«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007032
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 հունվարի 2007 թ. |
N 117-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԼՎԱՑՈՂ ԵՎ ՄԱՔՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԼՎԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ԻՐԱՑՄԱՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2-III-8.2-2 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման նպատակով, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից և մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող և մաքրող միջոցների (լվացող միջոցներ) արտադրությանը, իրացմանը և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող և մաքրող միջոցների (լվացող միջոցների) արտադրությանը, իրացմանը և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-8.2-2 սանիտարական կանոնները և նորմերը (Հավելված 1):
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Հավելված 1 |
ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԼՎԱՑՈՂ ԵՎ ՄԱՔՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԼՎԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ԻՐԱՑՄԱՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Սանիտարական կանոններ և նորմեր N 2-III-8.2-2
1. Կիրառման ոլորտը
1.1 Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանում են մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող և մաքրող միջոցների (այսուհետ` լվացող միջոցներ) արտադրությանը, հումքին, նյութերին, ռեակտիվներին, աշխատողների աշխատանքային պայմաններին և անձնական հիգիենային, ինչպես նաև արտադրանքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:
1.2 Սույն սանիտարական կանոնների պահանջները տարածվում են լվացող միջոցներ արտադրող, իրացնող կամ ներկրող բոլոր կազմակերպությունների վրա` անկախ սեփականության ձևից:
2. Ընդհանուր դրույթներ
2.1 Լվացող միջոցներ արտադրող, իրացնող կամ ներկրող յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ պատասխանատվություն է կրում դրանց որակի և սպառողի առողջության անվտանգության համար և երաշխավորում է դրանց համապատասխանությունը սույն սանիտարական կանոնների և նորմատիվային այլ փաստաթղթերի (ԳՕՍՏ-երի, տեխնիկական պայմանների, տեխնիկական կանոնակարգի և այլն) պահանջներին:
2.2 Լվացող միջոցների արտադրանքի անվտանգությունը հավաստվում է հիգիենիկ փորձաքննության հիման վրա Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` ՊՀՀՏ) մարմինների կողմից տրվող հիգիենիկ դրական եզրակացությամբ:
2.3 Լվացող միջոցների արտադրության համար նախատեսված նոր տեխնոլոգիաները, հումքը և նյութերը, համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին օրենքի N 15 հոդվածի, թույլատրվում է արտադրության մեջ ներդնել և կիրառել միայն սանիտարական կանոններին դրանց համապատասխանության մասին ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության մարմինների կողմից տրված հիգիենիկ եզրակացության առկայության դեպքում:
2.4 Եթե հիգիենիկ փորձաքննության արդյունքներով լվացող միջոցը ճանաչվել է մարդու առողջության և կյանքի համար վտանգավոր` Առողջապահության նախարարության ՊՀՀ տեսչության մարմինների կողմից ընդունվում է որոշում դրանց արտադրությունը, կիրառումը, իրացումը կասեցնելու մասին («Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» 15.08.02թ. N 1316-Ն ՀՀ կառավարության որոշում, 8-րդ կետի զ/ ենթակետ):
3. Լվացող միջոցներ արտադրող կազմակերպության կառուցվածքին, արտադրական սենքերի միկրոկլիմային, լուսավորությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ
3.1 Լվացող միջոցներ արտադրող կազմակերպությունների սանիտարական պահպանման գոտուն, սենքերին, կառույցներին ներկայացվող ծավալահատակագծային և կառուցվածքային հիգիենիկ պահանջները սահմանվում են համաձայն «Արտադրական կազմակերպությունների նախագծման» 245-71 ՍՆ սանիտարական նորմերի (հաստատված ՀՀ քաղաքաշինության նախարարության 01.10.01թ. N 82 հրամանով, պետ. գրանցում N 11701172) պահանջների:
3.2 Լվացող միջոցներ արտադրող կազմակերպությունների արտադրական սենքերի լուսավորությունը ապահովվում է «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96-ի պահանջներին համապատասխան:
3.3 Արտադրական և կենցաղային սենքերի ջեռուցումը և օդափոխությունը պետք է իրականացվի «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» ՀՀ ՇՆ IV-12.02.01-2000 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
3.4 Արտադրական և կենցաղային սենքերի միկրոկլիման պետք է համապատասխանի «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» N 2.2.4-001-05 Սանիտարական նորմերի (հաստատված ՀՀ առողջապահության նախարարի 16.09.2005թ. N 842-Ն հրամանով: Գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 26.12.2005թ., Պետական գրանցում` 10005491) պահանջներին:
4. Ջրամատակարարմանը ԵՎ ջրահեռացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ
4.1 Լվացող միջոցներ արտադրող կազմակերպությունների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը պետք է ապահովվի N 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», N 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ների պահանջներին համապատասխան:
4.2 Ջրի պահուստային տարողությունների և արտադրամասերին մատակարարվող ջրի որակը պետք է համապատասխանի «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
4.3 Տեխնիկական ջուր օգտագործելու դեպքում նախատեսվում են խմելու և տեխնիկական ջրամատակարարման առանձնացված համակարգեր, դրանց խողովակագծերը ներկվում են տարբերակիչ գույներով:
4.4 Կազմակերպությունը պետք է ունենա արտադրական և կենցաղային կեղտաջրերի առանձին ջրահեռացման ցանցեր, ինչպես նաև մթնոլորտային տեղումներից առաջացած ջրի հավաքման և հեռացման համար առանձին հեղեղատար: Արտադրական և կենցաղային ջրահեռացման ցանցերի միացումը չի թույլատրվում:
4.5 Կենցաղային և արտադրական ջրահեռացման խողովակները չպետք է անցնեն արտադրական, պահեստային, ինչպես նաև սննդի ընդունման սենքերի միջով: Արտադրական կեղտաջրերի հեռացման խողովակները կարելի է տեղադրել նշված սենքերում միայն այն դեպքում, եթե ներփակված լինեն ամբողջական տուփի մեջ:
5. Լվացող միջոցներ արտադրող կազմակերպությունների հումքին, նյութերին, ռեակտիվներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
5.1 Օգտագործվող հումքի, նյութերի, ռեակտիվների յուրաքանչյուր ստացված խմբաքանակի փաթեթները պետք է լինեն ամբողջական, ունենան պիտակ: Հումքի, նյութերի, ռեակտիվների խոտանված խմբաքանակները մակնշվում են:
5.2 Տեխնոլոգիական գործընթացներում օգտագործվող հումքի, նյութերի, ինչպես նաև վերջնական արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ենթարկվի կազմակերպության արտադրական լաբորատոր հսկողությանը` կազմակերպության լաբորատորիայի կամ հավաստագրված այլ լաբորատորիայի կողմից պայմանագրային հիմունքներով, սույն կանոններում սահմանված ցուցանիշների ամբողջ ծավալով:
5.3 Լվացող միջոցների փաթեթավորումը պետք է լինի ամբողջական, պատրաստված այնպիսի նյութերից, որոնք չեն ազդի դրա որակական և հիգիենիկ ցուցանիշների վրա, կապահովեն դրա կայունությունը մինչ պիտանելիության ժամկետի ավարտը ու անվտանգությունը օգտագործման համար:
6. Աշխատողների աշխատանքային պայմաններին ԵՎ անձնական հիգիենային ներկայացվող պահանջներ
6.1 Լվացող միջոցների արտադրությունում աշխատողների համար պետք է ապահովվեն կենցաղային սենքեր` հանդերձարան, ցնցուղարան, սանհանգույց, սննդի ընդունման սենք:
6.2 Լվացող միջոցների արտադրությունում աշխատանքի ընդունվող անձինք ենթարկվում են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` ՀՀ կառավարության 15.06.04 N 1089-Ն «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված կարգով:
6.3 Աշխատատեղերում աշխատանքային պայմանները պետք է համապատասխանեն «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին (Հաստատված 15.08.2005թ., ՀՀ ԱՆ նախարարի N 756-Ն հրամանով, գրանցված 16.09.2005թ., ՀՀ արդարադատության նախարարության Պետական գրանցման թիվ 10009372):
6.4 Աշխատողները պետք է կրեն մաքուր արտահագուստ և գլխաշոր, անհրաժեշտության դեպքում նաև ձեռնոցներ, պահպանեն անձնական հիգիենայի կանոնները:
6.5 Սարքավորումների անվտանգ շահագործման կանոնների հրահանգները պետք է փակցվեն դրանց տեղակայմանը կից:
7. Լվացող միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ
7.1 Լվացող միջոցները պետք է անվնաս և անվտանգ լինեն մարդու կյանքի և առողջության համար, չպետք է առաջացնեն տեղային մաշկագրգռիչ ազդեցություն, ունենան թունավոր, ալերգիկ, քաղցկեղածին ազդեցություն մարդու առողջության վրա, կոմուլյատիվ ազդեցություն` մարդու օրգանիզմում և շրջակա միջավայրում:
7.2 Լվացող միջոցները պետք է արտադրվեն այնպիսի ագրեգատային վիճակով և փաթեթավորմամբ, որը օգտագործման ժամանակ կնվազեցնի կամ կբացառվի վտանգավոր նյութերի ներթափանցումը մարդու շնչառական ուղիներ, աղեստամոքսային տրակտ և լորձաթաղանթներ:
7.3 Անհրաժեշտության դեպքում պիտակավորման մեջ պետք է նշվեն զգուշացումներ ապրանքի օգտագործման սահմանափակման (այն անձանց համար, որոնք ունեն բարձր զգայնություն ալերգենների, փոշու, գրգռիչ նյութերի և այլնի նկատմամբ), ինչպես նաև ցուցումներ անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործման (պաշտպանիչ ակնոցներ, ռետինե ձեռնոցներ) վերաբերյալ:
7.4 Առանց օգտագործման եղանակի, նախազգուշական և պաշտպանական միջոցառումների մասին տեղեկատվությամբ մակնշման չի թույլատրվում շրջանառության մեջ դնել այն լվացող միջոցները, որոնք.
- սուր թունավորման հատկությամբ պատկանում են վտանգավորության 1-ին և 2-րդ դասին` ստամոքս ներմուծելու, մաշկին քսելու և շնչառական ազդեցության ժամանակ.
- մաշկի վրա թողնում են խոց առաջացնող և քայքայող, իսկ լորձաթաղանթի վրա` անդառնալի հետևանքների ազդեցություն.
- մաշկին քսելու և շնչառական ազդեցության ժամանակ ունեն սենսիբիլիզացնող (ալերգեն) հատկություն.
- առաջացնում են մուտագեն ազդեցություն և վերարտադրման ֆունկցիայի խանգարում.
- ուռուցքածին /կանցերոգեն/ են:
7.5 Արտադրանքի անվտանգության ցուցանիշների սահմանային թույլատրելի արժեքները նշված են հավելված 1.2-ում:
7.6 Լվացող միջոցի փաթեթվածքի կամ պիտակների վրա անպայման գրվում է տեղեկատվություն «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող և մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 16.12.04թ. N 1795-Ն Կառավարության որոշման պահանջներին համապատասխան:
7.7 Լվացող միջոցների կազմում պոտենցիալ ալերգենների (հավելված 1.1) 0,01% (քաշի) առկայության դեպքում փաթեթվածքի կամ պիտակների վրա անպայման գրվում է տեղեկատվություն:
Հավելված 1.1 |
Պոտենցիալ ալերգեններ
Ամիլցիանամալ, | Անիսոնի սպիրտ, |
Բենզիլ սպիրտ, | Բենզիլցիննամատ, |
Դարչնի սպիրտ, | Ֆարնեզոլ, |
Ցիտրալ, | 2-(4- Տերտբուտիլբենզիլ) պրոպիոնալդեհիդ, |
Էվգենոլ, | Լինալոոլ, |
Հիդրօքսիցիտրոնելլալ, | Բենզիլբենզոատ, |
Իզոէվգենոլ, | Ցիտրոնելլոլ, |
Ամիլդարչնային սպիրտ, | Հեքսիլդարչնային ալդեհիդ, |
Բենզիլսալիցիլատ, | d-Լիմոնեն, |
Ցիննամալ, | Մեթիլհեպտինկարբոնատ, |
Հիդրօքսիմեթիլպենտիլ- | 3- Մեթիլ-4-9 (2,6,6-տրի-մեթիլ-2-ցիկլոգեկսեն-1-իլ)- |
ցիկլոհեքսենկարբօքսիալդեհիդ, | -3- բութեն-2, |
Կումարին, | Փայտամամուռի մզվածք /էքստրակտ/, |
Հերանիոլ, | Կաղնու մամուռի մզվածք /էքստրակտ/: |
Հավելված 1.2 |
Լվացող միջոցների անվտանգության ցուցանիշների սահմանային թույլատրելի արժեքները
Ցուցանիշի անվանումը |
Արժեքը |
Լրացուցիչ տվյալներ |
1. Կենսատարրալուծումը. |
Ոչ պակաս 60% (ըստ
|
Լրիվ կենսաքայքայման |
2. Լվացող միջոց կամ դրա 1%-ոց |
3,0-11,5 11,5 |
1% զանգվածային մասով |
3. Սպասքից լվացող միջոցների |
|
|
4. Ֆոսֆոր պարունակող |
|
|
5. Քլորակտիվ միացություններ |
|
օգտագործման փաթեթի |
6. Փոշենման լվացող միջոցում` |
5% |
Սորուն նյութերի և |
7. Շնչառական թունավորման |
29 |
Աերոզոլային |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.09.2014, N 59-Ն | 13.11.2014, N 117-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|