Գլխավոր տեղեկություն
Номер
N 974-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.10.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.11.15/28(205)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
25.10.2005
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
25.10.2005
Дата вступления в силу
26.10.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

25 հոկտեմբերի 2005 թվականի N 974-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱԼԲՌՈ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի 2005 թ. հունիսի 14-ի N 504-Ա հրամանը, ՀՀ առողջապահության փոխնախարարի N 030 հանձնարարականը, N ԱԱ 030 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 20.10.05 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ «Ալբռո» ՍՊԸ-ն լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝

ա) առևտրի սրահում բացակայում էր վաճառասեղանը,

բ) սպասասրահում բացակայում էր առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի փակցված ցանկը, դեղատների հեռախոսահամարների փակցված տեղեկատուն,

գ) բացակայում էին ազգային դեղամատյանը, դեղերի պետական գրանցամատյանը, հիմնական դեղերի ցանկը,

դ) հայտում որպես մասնագետ ներկայացված էր դեղագործ Ժոռա Փութուլյանը, սակայն փաստացի աշխատում էր Սուսաննա Նիկողոսյանը,

ե) դեղատնային կրպակը գործում է հայտավորված հասցեի այլ տարածքներում, որոնք չեն համապատասխանում լիցենզավորման կարգով սահմանված չափերին, մասնավորապես առևտրի և սպասասրահի չափերը չեն համապատասխանում կարգով սահմանված նվազագույն թույլատրելի չափերին (16.6) և գործում են անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի հատակագծի 1, 2, 7 հատվածներում.

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «Ալբռո» ՍՊԸ-ի 2003 թվականի հուլիսի 7-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000250 լիցենզիան, մինչև խախտման պատճառների վերացումը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` 

  Ն. Դավիդյան