) տեխնիկական վկայագիրը__________________________________
(սերիա, համար)
բ) պետական համարանիշը __________________________________
(սերիա, համար)
գ)______________________
____ ______________200__ թ. Սեփականատեր կամ լիազորված անձ____________
Հանձնվել է՝ պետական համարանիշ՝ ____________________________
ստորագրություն
(սերիա, համար)
տեխնիկական վկայագիր՝ _________________________
(սերիա, համար)
_____ _____________200__թ. Տեսուչ՝ ___________________ ստորագրություն