Գլխավոր տեղեկություն
Номер
N 56-Ն
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (11.06.2007-14.05.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.06.01/15(255) Հոդ.243
Принят
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Дата принятия
11.04.2007
Подписан
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Дата подписания
11.04.2007
Дата вступления в силу
11.06.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 32007203

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

11 ապրիլի 2007 թ.
ք. Երևան

N 56-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգը»՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

   Գլխավոր վարչության պետ՝

Ա. Մովսեսյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2007 թվականի ապրիլի 11-ի
թիվ 56-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգը (այսուհետ՝ Կարգ) մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի հիման վրա:

2. Կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման առանձնահատկությունները:

3. Կարգի իմաստով՝

1) Ուսումնական թռիչքներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստացման, պահպանման և բարձրացման նպատակով օդանավերով իրականացվող թռիչքները ինչպես կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնող առևտրային օդանավերի թռիչքներ իրականացնելիս, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ուսումնական կենտրոններում կազմակերպվող դասընթացների թռիչքային պատրաստվածության թռիչքների և աերոդրոմային վարժանքների ընթացքում:

2) Հատուկ բնույթի թռիչքներ են հանդիսանում գյուղատնտեսության և շինարարության բնագավառներում, օդային պարեկի և դիտարկումների, վթարափրկարարական և բժիշկների տեղափոխման նպատակով, ցուցադրական և օդային նկարահանումների նպատակով, ինչպես նաև օդապարիկների, սավառնակների, դելտապլանների և դիրիժաբլների վրա իրականացվող թռիչքները:

4. Ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման պայմանները և պահանջները հաստատվում են Գլխավոր վարչության պետի կողմից:

5. Ուսումնական և հատուկ բնույթի թռիչքներ իրականացնող օդանավ շահագործողները և քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատությունները յուրաքանչյուր այդպիսի թռիչքի վերաբերյալ 24 ժամ առաջ հայտ են ներկայացնում Գլխավոր վարչություն, դրա մեջ նշելով թռիչքների կատարման օրը, ամսաթիվը, տարեթիվը, թռիչքների կատարման համար նախատեսված օդային տարածքը, օդանավերի տիպը և քանակը, թռիչքների նվազագույն և առավելագույն բարձրությունները, օդային տարածք օդանավերի մուտքի և ելքի սխեմաները և թռիչք իրականացնող օդանավի անձնակազմի անդամների տվյալները:

Հայտի հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) օդանավ շահագործողի վկայականը.

2) օդանավի գրանցման վկայականը.

3) օդանավի պիտանիության սերտիֆիկատը:

6. Գլխավոր վարչությունը հայտը քննարկում և թռիչքից առնվազն 8 ժամ առաջ տալիս է դրա իրականացման թույլտվություն կամ մերժում այն:

7. Հայտը մերժվում է, եթե թռիչքների իրականացումը չի համապատասխանում օդանավ շահագործողների կողմից Գլխավոր վարչության հետ նախօրոք համաձայնեցված ուսումնական կամ հատուկ բնույթի թռիչքների իրականացման ծրագրերի դրույթներին:

 

2. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

8. Ուսումնական թռիչքները կազմակերպում և անց են կացնում օդանավ շահագործողները և քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատությունները:

9. Ուսումնական թռիչքները իրականացվում են հրամանատարաօդաչուական, տեսչական և հրահանգչական թույլտվություն ունեցող ավիացիոն մասնագետների անմիջական ներկայությամբ և մասնակցությամբ:

10. Ուսումնական թռիչքները իրականացվում են աերոդրոմի տարածքում, կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնող առևտրային չվերթերի ընթացքում, ինչպես նաև Գլխավոր վարչության կողմից հատկացված օդային տարածքում: Ուսումնական թռիչքները կատարվում են Գլխավոր վարչության հետ համաձայնեցված ծրագրերի հիման վրա:

11. Ուսումնական թռիչքների ծրագրերը ներառում են վերգետնյա պատրաստվածության, վարժասարքերի վրա պատրաստվածության և թռիչքային պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվություն:

12. Ուսումնական թռիչքների ժամանակ օդանավում կարող են գտնվել ոչ ավելի, քան չորս օդաչու-սովորողներ:

Եթե ուսումնական թռիչքի ընթացքում ծրագրով նախատեսված է օդանավի մեկ շարժիչի անջատում, ապա օդանավում կարող է գտնվել ոչ ավելի, քան մեկ օդաչու-սովորող:

13. Օդաչու-սովորողների ինքնուրույն թռիչքները կարող են կատարվել այն օդանավի անձնակազմում, որի բոլոր անդամները ավիացիոն մասնագետ-հրահանգիչներ են:

14. Օդաչու-սովորողները օդանավի անձնակազմում ուսումնական թռիչք կատարելիս կատարում են այն ավիացիոն մասնագետի պարտականությունները, որի աշխատանքային տեղը զբաղեցնում են:

 

3. ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

15. Հատուկ բնույթի թռիչքները իրականացվում են յուրաքանչյուր այդպիսի թռիչքի համար նախատեսված օդանավերով:

16. Հատուկ բնույթի թռիչքները իրականացվում են Գլխավոր վարչության կողմից հատկացված օդային տարածքում:

17. Հատուկ բնույթի թռիչքները կատարվում են Գլխավոր վարչության հետ համաձայնեցված ծրագրերի հիման վրա:

18. Կարգի 10-րդ և 17-րդ կետերում նշված ծրագրերը ներառում են հետևյալ տվյալները՝

1) թռիչքների կատարման համար նախատեսված օդային տարածքը.

2) օդանավերի տիպը և քանակը.

3) թռիչքների նվազագույն և առավելագույն բարձրությունները.

4) օդային տարածք օդանավերի մուտքի և ելքի սխեմաները.

5) ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները:

19. Հատուկ բնույթի թռիչքների կատարման համար հատկացված օդային տարածքում այլ թռիչքներ չեն կատարվում:

20. Եթե հատուկ բնույթի թռիչքները իրականացվում են բնակեցված վայրերի վրա, ապա չի թույլատրվում կատարել օդանավավարության բարդ վարժություններ: