Գլխավոր տեղեկություն
Номер
N 30-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.03.01/7(247) Հոդ.101
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
15.02.2007
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
15.02.2007
Дата вступления в силу
11.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11607079

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

15 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 30-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԸ` ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇՈՎ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԲԱՑԻԿԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.

2007 թվականի մարտի 12-ից գործողության մեջ դնել փոստային վճարման պետական նշանը` Բանակի օրվան նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 15-ԱՄՅԱԿԸ. ՀԱՅԱՍՏԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» նամականիշով միակողմանի բացիկը` սահմանելով անվանագինը 85 դրամ, տպաքանակը` 3000 հատ: 

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`
Ա. Մանուկյան