Գլխավոր տեղեկություն
Номер
N 910-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.12.15/30(239) Հոդ.444
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
14.11.2006
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
14.11.2006
Дата вступления в силу
25.12.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11006390

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 նոյեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 910-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 740-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  
Հրամայում եմ՝

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թ. սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու մասին» N 740-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը (հավելված).

1. Գիտության և հետբուհական կրթության վարչությանը (պետ՝ Ա. Քոսյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ՝ Մ. Գրիգորյան)՝ սույն հրամանը 3-օրյա ժամկետում ներկայացնել պետական գրանցման՝ ՀՀ արդարադատության նախարարություն:

2. Գիտության և հետբուհական կրթության վարչությանը (պետ՝ Ա. Քոսյան)՝ գրանցումից հետո 5-օրյա ժամկետում կարգի մասին տեղեկացնել բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար պրն Ա. Ավետիսյանին:

ՀՀ կրթության և գիտության
նախարար`
L. Մկրտչյան

Հավելված
ՀՀ կրթության և գիտության նախարարի
2006 թ. նոյեմբերի 14-ի
N 910-Ն հրամանի

ՀՀ կրթության ԵՎ Գիտության նախարարի 2006 թ. սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու մասին» N 740-Ն հրամանում կատարել հետԵՎյալ փոփոխությունները ԵՎ լրացումը

1. Կարգի 2.2 և 3.4 կետերում «Test DaF» բառը փոխարինել «on DaF» բառով:

2. Կարգի 3.4 կետում «DAADE» բառը փոխարինել «DAAD» բառով:

3. 3.5 կետում «Երևանի պետական համալսարանի հաշվիչ կենտրոնը» բառերից հետո լրացնել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան» բառերը: