Գլխավոր տեղեկություն
Номер
N 117-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.02.2007-13.11.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.02.15/5(245) Հոդ.50
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
25.01.2007
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
25.01.2007
Дата вступления в силу
25.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.11.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007032

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

25 հունվարի 2007 թ.
ք. Երևան

N 117-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԼՎԱՑՈՂ ԵՎ ՄԱՔՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԼՎԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ԻՐԱՑՄԱՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2-III-8.2-2 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման նպատակով, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից և մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող և մաքրող միջոցների (լվացող միջոցներ) արտադրությանը, իրացմանը և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող և մաքրող միջոցների (լվացող միջոցների) արտադրությանը, իրացմանը և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-8.2-2 սանիտարական կանոնները և նորմերը (Հավելված 1):

 

Նախարար`

Ն. Դավիդյան

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2007 թ. հունվարի 25-ի
N 117-Ն հրամանով


ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԼՎԱՑՈՂ ԵՎ ՄԱՔՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԼՎԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ԻՐԱՑՄԱՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Սանիտարական կանոններ և նորմեր N 2-III-8.2-2

1. Կիրառման ոլորտը

1.1 Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանում են մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող և մաքրող միջոցների (այսուհետ` լվացող միջոցներ) արտադրությանը, հումքին, նյութերին, ռեակտիվներին, աշխատողների աշխատանքային պայմաններին և անձնական հիգիենային, ինչպես նաև արտադրանքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:

1.2 Սույն սանիտարական կանոնների պահանջները տարածվում են լվացող միջոցներ արտադրող, իրացնող կամ ներկրող բոլոր կազմակերպությունների վրա` անկախ սեփականության ձևից:

 

2. Ընդհանուր դրույթներ

 

2.1 Լվացող միջոցներ արտադրող, իրացնող կամ ներկրող յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ պատասխանատվություն է կրում դրանց որակի և սպառողի առողջության անվտանգության համար և երաշխավորում է դրանց համապատասխանությունը սույն սանիտարական կանոնների և նորմատիվային այլ փաստաթղթերի (ԳՕՍՏ-երի, տեխնիկական պայմանների, տեխնիկական կանոնակարգի և այլն) պահանջներին:

2.2 Լվացող միջոցների արտադրանքի անվտանգությունը հավաստվում է հիգիենիկ փորձաքննության հիման վրա Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` ՊՀՀՏ) մարմինների կողմից տրվող հիգիենիկ դրական եզրակացությամբ:

2.3 Լվացող միջոցների արտադրության համար նախատեսված նոր տեխնոլոգիաները, հումքը և նյութերը, համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին օրենքի N 15 հոդվածի, թույլատրվում է արտադրության մեջ ներդնել և կիրառել միայն սանիտարական կանոններին դրանց համապատասխանության մասին ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության մարմինների կողմից տրված հիգիենիկ եզրակացության առկայության դեպքում:

2.4 Եթե հիգիենիկ փորձաքննության արդյունքներով լվացող միջոցը ճանաչվել է մարդու առողջության և կյանքի համար վտանգավոր` Առողջապահության նախարարության ՊՀՀ տեսչության մարմինների կողմից ընդունվում է որոշում դրանց արտադրությունը, կիրառումը, իրացումը կասեցնելու մասին («Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» 15.08.02թ. N 1316-Ն ՀՀ կառավարության որոշում, 8-րդ կետի զ/ ենթակետ):

 

3. Լվացող միջոցներ արտադրող կազմակերպության կառուցվածքին, արտադրական սենքերի միկրոկլիմային, լուսավորությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ

 

3.1 Լվացող միջոցներ արտադրող կազմակերպությունների սանիտարական պահպանման գոտուն, սենքերին, կառույցներին ներկայացվող ծավալահատակագծային և կառուցվածքային հիգիենիկ պահանջները սահմանվում են համաձայն «Արտադրական կազմակերպությունների նախագծման» 245-71 ՍՆ սանիտարական նորմերի (հաստատված ՀՀ քաղաքաշինության նախարարության 01.10.01թ. N 82 հրամանով, պետ. գրանցում N 11701172) պահանջների:

3.2 Լվացող միջոցներ արտադրող կազմակերպությունների արտադրական սենքերի լուսավորությունը ապահովվում է «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96-ի պահանջներին համապատասխան:

3.3 Արտադրական և կենցաղային սենքերի ջեռուցումը և օդափոխությունը պետք է իրականացվի «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» ՀՀ ՇՆ IV-12.02.01-2000 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

3.4 Արտադրական և կենցաղային սենքերի միկրոկլիման պետք է համապատասխանի «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» N 2.2.4-001-05 Սանիտարական նորմերի (հաստատված ՀՀ առողջապահության նախարարի 16.09.2005թ. N 842-Ն հրամանով: Գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 26.12.2005թ., Պետական գրանցում` 10005491) պահանջներին:

 

4. Ջրամատակարարմանը ԵՎ ջրահեռացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ

 

4.1 Լվացող միջոցներ արտադրող կազմակերպությունների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը պետք է ապահովվի N 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», N 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ների պահանջներին համապատասխան:

4.2 Ջրի պահուստային տարողությունների և արտադրամասերին մատակարարվող ջրի որակը պետք է համապատասխանի «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

4.3 Տեխնիկական ջուր օգտագործելու դեպքում նախատեսվում են խմելու և տեխնիկական ջրամատակարարման առանձնացված համակարգեր, դրանց խողովակագծերը ներկվում են տարբերակիչ գույներով:

4.4 Կազմակերպությունը պետք է ունենա արտադրական և կենցաղային կեղտաջրերի առանձին ջրահեռացման ցանցեր, ինչպես նաև մթնոլորտային տեղումներից առաջացած ջրի հավաքման և հեռացման համար առանձին հեղեղատար: Արտադրական և կենցաղային ջրահեռացման ցանցերի միացումը չի թույլատրվում:

4.5 Կենցաղային և արտադրական ջրահեռացման խողովակները չպետք է անցնեն արտադրական, պահեստային, ինչպես նաև սննդի ընդունման սենքերի միջով: Արտադրական կեղտաջրերի հեռացման խողովակները կարելի է տեղադրել նշված սենքերում միայն այն դեպքում, եթե ներփակված լինեն ամբողջական տուփի մեջ:

 

5. Լվացող միջոցներ արտադրող կազմակերպությունների հումքին, նյութերին, ռեակտիվներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ

 

5.1 Օգտագործվող հումքի, նյութերի, ռեակտիվների յուրաքանչյուր ստացված խմբաքանակի փաթեթները պետք է լինեն ամբողջական, ունենան պիտակ: Հումքի, նյութերի, ռեակտիվների խոտանված խմբաքանակները մակնշվում են:

5.2 Տեխնոլոգիական գործընթացներում օգտագործվող հումքի, նյութերի, ինչպես նաև վերջնական արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ենթարկվի կազմակերպության արտադրական լաբորատոր հսկողությանը` կազմակերպության լաբորատորիայի կամ հավաստագրված այլ լաբորատորիայի կողմից պայմանագրային հիմունքներով, սույն կանոններում սահմանված ցուցանիշների ամբողջ ծավալով:

5.3 Լվացող միջոցների փաթեթավորումը պետք է լինի ամբողջական, պատրաստված այնպիսի նյութերից, որոնք չեն ազդի դրա որակական և հիգիենիկ ցուցանիշների վրա, կապահովեն դրա կայունությունը մինչ պիտանելիության ժամկետի ավարտը ու անվտանգությունը օգտագործման համար:

 

6. Աշխատողների աշխատանքային պայմաններին ԵՎ անձնական հիգիենային ներկայացվող պահանջներ

 

6.1 Լվացող միջոցների արտադրությունում աշխատողների համար պետք է ապահովվեն կենցաղային սենքեր` հանդերձարան, ցնցուղարան, սանհանգույց, սննդի ընդունման սենք:

6.2 Լվացող միջոցների արտադրությունում աշխատանքի ընդունվող անձինք ենթարկվում են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` ՀՀ կառավարության 15.06.04 N 1089-Ն «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված կարգով:

6.3 Աշխատատեղերում աշխատանքային պայմանները պետք է համապատասխանեն «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին (Հաստատված 15.08.2005թ., ՀՀ ԱՆ նախարարի N 756-Ն հրամանով, գրանցված 16.09.2005թ., ՀՀ արդարադատության նախարարության Պետական գրանցման թիվ 10009372):

6.4 Աշխատողները պետք է կրեն մաքուր արտահագուստ և գլխաշոր, անհրաժեշտության դեպքում նաև ձեռնոցներ, պահպանեն անձնական հիգիենայի կանոնները:

6.5 Սարքավորումների անվտանգ շահագործման կանոնների հրահանգները պետք է փակցվեն դրանց տեղակայմանը կից:

 

7. Լվացող միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ

 

7.1 Լվացող միջոցները պետք է անվնաս և անվտանգ լինեն մարդու կյանքի և առողջության համար, չպետք է առաջացնեն տեղային մաշկագրգռիչ ազդեցություն, ունենան թունավոր, ալերգիկ, քաղցկեղածին ազդեցություն մարդու առողջության վրա, կոմուլյատիվ ազդեցություն` մարդու օրգանիզմում և շրջակա միջավայրում:

7.2 Լվացող միջոցները պետք է արտադրվեն այնպիսի ագրեգատային վիճակով և փաթեթավորմամբ, որը օգտագործման ժամանակ կնվազեցնի կամ կբացառվի վտանգավոր նյութերի ներթափանցումը մարդու շնչառական ուղիներ, աղեստամոքսային տրակտ և լորձաթաղանթներ:

7.3 Անհրաժեշտության դեպքում պիտակավորման մեջ պետք է նշվեն զգուշացումներ ապրանքի օգտագործման սահմանափակման (այն անձանց համար, որոնք ունեն բարձր զգայնություն ալերգենների, փոշու, գրգռիչ նյութերի և այլնի նկատմամբ), ինչպես նաև ցուցումներ անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործման (պաշտպանիչ ակնոցներ, ռետինե ձեռնոցներ) վերաբերյալ:

7.4 Առանց օգտագործման եղանակի, նախազգուշական և պաշտպանական միջոցառումների մասին տեղեկատվությամբ մակնշման չի թույլատրվում շրջանառության մեջ դնել այն լվացող միջոցները, որոնք.

- սուր թունավորման հատկությամբ պատկանում են վտանգավորության 1-ին և 2-րդ դասին` ստամոքս ներմուծելու, մաշկին քսելու և շնչառական ազդեցության ժամանակ.

- մաշկի վրա թողնում են խոց առաջացնող և քայքայող, իսկ լորձաթաղանթի վրա` անդառնալի հետևանքների ազդեցություն.

- մաշկին քսելու և շնչառական ազդեցության ժամանակ ունեն սենսիբիլիզացնող (ալերգեն) հատկություն.

- առաջացնում են մուտագեն ազդեցություն և վերարտադրման ֆունկցիայի խանգարում.

- ուռուցքածին /կանցերոգեն/ են:

7.5 Արտադրանքի անվտանգության ցուցանիշների սահմանային թույլատրելի արժեքները նշված են հավելված 1.2-ում:

7.6 Լվացող միջոցի փաթեթվածքի կամ պիտակների վրա անպայման գրվում է տեղեկատվություն «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող և մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 16.12.04թ. N 1795-Ն Կառավարության որոշման պահանջներին համապատասխան:

7.7 Լվացող միջոցների կազմում պոտենցիալ ալերգենների (հավելված 1.1) 0,01% (քաշի) առկայության դեպքում փաթեթվածքի կամ պիտակների վրա անպայման գրվում է տեղեկատվություն:

 

Հավելված 1.1


Պոտենցիալ ալերգեններ

 

Ամիլցիանամալ, Անիսոնի սպիրտ,
Բենզիլ սպիրտ, Բենզիլցիննամատ,
Դարչնի սպիրտ, Ֆարնեզոլ,
Ցիտրալ, 2-(4- Տերտբուտիլբենզիլ) պրոպիոնալդեհիդ,
Էվգենոլ, Լինալոոլ,
Հիդրօքսիցիտրոնելլալ, Բենզիլբենզոատ,
Իզոէվգենոլ, Ցիտրոնելլոլ,
Ամիլդարչնային սպիրտ, Հեքսիլդարչնային ալդեհիդ,
Բենզիլսալիցիլատ, d-Լիմոնեն,
Ցիննամալ, Մեթիլհեպտինկարբոնատ,
Հիդրօքսիմեթիլպենտիլ- 3- Մեթիլ-4-9 (2,6,6-տրի-մեթիլ-2-ցիկլոգեկսեն-1-իլ)-
ցիկլոհեքսենկարբօքսիալդեհիդ, -3- բութեն-2,
Կումարին, Փայտամամուռի մզվածք /էքստրակտ/,
Հերանիոլ, Կաղնու մամուռի մզվածք /էքստրակտ/:

   

Հավելված 1.2

 

Լվացող միջոցների անվտանգության ցուցանիշների սահմանային թույլատրելի արժեքները

 

Ցուցանիշի անվանումը

Արժեքը

Լրացուցիչ տվյալներ

1. Կենսատարրալուծումը.

Լրիվ, %




Առաջնային, %

Ոչ պակաս 60% (ըստ
ածխածնի երկօքսիդի)

կամ ոչ պակաս 70% (ըստ
ընդհանուր օրգանական
ածխածնի)

Ոչ պակաս 80%

 

 

 

 

Լրիվ կենսաքայքայման
60%-ից պակաս արժեքի
դեպքում առաջնային
կենսաքայքայման որոշման
փորձարկման անցկացումը
պարտադիր է

80%-ից պակաս կենսա-
քայքայումով ՄԱՆ-ը
շուկայում շրջանառության
մեջ դնել չի թույլատրվում

2. Լվացող միջոց կամ դրա 1%-ոց
ջրային լուծույթ, ջրածնի իոնների
խտություն (pH)
- ձեռքերի մաշկի հետ չշփվող
թթվային  լվացող միջոցներ
- ձեռքերի մաշկի հետ շփվող
լվացող միջոց
- ձեռքերի մաշկի հետ չշփվող
հիմնային լվացող միջոցներ




3,0-ից պակաս

3,0-11,5

11,5

1% զանգվածային մասով
հեղուկ արտադրանքի կամ
արտադրանքի ջրային
լուծույթի pH-ի արժեքը
3,0-ից պակաս կամ 11,5-ից
ավելի դեպքում օգտա-
գործման փաթեթի
պիտակավորումը
պարտադիր է (պիկտոգրամ
և տեքստ)

3. Սպասքից լվացող միջոցների
մաքրվելը, մգ/դմ3, ոչ ավելի

-անիոնային մակերևութաակտիվ
նյութեր (ԱՄԱՆ) պարունակող
միջոցների համար

- ոչիոնոգեն մակերևութաակտիվ
նյութեր (ՈՄԱՆ) պարունակող
միջոցների համար

 

 


0,5 մգ/դմ3,



0,1 մգ/դմ3,

 

 

 

4. Ֆոսֆոր պարունակող
միացությունների զանգվածային
մասը վերահաշվարկած

P2O5-ի, %, ոչ ավելի

Ֆոսֆատներ պարունակող
միջոցներում (բացառությամբ
ջուրը փափկացնող միջոցների)

ջուրը փափկացնող միջոցներում






17%


30%

 

5. Քլորակտիվ միացություններ
պարունակող լվացող միջոցում
ակտիվ քլորի զանգվածային մասը,

%, ոչ ավելի

գ/դմ3, ոչ ավելի





8%

200 գ/դմ3

օգտագործման փաթեթի
պիտակավորումը
պարտադիր է (պիկտոգրամ
և տեքստ)

6. Փոշենման լվացող միջոցում`
փոշու զանգվածային մասը, %, ոչ
ավելի

5%

Սորուն նյութերի և
հատիկների համար

7. Շնչառական թունավորման
հնարավորության գործակից
(ՇԹՀԳ), ոչ ավելի

29

Աերոզոլային
փաթեթավորմամբ սորուն
նյութերի և կենցաղային
քիմիայի ապրանքների
համար