Գլխավոր տեղեկություն
Номер
N 527-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (02.06.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.07.15/18(195)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
01.06.2005
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
01.06.2005
Дата вступления в силу
02.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 հունիսի 2005 թվականի N 527-Ա

ք. Երևան

 

 Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ա/Ձ Վարդան Գուրգենի Ասլանյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Անհատ ձեռներեց Վարդան Գուրգենի Ասլանյանի՝ 2000 թվականի հունիսի 8-ին տրված բժշկական գործունեություն (թերապևտիկ ստոմատոլոգիա, պարադոնտոլոգիա) թիվ Ա-XX-000125 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Անհատ ձեռներեց Վարդան Գուրգենի Ասլանյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան