Գլխավոր տեղեկություն
Номер
N 39-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.11.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.03.01/6(215) Հոդ.80
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
03.02.2006
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
03.02.2006
Дата вступления в силу
11.03.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11606042

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

3 փետրվարի 2006 թ.
ք. Երևան

N 39-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «գ» և «դ» ենթակետերի դրույթներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժթ» և «իա» ենթակետերի դրույթներով.

հաստատել 2006 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը` համաձայն հավելվածի:

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`

Ա. Մանուկյան


 

Հաստատված է

 


Հավելված
Հայաստանի Հանրապետության
տրանսպորտի և կապի նախարարի
 2006 թ. փետրվարի 3-ի
թիվ 39-Ն հրամանի

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ

  Փոստային վճարման պետական
նշանների անվանումը
Քանակը Գործողու-
թյան մեջ
դնելու
ժամկետը
Անվանա-
գինը
(դրամ)
Տպաքա-
նակը
(հատ)
1. ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
1.1 Հայաստանի Հանրապետության
անկախության 15-ամյակը
1 գեղաթերթիկ III եռամսյակ 480 100000
1.2 Խաղաղություն աշխարհին 1 նամականիշ IV եռամսյակ 50 350000
1.3 Ամանոր և Սուրբ ծնունդ 1 նամականիշ IV եռամսյակ 70 100000
2. ԵՎՐՈՊԱ
2.1 Եվրոպա 2 նամականիշ IV եռամսյակ 200, 350 2x500000
3. ՄՇԱԿՈՒՅԹ
3.1 Մանրանկարչություն 1 գեղաթերթիկ IV եռամսյակ 220 60000
3.2 Հայկական կրկեսի կոլեկտիվի
ստեղծման 50-ամյակը
1 նամականիշ IV եռամսյակ 70 70000
3.3 Հայկական ազգային տարազ 2 նամականիշ IV եռամսյակ 170, 230 2x30000
3.4 Դեկորատիվ-կիրառական
արվեստներ. Ոսկերչություն
10 նամականիշ IV եռամսյակ 10x280 10x50000
4. ՍՊՈՐՏ
4.1 «FIFA»-ի աշխարհի գավաթի
խաղարկություն
1 նամականիշ IV եռամսյակ 350 150000
4.2 Շախմատի 37-րդ համաշխարհային
օլիմպիադայում Հայաստանի
ազգային հավաքականի հաղթանակը
4 նամականիշ IV եռամսյակ 170, 220, 280, 350 4x200000
5. ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱՐԴԻԿ
5.1

Հակոբ Հովնաթանյանի ծննդյան
200-ամյակը

1 նամականիշով միակողմանի բացիկ IV եռամսյակ 240 700
5.2 Միսակ Մանուշյանի ծննդյան
100-ամյակը
1 նամականիշով
միակողմանի բացիկ
IV եռամսյակ 240 1000
5.3 Ակադեմիկոս Արտաշես Շահինյանի
ծննդյան 100-ամյակը
1 նամականիշ IV եռամսյակ 230 30000
5.4 Սերգեյ Մերկուրովի ծննդյան
125-ամյակը
1 նամականիշ IV եռամսյակ 230 60000
5.5 Մոցարտի ծննդյան 250-ամյակը 2 նամականիշ,
1 գեղաթերթիկ` 4 նամականիշից
IV եռամսյակ 70,  350
70,170,
280, 350
2x50000
30000
5.6 Ռեմբրանդտի ծննդյան
400-ամյակը
2 նամականիշ,
1 գեղաթերթիկ` 4 նամականիշից
IV եռամսյակ 70, 350
70,170,
280, 350
2x50000
30000
6. ԲԱՐԵՐԱՐՆԵՐ, ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ
6.1 Հայկական բարեգործական
ընդհանուր միության
հիմնադրման 100-ամյակը.
Պողոս Նուբարի Նուբարյան
և Ալեք Մանուկյան
1 գեղաթերթիկ
3 նամականիշից
IV եռամսյակ 120,120, 120 3x75000
7. ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
7.1 Կենդանական աշխարհ. WWF 4 նամականիշ IV եռամսյակ 70, 70, 70, 70 4x250000
7.2 Բուսական աշխարհ 10 նամականիշ IV եռամսյակ 10x230 10x 50000
8. ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ
8.1 Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի 50-ամյակը  1 նամականիշ IV եռամսյակ 120  50000
9. ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ
9.1 Ռուսաստանում Հայաստանի տարվան նվիրված համատեղ
հայ-ռուսական
1 նամականիշ I եռամսյակ 350 200000
9.2 Ռուսաստանում Հայաստանի տարվան նվիրված` «Հայկական կերպարվեստ» թեմայով նամականիշով գեղարվեստական ծրար 1 նամականիշով ծրար IV եռամսյակ 350 20000
9.3 Համատեղ հայ-իրանական 1 նամականիշ IV եռամսյակ 350 50000
10. ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
10.1 Ստեփանավան 4 նամականիշ IV եռամսյակ 110, 120, 170, 200 4x30000
11. ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ՍՏԵՂԾՄԱՆ 15-ԱՄՅԱԿԸ
11.1 Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման
15-ամյակը
1 նամականիշով միակողմանի բացիկ IV եռամսյակ 240 1000
(հավելվածը խմբ. 15.05.06 N 120-Ն, 23.06.06 N 166-Ն, 19.10.06 N 262-Ն)

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար`

Վ. Մարության

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.10.2006, N 262-Ն 25.11.2006, N 39-Ն
23.06.2006, N 166-Ն 27.07.2006, N 39-Ն
15.05.2006, N 120-Ն 25.06.2006, N 39-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան