Գլխավոր տեղեկություն
Номер
N 171-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.12.01/28(237) Հոդ.429
Принят
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Дата принятия
23.10.2006
Подписан
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Дата подписания
23.10.2006
Дата вступления в силу
11.12.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32006380

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

23 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 171-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 87-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 03.07.2003 թ. N 87-Ն որոշման 46-րդ կետով.

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2003 թվականի ապրիլի 28-ի «Աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգը հաստատելու մասին» N 87-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

ա) Աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգի (հավելվածի) 5-րդ կետի առաջին պարբերությունը «(այսուհետ՝ ԻԿԱՕ)» բառերից հետո լրացնել «Հավելվածներ 4, 15» բառերով, այնուհետև ըստ տեքստի,

բ) հավելվածի 5-րդ կետը լրացնել նոր 7-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«7) աերոնավիգացիոն քարտեզներ՝

ա) աերոդրոմային խոչընդոտների քարտեզ A ձևի,

բ) տարածքային քարտեզ՝ ճշգրիտ վայրէջքի համար,

գ) երթուղային քարտեզ,

դ) շրջանային քարտեզ,

ե) սարքավորումներով իրականացվող մեկնման քարտեզ,

զ) սարքավորումներով իրականացվող ժամանման քարտեզ,

է) սարքավորումներով իրականացվող վայրէջքի քարտեզ,

ը) վիզուալ կերպով իրականացվող վայրէջքի քարտեզ,

թ) աերոդրոմային քարտեզ,

ժ) աերոդրոմային երթևեկության քարտեզ,

ի) օդանավերի կայանատեղերի քարտեզ,

լ) մինիմում բացարձակ բարձրության ռադարային քարտեզ»։

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Գլխավոր վարչության պետ` Ա. Մովսեսյան