«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206325
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 հոկտեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 189-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՂ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի թիվ 246-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակող լրատվամիջոցի ընտրության համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը:
Դ. Հարությունյան
Հավելված |
Կ Ա Զ Մ
ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՂ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ |
- | Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ |
Հանձնաժողովի անդամներ | - |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեղեկատվության և օրենսդրության կատարելագործման բաժնի պետ |
- |
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետ | |
- | Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի պետ | |
Հանձնաժողովի քարտուղար | - | Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի գլխավոր խորհրդատու |