Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 390-Ն
Տիպ
Համատեղ որոշում
Тип
Հիմնական ակտ (07.10.2005-26.10.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.09.27/23(200) Հոդ.329
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
29.07.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
08.08.2005
Дата вступления в силу
07.10.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.10.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 սեպտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005369

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

19 օգոստոսի 2005 թ.
թիվ 7-Ն

29 հուլիսի 2005 թ.
թիվ 390-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում ենք.

1. Հաստատել «Ինկասացիոն կազմակերպությունների կողմից այլ արժեքների ընդունման և հանձնման կարգը և պայմանները»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կառավարությանն առընթեր
ոստիկանության պետ,
ոստիկանության գեներալ-լեյտենանտ`

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ


Հ. Հարությունյան

Տ. Սարգսյան


2005 թ. օգոստոսի 19
Երևան

2005 թ. օգոստոսի 8
Երևան

 

Հավելված 1

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր ոստիկանության պետ,
ոստիկանության գեներալ-լեյտենանտ`
_____________________ Հ. Հարությունյան


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2005 թ. հուլիսի 7-ի թիվ 390-Ն որոշմամբ
նախագահ`
______________________Տ. Սարգսյան


19 օգոստոսի 2005 թ.
Երևան


8 օգոստոսի 2005 թ.
Երևան

 

 

Կ Ա Ր Գ  ԵՎ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն իրավական ակտով սահմանվում է ինկասացիոն կազմակերպությունների կողմից այլ արժեքների ընդունման և հանձնման կարգը և պայմանները, այդ արժեքների ընդունման և հանձնման ժամանակ կողմերի գործունեության իրավական կարգավորումը, ինկասացիոն կազմակերպությունների աշխատակիցների (այսուհետև` ինկասատոր) պատասխանատվությամբ պահպանված այլ արժեքների հանձնման հետ կապված իրավահարաբերությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Ինկասացիոն կազմակերպության կողմից այլ արժեքների ընդունումն ու հանձնումը իրականացվում է պատվիրատուի, բանկի կամ վարկային կազմակերպության և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված պայմանագրի հիման վրա և սույն կարգի համաձայն:

2. Արժեթղթերը կամ վճարահաշվարկային փաստաթղթերը ինկասացիոն կազմակերպության միջոցով փոխադրելու համար բանկում կամ վարկային կազմակերպությունում լրացվում է առաքվող արժեքների ցուցակ (ձև 1): Ցուցակը արժեթղթերի կամ վճարահաշվարկային փաստաթղթերի հետ միասին նախապես դրվում է պայուսակի (պարկի կամ հատուկ փակ արկղի) մեջ և կնքվում բանկի կամ վարկային կազմակերպության կնիքով: Պայուսակը (պարկը կամ հատուկ փակ արկղը) ինկասատորին է հանձնվում փակ և կնքված վիճակում:

3. Բանկում կամ վարկային կազմակերպությունում արժեթղթերով կամ վճարահաշվարկային փաստաթղթերով պայուսակը (պարկը կամ հատուկ փակ արկղը) ինկասատորից ընդունվում է փակ և կնքված վիճակում` ստուգելով պայուսակի և կնիքի անվնաս լինելն ու ամբողջականությունը:

Պայուսակի (պարկի կամ հատուկ փակ արկղի) կամ դրանց կնիքների վնասված լինելու, կամ արժեթղթերի կամ վճարահաշվարկային փաստաթղթերի և առաքվող արժեքների ցուցակի անհամապատասխանության դեպքում կազմվում է ակտ` թվարկված դեպքից յուրաքանչյուրի համար առանձին, որը ստորագրվում է արժեքներն ընդունող բանկի կամ վարկային կազմակերպության պատասխանատու անձանց և ինկասատորների կողմից:

Այլ արժեքների փոխադրման ընթացքում հայտնաբերված անհամապատասխանության դեպքում կողմերի հարաբերությունները կարգավորվում են պատվիրատուի, բանկի կամ վարկային կազմակերպության և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված պայմանագրով, իսկ դրանով կարգավորված չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Ինկասացիոն կազմակերպության կողմից հաճախորդներից այլ արժեքների ընդունումը և հանձնումը իրականացվում է բանկի կամ վարկային կազմակերպության, հաճախորդի և ինկասացիոն կազմակերպության միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, սույն կարգի 2.3 կետերի դրույթներին համապատասխան:

5. Ինկասացիոն կազմակերպության միջոցով բանկի կամ վարկային կազմակերպության այլ գույքի ընդունումն ու հանձնումը (բացառությամբ ի պահ ընդունած կամ գրավ վերցված թանկարժեք մետաղների, քարերի, ոսկերչական իրերի, սարքավորումների, դրանց պահեստամասերի) իրականացվում է սովորական բեռների ընդունման և հանձնման համար սահմանված ձևով:

Ի պահ ընդունած կամ գրավ վերցված թանկարժեք մետաղների, քարերի, ոսկերչական իրերի, սարքավորումների, դրանց պահեստամասերի ընդունումն ու հանձնումը իրականացվում են սույն կարգի 2-3 կետերի դրույթներին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԻՆԿԱՍԱՏՈՐՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

6. Բանկում կամ վարկային կազմակերպությունում, կամ հաճախորդի մոտ սահմանված աշխատանքային օրվա ավարտից հետո ինկասացիոն կազմակերպության կողմից ընդունված այլ արժեքները կարող են պահպանվել ինկասատորների պատասխանատվությամբ:

7. Ինկասատորների պատասխանատվությամբ պահպանված այլ արժեքները հաջորդ աշխատանքային օրը հանձնվում են բանկին կամ վարկային կազմակերպությանը կամ հաճախորդին` սույն կարգով սահմանված կարգով:

 

Ձև 1

 

Առաքվող արժեքների ցուցակ

 

 ___ ______________ 20   թ.

 

Առաքող կազմակերպությունը

______________________________
(կազմակերպության անվանումը)

Ստացող կազմակերպությունը

______________________________
(կազմակերպության անվանումը)

Ինկասացիոն կազմակերպությունը

______________________________
(անվանումը)

 

 

Առաքում ենք արժեքներ (նշել արժեքները, ելնելով դրանց բնութագրող չափանիշներից)

 

__________________________________________________
(ինկասատորի անունը, ազգանունը)

միջոցով:

 

Պարկը կնքված է թիվ ____ կնիքով

 

 

 

Արժեքների ընդունման-հանձնման համար

պատասխանատու աշխատակից (ներ)`

 

Ինկասատոր (ներ)`

 

 

Դրոշմակնիքի տեղը`

 

 

Ս Տ Ա Ց Ա Գ Ի Ր

 

___ ________ 20  թ. ցուցակում նշված արժեքները (նշել արժեքները ըստ տեսակների), որոնք առաքվել են ինկասատորի (անունը, ազգանունը) միջոցով, ստացանք:

 

Արժեքների ընդունումը կատարվել է` ստուգելով __________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

 

Արժեքների ընդունման-հանձնման համար

պատասխանատու աշխատակից (ներ)`

 

 

Արժեքները հանձնեցին

 

 

Ինկասատոր (ներ)`

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.08.2006, թիվ 495-Ն 26.10.2006, թիվ 390-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան