Գլխավոր տեղեկություն
Номер
N 399-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.04.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.06.01/13(161)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
26.04.2005
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
26.04.2005
Дата вступления в силу
27.04.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

26 ապրիլի 2005 թվականի N 399-Ա
ք. Երևան
 

Հ Ր Ա Մ Ա Ն

«Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ 2004 թվականի մայիսի 25-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում  գործունեության թիվ Կ-XX-000558 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ՝ Մ. Կարապետյանին.

2.1 Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում:

2.2 «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

2.3 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:   

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ՝ Ա. Ղուկասյանին:

Նախարար`   

 Ն. Դավիդյան