Գլխավոր տեղեկություն
Номер
N 715-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (23.06.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.07.17/18(227)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
22.06.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
22.06.2006
Дата вступления в силу
23.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 հունիսի 2006 թվականի N 715-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Անի-175» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Անի-175» ՍՊԸ-ի 2004 թվականի օգոստոսի 2-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ  Կ-XX-000513 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Անի-175» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար՝

Ն. Դավիդյան