Գլխավոր տեղեկություն
Номер
N 1085-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (19.11.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.12.15/31(208) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.11.2005
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
18.11.2005
Дата вступления в силу
19.11.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 նոյեմբերի 2005 թվականի N 1085-Ա
ք. Երևան 

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ ԼՈՒՍՅԱ ԴԱՎԹՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի N Ս-085 հանձնարարականը, N Ս-085 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 11.11.05 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ Ա/Ձ Լուսյա Դավթյանը լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը և տարածքները չեն համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝

ա) դեղատնային կրպակի գործունեության տարածքը ընդամենը 10 քմ մակերես է, միաժամանակ դեղատնային կրպակում բացակայում է սպասասրահը, հանգստի սենյակ/գրասենյակը, ինչը հակասում է լիցենզավորման կարգի 22-րդ կետի պահանջներին, բացի այդ, հայտատուի կողմից լիցենզավորման համար ներկայացված տվյալներին.


Հրամայում եմ`

 

1. Կասեցնել Ա/Ձ Լուսյա Դավթյանի 2004 թվականի նոյեմբերի 10-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Ա - XX- 000217 լիցենզիան, մինչև խախտման պատճառների վերացումը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

  Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան