ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
թիվ 116-0001 |
«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ» ՀՆՊՁ-Ի «ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԵՎՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ» ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ի «Գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքների» մասին հրահանգը բխում է ՀՀ տրանսպորտի նախարարության և ձեռնարկության կանոնադրություններից
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ի «Գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքների մասին» հրահանգը։
2. Հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
Նախարար |
Հ. Քոչինյան |
| |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԵՎՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
«Յուրաքանչյուր կայարան՝ գնացքների երթևեկության ղեկավարման գծով և յուրաքանչյուր գնացք պետք Է գտնվի միայն մեկ աշխատողի՝ գծային զարգացմամբ կայարանը՝ կայարանի կենտրոնացված կետի հերթապահի (հետագայում՝ ԿԿԿՀ), առանց գծային զարգացման կայարանը՝ կայարանի հերթապահի (հետագայում՝ ԿՀ), իսկ կարգավարական կենտրոնացմամբ սարքավորված գծերում՝ գնացքի կարգավարի, գնացքը՝ մեքենավարի տնօրինության տակ» (18,2 մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոններից)։
1. Գնացքների ընդունման, ճանապարհման, բացթողման հետ կապված բոլոր գործողությունները, ինչպես նաև մանևրային աշխատանքները պետք է կատարվեն հստակ` տեխնիկական շահագործման կանոնների (հետագայում՝ ՏՇԿ), ազդանշանային հրահանգների, սույն հրահանգների, կայարանի տեխնիկա-կարգադրական ակտի (հետագայում՝ ՏԿԱ) պահանջների ճշգրիտ իրագործմամբ։
Գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքների հետ կապված բոլոր կարգադրությունները տրվում են կարճ և հստակ։ Կարգադրություն տվող աշխատողը պետք է լսի կարգադրության կարճ կրկնումը, համոզվի, որ այն ճիշտ է ընդունվել և կատարողից ստանա կարգադրության կատարման մասին հաղորդումը։
2. Ազդանշանային, կենտրոնացման և ուղեփակման (հետագայում՝ ԱԿՈՒ) սարքերը, (բացի ինքնաշխատ գործողություններից), ազդանշանների բացումը և փակումը ղեկավարում է ԿԿԿՀ-ն, իսկ երթակարգավարական կենտրոնացման ժամանակ գնացքի կարգավարը։
էլեկտրական կենտրոնացված սլաքային փոխադրիչների և կայարանի ազդանշանների ղեկավարման փոխումը կարգավարականից տեղական և հակառակը կատարվում է գնացքի կարգավարի կարգադրությամբ՝ մետրոպոլիտենի տնօրենի կողմից հաստատված կարգով։ Մինչ էլեկտրական կենտրոնացված ղեկավարման փոխումը կարգավարականից տեղական, գնացքի կարգավարը պարտավոր է ԿԿԿՀ-ին հայտնել փոխման պատճառը և այդ կայարանի գնացքների դրության մասին։
3. ԿԿԿՀ-ն կամ ԿՀ-ն հայտնաբերելով (անձամբ կամ ուրիշ աշխատողի զեկուցմամբ) գծերի, սլաքային փոխադրիչների, ԱԿՈՒ-ի կառուցվածքների, կապի և կոնտակտային ցանցի անսարքություններ, կատարում է գրանցում Գծերի, սլաքային փոխադրիչների, ԱԿՈՒ-ի կառուցվածքների, կապի և կոնտակտային ցանցի զննման մատյանում (հետագայում՝ Զննման մատյան) և անմիջապես տեղեկացնում է այդ մասին գնացքի կարգավարին, ինչպես նաև այդ սարքավորումները սպասարկող աշխատողին (գծի վարպետին, էլեկտրամեխանիկին և այլն)՝ անսարքության տեղը։
Անսարքությունը վերացնող աշխատողն այդ մասին գրանցում է կատարում Զննման մատյանում։ ԿԿԿՀ կամ ԿՀ իր ստորագրությամբ հաստատում է գրանցումը և տեղյակ պահում գնացքի կարգավարին։ Հեռակառավարման կետեր ունեցող կայարաններում ԿԿԿՀ-ի պարտականությունները կատարում է հեռակառավարման կետի հերթապահը։
4. Օժանդակ սեղմակոճակների կապարակնիքը կտրելու կամ հաշվիչով օժանդակ սեղմակոճակներից օգտվելու մասին Զննման մատյանում պետք է կատարվի գրանցում՝ նշելով պատճառը, օրինակ՝
«Թիվ 2 սլաքային փոխադրիչի մեկուսացված հատվածի կեղծ զբաղվածության պատճառով կտրված է ՍԴ-314 լուսացույցի հրավիրողական ազդանշանի կապարակնիքը»
ԿԿԿՀ ________________________
Հաշվիչով օժտված օժանդակ սեղմակոճակներից օգտվելիս, անսարքության, ինչպես նաև կանոնավոր աշխատանքի վերականգնման մասին գրանցման մեջ պետք է նշվի հաշվիչի ցուցմունքը։
5. Կիսաինքնաշխատ գործողության լուսացույցների արգելող ցուցումի դեպքում գնացքների կայարան ընդունման, կայարանից ճանապարհման և մանևրային տեղաշարժման ժամանակ ԿԿԿՀ-ն կամ գնացքի կարգավարը, նախքան հրավիրողական ազդանշանից օգտվելը կամ մեքենավարին համապատասխան թույլտվություն տալը՝ տվյալ լուսացույցը անցնելու համար, պարտավոր է համոզվել կայարանի ՏԿԱ-ով սահմանված կարգով ընդունման գծի ազատ լինելու մասին, սլաքային փոխադրիչների երթուղու մեջ ճիշտ տեղադրման, իսկ գնացքների ուղարկման դեպքում, բացի այդ նաև առաջին բլոկ ուղեմասի ազատ լինելու մեջ։ Երթուղու մեջ մտնող բոլոր սլաքային փոխադրիչների և պահապան սլաքների, ինչպես նաև երթուղաազդանշանային կոճակների վրա հագցնել կարմիր կափարիչներ։
Այդ դեպքում գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքների մատյանում պետք է կատարվի համապատասխան նշում՝ «Հրավիրողական ազդանշանով», «Բանավոր հրամանով», «Հրամանի պատճենով», «Բանավոր կարգադրությամբ», «Ձայնային կամ ձեռքի ազդանշանով»։
6. Գրանցվող կարգավարական հրամանները գրվում են կարգավարական մատյանում, գծային զարգացում ունեցող կայարաններում ԿԿԿՀ-ն կամ օպերատորը, իսկ ոչ գծային զարգացում ունեցող կայարաններում ԿՀ-ն։
Գնացքի կարգավարի հրամանի պատճենը՝ ստորագրված սահմանված ձևաթղթի վրա, պետք է հաստատված լինի ԿԿԿՀ-ի կողմից, իսկ ոչ գծային զարգացում ունեցող կայարաններում՝ ԿՀ-ի կողմից։
7. Հրամանների և կարգադրությունների հաղորդումները ինչպես նաև խոսակցությունները գնացքների երթևեկության հետ կապված կարգավարի և մեքենավարի միջև (լոկոմոտիվային բրիգադի), ԿԿԿՀ-ի, ԿՀ-ի, այլ աշխատողների հետ իրականացվում է գնացքի կարգավարական կապի, գնացքային ռադիոկապի, թունելային կապի և մանևրային ռադիոկապի միջոցով։
8. Այն դեպքում, երբ գնացքը (մանևրային շարժակազմը, լոկոմոտիվը) ստիպված անցել է լուսացույցը, որին գնացքը մոտենալուն պես անսպասելի փոխվել է, արգելող ցուցումով լուսացույցը անցնելու դեպքում մեքենավարը պարտավոր է միջոցներ ձեռք առնել գնացքը կանգնեցնելու և անմիջապես այդ մասին զեկուցել գնացքի կարգավարին կամ ԿԿԿՀ-ին։
Հետագա երթևեկությունը համապատասխան լուսացույցը արգելող ցուցումով անցնելու համար թույլատրվում է ՏՇԿ-ով նախատեսված կարգով։
9. Մեքենավարը պարտավոր է հայտնել գնացքի կարգավարին՝
- «ОЧ» (հաճախականության բացակայում) հայտնվելու դեպքում ինքնաշխատ լոկոմոտիվային ազդանշանման (հետագայում՝ ԱԼԱ) ցուցանակի վրա։
- գնացքի յուրաքանչյուր կանգառում (30 վրկ կանգնելուց հետո) «Օ» ազդանշանային ցուցմունքի դեպքում ԱԼԱ-ի ցուցանակի վրա, կամ արգելող ցուցմունքով լուսացույցի առաջ,
- գնացքի կանգառման մասին, որի պատճառը հանդիսանում է առջևում կանգնած գնացքը։
10. Գծային ինքնականգառի պահանգի արգելող դրության անցումը կատարվում է ոչ ավելի 5 կմ/ժ արագությամբ (հնարավորության դեպքում անջատված քարշաշարժիչներով)։
Գնացքը կանգնելուց հետո մեքենավարը պետք է ապահովի ինքնականգառի տեղահանված փականի փակումը և վերականգնի ինքնականգառի ունիվերսալ ինքնաշխատ անջատիչի կոնտակտը, այնուհետև ընթանա այն արագությամբ, որը սահմանված է ՏՇԿ-ով։ Եթե ինքնականգառի տեղահանված փականը չի փակվել, ապա անհրաժեշտ է պոկել կապարակնիքը և անջատել ինքնականգառի ունիվերսալ ինքնաշխատ անջատիչը։ Բոլոր դեպքերում ինքնականգառի ունիվերսալ ինքնաշխատ անջատիչի անջատումը ինքնականգառային մայրուղու կամ տեղահանվող փականի անսարքության պատճառով, մեքենավարը պարտավոր է՝
- անսարքության մասին զեկուցել գնացքի կարգավարին։
- ներկայացնել շարժակազմը էլեկտրահավաքակայան ուղարկելու հայտ։
- շարունակել երթևեկությունը ոչ ավելի 35 կմ/ժ արագությամբ։
- մոտակա կայարանում իջեցնել ուղևորներին։
11. Երբ ճանապարհի իջեցումը 0,040-ից ավելի է, և գնացքի օդաճնշիչ արգելակների կեսը անջատված կամ օգնական գնացքն ընթանում է անսարք գնացքի հետ, որի օդաճնշիչ արգելակները չեն գործում, արագությունը պետք է լինի 20 կմ/ժ ոչ ավելի։
Մեքենավարը պետք է հայտնի գնացքի կարգավարին գնացքում եղած կիսով չափ չգործող օդաճնշիչ արգելակների մասին։ Մեքենավարը իրավունք չունի առանց գնացքի կարգավարի թույլտվության մեկնել ուղեհատված, որն ունի 0,040-ից ավել իջեցում։ Այս դեպքում գնացքի կարգավարը պետք է թույլատրի անսարք գնացքի մեկնումը միայն այդ ուղեհատվածը առջևից ընթացող գնացքի ազատելուց հետո։
12. Գնացքի արագությունը ոչ ավելի 20 կմ/ժ պետք է պահպանվի 30 վրկ ընթացքում՝
- մինչև ԱԼԱ ցուցանակի վրա «ОЧ»-ի փոխվելը թույլատրող ցուցումի։
- ԱԼԱ-ԱԱԿ կառուցվածքներով չսարքավորված կամ դրանք՝ անսարք գնացքները նախորդ արգելող ազդանշանով լուսացույցը սահմանված կարգով անցնելուց հետո մինչև թույլատրող ազդանշանով լուսացույցի անցնումը։
13. Երբ անհրաժեշտ է փոխել գնացքի երթուղին և կիսաինքնաշխատ գործողության լուսացույցը բաց է, գնացքի կարգավարը ԿԿԿՀ-ն պարտավոր է մեքենավարին հրահանգ տալ և նախազգուշացնել նրան գնացքի ռադիոկապով, գնացքի կարգավարական կամ թունելային կապով, մանևրային ռադիոկապով, լուսացույցի նախատեսվող փակումը և երթուղու փոփոխությունը։ Մեքենավարի կողմից նախազգուշացումը ճիշտ հասկանալու հաստատումը ստանալուց հետո թույլատրվում է կատարել երթափոխությունը։
14. Պահեստային կամ կրկնվող լուսացույցների առկայության դեպքում և երբ ազդանշանային լույսերը հանգած են նրա հիմնական լուսացույցի վրա, մեքենավարը պետք է ղեկավարվի պահեստային կամ կրկնող լուսացույցների ցուցումով։
15. Երթուղային ցուցիչներով օժտված կիսաինքնաշխատ գործունեության լուսացույցների վրա երթուղային ցուցչի ցուցմունքի բացակայությունը տվյալ ազդանշանի պահանջը կատարելուն խոչընդոտ չի հանդիսանում։ Երբ լուսացույցը արգելող ցուցմունք ունի և չի միացված հրավիրողական, երթուղային ցուցչի ցուցմունքի առկայությունը չի հանդիսանում երթևեկությունը թույլատրող ազդանշան։
16. Կայարանի կենտրոնացված կետի և հեռաղեկավարման սենյակները կողպեքով փակված պետք է լինեն «Երթևեկության» ծառայության հերթապահ անձնակազմի բացակայության ընթացքում։
17. Այն կայարանների ցուցակը, որտեղ թույլատրվում է ԿԿԿՀ-ի և ԿՀ-ի պարտականությունները կատարել միայնակ, հաստատվում է «Երթևեկության» ծառայության պետի կողմից։
18. Մինչև հերթապահությունն ընդունելը, ԿԿԿՀ-ն և ԿՀ-ն պարտավոր են.
ծանոթանալ գնացքների երթևեկության գրաֆիկին, նախատեսվող աշխատանքի պլանին, գործող հրամաններին և կարգադրություններին, որոնք վերաբերվում են գնացքների ընդունման, ճանապարհման և մանևրային աշխատանքներին, կայարանում գնացքների դրությանը՝
- համոզվել ԱԿՈՒ և կապի կառուցվածքների ղեկավարման սարքերի անխափան աշխատանքի մեջ և նրանց վրայի կապարակնիքների առկայությունը համապատասխան գրանցումը, կապարակնիքների և հաշվիչների վրա եղած դրոշմները և հաշվիչների ցուցմունքը պետք է լինեն հստակ և պարզ։
- ստուգել իրեղեն (գույքի) և ազդանշանային սարքերի վիճակը և առկայությունը։
- ծանոթանալ կարգավարական հրամանների մատյանին, գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքների մատյանում, նախազգուշացումների գրքում, Զննման մատյանում և այլ գրքերում ու մատյաններում եղած գրանցումներին, որոնք տարվում են համապատասխան ԿԿԿՀ-ի և ԿՀ-ի կողմից։
Հերթապահության ընդունումը և հանձնումը ձևակերպվում է զննման մատյաններում հետևյալ գրանցումով.
___ _____________19___թ._________ժամը__________րոպե
Հերթապահությունը ընդունեց՝
ԿԿԿՀ _______________(ստորագրություն)ԿՀ _________________(ստորագրություն)
Հերթապահությունը հանձնեց՝
ԿԿԿՀ ______________(ստորագրություն)ԿՀ ________________(ստորագրություն)
Հաշվիչով սարքավորված օգնական սեղմակոճակների առկայության դեպքում հերթապահության ընդունման և հանձնման տեքստից առաջ ցույց է տրվում հաշվիչի ցուցմունքը։
Գ Լ ՈՒ Խ 1
ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ԳԾԵՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ է ԱԼԱ-ԱԱԿ-Ը
«Այն գծերը, որտեղ ԱԼԱ-ԱԱԿ-ը հանդիսանում է ազդանշանման հիմնական միջոց գնացքների երթևեկության համար, պետք է լրացուցիչ զինված լինեն ազդանշանային պահեստային սարքավորումներով՝ ինքնուղեփակում առանց ինքնականգառի և պահպանողական տեղամասի։ Ինքնաշխատ գործողության լուսացույցների ազդանշանային լույսերը պետք է անջատված լինեն։ Ինքնաշխատ գործողության մուտքի և ելքի լուսացույցները պետք է լինեն հիմնական վառվող և ունենան աշխատանքի 2 ռեժիմ՝ ինքնուղեփակման ժամանակ միացման և անջատման» (18. 18 Տ. Շ. Կ.):
1.1. Գծում՝ գնացքների երթևեկությունը կատարվում Է ԱԼԱ ազդանշանային ցուցմունքով և ինքնաշխատ գործողության լուսացույցների ցուցմունքով, իսկ ինքնուղեփակման լուսացույցների ազդանշանային լույսերի միացման ժամանակ ինքնաշխատ գործողության մուտքի, ելքի և անցողիկ լուսացույցների ցուցմունքներով։
1.2. ԱԼԱ թույլատրող ազդանշանային ցուցմունքի ժամանակ ինքնաշխատ գործողության անջատված լուսացույցները անցնում են առանց կանգառի ԱԼԱ ազդանշանային ցուցմունքով։
1.3. Երբ ԱԼԱ ազդանշանային ցուցմունքը «Օ» Է, մեքենավարը պարտավոր Է կանգնեցնել գնացքը, զեկուցել այդ մասին գնացքի կարգավարին, որից հետո շարունակել երթևեկությունը ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ զգոնության կոճակը սեղմած վիճակով, մինչև ԱԼԱ թույլատրող ազդանշանային ցուցմունքի հայտնվելը։
Եթե ԱԼԱ «О» ազդանշանային ցուցմունքը հայտնվել Է կառամատույցի սահմաններում, մեքենավարը պարտավոր Է կանգնեցնել գնացքը «Առաջին վագոնի կանգառ» ազդանշանի մոտ և կայարանում կանգառի ժամանակը անցնելուց հետո, եթե ԱԼԱ «О» ցուցմունքը պահպանվում Է, զեկուցել այդ մասին գնացքային կարգավարին, որից հետո շարունակել երթևեկությունը ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ զգոնության կոճակը (ոտնակը) սեղմած վիճակով մինչև ԱԼԱ թույլատրվող ազդանշանի հայտնվելը։
1.4. ԱԼԱ «ОЧ» ազդանշանային ցուցմունքի դեպքում մեքենավարը պարտավոր Է կանգնեցնել գնացքը, զեկուցել այդ մասին գնացքի կարգավարին, որից հետո շարունակել երթևեկությունը ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ զգոնության կոճակը սեղմած վիճակով` մինչև ԱԼԱ թույլատրող ազդանշանի հայտնվելը և հայտնել գնացքի կարգավարին «Ռելսային շղթայի սահման» ազդանշանային ցուցչի համարը։
1.5. Այն գծերը, որտեղ գնացքների երթևեկության համար ազդանշանային հիմնական միջոց Է ԱԼԱ-ԱԱԿ և սարքավորված են արագության սահմանափակման կառուցվածքներով ու գնացքային ինքնավարման սարքավորումներով, ԱԱԿ անսարքության դեպքում մեքենավարը պարտավոր Է.
- անսարքության մասին զեկուցել գնացքի կարգավարին,
- հայտ ներկայացնել միացնելու ինքնուղեփակման լուսացույցի ազդանշանային լույսերը,
- հայտ ներկայացնել կանգնեցնելու շարժակազմը ամենամոտ գծային զարգացում ունեցող կայարանի կայարանային գծում կամ ուղարկել էլեկտրահավաքակայան,
- շարունակել երթևեկությունը ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ՝ զգոնության կոճակը սեղմած վիճակով մինչև առաջին հանդիպած ինքնուղեփակման լուսացույցը,
- առաջին հանդիպած թույլատրող ազդանշանով լուսացույցից շարունակել երթևեկությունը արագությունը սահմանափակող վերահսկիչ կառուցվածքների թույլատրելի արագությամբ, բայց ոչ ավելի 35 կմ/ժ արագությամբ զգոնության ոտնակը սեղմած վիճակով՝ ԱԱԿ անջատված սարքերով և միացված ԱԼԱ լուսացույցի ազդանշանով,
- այն դեպքում, երբ ԱԼԱ-ԱԱԿ անսարքության ժամանակ հնարավոր է գնացքը ընթացքի մեջ դնել միայն ԱԼԱ-ԱԱԿ սարքավորումները և արագությունը սահմանափակող վերահսկիչը անջատելուց հետո, մեքենավարը պարտավոր է այդ մասին զեկուցել գնացքի կարգավարին և ստանալով նրանցից հաստատում՝ ինքնուղեփակման լուսացույցների ազդանշանային լույսերի միացման մասին, ընթանալ ամենամոտ գծային զարգացմամբ կայարանի կայարանային գիծ (շարժակազմը կանգնեցնելու համար) ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ, զգոնության ոտնակը սեղմած վիճակով՝ ուղևորներին իջեցնելով մոտիկ կայարանում։
1.6. Այն գծերում, որտեղ գնացքների երթևեկության ժամանակ ազդանշանման հիմնական միջոց է հանդիսանում ԱԼԱ-ԱԱԿ և սարքավորված է կրկնող ԱԱԿ ինքնավար կառուցվածքներով, գնացքային ԱԼԱ-ԱԱԿ կառուցվածքների անսարքության ժամանակ մեքենավարը պարտավոր է կանգնեցնել, անջատել ԱԱԿ կառուցվածքները և միացնել կրկնող ինքնավար ԱԱԿ կառուցվածքները, հաղորդել այդ մասին գնացքի կարգավարին, հետագա երթևեկությունը կատարվում է ԱԼԱ ազդանշանային ցուցմունքով։ Թույլատրվում է երթևեկությունր ուղևորներով մինչև այն կայարան, որտեղից կատարվում է շարժակազմերի մուտքն ու ելքը էլհավաքակայան։
Գնացքային ԱԱԿ կառուցվածքների և կրկնող ինքնավար ԱԱԿ կառուցվածքների անսարքության դեպքում, անկախ ԱԼԱ ազդանշանային ցուցմունքների առկայության, մեքենավարը պարտավոր է կանգնել, անսարքության մասին հաղորդել գնացքի կարգավարին, անջատել ԱԼԱ կառուցվածքները և կրկնող ինքնավար ԱԱԿ կառուցվածքները, հայտ ներկայացնել միացնելու ինքնաշխատ գործողության լուսացույցների ազդանշանային լույսերը և գնացքը հանել գծից։ Այս դեպքում թույլատրվում է շարունակել երթևեկությունը՝ զգոնության ոտնակը սեղմած ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ, մինչև գծային զարգացմամբ մոտակա կայարանը։ Ինքնաշխատ գործողության լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում թույլատրվում է երթևեկությունը ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ, իսկ նրա արգելող ցուցմունքի (կարմիր լույս, հանգած լույս, անհասկանալի ցուցմունք) դեպքում կանգնելուց և գնացքի կարգավարին հայտնելուց հետո ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ՝ մինչև հաջորդ լուսացույց:
1.7. Ինքնուղեփակման լուսացույցների ազդանշանային լույսերի միացումը և անջատումը կատարվում է ըստ կայարանամեջի կամ տեղամասի, գնացքի կարգավարի հրամանով, որի մասին մեքենավարին հայտնվում է գնացքի ռադիոկապով։ Հրամանը համապատասխան կայարանին տրվում է տվյալ ձևով
____ _______ 19_______թ._____ | ժամ_______րոպե |
Հրաման թիվ ________________ |
|
Կայարան________ _________կայարանապետին_________ժամ______ | |
|
|
|
|
_______գծով_________________________________ | |
__________________ուղեմասում |
|
Պատճառը ________________________________ | |
_______________________________________ |
|
Գնացքի կարգավար ____________________(ազգանուն) | |
|
Գնացքի կարգավարը պարտավոր Է ԿԿԿՀ-ի և ԿՀ-ի միջոցով վերահսկել ինքնուղեփակման լուսացույցների ազդանշանային լույսերի փաստացի միացումը կայարանամեջում կամ տեղամասում մինչև գնացքի մոտեցումը նրանց անջատված ԱԼԱ-ԱԱԿ կառուցվածքներով։
Ինքնուղեփակման լուսացույցների ազդանշանային լույսերը միացնել պահանջող մեքենավարը պարտավոր Է զեկուցել գնացքի կարգավարին նրանց փաստացի միացած լինելը կայարանամեջում կամ տեղամասում։
1.8. Գնացքի բաց թողնում ԱԼԱ-ԱԱԿ կառուցվածքներով չսարքավորված գծերով, թույլատրվում Է ինքնուղեփակման լուսացույցների ազդանշանային լույսերի միացված ժամանակ նրանց թույլատրող ցուցմունքի դեպքում ոչ ավելի 35 կմ/ժ արագությամբ՝ լոկոմոտիվային բրիգադի ղեկավարմամբ։
1.9. Երբ միացված են ինքնուղեփակման լուսացույցների ազդանշանային լույսերը և ինքնաշխատ գործողության մուտքի, ելքի, անցողիկ լուսացույցները ունեն արգելող ցուցմունք (կարմիր լույս, հանգած լույս, անհասկանալի ցուցմունք)՝ գնացքների հետագա երթևեկությունը թույլատրվում Է լուսացույցի առաջ կանգնելուց հետո ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ՝ զգոնության ոտնակը սեղմած դրությամբ մինչև հայտնվի ԱԼԱ թույլատրող ազդանշանային ցուցմունք, իսկ ԱԼԱ-ԱԱԿ կառուցվածքների անսարքության կամ նրա բացակայության դեպքում՝ ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ մինչև հաջորդ լուսացույց:
1.10. Կիսաինքնաշխատ գործողության մուտքի և ելքի լուսացույցների արգելող ցուցմունքի (կարմիր լույս, հանգած լույս, անհասկանալի ցուցմունք) դեպքում գնացքների ընդունումը կայարան կամ ուղարկումը կայարանից՝ լուսացույցից առաջ կանգնելուց հետո թույլատրվում Է հրավիրողական ազդանշանով, իսկ նրա անսարքության դեպքում՝ բանավոր հրամանով կամ գնացքների կարգավարի հրամանի պատճենով՝ ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ, զգոնության ոտնակը սեղմած դրությամբ մինչև ԱՀԱ թույլատրող ազդանշանային ցուցմունքի հայտնվելը, իսկ այն գնացքին, որի ԱԼԱ-ԱԱԿ կառուցվածքները անսարք են կամ բացակայում են՝ մինչև հաջորդ լուսացույց (հրամանի ձևը 1.19 կետում)։
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ԳԾԵՐՈՎ, ՈՐՏԵՂ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑ է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԻՆՔՆԱՈՒՂԵՓԱԿՈՒՄԸ՝ ԻՆՔՆԱԿԱՆԳԱՌՆԵՐՈՎ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՎ
«Մետրոպոլիտենի գծերը, որտեղ գնացքների երթևեկության ժամանակ ազդանշանման հիմնական միջոց է հանդիսանում ինքնաուղեփակումը ինքնականգառներով և պահպանողական տեղամասերով, պետք է լրացվեն ԱԼԱ-ԱԱԿ կաոուցվածքներով» (Տ. Շ. Կ. 18. 18. կետից)։
1.11. Գնացքների երթևեկությունը գծերում կատարվում է լուսացույցների թույլատրող ցուցմունքի դեպքում՝ ղեկավարման խցիկում ԱԼԱ ազդանշանային ցուցիչի ցույց տված արագությունից ոչ ավելի, իսկ ԱԼԱ-ԱԱԿ կառուցվածքներով չսարքավորված գծերում ոչ ավելի տվյալ տեղամասում թույլատրված արագությունից։ Եթե ԱԼԱ ցուցմունքը գերազանցում է լուսացույցի ցույց տված արագությանը, ապա կատարվում է լուսացույցի ազդանշանի պահանջը։
1.12. Կիսաինքնաշխատ և ինքնաշխատ գործողության լուսացույցների ցուցմունքների դեպքում և ԱԼԱ «Օ» կամ «ОЧ» ազդանշանային ցուցմունքով գնացքների հետագա երթևեկությունը թույլատրվում է կանգնելուց հետո ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ՝ զգոնության ոտնակը սեղմած դրությամբ մինչև ԱԼԱ թույլատրող ազդանշանային ցուցմունքի հայտնվելը։
1.13. Գնացքային ԱԼԱ-ԱԱԿ կառուցվածքների անսարքության դեպքում մեքենավարը պետք է անսարքության մասին զեկուցի գնացքի կարգավարին, մեքենավարի օգնական կանչելու հայտ ներկայացնի, անջատի ԱԼԱ-ԱԱԿ կաոուցվածքները և շարունակի երթևեկությունը ուղևորներով զգոնության ոտնակը սեղմած, ղեկավարվելով լուսացույցների ազդանշանային ցուցմունքներով՝ մինչև այն կայարան, որտեղ գտնվում է գծային կետը։
Մեքենավարի օգնականի ժամանելուց հետո աշխատանքը շարունակվում է լոկոմոտիվային անձնակազմով մինչև շարժակազմի պլանային կայանման մտնելը։
Եթե մեքենավարի օգնականը չի եկել, շարժակազմը պետք է ընթանա էլ. հավաքակայան։
1.14. Ինքնաշխատ գործողության մուտքի, ելքի, անցողիկ լուսացույցների արգելող ցուցմունքի (կարմիր լույս, 1 կարմիր և 1 դեղին լույս, հանգած լույս, անհասկանալի ցուցմունք) դեպքում լուսացույցից առաջ գնացքի կանգնելուց հետո թույլատրվում է ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ՝ զգոնության ոտնակը սեղմած դրությամբ մինչև ԱԼԱ թույլատրող ազդանշանային ցուցմունքի հայտնվելը, իսկ գնացքները, որոնք սարքավորված չեն ԱԼԱ-ԱԱԿ կառուցվածքներով կամ անսարք են, ինչպես նաև ԱԼԱ-ԱԱԿ կառուցվածքներով չսարքավորված գծերում ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ՝ մինչև հաջորդ լուսացույց, բացառությամբ նախազգուշացնողի։
1.15. Կիսաինքնաշխատ գործողության մուտքի կամ ելքի լուսացույցների արգելող ցուցմունքի (կարմիր լույս, 1 կարմիր և 1 դեղին լույս, հանգած լույս, անհասկանալի ցուցմունք) դեպքում գնացքների ընդունումը կայարան կամ ճանապարհումը կայարանից լուսացույցից առաջ կանգնելուց հետո թույլատրվում է հրավիրողական ազդանշանով, իսկ նրա անսարքության դեպքում բանավոր հրամանով կամ գնացքի կարգավարի հրամանի պատճենով ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ՝ զգոնության ոտնակը սեղմած վիճակով մինչև հայտվի ԱԼԱ թույլատրող ազդանշանային ցուցմունք, իսկ գնացքները կամ գծերով չսարքավորված ԱԼԱ-ԱԱԿ կառուցվածքներով կամ երբ վերջիններս անսարք են՝ ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ, մինչև հաջորդ լուսացույց, բացառությամբ նախազգուշացնողի (հրամանի ձևը 1.19-կետում)։
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՈՒՂԱՐԿՈՒՄԸ
«Գծային զարգացում ունեցող կայարանների տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանվում է տեխնիկակարգադրական ակտով (հետագայում ՏԿԱ), որտեղ սահմանվում է գնացքների ընդունումը, ուղարկումը, անցումը կայարանով առանց խոչընդոտի և անվտանգ, ինչպես նաև մանևրային աշխատանքների անվտանգությունը։
Տեխնիկակարգադրական ակտով սահմանված կարգը պարտադիր է մետրոպոլիտենի բոլոր ստորաբաժանումների աշխատողների համար» (կետ 17.1 ՏՇԿ)։
«Կենտրոնացված կետի հերթապահը, կայարանի հերթապահը պարտավոր են ժամանակին ապահովել գնացքների ընդունումը և ուղարկումը: Փակ լուսացույցի մոտ գնացքների ամեն մի աննպատակ հապաղեցման համար ԿԿԿՀ-ն պատասխանատվություն է կրում (կետ 18.3. ՏՇԿ):
1.16. ԿԿԿՀ-ը, իսկ կենտրոնացման կարգավարական ղեկավարման դեպքում՝ գնացքի կարգավարը պետք է ժամանակին պատրաստի գնացքների ընդունման (մեկնման) երթուղիները և բացի մուտքի (ելքի) լուսացույցները։
1.17. Կենտրոնացված սլաքների և ազդանշանների կառուցվածքներից օգտվելու, ինչպես նաև գնացքների ընդունման և մեկնման երթուղիները պատրաստելու կարգը սահմանվում է տվյալ կայարանի էլեկտրական կենտրոնացման կառուցվածքներից օգտվելու տեղական հրահանգով։
1.18. Գնացքների ընդունումից կամ մեկնումից առաջ գնացքի կարգավարը կամ ԿԿՀ-ը պարտավոր են վերահսկիչ սարքերի ցուցմունքով համոզվել, որ գիծն ազատ է և պատրաստել երթուղին։ Սլաքների փաստացի փոխադրումը և լույսացույցի բացվելը ստուգվում է վերահսկիչ սարքերի ցուցմունքով։
1.19. Բանավոր հրամանը, որն իրավունք է տալիս գնացքներին՝ անցնելու մուտքի կամ ելքի կիսաինքնաշխատ գործողության, լուսացույցներն արգելող ցուցմունքով, տրվում է գնացքի՝ կարգավարի կողմից մեքենավարին՝ գնացքի ռադիոկապով, գնացքի կարգավարական կամ թունելային կապով և համապատասխան կայարաններին հետևյալ ձևի.
_____________19____ թ.__________ ժամ____________ րոպե | |
Հրաման թիվ_____________ |
|
Կայարան_____________ Կայարանապետ__________ | |
Մեքենավարին գնացք թիվ_______________________________ |
|
Թույլատրում եմ թիվ_______________________________գնացքին անցնելու կայարանը | |
մեկնելու կայարանից |
|
արգելող ցուցմունքով (կարմիր լույս, 1 կարմիր և 1 դեղին լույս, հանգած լույս, անհասկանալի ցուցմունք)
մուտքի (մուտքերի) լուսացույցը (լուսացույցները) թիվ ____
ելքի (ելքերի)
Ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ մինչև հայտնվի ԱԼԱ թույլատրող ազդանշան (մինչև հաջորդ լուսացույց)
______________________ կայարանի գծից
Կարգավար__________________(ազգանուն)
1.20. Գնացքի կարգավարի հրամանի պատճենը՝ որն իրավունք Է տալիս գնացքներին անցնելու մուտքի կամ ելքի կիսաինքնաշխատ գործողության լուսացույցներն արգելող ցուցմունքով, արտագրվում Է ձևաթղթի վրա նախատեսված սույն հրահանգի 1.19. կետով և տրվում Է մեքենավարին՝ ԿԿԿՀ-ի կամ ԿՀ-ի կողմից։ Կարգավարի հրամանը և հրամանի պատճենը տալու կարգադրությունը ԿՀ-ին հաղորդվում Է գնացքի կարգավարի կապով, գծի ազատ լինելու, գնացքի երթուղու մեջ սլաքների ճիշտ տեղադրման և փակման մասին հաստատումը ստանալուց հետո։
Կիսաինքնավար գործողության մուտքի լուսացույցի անսարքության դեպքում թույլատրվում Է գնացքի կարգավարի հրամանի պատճենի դուրս գրումը և հանձնումը հարակից կայարանին։
1.21. Կիսաինքնավար գործողության մուտքերի և ելքերի մի քանի համընթաց լուսացույցների միաժամանակյա անսարքության դեպքում, նրանց անցնելու իրավունք կարող Է տրվել մեկ բանավոր հրամանով կամ հրամանի պատճենով։
1.22. Սկզբնական կայարանից նախքան գնացքի մեկնումը մեքենավարը պետք Է ունենա չվացուցակ կամ գնացքի երթևեկության կտրոն։
Չվացուցակի և գնացքի երթևեկության կտրոնի ձևն ու մեքենավարին հանձնելու կարգը սահմանում Է մետրոպոլիտենի տնօրենը։
1.23. Մեքենավարը դադարեցնում Է ուղևորների նստեցումը և վագոնների դռների փակումը կայարաններում չվակարգով նախատեսված գնացքի մեկնումից 5 վրկ առաջ (կամ այն գծերում, որոնք սարքավորված են գնացքների ինքնաղեկավարման կառուցվածքներով, մեկնման հաշվարկային ժամանակով), բայց ոչ շուտ, քան ուղևորների իջեցումը վերջանալուց և ելքի լուսացույցի թույլատրող ազդանշանման ցուցմունքով, ԱԼԱ թույլատրող ազդանշանի ցուցմունքով։
1.24. Գնացքների դռները փակվելուց և փակ տիպի կայարանների դռները փակվելուց հետո մեքենավարը տեխնիկական միջոցների օգնությամբ անձամբ ստուգելով կամ ԿՀ-ի (գնացքներ ընդունող–ուղարկող հերթապահի) տրված ազդանշանով, որ գնացքը պատրաստ Է մեկնման և համոզված լինելով, որ լուսացույցը թույլատրող ազդանշանով Է, ԱԼԱ ազդանշանային ցուցմունքը թույլատրող, շարժման մեջ Է դնում գնացքը։
Երբ գնացքը սպասարկում Է լոկոմոտիվային բրիգադը, դռները փակում Է (դռների փակման հրահանգ տալիս Է) և ստուգում Է գնացքի մեկնման պատրաստ լինելը՝ մեքենավարի օգնականը, բացի այն կայարաններից, որոնց կառամատույցը տեղադրված Է աջ կողմից), որից հետո մեքենավարին հրահանգ է տալիս գնացքի մեկնման «առաջ» բառով։
Մինչև գնացքի գլխի վագոնի խցիկի անցնելը կայարանի կառամատույցի սահմանից դուրս, մեքենավարը (օգնականը) պարտավոր Է գնացքային հայելիով (կամ կայարանային հայելիով) հետևել գնացքի անխոչընդոտ ընթացքին և ազդանշաններին, որոնք կարող են տրվել կառամատույցից։
1.25. ԿՀ-ը կամ գնացքն ընդունող և ուղարկող հերթապահը պետք Է գտնվի կառամատույցի վրա՝ կայարանապետի կողմից հաստատված տեղում, Հետևի ուղևորների նստեցմանը և իջեցմանը, գնացքի սարքին վիճակին, գնացքի վրա գտնվող ազդանշանների առկայությունը և նրանց ճիշտ ցուցմունքին։ Գնացքների երթևեկության համար խոչընդոտի բացակայության դեպքում տա «Գնացքը պատրաստ է մեկնման» ազդանշան, այն կայարաններում, որտեղ տվյալ ազդանշանի տալը որոշված է «Երթևեկության» ծառայության պետի կողմից:
1.26. Փակ տիպի կայարաններում կայարանային և վագոնների դռների բացման և փակման կարգը սահմանվում է մետրոպոլիտենի տնօրենի հաստատված հրահանգով։
1.27. Գնացքի վերջամասը նշող հանգած ազդանշանների հայտնաբերման դեպքում ԿՀ-ը կամ գնացք ընդունող հերթապահը պարտավոր են այդ մասին նախազգուշացնել ընթացող հաջորդ գնացքի մեքենավարին և հայտնել գնացքի կարգավարին, որը տեղյակ է պահում մեքենավարին իր գնացքի վրայի հանգած ազդանշանների մասին։ Մեքենավարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել անսարքությունը վերացնելու, իսկ այն դեպքում, երբ հնարավոր չէ այդ անել, հայտ տալ` տեխնիկական սպասարկման կետ կամ էլհավաքակայան գնալու։
1.28. Երկար ժամանակով ուղևորական գնացքների բաց թողումը միջանկյալ կայարաններով, առանց կանգառի իրագործվում է մետրոպոլիտենի տնօրենի հրամանով։
Ծայրահեղ դեպքում ուղևորական գնացքների բաց թողնումը առանց կանգառի կատարվում է գնացքի կարգավարի կարգադրությամբ, հաղորդելով մեքենավարին գնացքային ռադիոկապով կամ ԿՀ֊ի, գնացք ընդունող և ուղարկող հերթապահի ձեռքի ազդանշանով, որի մասին վերջինս հաղորդում է գնացքի կարգավարին։
1.29. Ուղևորական գնացքները առանց կանգառի բաց թողնման ազդանշանը թույլատվություն չի հանդիսանում արգելող ցուցմունքով ելքի լուսացույցն անցնելու։
1.30. Գնացքը կայարանի մասնակի զբաղված գիծ ընդունելու մասին մեքենավարին նախազգուշացնում է գնացքի կարգավարը կամ նրա ցուցմունքով կայարանի ԿՀ-ն։
Գնացքը կայարանի մասնակի զբաղված գիծ ընդունելու դեպքում, մեքենավարը պարտավոր է գնացքը կանգնեցնել կառամատույցի սկզբին և տալ կանգառի ազդանշան։ Գնացքը կառամատույցի սկզբից ընդունվում է ԿՀ-ի ազդանշանով ոչ ավելի 10 կմ/ժ արագությամբ։ Կառամատույցի սահմաններում տեղադրված լուսացույցի անցումը այս դեպքում կատարվում է ՏՇԿ-ի հաստատված կարգով, բայց ոչ ավելի 10 կմ/ժ արագությունից։
1.31. Գնացքները (շարժակազմերը) երկար ժամանակով կանգնելու ժամանակ երթացուցակում (գնացքային կտրոնի վրա) պետք է նշված լինեն կանգնելու տեղը և ազդանշանի համարը, ժամանման ժամանակը, ինչպես նաև գնացքի համարը և կանգառից հետո մեկնելու ժամանակը։ Կանգառումից հետո երթացուցակում նշված ժամանակը լրանալուց հետո երթևեկություն թույլատրվում է եթե շարժակազմը (շարժակազմի մի մասը) գտնվում է.
ա) ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ ինքնաշխատ գործողության լուսացույցից հետո մինչև ԱԼԱ թույլատրվող ազդանշանային ցուցիչի հայտնվելը, իսկ ԱԼԱ-ԱԱԿ չսարքավորված գծերում՝ մինչև հաջորդ լուսացույց։
բ) Կիսաինքնաշխատ գործողության լուսացույցներից հետո (մուտքի, ելքի) բանավոր հրամանով կամ գնացքի կարգավարի հրամանի պատճենով ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ մինչև ԱԼԱ թույլատրող ազդանշանային ցուցմունքի հայտնվելը (մինչև հաջորդ լուսացույց):
գ) Կայարանում մանևրային լուսացույցից հետո գնացքի կարգավարի, ԿԿԿՀ-ի բանավոր կարգադրությամբ, ԿՀ-ի ձեռքի ազդանշանով ոչ ավելի 20կմ/ժ արագությամբ մինչև հաջորդ լուսացույց։
դ) Պարկային գծերում մանևրային լուսացույցից հետո սույն հրահանգի 2.20. կետով սահմանված կարգով։
Եթե գնացքը գտնվում է փակուղային գծում՝ երկարաժամյա կանգառման և մեքենավարին չի երևում առջևում տեղադրված մանևրային լուսացույցի ցուցմունքը, ապա այդ լուսացույցով երթևեկություն թույլատրվում է գնացքի կարգավարին բանավոր կարգադրությամբ՝ երթացուցակում նշված ժամանակը լրանալուց հետո ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ։
ԱՌԱՋԻՆ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ
1.32. Երթևեկության չվացուցակով առաջին գնացքը գիծ բաց թողնելու համար պետք է նախատեսվի ընթացքի ժամանակի ավելացում 2-3 րոպե։
Առաջին գնացքը թունելով ընթանալու ժամանակ պետք է միացված լինեն բոլոր տեսակի լուսավորությունները։
Վերգետնյա ուղեմասում լուսավորությունը միացվում է վատ տեսանելիության ժամանակ։
1.33. Առաջին գնացքի ղեկավարման ժամանակ մեքենավարը պարտավոր է տալ տեղեկացնող ազդանշան համաձայն տեղադրված նշանի և սլաքային փոխադրիչներից առաջ, ընթանալ հատուկ զգոնությամբ և պատրաստ լինել անմիջապես կանգնելու, եթե խոչընդոտ հանդիպի հետագա երթևեկության համար։
1.34. Առաջին հինգ գնացքներին պետք է գրավոր նախազգուշացում տրվի հետևյալ աշխատանքները կատարելուց հետո.
1) կայարանի, թունելի, գծերի, գծի վերին շինության ջրաքաշման և ջրահեռացման կառուցվածքների լվացում,
2) ռելսերի, ռելսային հյուսվածքների, զուգառելսերի, կոնտակտային ռելսերի փոխում, վնասված կցվածքի կամ վնասված ռելսի կտրում,
3) սլաքավոր փոխադրիչների, կամ նրա առանձին մասերի (լեզվակ, ուղեփոխիչ, մայր ռելս), խաչուղիների կամ նրա առանձին մասերի, հավասարեցնող սարքերի փոխում,
4) կոճափայտերի տակ փռած կեղտոտված խճերի փոխում, գծային բետոնի ջարդում,
5) տեղափոխվող չորսուի, կոճափայտերի, կարճակների փոխում,
6) գծի վրա ուղղող-աստառող-հարթեցնող մեքենային (ВПРС-500) աշխատելու,
7) 20 մմ-ից ավել գծի բարձրացում կամ 60 մմ-ից ավել գծի հարթեցում,
8) կայարանի գծային թունելների և կայարանամեջերի թունելների ներկում,
9) ռելսերի յուղում,
10) կայարանամեջերի մետաղակառուցվածքները գործողության մեջ դնելու,
11) սլաքային էլեկտրաշարժաբերի, կոնտակտային կոճղակի, սլաքային սխեմայի մեջ մոնտաժային լարերի փոխում,
12) գնացքների երթևեկության և ինքնավարման համար ավտոմատիկայի և տելեմեխանիկայի կառուցվածքների վերակառուցում,
13) սլաքը մակետի վրա դնելու կամ մակետից հանելու,
14) բոլոր այլ դեպքերում, երբ պահանջվում է աշխատանքներ կատարելուց հետո մեքենավարին նախազգուշացնել գնացքը վարելիս զգոնությունը բարձրացնել։
Նշված աշխատանքների ղեկավարը պարտավոր է կոնտակտային ռելսին լարում տալուց 1 ժամ առաջ ձևակերպել մեքենավարին գրավոր նախազգուշացում տալու հայտը՝ սույն Հրահանգի 4.2. և 4.4. կետերում սահմանված կարգով։
Անհրաժեշտության դեպքում աշխատանքներ կատարելուց հետո գրավոր նախազգուշացում տրվում է աշխատանքի ղեկավարի հայտով ինչպես առաջին հինգ գնացքներին, այնպես և հաջորդ գնացքներին։
Մետրոպոլիտենում գծային աշխատանքներ կատարելիս գնացքների երթևեկությունն անվտանգ ապահովելու հրահանգով նախատեսված կարգով։
Նախազգուշացումը գործող ուղեմասերում առաջին հինգ գնացքների անցնելու ժամանակ պետք է միացված լինի բանվորական և վթարային լուսավորությունը:
1.35. Գնացքի կարգավարը գրավոր նախազգուշացում տալու մասին ստացված հայտի հիման վրա տալիս է հետևյալ ձևի հրաման.
_____________19____ թ.__________ ժամ____________ րոպե |
Հրաման թիվ_____________________ |
Կայարան___________________________________ կայարանապետին |
Կատարվել են աշխատանքներ __________________________________ |
_____________________ գլխավոր գծով կայարանի (կայարանամեջ, ուղեմաս) |
_______________________________________ |
անցնել հատուկ զգոնությամբ ոչ ավելի________________կմ/ժ |
Գնացքներին տալ գրավոր նախազգուշացում։ |
|
|
կարգավար_______________________________________(ազգանուն) |
ԳՆԱՑՔՆԵՐԻ ՈՉ ՃԻՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ
«Երկաթգծի կայարանամեջերի ամեն գլխավոր գիծ, որպես կանոն, գնացքների երթևեկության համար մեկ որոշված ուղղության է ծառայում։
Բացառիկ դեպքերում գնացքների երթևեկությունը կարգավորելու համար, թույլատրվում է գնացքների երթևեկությունը ոչ ճիշտ ուղղությամբ» (կետ 18,26. ՏՇԿ)։
1.36. Կայարանից գնացքները ուղարկում են ոչ ճիշտ ուղղությամբ կամ գնացքները վերադառնում են կայարանամեջից կայարան գնացքի կարգավարի հրամանով, մեկնման գծի, կայարանամեջի (ուղեմասի), ինչպես նաև նշանակված կայարանի ընդունման գծի փակումից հետո։
1.37. Եթե նշանակված կայարանի ընդունման գիծը կայարանամեջի կողմից ճիշտ ուղղությամբ սահմանափակվում են ինքնաշխատ գործողությամբ մուտքի լուսացույցներով, ապա այդ կայարանամեջի գիծը պետք է փակ լինի բոլոր գնացքների երթևեկության համար։
Կիսաինքնաշխատ գործողության մուտքի լուսացույցների առկայության դեպքում կայարանամեջի գիծը չի փակվում, բայց այս լուսացույցները, մինչև գնացքի կարգավարի հրաման տալը պետք է փակ լինեն։
1.38. Ոչ ճիշտ ուղղությամբ գնացքների երթևեկության համար, մինչև կայարանամեջի գծի փակվելու հրաման տալը, գնացքի կարգավարը պետք է դադարեցնի գնացքների մեկնումը նշանակված կայարանին հարակից կայարանամեջ ճիշտ ուղղության կողմից։ Այդ կայարանամեջում գնացքների առկայության դեպքում գնացքի կարգավարը պետք է միջոցներ ձեռնարկի դրանք կանգնեցնելու և այդ գնացքների մեքենավարներին արգելի հետագա երթևեկությունը։
1.39. Կայարանից ոչ ճիշտ ուղղությամբ գնացքի ուղարկման մասին, ինչպես նաև գնացքի կայարանամեջից կայարան վերադառնալու մասին հրամանի հաղորդումից առաջ գնացքի կարգավարը պետք է՝
- կանչի այդ ուղեմասը սահմանափակող և ուղեմասի մեջ մտնող կայարանների ԿԿԿՀ և ԿՀ-ներին, նախազգուշացնի նրանց՝ ոչ ճիշտ ուղղությամբ գնացքների երթևեկության համար ուղեմասի, կայարանամեջի գծի նախատեսվող փակման մասին, կանգառի տեղափոխվող ազդանշանների տեղադրման մասին այն կայարաններում, որոնք սահմանափակում են փակվող ուղեմասի գիծը և միացնելու համապատասխան թունելների լուսավորության բոլոր խմբերը,
- կարգավարական կենտրոնացման վահանակի ցուցմունքով կամ ԿԿԿՀ և ԿՀ-ների միջոցով ճշտի փակվող ուղեմասի ազատ լինելը, սլաքների ճիշտ դրությունը, այդ սլաքների կոճակների վրայի կարմիր կափարիչների առկայությունը,
- կանչել և նախազգուշացնել մեքենավարին՝ ոչ ճիշտ ուղղությամբ նախատեսված գնացքի մասին։
1.40. Գնացքի կարգավարի հրամանը՝ գնացքի կայարանից ոչ ճիշտ ուղղությամբ մեկնելու կամ գնացքի վերադարձը կայարանամեջից կայարան, տրվում է կանգառի տեղափոխվող ազդանշանները տեղադրելուց հետո՝
- փակվող ուղեմասը սահմանափակող կայարաններին,
- փակվող ուղեմասի մեջ մտնող կայարաններին,
- ճիշտ ուղղության կողմից նշանակված կայարաններին հարակից կայարանամեջում գտնվող գնացքների մեքենավարներին, եթե այդ կայարանի մուտքի լուսացույցները ինքնաշխատ գործողության են,
- գնացքի մեքենավարին, որն այդ կայարանից մեկնելու է ոչ ճիշտ ուղղությամբ կամ վերադառնալու է կայարանամեջից։
1.41. Գնացքի կարգավարի հրամանը՝ գնացքը կայարանից ոչ ճիշտ ուղղությամբ մեկնելու կամ կայարանամեջից վերադառնալու համար, տրվում է հետևյալ ձևի՝
_____________19____ թ.__________ ժամ____________ րոպե |
Հրաման թիվ_______________________ |
|
|
երթուղի թիվ |
_____ ժամ _____________ րոպեից____________________ գլխավոր գիծը |
կայարանամեջ_______________________ ից մինչև__________________ |
ուղեմաս |
|
|
երթուղի թիվ |
թույլատրում եմ մեկնել________________________________գլխավոր գծով |
ոչ ճիշտ ուղղությամբ կայարան__________________________________ ից |
կայարանամեջ |
և ընթանալ մինչև կայարանի կառամատույցի սկիզբը Էլեկտրաշարժակազմին լուսացույց |
Կարգավար_________________________________________ (ազգանուն) |
|
1.42. Կայարանից գնացքի ոչ ճիշտ ուղղությամբ մեկնելու իրավունք հանդիսանում Է մեքենավարին տրված գնացքի կարգավարի հրամանի պատճենը ուղեմասի փակման վերաբերյալ արտագրված հետևյալ ձևի ձևաթղթի վրա,
Հրամանի պատճենի կտրոն |
|
(կնիքը) |
|
|
ստացավ մեքենավարը գնացք թիվ ________________________________ |
|
ԿՀ |
պատճեն | ||
| ||
____________ժամ_______________ րոպե ______ ______________ թ. | ||
Կարգավար _________________________________________ ազգանուն) | ||
| ||
ԿՀ |
|
|
|
(չօգտագործվող բառերը ջնջել) |
|
1.43. Գնացքի վերադարձը կայարանամեջից ամենամոտ կայարան կատարվում է գնացքի կարգավարի բանավոր հրամանով ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ։
Եթե գնացքը պետք է շարունակի ընթացքը ոչ ճիշտ ուղղությամբ, ապա այս կայարանում մեքենավարին հանձնվում է գնացքի կարգավարի հրամանի պատճենը սույն Հրահանգի 1.42. կետով նախատեսված ձևաթղթի վրա։
1.44. Մինչև կայարանից գնացքի մեկնելը ոչ ճիշտ ուղղությամբ, պետք է գնացքից իջեցնել ուղևորներին, բացառությամբ երկկողմանի երթևեկության դեպքի։
1.45. Մինչև գնացքի մեկնումը ոչ ճիշտ ուղղությամբ, մեքենավարը պետք է պոկի կապարակնիքը և անջատի ԻՈՒԻԱ-ն առաջին և վերջին վագոնների խցիկներում։ Լուսարձակների (հեռավոր լույսերի) միացումը գնացքի գլխամասում պարտադիր է։
1.46. Մինչև գնացքի մեկնումը ոչ ճիշտ ուղղությամբ ԿԿԿՀ-ը, իսկ ոչ գծային զարգացում ունեցող կայարաններում ԿՀ-ը գնացքի կարգավարի միջոցով պարտավոր է ճշտել՝ կա արդյոք գործող նախազգուշացում գնացքի ընթացքի ճանապարհին և նրա առկայության դեպքում մեքենավարին հանձնել գրավոր նախազգուշացում։
1.47. Գրավոր նախազգուշացում ստանալուց հետո գնացքի մեքենավարը պետք է հաշվի առնի արագությունը սահմանափակող տեղափոխվող ազդանշանների առկայությունը, որոնք տեղադրված են ոչ ճիշտ ուղղությամբ՝ գնացքի երթևեկության ձախ կողմից։
1.48. Եթե ոչ ճիշտ ուղղությամբ երթևեկելու ժամանակ կան կիսաինքնաշխատ գործողության լուսացույցներ կամ վտանգի ազդանշան «ОП», ապա նրանց անցումը թույլատրվում է առանց սահմանված արագությունը իջեցնելու և կանգնելու՝ անկախ նրանց ցուցմունքից։ Պաշտպանական լուսացույցի արգելող ցուցմունքի դեպքում, նրա անցումը թույլատրվում է մետրոպոլիտենի տնօրենի կողմից հաստատված Հրահանգով։ Լրացուցիչ պաշտպանական լուսացույցի «ДОП» արգելող ցուցմունքի դեպքում, նրա անցումը թույլատրվում է գնացքի կարգավարի բանավոր հրամանով, որը տրվում է ԿԿԿՀ-ի կամ տվյալ աշխատանքի համար լիազորված այլ աշխատողի կողմից, այդ լուսացույցներով պաշտպանող սլաքը գլխավոր գծի ուղղությամբ փակոցի վրա դնելուց և կախովի կողպեքով փակելուց հետո։
1.49. Գնացքի երթևեկությունը ոչ ճիշտ ուղղությամբ կատարվում է ԱԼԱ-ԱԱԿ կառուցվածքները միացված և զգոնության ոտնակը սեղմած վիճակով, իսկ այդ կառուցվածքներով չսարքավորված գնացքի երթևեկությունը թույլատրվում է լոկոմոտիվային բրիգադի սպասարկմամբ։
1.50. Ոչ ճիշտ ուղղությամբ՝ կայարանից մի քանի գնացքներ ուղարկելիս կամ նրանց կայարանամեջից ոչ ճիշտ ուղղությամբ վերադարձնելիս, գնացքի կարգավարը հրաման է տալիս յուրաքանչյուր գնացքի մեքենավարին առանձին-առանձին։
Գնացքի կարգավարի հրամանը երկրորդ և հաջորդ գնացքներին թույլատրվում է տալ միայն փակ ուղեմասը նախօրոք գնացած գնացքը ազատելուց և այդ մասին մեքենավարից, ԿԿԿՀ-ից, ԿՀ-ից հաղորդում ստանալուց հետո։
1.51. ԿԿԿՀ-ը և ԿՀ-ը պետք է ուշադիր հետևեն ոչ ճիշտ ուղղությամբ երթևեկող գնացքի անցնելուն, անմիջապես հաղորդեն գնացքի կարգավարին սկզբնական կայարանից մեկնումը, միջանկյալ կայարաններով անցնումը և ժամանումը նշանակված կայարան։
1.52. Այն դեպքում, երբ գնացքը մեկնում է կայարանից կամ վերադառնում է կայարանամեջից կայարան ոչ ճիշտ ուղղությամբ, ընթանում է մինչև նշանակված կայարանի կառամատույցի սկիզբը, իսկ այդ տեղից կայարան թույլատրվում է մտնել ԿՀ-ի ազդանշանով ոչ ավելի 10 կմ/ժ արագությամբ։
1.53. Ստանալով հաղորդում, որ գնացքը ազատել է ուղեմասը (կայարանամեջը) և ժամանել է նշանակված կայարան, գնացքի կարգավարը գնացքների կանոնավոր երթևեկության և ուղեմասը (կայարանամեջը) բացելու համար տալիս է հետևյալ ձևի հրաման.
Հրաման թիվ _________________ | |
_____ _____________19____ թ.__________ ժամ____________ րոպե | |
Կայարաններ | |
| |
| |
հրաման թիվ______________տրված___ __________________ 19____ թ. | |
կասեցված է։ | |
___________ ժամ______________ րոպե__ _____________ 19----թ. | |
___________________ ուղեմասի______________գլխ. | |
| |
Կարգավար _________________________ (ազգանուն) |
1.54. Գնացքի կարգավարի հրամանը՝ ուղեմասի գիծը բացելու վերաբերյալ, հասցեագրվում և հաղորդվում է.
- կայարաններին որոնք սահմանափակում են բացվող ուղեմասի գիծը,
- կայարաններին՝ որոնք մտնում են այդ ուղեմասի մեջ,
- գնացքների մեքենավարներին՝ որոնք գտնվում էին նշանակված կայարանին հարակից կայարանամեջում։
Գնացքի կարգավարի հրամանը գրանցվում է կարգավարական հրամանների մատյաններում։ էլեկտրագնացքների մեքենավարներին հրամանը հաղորդում է գնացքի կարգավարը գնացքի ռադիոկապով։
ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ
«Երբ երկգծանի ուղեմասի (կայարանամեջի) մի գծով ընդհատվում է էլեկտրագնացքների երթևեկությունը, ապա մյուս գծով ուղևորներին տեղափոխելու համար, գնացքի կարգավարի հրամանով թույլատրվում Է երկկողմանի երթևեկություն մեկ գնացքի սպասարկումով լոկոմոտիվային բրիգադի վարմամբ։
Գնացքի երթևեկությունը ճիշտ ուղղությամբ կատարվելու Է լուսացույցների ազդանշանային ցուցմունքներով, ԱԼԱ ազդանշանային ցուցումով ոչ ավելի տվյալ ուղեմասի համար սահմանված արագությունից, իսկ ոչ ճիշտ ուղղությամբ՝ ոչ ավելի 35 կմ/ժ արագությունից» (կետ 18. 27 ՏՇԿ)։
1.55. Գնացքի երկկողմանի երթևեկությունը փակ ուղեմասում (կայարանամեջում) կատարվում Է գնացքը լոկոմոտիվային բրիգադով ղեկավարմամբ։
Մինչև մեքենավարի օգնականի ժամանելը ժամանակավոր թույլատրվում Է գնացքի երթևեկությունը մեքենավարի ղեկավարմամբ՝ ճիշտ ուղղությամբ լուսացույցների ազդանշաններով և ԱԼԱ ազդանշանային ցուցումով սահմանված արագությամբ, ոչ ճիշտ ուղղությամբ-ԱԼԱ-ԱԱԿ կառուցվածքները միացած, զգոնության ոտնակը սեղմած վիճակով ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ։
1.56. Երկգծանի ուղեմասի գծերից մեկով երկկողմանի երթևեկության անցնելը կատարվում Է գնացքի կարգավարի հրամանով, փակելով ուղեմասը, որտեղ պետք Է կատարվի երկկողմանի երթևեկությունը և այդ ուղեմասը սահմանափակող կայարանների գիծը։ Այդ դեպքում գնացքի կարգավարը հրաման Է տալիս՝ փակ ուղեմասը սահմանափակող կայարաններ մտնելու իրավունքով։
1.57. Այն դեպքում, եթե դա նպատակահարմար Է, գնացքի կարգավարը պետք Է կազմակերպի մի քանի կայարանամեջերում գնացքների երկկողմանի երթևեկություն օգտագործելով 2 գծերի սարքին մասերը։
1.58. Մինչև երկկողմանի երթևեկություն կազմակերպելու մասին հրամանի տալը, գնացքի կարգավարը պետք է.
- որոշի փակվող ուղեմասի և կայարանի սահմանները, որտեղ պետք Է ժամանակավոր կատարվի շարժակազմի շրջապտույտ,
- կանչի փակ ուղեմասը սահմանափակող և այդ ուղեմասի մեջ մտնող ԿԿԿՀ-ներին և ԿՀ-ներին, նախազգուշացնի նրանց նախատեսվող երկկողմանի երթևեկություն կազմակերպելու, փակվող ուղեմասը սահմանափակող կայարաններում կանգառի տեղափոխվող ազդանշաններ տեղադրելու մասին,
- դադարեցնի գնացքների մեկնումը այն կայարանամեջ, որը հարակից Է ուղեմասը սահմանափակող կայարանին՝ ճիշտ ուղղության կողմից,
- միջոցներ ձեռք առնի գնացքները հեռացնելու կայարանամեջի գծից, որտեղ պետք Է կազմակերպվի երկկողմանի երթևեկություն և այն կայարանամեջից, որը ճիշտ ուղղության կողմից հարակից Է փակ ուղեմասը սահմանափակող կայարանին,
- ճշտի կարգավարական կենտրոնացման վահանակի ցուցմունքներով և ԿՀ-ների միջոցով փակվող ուղեմասի ազատ լինելը և սլաքների ճիշտ դրությունը, սլաքների կոճակների վրա կարմիր կափարիչների առկայությունը,
- կանչի գնացքի մեքենավարին, որին առաջադրված է աշխատել երկկողմանի երթևեկության ժամանակ, ճշտի երթուղու համարը և նախազգուշացնի առաջիկա երկկողմանի երթևեկության կազմակերպման մասին,
- կանչի լոկոմոտիվային բրիգադի հերթափոխի կետից մեքենավարի օգնական։
Եթե ճիշտ ուղղության կողմից փակվող ուղեմասը սահմանափակող կայարանի մուտքի լուսացույցները կիսաինքնաշխատ գործողության են, ապա այս լուսացույցը պետք է լինեն փակված, իսկ եթե մուտքի լուսացույցները ինքնաշխատ գործողության են, ապա ԿՀ-ը պետք է կառամատույցի ճակատային մասում ճիշտ ուղղության կողմից տեղադրի կանգառի տեղափոխվող ազդանշան։
1.59. Երկգծանի ուղեմասի գծերից մեկով երկկողմանի երթևեկություն կազմակերպելու վերաբերյալ հրամանը տրվում է հետևյալ ձևի.
_____ _____________19____ թ.__________ ժամ____________ րոպե | ||
| ||
| ||
Մեքենավարին գնացք թիվ _________________________________ | ||
| ||
________________ ժամ________________ րոպեից__________ գլխավոր գիծը | ||
| ||
ուղեմաս | ||
| ||
փակ է բոլոր գնացքների երթևեկության համար, բացի | ||
| ||
|
| |
| ||
| ||
իրավունքով։ | ||
Կարգավար___________________________________ (ազգանուն) |
Երկկողմանի երթևեկություն կազմակերպելու մասին գնացքի կարգավարի հրամանը հաղորդվում է կանգառի տեղափոխվող ազդանշանները տեղադրելուց հետո։
1.60. Երկկողմանի երթևեկության ժամանակ փակ ուղեմասում գնացքի տեղաշարժման իրավունքը ծառայում է մեքենավարին տրված գնացքի կարգավարի հրամանի պատճենը ուղեմասի փակման վերաբերյալ՝ սույն Հրահանգի 1.42. կետով նախատեսված ձևաթղթի վրա:
1.61. Երկկողմանի երթևեկության ժամանակ մինչև գնացքի մեկնումը սկզբնական կայարանից ԿԿԿՀ-ը, իսկ գծային զարգացում չունեցող կայարանում ԿՀ-ը գնացքի կարգավարի միջոցով ստուգում են ուղեմասում եղած գործող նախազգուշացման առկայությունը և եթե կան, ապա մեքենավարին պետք է տան գրավոր նախազգուշացում։
Սկզբնական կայարանից գնացքի մեկնման թույլտվությունը տալիս է գնացքի կարգավարը։
Բոլոր կայարաններում ԿՀ-ները կամ գնացքներ ընդունող և ուղարկող հերթապահները պարտավոր են խոչընդոտի բացակայության դեպքում գնացքի երթևեկության համար տալ ազդանշան՝ «Գնացքը պատրաստ է մեկնման»։
1.62. Երկկողմանի երթևեկության ժամանակ փակ ուղեմասում գնացքի երթևեկությունը կատարվում է՝
- ճիշտ ուղղությամբ լուսացույցի ազդանշաններով, ԱԼԱ ազդանշանային ցուցմունքով։
«Օ» կամ «ОЧ» ազդանշանային ցուցմունքի լուսացույցի արգելող ցուցմունքի դեպքում գնացքի երթևեկությունը ճիշտ ուղղությամբ կատարվում է ՏՇԿ նախատեսված կարգով,
- գնացքների երթևեկությունը փակ ուղեմասում ոչ ճիշտ ուղղությամբ, կատարվում է սույն Հրահանգի 1.48. կետով նախատեսված կարգով։
Մինչև գնացքի մեկնելը ոչ ճիշտ ուղղությամբ՝ մեքենավարը պետք է շարժակազմը նախապատրաստի երթևեկության, համաձայն սույն Հրահանգի 1.45. կետով նախատեսված կարգի։
Եթե ճիշտ ուղղությամբ երթևեկելու ժամանակ գնացքը անցել է մեկուսացված կցվածքը ԱԼԱ «ОЧ» ազդանշանային ցուցմունքով կամ լուսացույցի արգելող ցուցմունքով, ապա այդ ուղեմասով ոչ ճիշտ ուղղությամբ ընթանալիս գնացքի արագությունը պետք է լինի ոչ ավելի 20 կմ/ժ։
1.63. Թույլատրվում է երթևեկությունը՝
- այն կայարանամեջով, որը գտնվում է շարժակազմի ժամանակավոր շրջապտույտ կատարող կայարանի և փակված ուղեմասը սահմանափակող կայարանի միջև այն շարժակազմին, որը նախատեսված է փակ ուղեմասում երկկողմանի երթևեկության համար,
- ուղեմասով, որը գտնվում է կայարանի՝ որտեղ կատարվում է շրջակազմերի ժամանակավոր շրջապտույտ և գնացքի գծի վերջին կայարանի միջև, գնացքի կարգավարի նշանակմամբ։
Գնացքները ուղարկվում են նշված կայարանամեջ ճիշտ ուղղությամբ լուսացույցների ազդանշանով, ԱԼԱ ազդանշանային ցուցմունքով, իսկ ոչ ճիշտ ուղղությամբ կարմիր անկյունագծով ձևաթղթի թույլտվությամբ (ձևաթղթի ձևը 1.65. կետում)։
Կարմիր անկյունագծով թույլտվության ձևաթուղթը տալիս է ԿԿԿՀ-ը կամ ԿՀ-ը գնացքի կարգավարի ցուցումով, երթուղու մեջ մտնող սլաքների ճիշտ տեղադրումը և փակումը ստուգելուց հետո։
1.64. Ոչ ճիշտ ուղղությամբ գնացքների մեկնման համար կարմիր անկյունագծով թույլտվության ձևաթղթի հանձնումը այն կայարանից, որը սահմանափակում է երկկողմանի երթևեկության համար փակված ուղեմասը, կամ հարակից կայարանից, որտեղ կատարվում է շարժակազմերի ժամանակավոր շրջապտույտ, թույլատրվում է՝ պահպանելով հետևյալ կանոնները.
- կայարանամեջը, որը ճիշտ ուղղության կողմից սահմանակից է այն կայարանին, որտեղ կատարվում է շարժակազմերի ժամանակավոր ՝ շրջապտույտ, պետք է լինի գնացքներից ազատ և սահմանափակված կանգառի տեղափոխվող ազդանշաններով, որոնք տեղադրում և հանում են ԿՀ-ները գնացքի կարգավարի ցուցմունքով,
- ճիշտ ուղղությամբ ընթացող հանդիպակաց գնացքը պետք է լինի պահված կանգառի տեղափոխվող ազդանշանի մոտ այն կայարանում, որը հարակից է ճիշտ ուղղության կողմից ժամանակավոր շրջապտույտ կատարող կայարանին։
1.65. Թույլտվությունը կարմիր անկյունագծով ձևաթղթի վրա մեքենավարին իրավունք է տալիս կայարանից մեկնելու և ընթանալու ոչ ճիշտ ուղղությամբ ոչ ավելի 35 կմ/ժ արագությունից, երբ գնացքը ղեկավարում է լոկոմոտիվային բրիգադը և ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ, երբ գնացքը մեքենավարը վարում է առանց օգնականի և իրավունք է տալիս մտնելու կայարան ոչ ավելի 10 կմ/ժ արագությամբ։ Այս թույլտվությունը գործում է այդ կայարանամեջով միայն մեկ անգամ երթևեկելու համար։
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆ ԹԻՎ_________ |
Կայարան_______________________________________________ |
(կնիքը) |
_____ _____________19____ թ.__________ ժամ____________ րոպե |
|
ԿԿԿՀ ___________________________________ (ստորագրություններ) |
ԿՀ |
|
|
_____ _____________19____ թ.__________ ժամ____________ րոպե |
|
|
ուղղությամբ և ընթանալ _______________________ կայարան
Հանդիպակաց գնացքը պահված է ___________________ կայարանում
Ընթանալ ոչ ավելի 35 կմ/ժ արագությամբ, հատուկ զգոնությամբ և պատրաստ կանգնելու, եթե հետագա երթևեկության համար խոչընդոտներ հանդիպեն
Մուտքը_____________________________ կայարան ոչ ավելի 10 կմ/ժ։
ԿԿԿՀ_______________________________ (ստորագրություններ)
ԿՀ
(չօգտագործվող բառերը ջնջել)
(Սպիտակ գույնի՝ կարմիր անկյունագծով)
1.66. Երկգծանի կանոնավոր երթևեկության վերականգնումը երկկողմանի երթևեկության կազմակերպված ուղեմասում (կայարանամեջում), կատարվում է գնացքի կարգավարի հրամանով (հրամանի ձևը 1.53. կետում)։ Այս Հրամանի պատճենը տրվում է ուղեմասում երկկողմանի երթևեկությունը սպասարկող գնացքի մեքենավարին:
ՕԳՆՈՂ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ
«էլեկտրագնացքը ղեկավարումը կորցնելու դեպքում մեքենավարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ղեկավարումը վերականգնելու։
Եթե գնացքի ղեկավարումը չի վերականգնվում 5 րոպեի ընթացքում, մեքենավարը պարտավոր է պահանջել օգնող գնացք։
Առանց մեքենավարի օգնականի գնացքի ղեկավարման դեպքում, եթե գնացքը կազմված է կայանման արգելակներով չսարքավորված վագոններից, գնացքի վերջնամասում վագոնների միջև գտնվող արգելակային մայրուղու ծորակների փակման դեպքում, մեքենավարը պարտավոր է պահանջել օգնող գնացք» (կետ 18.49. ՏՇԿ)։
«Որպես օգնող գնացք կարող է նշանակվել ետևից ընթացող գնացքը, կամ առջևի գնացքը՝ ոչ ճիշտ ուղղությամբ:
Գնացքի անջատման ժամանակ նշանակվում է 2 օգնող գնացք տարբեր ուղղություններից։ Օգնող գնացքը ոչ ճիշտ ուղղությամբ նշանակվում է միայն կայարանից» (կետ 18.51 .ՏՇԿ)։
1.67. Գնացքի կարգավարը մեքենավարից ստանալով հաղորդում գնացքի անսարքության և նրա կայարանամեջում (կայարանում) կանգնած լինելու մասին, պարտավոր է`
- միջոցներ ձեռնարկել պահելու գնացքները, չթողնելով նրանց մեկնելու զբաղված կայարանամեջ կամ անսարք գնացքը կանգնած կայարանին հարակից կայարանամեջ,
- ցուցում տալ ԿՀ-ներին՝ միացնելու գնացքը կանգնած թունելի բոլոր խմբերի լույսերը, դիմավորելու անսարք գնացքը, պարզելու նրա հետագայում աշխատելու հնարավորությունը և պատրաստ լինելու անհրաժեշտության դեպքում այդ գնացքից իջեցնելու ուղևորներին,
- հաղորդել էլեկտրամեխանիկական ծառայության կարգավարին այդ կայարանամեջում ապահովելու համապատասխան ռեժիմով օդափոխությունը։
1.68. Օգնող գնացք նշանակում է գնացքի կարգավարը, անսարք գնացքի մեքենավարի պահանջով։
1.69. Օգնող գնացք պահանջելուց հետո մեքենավարը իրավունք չունի գնացքը շարժման մեջ դնելու՝ միջև օգնող գնացքի ժամանումը կամ հետագա երթևեկության կարգի մասին գնացքի կարգավարից ցուցում ստանալը։
1.70. Օգնող գնացք ոչ ճիշտ ուղղությամբ նշանակվում է միայն կայարանից։ Փակվում է ուղեմասի գիծը, կանգառի տեղափոխվող ազդանշաններ տեղագրելուց հետո գնացքի կարգավարի հրամանով և հաղորդվում է
- այդ ուղեմասը (կայարանամեջը) սահմանափակող կայարաններին,
- անսարք և օգնող գնացքների մեքենավարներին,
- փակվող ուղեմասի մեջ մտնող կայարաններին։
Հրամանը տրվում է հետևյալ ձևի.
_____ _____________19____ թ.__________ ժամ____________ րոպե | |
| |
| |
| |
| |
_________________ ժամ_______________ րոպեից _____________գլխավոր գիծը | |
| |
ուղեմաս | |
__________________________ -ից մինչև _____________________ | |
փակ է բոլոր գնացքների երթևեկության համար, բացի | |
գնացք թիվ _____________ երթուղի թիվ _____________ ______, որին թույլատրում եմ | |
մեկնելու____________________________ կայարանից և ընթանալ | |
________________________ գլխավոր գծով ոչ ճիշտ ուղղությամբ, որպես | |
օգնող, գնացք թիվ ___________________ - ին երթուղի թիվ_____________ -ին | |
| |
կայարանամեջում | |
և անսարք գնացքի հետ շղթայակցվելուց հետո մեկնել ___________________ | |
| |
| |
|
Մինչև գծի փակման մասին հրամանը տալը գնացքի կարգավարը նախազգուշացնում է ԿԿԿՀ-ին և ԿՀ-ին սույն Հրահանգի 1.39. կետով նախատեսված կարգով։
Կայարանից ոչ ճիշտ ուղղությամբ օգնող գնացք նշանակելիս մեքենավարին տրվում է գնացքի կարգավարի հրամանի պատճենը սույն Հրահանգի 1.42. կետով նախատեսված ձևաթղթի վրա։
Մինչև օգնող գնացքի մեկնելը ոչ ճիշտ ուղղությամբ՝ մեքենավարը պետք է պատրաստի շարժակազմը ընթացքի մեջ դնելու՝ սույն Հրահանգի 1.45. կետով նախատեսված կարգով։
1.71. Կայարանից (կայարանամեջից) ճիշտ ուղղությամբ օգնող գնացք նշանակվում է գնացքի կարգավարի բանավոր հրամանով, հետևյալ ձևի.
_____ _____________19____ թ.__________ ժամ____________ րոպե | |
| |
Մեքենավարին գնացք թիվ ____________________ երթուղի թիվ____ | |
| |
| |
| |
կայարանում | |
և անսարք գնացքի հետ շղթայակցվելուց հետո | |
| |
Կարգավար ____________________________________ (ազգանուն) | |
|
1.72. Եթե օգնող գնացքը նշանակվում է կայարանից, ապա նա պետք է ընթանա առանց ուղևորների։ Օգնող գնացք կայարանամեջից նշանակվելու դեպքում ինչպես օգնող գնացքից, այնպես էլ անսարք գնացքից ուղևորների իջեցումը կատարվում է մոտակա կայարանում։
1.73. Եթե կանգնելու պատճառը մինչև օգնող գնացքի ժամանելը վերացվում է, ապա մեքենավարը պարտավոր է զեկուցել գնացքի կարգավարին հետագա երթևեկության համար պատրաստ լինելու մասին։ Այս դեպքում գնացքի կարգավարը կարող է կասեցնել օգնող գնացքի նշանակումը և գնացքին թույլատրել մեկնելու, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ ապահովելու համար երթևեկության անվտանգությունը։
Ճիշտ ուղղությամբ ընթացող գնացքի կասեցումը կատարվում է գնացքի կարգավարի բանավոր հրամանով, որը հաղորդվում է օգնող գնացքի մեքենավարին, իսկ ուղեմասի կայարաններին, որտեղ նախատեսված էր օգնող գնացքի երթևեկությունը, հրամանի կասեցման մասին հաղորդվում է տեղեկատվություն։
Ոչ ճիշտ ուղղությամբ օգնող գնացքի կասեցումը և ուղեմասի բացումը կատարվում է գնացքի կարգավարի բանավոր հրամանով, որը տրվում է սույն Հրահանգի 1.53. կետով նախատեսված ձևով՝ այն կայարաններին, որոնք մտնում են փակ ուղեմասի մեջ և սահմանափակում են այն, և երկու գնացքների մեքենավարներին։
1.74. Օգնող գնացք կանչելուց հետո մեքենավարը պետք է միջոցներ ձեռնարկի բացառելու գնացքի ինքնակամ ընթացքը և ստուգելու կարմիր ազդանշանային լույսի սարքին վիճակը այն վագոնի վրա, որ կողմից որ սպասվում է օգնող գնացքը։ Համոզվելով, որ օգնող գնացքը կանգնել է, մեքենավարը պետք է խցիկից դուրս գա գիծ և օգնող գնացքի մեքենավարին ազդանշան տա՝ մոտենալու անսարք գնացքին։
1.75. Առջևում կանգնած անսարք գնացքի մոտենալու ժամանակ օգնող գնացքի մեքենավարը պարտավոր է կանգնեցնել իր գնացքը ոչ պակաս 25 մ հեռավորության վրա, իսկ գծի 0.030֊ից ավելի բարձրացման դեպքում՝ ոչ պակաս 50 մ, տալ կանգառի ազդանշան և անսարք գնացքի մեքենավարի ազդանշանով իր գնացքը դնել ընթացքի մեջ, կանգնեցնել անսարք գնացքից 1.4-2 մ հեռավորության վրա և անջատել ԱԼԱ-ԱԱԿ կառուցվածքները։
Օգնող գնացքի կանգնելուց հետո, անսարք գնացքի մեքենավարը պետք է ապահովի երկու գնացքների ճիշտ շղթայակցումը։
Շղթայակցվելուց հետո երկու գնացքների մեքենավարները պարտավոր են՝
- բացել ճնշման և արգելակման վերջամասային ծորակները, եթե մայրուղիները սարքին են,
- երկու գնացքների հարևան ղեկավարման խցիկներում ստուգել օդաճնշիչ արգելակների աշխատանքը ճնշաչափերի ցուցմունքներով,
- միացնել գնացքների մեջ գործող երկկողմանի կապը,
- պոկել կապարակնիքը և անջատել ԻՈՒԻԱ-ն երկու գնացքների հարևան ղեկավարման խցիկում։
Միացած գնացքի պատրաստականության մասին երթևեկության, գնացքի կարգավարին պարտավոր է հայտնել անսարք գնացքի մեքենավարը։
1.76. Եթե միացված գնացքը պետք է ընթանա ճիշտ ուղղությամբ, ապա ընթացքի ուղղությամբ առաջին գնացքի վագոնի ղեկավարման խցիկում պետք է լինի միացված ԻՈՒԻԱ-ն։
Եթե միացված գնացքը պետք է երթևեկի ոչ ճիշտ ուղղությամբ, ապա հարկավոր է միացված գնացքի գլխի և վերջամասի ղեկավարման խցիկներում պոկել կապարակնիքները և անջատել ԻՈՒԻԱ-ն։
Միացված գնացքի ընթացքի ժամանակ կրկնակի քարշի ծորակը պետք է բաց լինի միայն այն մեքենավարի խցիկում, որտեղից կատարվում է միացված գնացքի արգելակների ղեկավարումը։
Եթե քարշային շարժիչները և արգելակները ղեկավարվում են գնացքի ընթացքի ուղղությամբ՝ երկրորդ գնացքի գլխի խցիկից առաջին գնացքի գլխի խցիկում պետք է գտնվի մեքենավար, որը պարտավոր է հետևել գծի ազատ լինելուն, տալ համապատասխան ազդանշան և, անհրաժեշտության դեպքում, միջոցներ ձեռք առնել միացված գնացքը կանգնեցնելու։
1.78. Երբ միացված գնացքի առջևում գտնվում է անսարք գնացքը, որի քարշային շարժիչների ղեկավարումը կորած է, իսկ արգելակները սարքին են, ապա միացված գնացքի արգելակների ղեկավարումը պետք է կատարվի այդ գնացքի գլխի վագոնի ղեկավարման խցիկից (ընթացքի ուղղությամբ)։
Բոլոր դեպքերում միացված գնացքի երթևեկության ղեկավարումը և երթևեկության անվտանգության պատասխանատվությունը դրվում է ընթացքի ուղղությամբ առաջին գնացքի մեքենավարի վրա։
1.79. Միացված գնացքը ճիշտ ուղղությամբ մեկնման ժամանակ գնացքի կարգավարը պարտավոր է`
- զգուշացնել հետևից ընթացող գնացքի մեքենավարին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև առջևից ընթացող գնացքի մեքենավարին՝ հատուկ զգոնությամբ ընթանալու,
- ԿՀ-ներին ցուցմունք տալ միացնելու բոլոր խմբերի թունելային լուսավորությունը այն ուղեմասում, որտեղ պետք է ընթանա միացված գնացքը և այն կայարանային գծի՝ ուր պետք է կանգնի գնացքը,
- ապահովել միացված գնացքի անվտանգ և անկանգառ անցումը մինչև նշանակված կայարան առջևից ընթացող գնացքից ոչ պակաս 3 րոպե բացատ պահելով,
- անձամբ կամ ԿՀ-ների միջոցով հետևել միացված գնացքների ընթացքին՝ մինչև նշանակված կայարան հասնելը։
1.80. Ընթացքի ժամանակ միացված գնացքի հապաղման դեպքում ընթացքի ուղղությամբ առաջին գնացքի մեքենավարը անմիջապես պետք է գնացքի կարգավարին զեկուցի հապաղման պատճառը, իսկ գնացքի կարգավարը պետք է միջոցներ ձեռնարկի՝ հետևից ընթացող գնացքը պահելու։
1.81. Փակված ուղեմասը գնացքի ազատվելուց հետո գնացքի կարգավարը տալիս է ուղեմասի բացման հրաման նրանց, ովքեր ընդունել էին սույն Հրահանգի 1.53. կետով նախատեսված փակման հրամանը։
1.82. Եթե գնացքի կարգավարին հայտնի է, որ կայարանամեջում անսարք գնացք կա կանգնած, ապա պետք է չսպասելով մեքենավարի պահանջին, հետևից ընթացող գնացքին հրաման տա՝ նշանակվելու օգնող գնացք հետևյալ ձևի.
_____ _____________19____ թ.__________ ժամ____________ րոպե Կարգավար _________________________________________ (ազգանուն)
Հրաման թիվ ____________ _________
Թիվ _________________________________________ -գնացքի մեքենավարին
Օգնություն ցույց տալ կանգնած թիվ ________________________________ գնացքին
երթուղի թիվ _________________________________ և անհրաժեշտության դեպքում
շղթայակցել նրա հետ։
1.83. Անսարք գնացքի հետևից ընթացող գնացքի մեքենավարին գնացքի կարգավարից ստանալով օգնություն ցույց տալու հրաման, պար*.
- գնացքը կանգնեցնել անսարք գնացքից 25-30 մ հեռավորության վրա, կախված գծի պրոֆիլից, արգելակել գնացքը լրիվ ծառայողական արգելակներով և տալ կանգառի ազդանշան,
- բացել կանգառ֊ծորակը, գլխամասի վագոնը արգելակել կայանման (ձեռքի) արգելակներով,
- եթե գնացքը սպասարկվում է լոկոմոտիվային, անձնակազմով մեքենավարի օգնականին թողնել ղեկավարման խցիկում,
- մոտենալ անսարք գնացքին, որոշել մեքենավարի գտնվելու տեղը, պարզել անսարքության բնույթը, ինչ է արված այն վերացնելու համար և անհրաժեշտ օգնություն ցույց տալ,
- այնուհետև գործել սույն Հրահանգի 1.84. կետով նախատեսված կարգով։
1.84. Եթե անհնար է վերացնել անսարքությունը կամ գնացքի կանգնելուց հետո անցել է 5 րոպե, անսարք գնացքի մեքենավարները կատարում են գնացքների շղթայակցումը։ Շղթայակցման մասին անսարք գնացքի մեքենավարը պետք է զեկուցի գնացքի կարգավարին և նրանից ցուցում ստանա՝ միացված գնացքի երթուղու վերաբերյալ։
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՑՈՒՆԸ ՎԱՏ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԳԾԻ ՋՐԱԾԱԾԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
1.85. Ուժեղ անձրևների, քամիների, մառախուղի, ծխի և այլ դեպքերում՝ երբ չի ապահովվում ազդանշանների կանոնավոր տեսանելիությունը մեքենավարը պարտավոր է գնացքը վարել այնպիսի արագությամբ, որն ապահովում է գնացքի կանգառումը մինչև առաջացած խոչընդոտը։ Մեքենավարը վատ տեսանելիության և արագության իջեցման մասին պարտավոր է հաղորդել գնացքի կարգավարին։ Տեսանելիությունը չապահովվող տեղամասով երթևեկելիս՝ մեքենավարը պարտավոր է պարբերաբար տալ տեղեկացնող ազդանշան։
1.86. Գնացքի կարգավարը մեքենավարից ստանալով հաղորդումը՝ տեսանելիության վատացման և ընթացքի արագության իջեցման մասին, կատարում է գրանցում կարգավարական հրամանների մատյանում, տալիս է հրաման ԿԿԿՀ-ներին կամ ԿՀ-ներին՝ տեսանելիության վատացման և արագության իջեցման մասին գնացքներին գրավոր նախազգուշացում տալու, որի ձևը նախատեսված է սույն Հրահանգի 4.5. կետում և տալիս է համապատասխան թունելային լուսավորությունները միացնելու կարգադրություն։
Այդպիսի դեպքերում իր գնացքի համար ընթացքի արագություն որոշում է մեքենավարը, կախված տեսանելիությունից և կոնկրետ պայմաններից ելնելով, որի մասին մեքենավարը հաղորդում է գնացքի կարգավարին։
1.87. Եթե գծում լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը չի գերազանցում 10 մ֊ից, այդ դեպքում տվյալ տեղամասում դադարեցվում է գնացքների երթևեկությունը։ Այդ ուղեմասում գտնվող գնացքները, մինչև երթևեկության դադարեցումը, պետք է երթևեկեն ոչ ավելի 5 կմ/ժ արագությամբ։
Գնացքի կարգավարի հրամանը՝ երթևեկության դադարեցման մասին հասցեագրվում է այդ տեղամասը սահմանափակող և տեղամասի մեջ մտնող կայարաններին հետևյալ ձևով.
_____ _____________19____ թ.__________ ժամ____________ րոպե |
|
|
|
ուղեմաս |
|
|
|
|
1.88. Թունելում ծխապատման կամ մառախուղի ժամանակ «էլեկտրամեխանիկական» ծառայության կարգավարը գնացքի կարգավարի պահանջով, պետք է որոշում ընդունի օդափոխման հորանի աշխատանքային ռեժիմի փոփոխման մասին։
1.89. Տեսանելիության վատացման, արագության դադարեցման մասին նախազգուշացումներ տալը կասեցվում է գնացքի կարգավարի հրամանով, մեքենավարի կամ մեքենավար֊հրահանգչի հայտից հետո։ Գնացքի կարգավարը այդ հայտը գրանցում է հրամանների մատյանում։ Գնացքի կարգավարի հրամանը՝ նախազգուշացումներ տալը դադարեցնելու մասին, հաղորդվում է նախազգուշացում տվող կայարաններին։ Հաղորդման ձևը նախատեսված է սույն Հրահանգի 4.12. կետում։
Գնացքի կարգավարի հրամանը՝ երթևեկության վերականգնման մասին, հաղորդվում Է այն կայարաններին, որոնք մտնում են և սահմանափակում են երթևեկությունը դադարեցված ուղեմասը՝ հետևյալ ձևով.
_____ _____________19____ թ.__________ ժամ____________ րոպե |
|
կայարաններ __________________________________ կայարանապետին |
|
|
|
____________________ -ից մինչև ______________________ |
բաց է բոլոր գնացքների երթևեկության համար։ |
Կարգավար ________________________________ (ազգանուն) |
1.90. Մեքենավարը կամ մետրոպոլիտենի ցանկացած աշխատող գծերում ջուր հայտնաբերելիս, պարտավոր Է անմիջապես հաղորդել գնացքի կարգավարին։ Գնացքի կարգավարը գրանցում Է այդ հաղորդումը կարգավարական հրամանների մատյանում և ԿՀ-ներին տալիս հրաման՝ գծում ջրի առկայության մասին գնացքներին գրավոր նախազգուշացում տալու և ցածրացված արագությամբ ընթանալու, սույն Հրահանգի 4.5. կետով նախատեսված կարգով և կարգադրում Է միացնելու թունելային բոլոր խմբերի լուսավորությունը, իսկ վատ տեսանելիության դեպքում՝ վերգետնյա ուղեմասում։
1.91. Գծում ջրի առկայության մասին գնացքի կարգավարից հաղորդում ստանալուց հետո, Էլեկտրամեխանիկական կարգավարը և հերթապահ օպերատիվ անձնակազմը պետք Է ապահովեն տվյալ ուղեմասում ջրահեռացման կառույցների անխափան աշխատանքը։
1.92. Գնացքի մեքենավարը ստանալով նախազգուշացում ջրի առկայության մասին կամ ինքն անձամբ հայտնաբերելիս, պարտավոր Է, եթե ջրի մակարդակը հասնում Է մինչև ռելսի ներբան, այդ ուղեմասը անցնելու՝ թունելում ոչ ավելի 35 կմ/ժ արագությամբ, վերգետնյա ուղեմասում՝ 20 կմ/ժ արագությամբ: Եթե ջրի մակարդակը ռելսի վզիկից Է, այդ դեպքում գնացքի ընթացքի արագությունը որոշում Է մեքենավարը, բայց ոչ ավելի նշված արագությունից։
Ջրի բարձրացման մակարդակի և իր սահմանած արագության մասին մեքենավարը հաղորդում Է գնացքի կարգավարին։
Ջրածածկված ուղեմասում երթևեկելիս մեքենավարը պարտավոր Է հատուկ ուշադրություն դարձնել գծի վիճակին, իսկ երբ հայտնաբերվում Է ցնցում, գծի նստեցում և այլ թերություններ, որոնք սպառնում են երթևեկության անվտանգությանը, անմիջապես հաղորդում Է այդ մասին գնացքի կարգավարին։ Գնացքային կարգավարը մեքենավարից ստանալով հաղորդում՝ գծի ցնցումների նստեցման և այլ անսարքությունների մասին, որոնք սպառնում են անվտանգ երթևեկությանը, պարտավոր Է իր հրամանով դադարեցնել գնացքների երթևեկությունը կայարանամեջի տվյալ գծով։
1.93. Գծի ջրածածկման ժամանակ, երբ ջրի մակարդակը բարձր Է ռելսի գլխիկից, այդ ուղեմասում պետք Է դադարեցվի գնացքների երթևեկությունը։ Գնացքները, որոնք գտնվում են այդ ուղեմասում, մինչև երթևեկության դադարեցումը, այն պետք Է անցնեն ոչ ավելի 10 կմ/ժ արագությամբ։
Գնացքի կարգավարը ստանալով հաղորդումը՝ այն մասին, որ ջրի մակարդակը բարձր Է ռելսի գլխիկից, ցնցումների առկայության, գծի նստեցման և այլ թերությունների մասին, որոնք սպառնում են երթևեկության անվտանգությանը, պարտավոր են անմիջապես գրանցել հրամանների մատյանում։ Երթևեկության դադարեցման հրամանը հաղորդվում է այդ ուղեմասը սահմանափակող և ուղեմասի մեջ մտնող կայարաններին, սույն Հրահանգի 1.87, կետով նախատեսված կարգով։
1.94. Գծի ջրածածկման, արագության իջեցման կամ երթևեկության վերականգնման մասին նախազգուշացումների կասեցումը կատարվում է գնացքի կարգավարի հրամանով, որը տրվում է Զննման մատյանում կատարված գրանցման կամ հեռախոսագրի հիման վրա, որը գրանցում է նաև գնացքի կարգավարը կարգավարական հրամանների մատյանում։ Գնացքի կարգավարի հրամանը՝ նախազգուշացման կասեցման կամ երթևեկության վերականգնման մասին, հաղորդվում է այն կայարաններին, որտեղ տվել են նախազգուշացումները, ինչպես նաև տվյալ ուղեմասը սահմանափակող և այդ ուղեմասի մեջ մտնող կայարաններին՝ սույն Հրահանգի 1.89. կետով նախատեսված կարգով։
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳԾԵՐՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
1.95. Գծերում մարդիկ հայտնվելու դեպքում, որոնք չեն տալիս լուսային ազդանշան՝ գնացքի մոտեցման ժամանակ, մեքենավարը տալով տեղեկացնող ազդանշան, պարտավոր է.
- եթե մարդը (մարդկանց խումբը) գտնվում է շարժակազմի գաբարիտում, անմիջապես միջոցներ ձեռք առնել գնացքի կանգնեցման համար, այնուհետև գործել կախված իրավիճակից,
- եթե մարդը (մարդկանց խումբը) գտնվում է շարժակազմի գաբարիտից դուրս և հնարավորություն չկա գնացքը կանգնեցնելու, ապա մեքենավարը պետք է որքան հնարավոր է դադարեցնի գնացքի ընթացքը և մտնի կայարան,
- մարդկանց հայտնաբերման և ձեռք առնված միջոցների մասին հաղորդի գնացքի կարգավարին,
- եթե գծերում հայտնաբերված մարդիկ նստեցվել են գնացք, ապա նրանց պետք է հանձնել մոտակա կայարանի հերթապահին կամ հերթապահ ոստիկանին։
1.96. Մեքենավարից, ԿՀ-ից կամ մետրոպոլիտենի այլ աշխատողից ստանալով հաղորդում՝ գծում մարդկանց առկայության մասին, գնացքի կարգավարը պարտավոր է.
- կարգադրություն տալ տվյալ կայարանամեջում երկու գծով թունելային բոլոր խմբերի լուսավորությունը միացնելու, իսկ վատ տեսանելիության ժամանակ՝ նաև վերգետնյա ուղեմասում,
- գնացքի ռադիոկապով բոլոր մեքենավարներին զգուշացնել մարդկանց առկայության մասին։ Մեքենավարների զգուշացումը սկսել այն գնացքից, որը գտնվում է տվյալ կայարանամեջում կամ կայարանից տվյալ կայարանամեջ մեկնող գնացքից,
- այդ կայարանամեջը սահմանափակող կայարաններում կազմակերպել գնացքների դիմավորումը կայարանի աշխատողների ոստիկանության աշխատողների հետ։
1.97. Եթե կայարանային գծում, կառամատույցի սահմանում հայտնաբերվում է մարդ (մարդկանց խումբ), ԿՀ-ը պարտավոր է.
- ձեռք առնել միջոցներ՝ կայարան մտնող գնացքը կանգնեցնելու համար,
- հայտնել այդ մասին գնացքի կարգավարին, եթե անհրաժեշտ է պահանջել հանելու լարումը կոնտակտային ռելսերից,
- մարդուն (մարդկանց խումբը) կայարանի կառամատույց դուրս բերել ճակատային դռնից։
1.98, Գծում մարդու (մարդկանց խմբի) առկայության մասին նախազգուշացում ստանալով մեքենավարը պարտավոր է.
- ուշադիր հետևել գծի ազատ լինելուն, գնացքը վարել այնպիսի արագությամբ, որ հնարավորություն ունենա գնացքը կանգնեցնելու ծառայական արգելակումով` մարդուն (մարդկանց խմբին) չհասած,
- գնացքի կանգառից հետո զգուշացնել մարդուն (մարդկանց խմբին) կոնտակտային ռելսին կպնելու վտանգի մասին, անհրաժեշտության դեպքում ըստ պահանջի հանել լարումը կոնտակտային ռելսից, նստեցնել նրան (նրանց) գնացք և հաղորդել գնացքի կարգավարին,
- հանձնել մարդուն (մարդկանց խումբը) մոտակա կայարանի հերթապահին կամ ոստիկանության աշխատողին։
1.99. Ստանալով հաղորդումը մեքենավարից կամ ԿՀ-ից՝ այն մասին, որ մարդիկ հեռացված են գծերից, կամ մեքենավար֊հրահանգչի հաղորդումն այն մասին, որ տվյալ կայարանամեջում, մարդիկ չեն հայտնվել, գնացքի կարգավարը տալիս է կարգադրություն գնացքների նախազգուշացման կասեցման և թունելում լուսավորության անջատման մասին։
1.100. Հավաքակայանի գծերում կողմնակի մարդ հայտնվելիս՝ ԿԿՀ-ը բարձրախոսով հաղորդում է կոնտակտային ռելսին կպնելու վտանգի մասին և հաղորդում է տեղաշարժում կատարող մեքենավարներին գծում կողմնակի մարդու առկայության մասին։ ԿԿՀ-ը և էլհավաքակայանի հերթապահը պետք է միջոցներ ձեռք առնեն գծերից կողմնակի մարդկանց դուրս հանելու համար։
1.101. Թունել, վերգետնյա ուղեմաս և պարկային գծեր՝ մետրոպոլիտենի աշխատողների մտնելու կարգը և անվտանգության ապահովումը սահմանվում է մետրոպոլիտենի ղեկավարության կողմից։
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
1.102. Այն գծերում, որտեղ ԱԼԱ-ԱԱԿ ազդանշանային հիմնական միջոցներն են՝ գնացքների երթևեկության ժամանակ, երկու և ավելի ռելսային շղթայի անսարքության դեպքում գնացքի կարգավարը կարող է հրաման տա կայարանամեջում, ուղեմասի գծերում ԱԼԱ-ԱԱԿ կառուցվածքների դադարեցման մասին՝ հետևյալ ձևի.
_____ _____________19____ թ.__________ ժամ____________ րոպե | |
| |
կայարան ___________________________________ կայարանապետին | |
մեքենավարներին գնացքներ թիվ _____________________ | |
մեքենավար-հրահանգչին __________________________ | |
կայարանամեջում ______________________________ | |
ուղեմասում | |
դադարեցվում է ԱԼԱ-ԱԱԿ գործողությունը ____________ | |
| |
| |
և սահմանվում է գնացքների երթևեկության բացատ երթացուցակում նշված չափսից ոչ պակաս։ | |
| |
______________________________ ընթանալ ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ հատուկ զգոնությամբ առանց կանգ առնելու ԱԼԱ արգելող ցուցմունքի և ինքնուղեփակման լուսացույցների արգելող ցուցմունքի դեպքում։ | |
|
Միաժամանակ գնացքի կարգավարը պետք է հրաման տա ինքնուղեփակման միացնելու մասին՝ սույն Հրահանգի 1.7. կետով նախատեսված ձևի։
1.103. Այն գծերում, որտեղ ինքնուղեփակումը գնացքների երթևեկության համար հիմնական ազդանշանման միջոց է երկու և ավելի հարակից լուսացույցների անսարքության դեպքում, գնացքի կարգավարը կարող է հրաման տալ այդ կայարանամեջի (ուղեմասի) գծերում ինքնուղեփակման գործողության դադարեցման մասին՝ հետևյալ ձևով.
մեքենավարներին գնացքներ թիվ _________________________ մեքենավար-հրահանգչին __________________________________ կայարանամեջում _______________________________________ դադարեցված է ինքնուղեփակման գործողությունը __________________ գլխավոր գծով լուսացույցի թիվ______________________________ մինչև լուսացույց թիվ ____________________________________ ներառյալ և սահմանվում է երթևեկության բացատ երթացուցակում նշված չափից ոչ ավելի։ Թույլատրում եմ գնացքներին կայարանամեջով _____________________ |
ընթանալ ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ, հատուկ զգոնությամբ առանց կանգնելու ինքնուղեփակման լուսացույցների արգելող ցուցմունքի ժամանակ (ԱԼԱ արգելող ցուցմունքի ժամանակ)։
Թույլատրում եմ պոկել ԻՈՒԱԱ-ի կապարակնիքը և անջատել գնացքի ինքնականգառը։ |
Գնացքը կայարանից ինքնուղեփակման գործողությունը դադարեցված կայարանամեջ ուղարկելիս, մեքենավարը պետք է պահպանի գնացքների միջև եղած բացատը՝ ոչ պակաս երթացուցակում նշված չափից։
Ինքնուղեփակման գործողությունը դադարեցված կայարանամեջը անցնելուց հետո՝ մեքենավարը պարտավոր է միացնել գնացքի ինքնականգառը և հաղորդել այդ մասին գնացքի կարգավարին։ Գնացքի կարգավարը պետք է հսկողություն սահմանի՝ գնացքների ինքնականգառը միացնելու համար։
ԻՈՒԻԱ-ի կապարակնքումը կատարվում է էլեկտրահավաքակայան՝ պլանային տեխզննման կամ տեխսպասարկման կետ մտնելիս։
1.104. Ինքնուղեփակման գործողությունները կամ ԱԼԱ-ԱԱԿ գործողությունները դադարեցված կայարանամեջում, եթե կան կիսաինքնաշխատ գործողության անսարք լուսացույցներ, նրանց անցումը՝ կանգնելուց հետո, թույլատրվում է ՏՇԿ-ով սահմանված կարգով։
1.105. Ազդանշանային հիմնական միջոցների վերականգնումից հետո, ոչ ցածր ԱԿՇ ավագ էլեկտրամեխանիկի կողմից Զննման մատյանում կատարված գրանցման կամ հեռախոսագրի առկայության դեպքում գնացքի կարգավարը վերականգնում է ԱԼԱ-ԱԱԿ կամ ինքնուղեփակման գործողությունները, հաղորդելով հետևյալ ձևի հրամանը`
|
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԾԵՐՈՒՄ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ
1.106. Գնացքների երթևեկության ժամանակ գծերում, շինություններում և կառուցվածքներում ծագած անսարքություններ հայտնաբերելիս, որոնք սպառնում են երթևեկության անվտանգության, մեքենավարի, գծային վարպետի կամ մետրոպոլիտենի այլ աշխատողի պահանջով՝ գնացքի կարգավար իր հրամանով պարտավոր է անմիջապես փակել կայարանի գիծը կամ կայարանամեջի (ուղեմասի) գիծը, որտեղ ծագել է անսարքությունը և այդ մասին զեկուցել մետրոպոլիտենի տնօրենին։
1.107. Գնացքների երթևեկության ժամանակ, անհրաժեշտության դեպքում, ուղեմասի, կայարանամեջի, կայարանային գծերի փակումը և բացումը իրագործվում է սույն Հրահանգի 6.37. և 6.40. կետերով նախատեսված կարգով։
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԱՆԵՎՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՅԱՐԱՆՆԵՐՈՒՄ
«Կայարանային գծերում մանևրային տեղաշարժերը պետք է կատարվեն միայն մեկ աշխատողի ցուցումով՝ մանևրային ղեկավարի-ԿԿՀ-ի, իսկ կարգավարական կենտրոնացում ունեցող գծերում՝ գնացքի կարգավարի կողմից։
Պարկային և այլ գծերում, որոնք ունեն չկենտրոնացված սլաքներ, մաներայի ղեկավարումը կատարվում է ՏԿԱ-ով նախատեսված աշխատողը։
Մանևրային աշխատանքի տեղաբաշխումը աշխատողների միջև նշվում է ՏԿԱ-ի մեջ» (կետ 17.14.ՏՇԿ)։
2.1. Մանևրային աշխատանքները կայարանում պետք է կատարվեն գնացքների երթևեկության գրաֆիկի համապատասխան, իսկ գրաֆիկի խախտման ժամանակ՝ գնացքի կարգավարի ցուցումով։ Մանևրային աշխատանքի հանձնարարությունը պետք է տրվի պարզ ու հստակ և հասցվի մանևրային ղեկավարի կողմից այդ աշխատանքին մասնակից յուրաքանչյուր աշխատողին։ Եթե մանևրի ընթացքում առաջանում է նախատեսված աշխատանքի պլանի փոփոխության անհրաժեշտություն, ապա այդ փոփոխության հետ պետք է նախօրոք ծանոթանան մասնակցող բոլոր աշխատողները։
2.2. Մեքենավարները (լոկոմոտիվային բրիգադը) պետք է իմանա կայարանի ՏԿԱ-ում նշված մանևրային աշխատանքների կարգը։
Կայարանի ՏԿԱ-ում նշված մանևրային աշխատանքի պայմաններին մեքենավարներին ծանոթացնելու կարգը սահմանվում է մետրոպոլիտենի տնօրենի կողմից։
2.3. Կայարաններում և պարկային գծերում, որտեղ սլաքները և ազդանշանները սարքավորված են էլեկտրական կենտրոնացմամբ, գնացքների երթևեկության հետ կապված ցուցում ծառայում է լուսացույցի ազդանշանը։ Մանևրը կատարվում է լուսացույցի թույլատրող ազդանշանով, իսկ նրա անսարքության դեպքում՝ ՏՇԿ-ի 17.15. և 17.16. կետերում սահմանված կարգով։ Պարկային գծերում, որտեղ սլաքները կենտրոնացված չեն, գնացքների տեղաշարժման հիմնական միջոց են ձեռքի և ձայնային ազդանշանները։ Մեքենավարը տրվող ազդանշանը պարտավոր է կրկնել ձայնային ազդանշանով։
Եթե մեքենավարը չի համոզվել, որ ազդանշանը կամ կարգադրությունը ճիշտ է ընկալել, պարտավոր է կանգնեցնել գնացքը և պարզել իրավիճակը։
2.4. Մանևրի ժամանակ եթե լուսացույցի արգելող ցուցումը չի փոխվում թույլատրողի և չի բացվում նրա հրավիրողական ազդանշանը, ինչպես նաև լուսացույցի արգելող ազդանշանը ստիպված անցնելուց հետո կանգնելու դեպքում, մեքենավարը պետք է հաղորդի այդ մասին ԿԿՀ-ին կամ գնացքի կարգավարին, այնուհետև գործի նրա ցուցումով՝ ՏՇԿ-ով սահմանված կարգով։
2.5. Մանևրային լուսացույցի արգելող ազդանշանի (կարմիր լույս, հանգած լույս, անհասկանալի ցուցում), ինչպես նաև հրավիրողական ազդանշանի անսարքության ժամանակ մանևրային տեղաշարժեր կատարելու համար տրվում է բանավոր կարգադրություն՝
ա) Կարգավարական կենտրոնացումով սարքավորված գծերում՝ գնացքի կարգավարի կողմից, որը գրանցվում է կարգավարի հրամանների մատյանում,
բ) ԿԿՀ-ի կողմից, եթե մանևրային աշխատանքները կատարելիս կենտրոնացումը տեղական է, որը գրանցվում է Զննման մատյանում։
Գնացքի կարգավարի կամ ԿԿՀ-ի բանավոր կարգադրությունը տրվում է հետևյալ ձևի.
_____ _____________19____ թ.__________ ժամ____________ րոպե Թույլատրվում է մանևրային շարժակազմին _______________________ անցնել արգելող ցուցումով լուսացույց (լուսացույցների) թիվ _______________________________________________________ Երթուղին պատրաստ է
|
գ) ԿԿՀ-ի կողմից տրված ձեռքի կամ ձայնային ազդանշանը, որը գրանցվում է Զննման մատյանում, տրվում է հետևյալ ձևի.
Տվեք ազդանշան տեղաշարժվելու
մանևրային շարժակազմին______________________________________ մանևրային լուսացույց թիվ ___________________________ արգելող ցուցումի դեպքում __________ գծից լուսացույց թիվ ______________ -ից _______________գիծ մինչև
ԿԿՀ _________________________________ (ազգանուն) |
Մանևրային տեղաշարժի համար գնացքի կարգավարի, ԿԿՀ-ի տված ձեռքի կամ ձայնային ազդանշան տալու համար բանավոր կարգադրությունները պետք է կրկնվեն կարգադրությունը ստացող աշխատողի կողմից։
2.6. Գնացքի կարգավարի, ԿԿՀ-ի կողմից տրված բանավոր կարգադրությունը՝ մանևրային տեղաշարժերի համար, կարող է տրվել մի քանի համընթաց մանևրային լուսացույցներ արգելող ցուցումով անցնելու համար։
2.7. Մինչև մեքենավարի մանևրային տեղաշարժի համար բանավոր կարգադրություն տալը ԿԿՀ-ը պարտավոր է ՏԿԱ-ով սահմանված կարգով ստուգել գծի ազատ լինելը և երթուղում սլաքների ճիշտ տեղադրումը։
2.8. Մանևրային տեղաշարժերի համար ձեռքի կամ ձայնային ազդանշան տվող աշխատողը մինչև ազդանշան տալը պարտավոր է ստուգել գծի ազատ լինելը, սլաքների ճիշտ տեղադրումը երթուղում և ազդանշան տալիս պետք է գտնվի մեքենավարի (լոկոմոտիվային անձնակազմի) տեսադաշտում։ Մանևրի ժամանակ տրված ձեռքի կամ ձայնային ազդանշանը իրավունք է տալիս ընթանալ միայն՝ մինչև հաջորդ լուսացույցը։
2.9. Կայարանի սահմանում մանևրային տեղաշարժերը այն երթուղիներով, որոնք նախատեսված չեն սլաքների, ազդանշանների և երթուղիների փոխադարձ կապվածության աղյուսակով, կատարվում են գնացքի կարգավարի բանավոր կարգադրությամբ կամ նրա թույլտվությամբ՝ ԿԿՀ-ի բանավոր կարգադրությամբ կամ ԿՀ-ի ազդանշանով։
Կայարանի սահմանում մանևրային տեղաշարժումները այն երթուղիներով, որոնք չեն նախատեսված սլաքների, ազդանշանների և երթուղիների փոխկապվածության աղյուսակով, գլխավոր գծում ոչ ճիշտ ուղղությամբ, այդ թվում նաև վտանգի ազդանշանից հետո, կատարվում են հարակից կայարանամեջի գծերը փակելուց հետո:
Գնացքի կարգավարի հրամանի պատճենը՝ գրված ձևաթղթի վրա, նախատեսված սույն Հրահանգի 1.42 կետով հանձնվում է մեքենավարին միայն փակված կայարանամեջը պաշտպանող կանգառի տեղափոխվող ազդանշանները տեղագրելուց հետո։
Այն դեպքում, երբ միջանկյալ կայարանում անհրաժեշտ Է կազմակերպել Էլեկտրագնացքների շրջապտույտը մանևրային մեքենավարներով, օգտագործելով երթուղին, որը նախատեսված չէ սլաքների, ազդանշանների և երթուղիների փոխկախվածության աղյուսակով, գլխավոր գծով ոչ ճիշտ ուղղությամբ դեպի այն կայարանամեջը, որտեղ դադարեցված է գնացքների երթևեկությունը այդ կայարանամեջը, գնացքի կարգավարի հրամանով փակվում է շարժակազմի շրջապտույտի ամբողջ ընթացքում։
Հարակից կայարանամեջի փակման մասին գնացքի կարգավարի հրամանի պատճենը (կետ 1.42. սույն Հրահանգի) տրվում է յուրաքանչյուր, մանևրային մեքենավարին, իսկ մեքենավարի հերթափոխից հետո՝ նոր ընդունած մեքենավարին։
Հրամանի պատճենի կտրոնի վրա գնացքի համարի փոխարեն նշվում է մանևրային մեքենավարի ազգանունը։ Մանևրային մեքենավարների ազգանունները և նրանց աշխատաժամկետները կենտրոնացված կետին հաղորդում է մեքենավար-հրահանգիչը կամ գծային կետի օպերատորը։
Ուղևորական գնացքների երթևեկության դադարից հետո, տնտեսական գնացքների մանևրային տեղաշարժումները ոչ ճիշտ գծով կատարվում են գնացքի կարգավարի բանավոր կարգադրությամբ կամ նրա թույլտվությամբ՝ ԿԿԿՀ-ի բանավոր կարգադրությամբ կամ ԿՀ-ի ազդանշանով, առանց կայարանամեջի գծերի փակման, կանգառի տեղաշարժվող ազդանշանը դնելուց հետո, որի տեղը նշված է կայարանի Տ.Կ.Ա.-ի մեջ։
2.10. Կայարանի սահմաններում գլխավոր գիծ դուրս եկող մանևրային տեղաշարժումները կամ կայարանի գլխավոր գծից փոխկախվածության աղյուսակով նախատեսված երթուղով, մանևրային լուսացույցի անսարքության դեպքում թույլատրվում Է այդ գիծը կայարանամեջի կողմից սահմանափակող կիսաինքնաշխատ գործողության լուսացույցները արգելող ցուցումի փոխելուց հետո։
2.11. Էլեկտրագնացքների մանևրի տեղաշարժումները կատարվում են ոչ ավելի ՏՇԿ-ի 17.18. կետով սահմանված արագությունից, իսկ տնտեսական նշանակության շարժակազմի արագությունը ոչ ավելի այն արագությունից, որը նշված Է սույն Հրահանգի 6.22. և 6.77. կետերում։
2.12. Արգելվում Է մանևր կատարել միաժամանակ կայարանի 2 կողմից դեպի նույն գիծ։ Դեպի նույն գիծ կատարվող մանևրի տեղաշարժումները պետք Է կատարվեն հերթականությամբ։ Այդպիսի մանևր կատարելուց առաջ երկու մեքենավարները պետք Է զգուշացվեն տեղաշարժերի հերթականության մասին։
2.13. Մանևրային տեղաշարժում դեպի կայարանի զբաղված գիծ թույլատրվում Է գնացքի կարգավարի կողմից հրավիրողական ազդանշանով ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ, իսկ հրավիրողական ազդանշանի անսարքության դեպքում՝ գնացքի կարգավարի ԿԿՀ-ի բանավոր կարգադրությամբ, ԿՀ-ի ձեռքի կամ ձայնային ազդանշանով։
Մանևրային տեղաշարժում պարկային և այլ զբաղված գծեր՝ կատարվում Է հրավիրողական ազդանշանով, իսկ նրա անսարքության դեպքում՝ ԿԿՀ-ի բանավոր կարգադրությամբ, ԿԿՀ-ի, սլաքային կետի հերթապահի, կենտրոնացված կետի օպերատորի ձեռքի կամ ձայնային ազդանշանով արագությունը ոչ ավելի 15 կմ/ժ-ից, իսկ եթե ղեկավարումը գլխի խցիկից չԷ-ոչ ավելի 10 կմ/ժ արագությամբ։
Մեքենավարը (լոկոմոտիվային բրիգադը) պետք Է զգուշացվի զբաղված գիծ մանևրային տեղաշարժում կատարելուց առաջ։
2.14. Անցնելով մանևրային լուսացույցը և ստիպված կանգառից հետո մանևրային շարժակազմի վերադարձը նախկին կանգառի տեղը, թույլատրվում Է գնացքի կարգավարի բանավոր կարգադրությամբ կամ կարգավարի թույլտվությամբ՝ ԿԿՀ-ի կողմից, ապահովելով գնացքի անվտանգ երթևեկությունը։
2.15. Պարկային գծերում մանևրային աշխատանքները կատարվում են համաձայն գնացքների երթևեկության գրաֆիկի, ընթացիկ վերանորոգման և շարժակազմի տեխնիկական սպասարկման պլանի։ Այս դեպքում մանևրի հայտ ներկայացնում են Էլեկտրահավաքակայանի, մոտոհավաքակայանի հերթապահները, ինչպես նաև կայարանի ՏԿԱ-ի մեջ նշված այլ պաշտոնատար անձանց կողմից։
2.16. Մանևրային տեղաշարժումների հիմք է հանդիսանում ԿԿՀ-ին հաղորդված հայտը, որը գրանցվում է էլեկտրահավաքակայանի պարկային գծերում մանևրային տեղաշարժումների հաշվառման մատյանում ընդունված հայտը պարտադիր կրկնելուց հետո։
Թույլատրվում է միաժամանակ ընդունել ոչ ավելի 5 տեղաշարժումների հայտ։ Հայտ տվող աշխատողը պարտավոր է մանևրային տեղաշարժումները կատարել ԿԿՀ-ի կողմից հատկացված ժամանակի ընթացքում, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է կասեցնել հայտը։
Պարկային գծերում մեկ մանևրային տեղաշարժի համար տրված հայտի մեջ պետք է նշված լինեն հետևյալ տվյալները.
1) հայտի հաղորդման ժամանակը,
2) մանևրային շարժակազմի վագոնների քանակը, լոկոմոտիվի և շղթայակցված միավորների տեսակը,
3) այն գծի համարը, որից սկսվում Է մանևրային շարժակազմի տեղաշարժը,
4) այն գծի համարը, ուր պետք Է տեղափոխվի շարժակազմը,
5) հայտ տվող աշխատողի ազգանունը,
6) հայտ ընդունող աշխատողի ազգանունը։
2.17. Մանևրային տեղաշարժումները, որոնք դուրս են գալիս շարժակազմերը գծից ընդունման կամ գիծ ուղարկման երթուղի, պետք Է դադարեցված լինեն կայարանի ՏԿԱ-ի մեջ նշված ժամանակին համապատասխան։
2.18. Երկու մանևրային շարժակազմերի միաժամանակյա տեղաշարժում թույլատրվում է այն դեպքում, եթե նրանք ընթանալու են ոչ հանդիպակաց երթուղիներով։
2.19. Պարկային գծերում մանևրային տեղաշարժումները, որոնք դուրս են գալիս կայարանի գլխավոր գիծը սահմանափակող լուսացույց կամ անցնում են, բացի այն գնացքներից, որոնք տրվում են գիծ աշխատելու համար, թույլատրվում է բացառիկ դեպքերում կայարանի ՏԿԱ-ի մեջ նշված մետրոպոլիտենի տնօրենի սահմանած կարգով։
2.20. Եթե մանևրային շարժակազմը (շարժակազմի մի մասը) գտնվում է երկարատև կանգառման պարկային գծերի մանևրային լուսացույցից այն կողմ, ապա այդ դեպքում մանևրային տեղաշարժումը այն երթուղով, որը սահմանափակում է տվյալ լուսացույցը, կատարվում է ԿԿՀ-ի բանավոր կարգադրությամբ, ԿԿՀ-ի, սլաքային կետի հերթապահի կամ կենտրոնացված կետի օպերատորի ազդանշանով։
2.21. Շարժակազմի, լոկոմոտիվի մի գծից մյուս գիծ տեղափոխման կարգը և անվտանգության ապահովումը սահմանվում Է կայարանի ՏԿԱ-ով։
2.22. Էլեկտրահավաքակայանի հերթապահը մանևրային աշխատանքը սկսելուց առաջ պարտավոր է.
- ԿԿՀ-ից պարզել գծի լուսացույցի համարը, որով պետք է կատարվի մանևրային շարժակազմի շրջապտույտը,
- մանևրին մասնակցող մեքենավարին կամ լոկոմոտիվային բրիգադին ծանոթացնել սպասվող մանևրի և կատարման կարգի հետ (ըստ կենտրոնացված կետի տրված հայտի լոկոմոտիվային բրիգադին հաղորդել երթուղու ընթացքի և կանգառման տեղի մասին),
- կազմակերպել մանևրային աշխատանքը, ապահովել երթևեկության անվտանգությունը, մանևրին մասնակցող աշխատողների անվտանգությունը, ինչպես նաև շարժակազմի պահպանումը։
2.23. Գծերում աշխատանք կատարելիս ԿԿՀ-ը պարտավոր է բարձրախոսով հաղորդել մանևրային տեղաշարժումների, էլեկտրագնացքի տնտեսական գնացքի ընդունման կամ ուղարկման մասին։
2.24. Այն դեպքում, երբ մանևրային տեղաշարժման երթուղին փոխվում է՝ հակառակ հաղորդված հայտի, մեքենավարին այդ մասին տեղյակ է պահում էլեկտրահավաքակայանի հերթապահը՝ եթե մեքենավարը դուրս չի եկել հավաքակայանից։ Իսկ հավաքակայանից դուրս գալու դեպքում-ԿԿՀ-ն մանևրային ռադիոկապով, իսկ անսարքության դեպքում՝ բարձրախոսով։
2.25. Մեքենավարը (լոկոմոտիվային բրիգադը) մանևրային տեղաշարժման ընթացքում պարտավոր է.
- հետևել գծի ազատ լինելուն, ընթացքի ժամանակ բարձր կրկնել լուսացույցների ցուցումները և սլաքների դիրքը, չգերազանցել երթևեկության սահմանված արագությունը,
- այն դեպքում, երբ մանևրային լուսացույցի ազդանշանը կամ սլաքի դիրքը չի համապատասխանում նախօրոք ստացած ցուցումին, կանգնեցնել շարժակազմը և ԿԿՀ-ից հավաքակայանի հերթապահից պարզել իրադրությունը,
- աշխատանքի կատարման ընթացքում ցուցաբերել զգոնություն:
2.26. Դուրս քաշող (вытяжной) գծի օգտագործումը առանց մեքենավարի վագոններ կանգնեցնելու համար, որպես կանոն, արգելվում է։ Բացառիկ դեպքերում թույլատրվում է հավաքակայանի հերթապահի հայտով` ոչ ավելի քան ԿԿՀ-ի մեկ հերթափոխի ժամանակից։ Անհրաժեշտության դեպքում երկար ժամանակ փակուղին զբաղեցնելու համար հավաքակայանի հերթապահը պարտավոր է կրկին հայտ ներկայացնել։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ՝ ՍԼԱՔԻ ԿՏՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
2.27. Ոչ երթուղով նախատեսված սլաքին շարժակազմի մոտենալու դեպքում մեքենավարը պետք է ձեռք առնի կանգառման միջոցներ և թույլ չտա սլաքի կետում։
Եթե գնացքը կանգնել է կտրված սլաքի վրա, մեքենավարը պարտավոր է՝
— զեկուցել գնացքի կարգավարին և պահանջել հանել լարումը կոնտակտային ռելսից,
— կոնտակտային ռելսից լարումը հանելուց հետո գծի ծառայության աշխատողի կամ կապի և ազդանշանման ծառայության ոչ ցածր ԱԿՇ էլեկտրամեխանիկի պաշտոնից աշխատողի հետ համատեղ ստուգել անվազույգերի դրությունը սլաքի վրա և լեզվակների վիճակը։
Եթե անվազույգերը դուրս չեն ընկել ռելսից, լեզվակի կոտրվածք և շարժակազմի երթևեկությանը խոչընդոտող ուրիշ հանգամանքներ չկան և լեզվակը հպված է մայր ռելսի հետ, որը եղել է հեռացված մինչև սլաքի կտրվելը, գծի ծառայության աշխատողը, իսկ նրա բացակայության ժամանակ ազդանշանման և կապի ծառայության աշխատողը ոչ ցածր ԱԿՇ էլեկտրամեխանիկի պաշտոնից, պետք է զեկուցի գնացքի կարգավարին ստուգման արդյունքները և թույլտվություն խնդրի՝ ազատել սլաքը, շարժվելով միայն սլաքի ճիշտ ուղղությամբ։
Եթե վագոնի սայլակը փակել է էլեկտրաշարժաբերի և քարշի ամրացման տեղի մուտքը, ապա եթե լեզվակը չի հպված մայր ռելսին, որը եղել էր հեռացված մինչև սլաքի կտրվելը և շարժակազմի ընթացքի խոչընդոտի բացակայության դեպքում՝ մեքենավարը պետք է թույլտվություն խնդրի գնացքի կարգավարից շարժակազմը տեղաշարժելու ճիշտ ուղղությամբ՝ 3-5 մ հեռավորությամբ։
Եթե գլխի վագոնի առաջին սայլակի անվազույգերը կանգնել են մայր ռելսի և սլաքի լեզվակի վրա, որը տեղադրված էր ուրիշ գծով երթևեկելու համար և չի ցատկել հեռացված լեզվակի վրայից, ապա գնացքը մեքենավարի հայտով և գնացքի կարգավարի հրամանով կարելի է տեղաշարժել 5-6 մ հետ (ոչ ճիշտ ուղղությամբ)։
Կոնտակտային ռելսից կրկնակի լարումը հանելուց հետո, գծի ծառայության կամ ազգանշանման և կապի ծառայության աշխատողը, ոչ ցածր ԱԿՇ էլեկտրամեխանիկի պաշտոնից, ապահովում է սլաքի լեզվակի հպումը մայր ռեյսին և թույլտվություն է հարցնում գնացքից ազատելու սլաքը, երթևեկելով սլաքի ճիշտ ուղղությամբ։
Սլաքային փոխադրիչի ազատումը գնացքից կատարվում է բանավոր հրամանով, իսկ գնացքը՝ գնացքի կարգավարի կարգադրությամբ, պետք է ընթանա ոչ ավելի 5 կմ/ժ արագությամբ, հատուկ զգոնությամբ և պատրաստ անմիջապես կանգնելու սլաքի մոտ գտնվող աշխատողի տված կանգառի ազդանշանով։
2.28. Սլաքը կտրող շարժակազմից սլաքն ազատելուց հետո թույլատրվում է այդ սլաքի վրայով գնացքներ բաց թողնել միայն գծի ծառայության աշխատողների ստուգումից և վերանորոգումից հետո, իսկ կենտրոնացված սլաքները, բացի դրանից՝ ազդանշանների և կապի ծառայության աշխատողների, այդ մասին համապատասխան գրանցում կատարելով Զննման մատյանում կամ նրանց հեռախոսագիրը տրված թունելային կամ գնացքի կարգավարական կապով և գրանցելով Զննման մատյանում։ Հեռախոսագիրը տվող աշխատողը հետագայում պետք է անձնական ստորագրությամբ այն հաստատի Զննման մատյանում։
Մինչև ազդանշանների և կապի ծառայության աշխատողի (ոչ ցածր ԱԿՇ էլեկտրամեխանիկի պաշտոնից) ժամանումը, կտրված կենտրոնացված սլաքի վրայով երթևեկություն (գծի ծառայության աշխատողի՝ ոչ ցածր գծի վարպետի պաշտոնից, Զննման մատյանում գրանցում կատարելուց հետո) թույլատրվում է միայն լեզվակներն ամրացնելուց և երթևեկության ծառայության աշխատողի կողմից լեզվակները փակոցով և կախովի փականքով փակելու դեպքում։ Մինչև գծի ծառայության աշխատողի ժամանումը կտրված կենտրոնացված սլաքի վրայով երթևեկությանը (Ազդանշանների և կապի աշխատողի, ոչ ցածր ԱԿՇ էլեկտրամեխանիկի պաշտոնից և երթևեկության ծառայության աշխատողի կատարած Զննման մատյանում համապատասխան գրանցումից հետո) թույլատրվում է միայն Ազդանշանների և կապի ծառայության ոչ ցածր ԱԿՇ էլեկտրամեխանիկի պաշտոնից, աշխատողի կողմից լեզվակները ամրացնելուց և երթևեկության ծառայության աշխատողի կողմից հպված լեզվակները փակոցով և կախովի կողպեքով փակելու դեպքում։
2.29. Եթե շարժակազմն անցել է կտրված սլաքը, որը սարքավորված է կտրվող տիպի էլեկտրաշարժաբերով, ապա լեզվակի ձգաձողի և մասերի ջարդվածքի բացակայության դեպքում, ոչ ցածր ԱԿՇ էլեկտրամեխանիկի պաշտոնից աշխատողը պետք է վերականգի էլեկտրաշարժաբերի կտրվածի շղթայակցումը։
2.30. Կտրված սլաքի զննումից և վերանորոգումից հետո առաջին գնացքը այդ սլաքի վրայով բաց են թողնում գնացքի կարգավարի բանավոր հրամանով (առաջին շարժակազմը բանավոր կարգագրությամբ) ոչ ավելի 5 կմ/ժ արագությամբ։
2.31. Շարժակազմը գծից դուրս ընկնելու ժամանակ, գործողության կարգը սահմանվում է մետրոպոլիտենի տնօրենի կողմից հաստատված հրահանգով։
Գ Լ ՈՒ Խ 3
ԳՆԱՑՔԻ ԿԱՐԳԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
«Գծում գնացքների երթևեկությունը պետք է ղեկավարի մեկ աշխատող գնացքի կարգավարը, որը պատասխանատու է իր կողմից սպասարկվող գծի գնացքների երթևեկության գրաֆիկի կատարման համար։
Տվյալ գծում գնացքների երթևեկության հետ կապված աշխատողները անառարկելիորեն պետք է կատարեն գնացքի կարգավարի հրամանները։
Արգելվում է տալ գնացքների երթևեկության հետ կապված օպերատիվ կարգագրություններ առանց գնացքի կարգավարի գիտության (կետ 18.1. ՏՇԿ)։
3.1. Գնացքի կարգավարը պարտավոր է`
- իր տրամադրության տակ եղած տեխնիկական միջոցները առավելագույն ձևով օգտագործելու գնացքների երթևեկության սահմանված չափը ապահովելու համար,
- վերահսկել կայարանների, էլեկտրահավաքակայանի, գծային կետի և շարժակազմերի տեխնիկական սպասարկման կետի աշխատանքը կապված գնացքների երթևեկության գրաֆիկի կատարման և անվտանգ երթևեկության ապահովման հետ,
- հետևել կայարաններում գնացքների ընդունմանը, ուղարկմանը, նրանց ընթացքին՝ կայարանամեջով, ժամանակին և հստակ ցուցումներ տալու ԿԿՀ-ներին, ԿՀ֊ներին, էլեկտրահավաքակայանի հերթապահներին և գնացքի մեքենավարներին (մանևրային շարժակազմի) գնացքների երթևեկության գրաֆիկի կատարման և անվտանգ երթևեկության ապահովման վերաբերյալ,
- գնացքների երթևեկության գրաֆիկի խախտման դեպքում՝ երթևեկությունը կարգավորելու, օպերատիվ միջոցներ ձեռք առնել ուղևորների անվտանգ երթևեկությունը ապահովելու և ամենակարճ ժամանակում վերականգնելու գնացքների կանոնավոր երթևեկությունը և գնացքների փաստացի երթևեկության գրաֆիկի օպերատիվ կարգով իրեն ենթակայության տակ գտնվող աշխատողների միջոցով վերանայել գնացքների երթևեկության վրա ազդող կառուցվածքների կանոնավոր աշխատանքի խախտումը,
- ղեկավար կազմին տեղեկացնել գծում կատարվածի մասին, մետրոպոլիտենի տնօրենի կողմից սահմանված կարգով,
- ստանալով հաղորդում ԱԼԱ «ОЧ» ցուցումի մասին, միջոցներ ձեռք առնի պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում` վերացնելու անսարքությունը։
3.2. Գնացքի կարգավարը հերթափոխը ընդունելիս պարտավոր է՝
- ծանոթանալ՝ գնացքների դրությանը, գնացքների երթևեկության գործող գրաֆիկի կատարմանը, սպասվող ուղևորահոսքին, գործող հրամաններին, ցուցումների և նախազգուշացումներին, զննման, կարգավարական հրամանների, աշխատանքի խախտման հաշվառման մատյաններում կատարված գրանցումներին, համոզվել տեխնիկական միջոցների սարքինությանը,
- իր գծի բոլոր կայարաններին կանչ ուղարկել և ընդունել հաղորդում ԿԿԿՀ-ների, ԿՀ-ների, էլեկտրահավաքակայանի հերթապահի և այլ աշխատողների՝ հերթափոխը ընդունելու մասին, տալ անհրաժեշտ ցուցումներ սպասվող աշխատանքի մասին, իսկ այն գծերը, որոնք սարքավորված են կարգավարական կենտրոնացումով, պարզել` թե ինչ ղեկավարման տակ է գտնվում կայարանի կենտրոնացումը (տեղական թե կարգավարական)։
Հերթափոխի ընդունումը և հանձնումը ձևակերպվում է կարգավարական հրամանով և ստորագրությամբ կարգավարական հրամանների մատյանում։ Այդ հրամանում պետք է նշվի գործող կարգավարական հրամանները և նախազգուշացումները։
3.3. Գնացքների երթևեկության հետ կապված կարգադրությունները գնացքի կարգավարը տալիս է ԿԿՀ-ներին, ԿՀ-ներին և գնացքների երթևեկության հետ կապված այլ աշխատողներին հրամաններով, որոնք անհրաժեշտության դեպքում գրանցվում են կարգավարական հրամանների մատյանում, նշելով հաղորդման ժամը, ինչպես նաև հրամանը ընդունող աշխատողների ազգանունները, որոնք կրկնում են նրա բովանդակությունը։
Համոզվելով, որ հրամանը ճիշտ է ընդունվել, կարգավարը հաստատում է այն՝ նշելով հաստատման ժամը։ Հրամանը ուժի մեջ է մտնում հաստատման պահից։
Կարգավարական հրամանների համարակալումը պետք է տարվի առաջին համարից սկսած յուրաքանչյուր ամսվա մեկի 000 ժամից։
Եթե գնացքի կարգավարի հրամանը ընդունում և գրանցում է օպերատորը, ապա նա պարտավոր է անմիջապես ներկայացնել համապատասխանաբար ԿԿՀ-ին, ԿՀ-ին, էլեկտրահավաքակայանի հերթապահին, մեքենավար-հրահանգչին ծանոթանալու և ստորագրելու։
3.4. Գնացքի կարգավարները տալիս են հետևյալ հրամանները, որոնք գրանցվում են կարգավարական համարների մատյանում և կայարաններում, ում հասցեագրված է հրամանը.
- հերթափոխը ընդունելու և հանձնելու վերաբերյալ,
- կոնտակտային ռելսին լարում տալու կամ հանելու մասին,
- կիսաինքնաշխատ գործողության լուսացույցները արգելող ցուցումով և նրա հրավիրողական ազդանշանի անսարքության դեպքում անցնելու համար (կայարանում հրամանը գրանցվում է միայն ձևաթղթի վրա հրամանի պատճենը մեքենավարին հանձնելուց, որը նախատեսված է այս Հրահանգի 1.10, 1.15, 6.12 կետերով),
- ինքնուղեփակման լուսացույցների միացման և անջատման մասին այն գծերում, որտեղ ԱԼԱ և ԱԱԿ ազդանշանային հիմնական միջոցներ են գնացքների երթևեկության ժամանակ,
- երկգծանի կայարանամեջի (ուղեմասի) գծերից մեկով երկկողմանի երթևեկության անցնելուց կամ կանոնավոր երթևեկություն վերականգնելիս,
- կայարանամեջի գծերի փակման, ոչ ճիշտ ուղղությամբ գնացքի ուղարկման և դրանից հետո գծի բացման,
- կայարանամեջի գծերի փակման, ոչ ճիշտ ուղղությամբ օգնող գնացքի նշանակման և դրանից հետո գծի բացման, ինչպես նաև օգնող գնացքի կասեցման մասին,
- տնտեսական գնացքներին ոչ ճիշտ ուղղությամբ ուղարկելու (ուղեմասը սահմանափակող կայարաններում և գծային զարգացում ունեցող կայարաններում ոչ ճիշտ ուղղությամբ ընթացքի ժամանակ, հրամանը ձևակերպվում է հրամանի ձևաթղթի վրա, նախատեսված սույն Հրահանգի 6.53 կետով),
- ոչ ճիշտ ուղղությամբ օգնող տնտեսական գնացքի նշանակման մասին,
- նախազգուշացումների հանձնման կամ կասեցման մասին,
- գնացքի կարգավարական կապի վերականգնման մասին,
- վատ տեսանելիության կամ գծերի ջրածակման ժամանակ՝ գնացքների երթևեկության դադարեցման և երթևեկության վերականգնման մասին,
- սլաքների, ազդանշանների և երթուղիների փոխկախվածության աղյուսակով չնախատեսված մանևրային տեղաշարժում կատարելուց կայարանամեջի գծերը փակելու և հետագայում գծի բացման մասին,
- կայարանամեջի աշխատանքներ կատարելիս, կայարանային գծերի բացման և փակման մասին (կայարաններում հրամանները գրանցվում են սույն Հրահանգի 6.36. կետով նախատեսված ձևաթղթի վրա),
- գնացքների երթևեկության ժամանակ ազդանշանման հիմնական միջոցների գործողության դադարեցման և վերականգնման մասին,
- կարգավարի հայեցողությամբ այլ հրամաններ, որոնք կապված են գնացքների երթևեկության կազմակերպման հետ և գրանցվում են կայարաններում նրա ցուցումով։
Գնացքի կարգավարները տալիս են հետևյալ հրամանները, որոնք գրանցվում են նրանց կողմից կարգավարական հրամանների մատյանում՝
- օգնող գնացքի նշանակումը ճիշտ ուղղությամբ,
- հարակից գծերի գնացքի կարգավարի հրամաններ, որոնք հասցեագրվում են տվյալ գծի գնացքի կարգավարներին,
- գծում գնացքների երթևեկության հետ կապված այլ հրամաններ կարգավարի հայեցողությամբ։
Կարգավարների հրամանների գրանցման ժամանակը կրճատելու համար կարող են օգտագործվել ձևաթղթեր և «Երթևեկության» ծառայության պետի թույլտվությամբ՝ դրոշմներ, որոնց վրա նշվում Է այն հրամանների բովանդակությունը, որոնք ավելի հաճախակի են տրվում։
3.5. Եթե կարգավարական հրամանը հասցեագրվում է մի քանի կայարանների, ապա գնացքի կարգավարի ցուցումով հրամանը կրկնում է հիմնական կատարողը, իսկ մնացածները պարտավոր են ստուգել գրանցված հրամանի ճշտությունը։ Ստուգումից հետո այն աշխատողները, որոնք ընդունել են հրամանը, հերթականությամբ հայտնում են իրենց ազգանունները, որոնք գնացքի կարգավարը գրանցում է կարգավարական հրամանների մատյանում:
3.6. Գնացքի կարգավարը տալիս է կարգադրություններ
- մանևրային տեղաշարժումների կատարման համար,
- պարկային և այլ գծերի բացման և փակման,
- ճիշտ ուղղությամբ օգնող տնտեսական գնացք նշանակելիս,
- այլ կարգադրություններ՝ կապված գծում գնացքների երթևեկության կազմակերպման հետ՝ գնացքի կարգավարի հայեցողությամբ։
3.7. Կարգավարական կապի անսարքության դեպքում գնացքների երթևեկության կարգավորումը կատարվում Է գնացքի ռադիոկապով։
Գ Լ ՈՒ Խ 4
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
«Այն դեպքում, երբ գնացքների, մանևրային շարժակազմի երթևեկության ժամանակ անհրաժեշտ է ապահովել հատուկ ուշադրություն նրա ընթացքի ժամանակ, մեքենավարին պետք է տրվի գրավոր կամ բանավոր նախազգուշացում» (կետ 18.30. ՏՇԿ)։
Գրավոր նախազգուշացում տրվում է՝
- գծի, կոնտակտային ռելսի, արհեստական և այլ շինությունների անսարքությունների դեպքում, ինչպես նաև վերանորոգման և շինարարական աշխատանքներ կատարելիս, որոնք պահանջում են արագության իջեցում կամ կանգառ,
- լուսացույցների անսարքության դեպքում, երբ հնարավոր չէ նրան փոխեք արգելող ցուցումի,
- գծային ինքնականգառի անսարքության դեպքում,
- գծի, լուսացույցների ազդանշանների վատ տեսանելիության կամ գծի ջրածածկման դեպքում,
- բեռնված տնտեսական գնացքի ուղարկման ժամանակ, երբ բեռը դուրս է մնացել բարձման գաբարիտի սահմաններից, ինչպես նաև նրա ետևից ընթացող տնտեսական գնացքին,
- կայարանի կամ կայարանամեջի գծերի լվացումից հետո,
- բոլորը այլ դեպքերում, երբ պահանջվում է արագության իջեցում, ինչպես նաև երբ անհրաժեշտ է նախազգուշացնել մեքենավարին՝ գնացքի ընթացքի հատուկ պայմանների մասին» (կետ 18.31. ՏՇԿ)։
«Բանավոր նախազգուշացում տրվում է՝
- գծային ԱԼԱ-ԱԱԿ կառուցվածքների անսարքության դեպքում,
- կայարանը առանց կանգառի անցնելու դեպքում,
- ուղևորների իջեցման և նստեցման համար փակված կայարանում գնացքի կանգառման դեպքում,
- գնացքը կայարանամեջում կանգնելու դեպքում, նշելով կանգառի պատճառը,
- էլեկտրաշարժակազմերի փորձարկման և տեղափոխման ընթացքի մասին առջևից և ետևից գնացող գնացքին,
- էլեկտրագնացքների երթևեկության ժամանակ կայարանային գծերում, կայարանամեջում մետրոպոլիտենի աշխատողների կամ կողմնակի անձանց առկայության դեպքում,
- գնացքի վերջնամասը նշող ազդանշանների հանգած լինելը, հետևից ընթացող գնացքին,
- այլ դեպքում, գնացքի կարգավարի կարգադրությամբ» (կետ 18.32. ՏՇԿ)։
4.1. Գրավոր նախազգուշացման հայտ տրվում են
- 1 օրից ոչ ավելի | - գծի, թունելային շինությունների, ազդանշանման և կապի ծառայությունների աշխատողները ոչ ցածր գծի վարպետի, թունելային վարպետի օգնականի, ԱԿՇ էլեկտրամեխանիկի պաշտոնից, |
- 3 օրից ոչ ավելի | - գծի, թունելային շինությունների, ազդանշանման և կապի ուղեմասի պետերը, |
- 5 օրից ոչ ավելի |
- գծի, թունելային շինությունների, ազդանշանման և կապի ծառայության տնօրենները։ |
Նախազգուշացումները ավելի երկար ժամանակով սահմանվում են մետրոպոլիտենի տնօրենի հրամանով, որտեղ կարող է թույլատրել համապատասխան ղեկավարին, անհրաժեշտ աշխատանքները կատարելուց հետո նախազգուշացումը կասեցնելու իրավունք։
4.2. Գրավոր նախազգուշացում տալու հայտը նախատեսված աշխատանքներ կատարելու համար գրանցվում է կայարանամեջի հարակից կայարաններից մեկնում նախազգուշացումների գրքում կամ այն կայարանում, որտեղ սահմանվում է նախազգուշացումը, ոչ ուշ, քան նախազգուշացումը գործելուց 1 ժամ առաջ։
Հայտը ներկայացվում է ընթերցման ստորագրությամբ ԿԿՀ-ին, իսկ գծային զարգացում չունեցող կայարաններում՝ ԿՀ-ին, որոնք համարակալում են այն և հաղորդում գնացքի կարգավարին, իսկ եթե նախազգուշացումը գործելու է կայարանամեջում, բացի այդ հարակից կայարանի հերթապահին գնացքի կարգավարական կապով, որտեղ հայտը գրվում է նախազգուշացումների գրքում։
Նախազգուշացումները համարակալվում են յուրաքանչյուր ամիս՝ թիվ 1-ից սկսած յուրաքանչյուր ամսվա 1-ի 000 ժամից։
Յուրաքանչյուր ամսվա 1-ին բոլոր գործող նախազգուշացումները նորից են գրվում գրքի մեջ։
4.3. Բացառիկ դեպքերում, գրավոր նախազգուշացումների հայտը, կապված չնախատեսված աշխատանքների հետ, տալիս են գծի, թունելային շինությունների, ազդանշանման և կապի ծառայությունների աշխատողները, ոչ ցածր գծի վարպետի օգնականի, թունելային վարպետի օգնականի, ԱԿՇ էլեկտրամեխանիկի պաշտոնից, ինչպես նաև էլեկտրամատակարարման և էլեկտրամեխանիկական ծառայությունների աշխատողները, ոչ ցածր վարպետի, էլեկտրամեխանիկի պաշտոնից, հեռախոսագրով, տրված թունելային կամ գնացքի կարգավարական կապով։
Հեռախոսագիրը ընդունում են միաժամանակ գնացքի կարգավարը, ԿԿՀ կամ գծային զարգացում չունեցող կայարանում ԿՀ-ը, կայարանամեջին հարակից կայարանների կամ կայարանի, որտեղ սահմանվում է նախազգուշացումը։ Հեռախոսագիրը գրվում է գնացքի կարգավարի մոտ՝ կարգավարական հրամանների մատյանում, կայարաններում՝ նախազգուշացումների գրքում։ Գրավոր նախազգուշացում տալու հեռախոսագիր տվող աշխատողը պետք է հետագայում, իր անձնական ստորագրությամբ, այն հաստատի նախազգուշացումների գրքում, կայարաններից մեկում, ուր ընդունվել է հեռախոսագիրը։
Հաղորդումը գծի, լուսացույցի վատ տեսանելիության կամ գծում ջրի առկայության մասին, համարվում է հայտ՝ նախազգուշացում տալու համար։
4.4. Նախազգուշացում տալու հայտի մեջ պետք է նշվի`
- գործող նախազգուշացման նշանակման ճիշտ տեղը (կայարան, գծի համարը, կայարանամեջ, ուղեհատված) և արագությունը սահմանափակող տեղափոխվող ազդանշանների տեղադրման տեղը, հաշվի առնելով շարժակազմի մոտեցման և արագությունը սահմանափակված ուղեմասից դուրս գալու երկարությունը, Ազդանշանային հրահանգին համապատասխան,
- գնացքների (մանևրային շարժակազմերի) երթևեկության ժամանակ զգուշության միջոցները,
- նախազգուշացումը գործելու սկիզբը,
- նախազգուշացում տալու պատճառները։
4.5. Ստանալով հայտը, գնացքի կարգավարը տալիս է հրաման այն կայարաններին, որոնք սահմանափակում են տեղամասը, որտեղ գործելու է նախազգուշացումը և այն կայարաններին, որոնք պետք է նախազգուշացում տան հետևյալ ձևի.
|
Գնացքների համարները, որոնց նախազգուշացում տալու են միջանկյալ կայարաններից և որոնց սկզբնական կայարաններից, որոշում Է գնացքի կարգավարը։
Գնացքի կարգավարը չնախատեսված նախազգուշացման հայտնվելու մասին գնացքի ռադիոկապով հաղորդում Է տվյալ կայարանամեջում գտնվող գնացքի մեքենավարներին, որոնց կայարաններում գրավոր նախազգուշացում չի հանձնված։
4.6. Նախազգուշացումը դուրս Է գրվում դեղին անկյունագծով ձևաթղթի վրա՝ հետևյալ ձևի.
Նախազգուշացման կտրոն Նախազգուշացում գնացքին թիվ _____________________________ ստացավ ____ ____________19_____ թ. մեքենավար ____________
Կայարան ___________________________________ _________ ____________________ 19__ թ. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԳՆԱՑՔԻՆ ԹԻՎ __________________________
ԿԿԿՀ |
ԿԿԿՀ կամ ԿՀ-ը նախազգուշացումը տալիս է մեքենավարին ստորագրությամբ կամ՝ հերթապահի ցուցումով, գնացքներ ընդունող և ուղարկող հերթապահը, կենտրոնացված կետի օպերատորը, ինչպես նաև էլեկտրահավաքակայանի հերթապահը կամ այլ աշխատող գնացքի կարգավարի ցուցումով։
Փոփոխվելիս (կարճատև փոխում) մեքենավարը պարտավոր է շարժակազմը ընդունող մեքենավարին տեղեկացնել նախազգուշացման առկայության մասին։
Նախազգուշացման ձևաթղթերը պատճենահանմամբ լրացնելիս յուրաքանչյուր նմուշ պետք է ունենա նախազգուշացման պարզ և հստակ բովանդակություն, Մեկնող գնացքի համարը դրվում է նախազգուշացման ձևաթղթի վրա մեքենավարին հանձնելուց առաջ։ Գնացքի համարը, որին տրված է առաջին նախազգուշացումը, ԿՀ-ները պարտավոր են հայտնել գնացքի կարգավարին, որն այդ մասին նշում է՝ կատարված երթևեկության գրաֆիկի վրա։
4.7. Երբ տնտեսական գնացքը վարվում է երկու և ավելի լոկոմոտիվով, նախազգուշացում տրվում է յուրաքանչյուր լոկոմոտիվի մեքենավարին։
4.8. Այն կայարանների ԿԿՀ կամ ԿՀ-ը, որտեղ գործում է նախազգուշացումը, մինչև առաջին գնացքի մեկնումը այդ կայարանամեջ, պետք է պարզի մեքենավարից, տրված է արդյոք նախազգուշացում, իսկ բացակայության դեպքում՝ մեքենավարին տա նախազգուշացում և զեկուցի գնացքի կարգավարին։
4.9. Առանց ժամկետի նշման նախազգուշացում տալու հայտը իր ուժը չի կորցնում, մինչև սահմանված կարգով նրա կասեցումը։
4.10. Նախազգուշացումները, որոնք սահմանված են որոշակի ժամանակով, գնացքներին տալիս են միայն այդ ժամանակահատվածի ընթացքում։
Այդպիսի նախազգուշացումների կասեցման հայտ չի տրվում և գնացքներին նախազգուշացման հանձնելը դադարեցվում է, եթե աշխատանքի ղեկավարից ծանուցագիր չի ստացվել նախազգուշացման ժամկետը երկարացնելու։
4.11. Նախազգուշացումների հայտը, առանց ժամկետի նշման, իրավունք ունի կասեցնել միայն այն աշխատողը, որի կողմից սահմանվել է նախազգուշացումը կամ նրա անմիջապես պետը։
Նախազգուշացումները տալիս են գնացքներին՝ մինչև կասեցման հայտ ընդունելը։
Այն պատասխանատու անձինք, ովքեր սահմանել են նախազգուշացումը, կարող են հանձնարարել գծային ստորաբաժանման իրենց ենթակա անձանց, համապատասխան աշխատանքները վերջացնելուց հետո կասեցնել նախազգուշացումը կամ բարձրացնել նախազգուշացումով նախատեսված գնացքների երթևեկության արագությունը։ Այդպիսի հանձնարարությունը պետք է նշվի նախազգուշացում տալու հայտի մեջ։
4.12. Նախազգուշացումներ տալու հայտի կասեցումը կատարվում է նախազգուշացումների գրքում ձևակերպելով գրանցում այդ ուղեմասը սահմանափակող կայարաններից մեկում, նշելով ամիսը, ամսաթիվը, ժամանակը և նախազգուշացման տեքստի վրա գիծ է քաշվում։
ԿԿՀ կամ գծային զարգացում չունեցող կայարաններում ԿՀ-ը այդ գրանցումը անմիջապես հայտնում է գնացքի կարգավարին, իսկ եթե նախազգուշացումը գործել է կայարանամեջում, բացի դրանից նաև կայարանամեջին հարակից կայարանին, որտեղ գրանցումը հաշվառվում է նախազգուշացումների գրքում։
Թույլատրվում է նախազգուշացման կասեցումը հեռախոսագրով թունելային կամ գնացքի կարգավարական կապով հաղորդված, այնուհետև անձնական ստորագրությամբ հաստատելով այն կայարաններից մեկում, որտեղ գրանցվել է հեռախոսագիրը։
Գնացքի կարգավարը ստանալով նախազգուշացումը կասեցնելու հայտը, տալիս է համապատասխան կայարաններին նախազգուշացումների տալը դադարեցնելու հրաման՝ հետևյալ ձևի.
|
Վատ տեսանելիության դեպքում, երթևեկության արագությունը ցածրացնելու նախազգուշացումը կասեցվում է մեքենավարի կամ մեքենավար-հրահանգչի հայտով։
4.13. Մետրոպոլիտենի տնօրենի հրամանը երկարատև նախազգուշացում սահմանելու վերաբերյալ պետք է հայտնվի գնացքի կարգավարներին, ԿԿՀ-ներին, ԿՀ-ներին, մեքենավար-հրահանգիչներին, էլեկտրագնացքների մեքենավարին, այդ ուղեմասում աշխատող տնտեսական գնացքների մեքենավարներին:
էլեկտրահավաքակայանի և հատուկ շարժակազմեր ունեցող ստորաբաժանման պետերը պարտավոր են մեքենավար-հրահանգիչներին և բոլոր մեքենավարներին ստորագրությամբ ծանոթացնել հրամանին և ծանոթացումը վերջացնելուց հետո հայտնել գնացքի կարգավարին հեռախոսագրով, որը գնացքի կարգավարի մոտ գրանցվում է հեռախոսագրերի գրքում։
Մետրոպոլիտենի տնօրենի հրամանով նախատեսված նախազգուշացման գործողության ժամանակի սկիզբը և վերջը ձևակերպվում է հայտով, ոչ ցածր գծի վարպետի, թունելային վարպետի օգնականի և ԱԿՇ էլեկտրամեխանիկի պաշտոն ունեցող աշխատողի կողմից, որը նա գրանցում է նախազգուշացումը սահմանված ուղեմասին հարակից կայարաններից մեկում՝ նախազգուշացումների գրքում։
Այս հայտի հիման վրա, գնացքի կարգավարը տալիս Է համապատասխան հրաման, որին պարտավոր են ծանոթանալ ստորագրությամբ՝ Էլեկտրագնացքների, տնտեսական գնացքների, մանևրային շարժակազմերի բոլոր մեքենավարները։ Կայանման գծերում գտնվող գնացքը ընդունող մեքենավարին, գնացքի կարգավարը նախազգուշացումը գործելու սկիզբը կամ վերջը հաղորդում Է գնացքի ռադիոկապով։
4.14. Գնացքի կարգավարը մեքենավարներին բանավոր նախազգուշացումները տալիս Է գնացքի ռադիոկապով կամ նրա հանձնարարությամբ, ԿԿՀ-ը, գծային զարգացում չունեցող կայարաններում՝ ԿՀ-ը, գնացքներ ընդունող և ուղարկող հերթապահը կամ կենտրոնացված կետի օպերատորը։
Բանավոր նախազգուշացումը տվող աշխատողը պետք Է լսի նախազգուշացման կարճ կրկնումը և համոզվի, որ այն ճիշտ Է ընկալվել։
4.15. Գրավոր և բանավոր նախազգուշացումները տրվում են յուրաքանչյուր գնացքին և մանևրային շարժակազմին, բացառությամբ հետևյալ դեպքերի.
ա) մետրոպոլիտենի տնօրենի հրամանով նախատեսված երկարաժամկետ նախազգուշացման առկայության դեպքում,
բ) երբ նախազգուշացումը գործում Է այն կայարանում, որտեղ շարժակազմերի շրջադարձը կատարվում Է մանևրային մեքենավարների օգնությամբ (այս դեպքում նախազգուշացումը տրվում Է յուրաքանչյուր մանևրային մեքենավարին, իսկ հերթափոխը վերջացնելուց հետո պետք Է փոխանցվի նոր ընդունող մանևրային մեքենավարին։ Նախազգուշացման կասեցման մասին ԿԿՀ-ը հայտնում Է մանևրային մեքենավարներին, որի համար նրանք ստորագրում են կարգավարական հրամանների մատյանում),
գ) նախազգուշացման առկայությունը այն ուղեմասում, որտեղ կազմակերպված Է երկկողմանի երթևեկություն (նախազգուշացումը տրվում Է երկկողմանի երթևեկությունը սպասարկող գնացքի մեքենավարին),
դ) երբ երկար ժամանակ փակված Է կայարանը՝ ուղևորներին նստեցման և իջեցման համար (նախազգուշացումը կայարանը առանց կանգառի անցնելու համար և նրա կասեցումը տրվում է բանավոր՝ յուրաքանչյուր շարժակազմի մեքենավարին, որոնք աշխատում են տվյալ գծում),
ե) գծի, ԱԿՇ կառուցվածքների, ինքնուղեփակման կառուցվածքների, կոնտակտային ռելսի, արհեստական շինությունների անսարքության համար՝ երկարաժամկետ նախազգուշացման առկայության դեպքում։ Այս դեպքում յուրաքանչյուր շարժակազմին առանձին ձևաթղթի վրա տրվում է նախազգուշացում «մինչև կասեցումը» նշումով, որն իր ուժը չի կորցնում հաջորդ ուղերթների ժամանակ։ Այդպիսի նախազգուշացման կասեցումը մեքենավարին հայտնվում է նախազգուշացման ձևաթղթի վրա գրավոր ձևով։
4.16. Գնացքների մեքենավարները այդ ուղեմասով ընթանալու ժամանակ պետք է ղեկավարվեն տրված նախազգուշացումներով և ուշադիր հետևեն ցածրացված արագության տեղափոխվող ազդանշաններին՝ տեղադրված ընթացքի ճանապարհին։ Այս ազդանշանների բացակայության կամ հանգած լինելու դեպքում մեքենավարը պարտավոր է անմիջապես հաղորդել գնացքի կարգավարին,
Նախազգուշացման մեջ նշված տեղով գնացքը ընթանալու ժամանակ նախազգուշացմամբ սահմանված արագությունը պետք է պահպանվի՝ անկախ արագության ցածրացման ազդանշանի առկայությունից։
4.17. Երբ մետրոպոլիտենի ցանկացած աշխատողից հայտարարություն է ստացվել գծի, շինությունների և կառուցվածքների անսարքության վերաբերյալ, ԿՀ կամ ԿԿՀ-ը պարտավոր են անմիջապես տեղյակ պահել գնացքի կարգավարին։ Կայարաններում անսարքությունների մասին գրանցվում է Զննման մատյանում նշելով ընդունման ժամանակը, անձի ազգանունը ումից այն ստացված է և անսարքության բնութագիրը։
Եթե նման անսարքություն հայտնաբերվել է կայարանամեջով ընթացող գնացքի մեքենավարի կողմից, ապա նա պարտավոր է իջեցնել արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգնեցնել գնացքը, հայտնել այդ մասին գնացքի կարգավարին, նշելով անսարքության բնույթը և տեղը (ուղեհատվածը), որտեղ այն հայտնաբերվել է: Գնացքի կարգավարը պարտավոր է միջոցներ ձեռք առնել ստացված հայտարարությունը կայարանամեջով անցնող կամ կայարանից մեկնած գնացքների մեքենավարներին հաղորդելու, իսկ եթե անսարքության բնույթը վկայում է գնացքների երթևեկության անհնարինության մասին.
— արգելել նրանց երթևեկությունը, մինչև խոչընդոտի վերացման վերաբերյալ ծանուցում ստանալը։
Գնացքի կարգավարը պետք է անմիջապես համապատասխան ծառայության աշխատող ուղարկի հայտնաբերված անսարքությունը ստուգելու և վերացնելու համար։
Գնացքների մեքենավարները ստացված հայտարարությունից ելնելով պարտավոր են վտանգավոր տեղը անցնել հատուկ զգոնությամբ, անհրաժեշտության դեպքում՝ իջեցված արագությամբ և պատրաստ կանգնելու կամ կանգնեցնելու գնացքը և վերականգնելու երթևեկությունը՝ միայն խոչընդոտը վերացնելու վերաբերյալ ծանուցում ստանալուց հետո։
Աշխատողների խմբի ղեկավարը հասնելով անսարքության վայրը, սահմանում է գնացքների բաց թողնման կարգը, իսկ անհրաժեշտության դեպքում հայտ է ներկայացնում՝ գնացքներին նախազգուշացում տալու։
Գ Լ ՈՒ Խ 5
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՑԱՆ ԵՎ ՄԱՆԵՎՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ՝ ԱԿՇ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
5.1. ԱԿՇ կառուցվածքների անսարքություն հայտնաբերելու դեպքում գնացքների կարգավարը (ԿԿՀ կամ ԿՀ) պարտավոր է համապատասխան գրանցում կատարել Զննման մատյանում և անսարքության մասին հայտնել ԱԿՇ էլեկտրամեխանիկին կամ հերթապահ ինժեներին։
Մինչև անսարքության վերացումը, սահմանված կարգով կառուցվածքների աշխատանքի ստուգումը և էլեկտրամեխանիկի համապատասխան գրանցումը զննման մատյանում կամ նրանց հայտնելը գնացքի կարգավարին, արգելվում է օգտվել անսարք կառուցվածքներից։
Գծի, սլաքների ազատ լինելու, գնացքների ընդունման, ուղարկման և մանևրային տեղաշարժման երթուղիների պատրաստման ստուգումը այդպիսի դեպքերի համար պետք է կատարվի կայարանի ՏՇԿ-ով նախատեսված կարգով։
5.2. Անսարքության բնույթից կախված գնացքի կարգավարը կամ ԿԿՀ-ը չսպասելով էլեկտրամեխանիկի ժամանմանը, պետք է օգտագործի իր ձեռքի տակ եղած միջոցները՝ գնացքների երթևեկությունը և մանևրային աշխատանքները կազմակերպելու համար, ինչպես նաև պարզելու ԱԿՇ կառուցվածքների կանոնավոր գործունեության խախտման պատճառները։
Եթե հայտնաբերված և վերացված է կառուցվածքների կանոնավոր գործունեության խախտման պատճառը, թույլատրվում է օգտվել կառուցվածքներից։ Կառուցվածքների կանոնավոր գործունեության խախտման պատճառների և նրանց վերացման մասին գրանցում է կատարվում Զննման մատյանում։
Եթե կիսաինքնաշխատ գործողության լուսացույցի թույլատրող ազդանշանը ինքնակամ փոխվում է արգելողի, գնացքի կարգավարը կամ ԿԿՀ-ը պարտավոր են վերահսկիչ սարքերի ցուցումով, լրացուցիչ համոզվեն սլաքների ճիշտ դասավորվածությունը երթուղում և ընթացքի գծի մեկուսացված տեղամասի ազատ լինելը, որից հետո, նորից բացեն լուսացույցը։ Եթե լուսացույցը բացվում է, ապա նրանց օգտվել թույլատրվում է հետագայում։
Եթե լուսացույցը նորից չի բացվում, ապա մինչև անսարքության պարզելը և վերացնելը գնացքների ընդունումը, ուղարկումը և մանևրը կատարվում է այդ լուսացույցի արգելող ցուցումով, կայարանի ՏԿԱ-ով նախատեսված կարգով, ստուգելով երթուղին։
Լուսացույցի ինքնակամ փակման դեպքում Զննման մատյանում կատարվում է գրանցում և հաղորդվում է ԱԿՇ էլեկտրամեխանիկին։
5.3. Կառուցվածքների կանոնավոր աշխատանքների խախտման մասին ստանալով հաղորդվում՝ ԱԿՇ էլեկտրամեխանիկը պարտավոր է ծանոթանալ անսարքության բնույթին և որոշել պահանջվում է, արդյոք անսարք կառուցվածքների անջատումը կենտրոնացումից (կախվածությունից) պահպանելով կամ չպահպանելով ազդանշաններից օգտվելը և այդ մասին գրանցում կատարել Զննման մատյանում։
էլեկտրամեխանիկին ԱՐԳԵԼՎՈՒՄ է՝
- անցնել ԱԿՇ կառուցվածքների անսարքության վերացմանը, առանց տեղյակ պահելու ԿԿՀ-ին կամ ԿՀ-ին և առանց գրանցում կատարելու Զննման մատյանում, բացառությամբ ՏՇԿ-ի 6.52. կետով նախատեսված դեպքերի,
- վերանորոգումը վերջացնելիս կամ անսարքությունը վերացնելիս կառուցվածքները գործողության մեջ դնելը, որոնց աշխատանքը ժամանակավորապես դադարեցված էր, առանց ԿԿՀ-ի կամ ԿՀ-ի հետ համատեղ գործնականորեն ստուգման և համոզման, որ կառուցվածքները սարքին են և ղեկավարման վահանակի վրա վերահսկող սարքերի ցուցումները ճիշտ են։
ԱԿՇ կառուցվածքների ստուգման և անսարքությունը վերացնելու ընթացքում էլեկտրամեխանիկը պարտավոր է որոշել համապատասխան սլաքի համար անվտանգությունը ապահովելու լրացուցիչ միջոցներ, որի մասին, ԿԿՀ-ի հետ համաձայնեցնելուց հետո, գրանցում է կատարում Զննման մատյանում։
5.4. Եթե առանձին կենտրոնացված սլաքներ չեն փոխվում վահանակից, նրանք անջատվում են Էլեկտրական կենտրոնացումից, կուրբելի օգնությամբ, ձեռքով փոխելու համար, ՏՇԿ 17.7. կետով նախատեսված կարգով։ Կենտրոնացված կետից բավական հեռավորության վրա գտնվող կենտրոնացված սլաքների կուրբելով փոխելու կարգը սահմանվում Է մետրոպոլիտենի տնօրենի կողմից։
Կուրբելով փոխված սլաքի դրության վերահսկման առկայության դեպքում, ԿԿՀ-ը համոզվում Է սլաքը կուրբելով փոխող աշխատողի զեկուցումով և ղեկավարման վահանի վրա գտնվող վերահսկող սարքի ցուցումով, նրանց ճիշտ տեղադրումը պատրաստվող երթուղում։
Եթե կուրբելով փոխվող սլաքի դրության վերահսկումը խախտված Է, ապա այդպիսի սլաքները պետք Է փակվեն համապատասխան երթուղու մեջ փակոցով և կախովի փականով։ Եթե խախտվեք Է կուրբելով չփոխված սլաքի դրության վերահսկումը, ապա այդ սլաքը փակոցով և կախովի փականով փակելը, պետք Է իջեցնել այդ սլաքի սլաքային Էլեկտրաշարժաբերի կուրբելային սահմանափակմանը։ Երթուղում այդ սլաքների ճիշտ դրության մասին ԿԿՀ-ը համոզվում է այն աշխատողի զեկույցից, որը կատարել է սլաքի տեղափոխումը և փակումը։
5.5. Վերանորոգման կամ ԱԿՇ սարքավորումների անսարքությունների համար սլաքները անջատելիս, երբ լեզվակները անջատված են սլաքային էլեկտրաշարժաբներից, իսկ լեզվակների միջև մեխանիկական կապը պահպանված է, սլաքների լեզվակները փակվում են պահանջվող ուղղությամբ փակոցով և կախովի կողպեքով կամ սեղմված լեզվակը կարվում է։
Սլաքի վերանորոգման կամ անսարքության դեպքում, երբ խախտվում է մեխանիկական կապը լեզվակների միջև (լեզվակների անջատում), տվյալ սլաքը անջատվում է կենտրոնացումից, իսկ լեզվակները կարվում են պահանջվող ուղղությամբ, որի մասին գծի ծառայության աշխատողը գրանցում է կատարում Զննման մատյանում։
Եթե անհրաժեշտ է գնացք բաց թողնել այդ սլաքի վրայով, ԿԿՀ-ը սլաքի լեզվակները փակոցով և կախովի կողպեքով փակելու կամ լեզվակի կարման մասին գծի ծառայության աշխատողի կողմից հաղորդումը ստանալուց հետո, համոզվում է անձամբ կամ այդ սլաքի սպասարկման համար նշանակված աշխատողի զեկույցից՝ երթուղում սլաքի ճիշտ ուղղության մասին։
5.6. Կենտրոնացված սլաքները, մեկուսացված ուղեմասերը անջատելիս՝ առանց պահպանելու ազդանշաններից օգտվելու իրավունքը կամ միայնակ կենտրոնացված սլաքները՝ ազդանշաններից օգտվելու իրավունքով, գծի ազատ լինելը, ամեն սլաքի ուղղությունը և պարփակվածությունը երթուղում, կատարվում է համաձայն կայարանի ՏԿԱ-ի։
5.7. Բոլոր դեպքերում սլաքը անջատելիս, պահպանելով ազդանշաններից օգտվելու իրավունքը, ԱԿՇ ավագ մեխանիկը ԿԿՀ-ի հետ միասին, վերահսկիչ սարքերի միջոցով պետք է ստուգեն՝ արդյոք Զննման մատյանի մեջ նշված սլաքն է անջատված:
5.8. Սլաքի կամ մեկուսացված ուղեմասի անջատումից առաջ ԿԿՀ-ը կամ նրա ցուցումով կենտրոնացված կետի օպերատորը պարտավոր են անջատվող սլաքի կամ մեկուսացված ուղեմասի մեջ մտնող սլաքների սեղմակների վրա անցկացնել կարմիր կափարիչներ։
5.9. Սլաքի մեկուսացված ուղեմասի կամ գծի հատվածամասի կեղծ զբաղվածության դեպքում, ԿԿՀ-ը պարտավոր է համոզվել, որ գիծը ազատ է շարժակազմից և սլաքը փոխել օժանդակ սեղմակոճակի օգնությամբ։
Գնացքների ընդունումը, ուղարկումը և մանևրները երթուղիներում, որի մեջ մտնում են այդպիսի սլաքներ կամ գծի հատվածամասեր, կատարվում է լուսացույցի արգելող ազդանշանով ՏՇԿ-ում նախատեսված կարգով։
5.10. Շարժակազմի կողմից սլաքի մեկուսացված ուղեմասի մասնակի զբաղվածության, ժամանակ, սլաքի տեղափոխման անհրաժեշտության դեպքում, ԿԿՀ-ը պարտավոր է ստուգման միջոցով տեղում համոզվել սլաքի ազատ լինելը շարժակազմի կողմից, անձամբ մեքենավարին արգելել տեղաշարժումներ կատարել և տեղեկացնել նրան սլաքի տեղափոխման մասին, որից հետո լաքը տեղափոխվում է օժանդակ սեղմակոճակի միջոցով։
Բացառիկ դեպքերում սլաքային մեկուսացված ուղեմասը կարող է ուղեփոխիչի և սահմանային ձողիկի (սյունիկի) միջև ունենալ «ոչ գաբարիտային մեկուսացված կցվածք»։ Այդպիսի սլաքային մեկուսացված ուղեմասի կամ նրան հարակից «ոչ գաբարիտային մեկուսացված կցվածքին» հարող մեկուսացված ուղեմասի զբաղվածության դեպքում, գործողությունների հերթականությունը սահմանվում է կայարանի ՏԿԱ-ի մեջ։
5.11. Եթե ԿԿՀ-ը հայտնաբերի, որ շարժակազմի կողմից փաստացի զբաղված է գծի կամ սլաքի մեկուսացված ուղեմասը, իսկ ղեկավարման վահանակի վրա վերահսկիչ սարքերը, ցույց են տալիս նրանց ազատ լինելը (կեղծ), ապա նա պետք է անհապաղ գրանցում կատարի զննման մատյանում, հայտնի գնացքի կարգավարին և կանչի էլեկտրամեխանիկին։
Այնուհետև արգելվում է մինչև վնասվածքի վերացումը այնպիսի երթուղիներ կազմել, որոնց մեջ մտնում են այդ գծերը կամ սլաքները։ Համապատասխան ազդանշանները բացել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ ԿԿՀ-ը անձամբ կամ ուրիշ աշխատողի միջոցով համոզվի, որ «կեղծ ազատ» ցույց տվող մեկուսացված ուղեմասերը շարժակազմից ազատ են։
Եթե սլաքի «ոչ գաբարիտային մեկուսացված կցվածքին» հարող մեկուսացված ուղեմասի փաստացի զբաղվածության դեպքում կառավարական վահանակի վերահսկիչ սարքերը ցույց են տալիս նրա ազատ (կեղծ) լինելը, այդ դեպքում տվյալ սլաքով երթուղի կազմելիս. ԿԿՀ-ն պետք է անձամբ կամ ուրիշ աշխատողի միջոցով համոզվի «կեղծ ազատ» ցույց տվող մեկուսացված ուղեմասի ազատ լինելը շարժակազմից։
5.12. ԱԿՇ-ի սարքերի միացման և անջատման մանրամասն հերթականությունը՝ նրանց անսարքության, զննման և վերանորոգման ժամանակ, կատարվում Է համաձայն Մետրոպոլիտենի վարչության հաստատված հրահանգի։
Գ Լ ՈՒ Խ 6
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
6.1. Տնտեսական գնացքների կազմավորումը, որպես կանոն կատարվում չկենտրոնացված սլաքներով պարկային գծերում։
6.2. 0.040 և ավելի թեքություն ունեցող ուղեմասերում, տնտեսական գնացքների երթևեկության ժամանակ, նրա առավելագույն թույլատրելի կցորդային քարշը չպետք Է գերազանցի՝ «ДМм»տիպի շարժիչադրեզինի կամ мк 2/15-15 տ-ից իսկ АГМу-2-12 տ-ից։
Զումպֆային և լվացող ագրեգատները բեռնված վիճակում 0.040 թեքություն ունեցող գծի հատվածում պետք Է տեղափոխվեն Էլեկտրաքարշի, կամ ДМм, կամ мк 2/15 տիպի երկու քարշային միավորներով (հավելված 2)։
6.3. Տնտեսական գնացքները կազմավորելիս, լոկոմոտիվը շղթայակցում են գնացքի կամ գլխից կամ վերջից։
Բացառիկ դեպքում թույլատրվում Է լոկոմոտիվի տեղադրումը գնացքի մեջտեղում։
Մի լոկոմոտիվին միացված դատարկ կամ բեռնված բաց վագոնների թիվը չպետք Է գերազանցի՝ գլխավոր գծերում երթևեկելիս-երեքից, իսկ պարկային և այլ գծերում-հինգից, անկախ նրանից, թե գնացքի ո՞ր մասում Է գտնվում լոկոմոտիվը։
6.4. Տնտեսական գնացքները կազմավորելիս շատ բեռնված կամ ծանր բաց վագոնները կցում են լոկոմոտիվին, իսկ դատարկ կամ քիչ բեռնվածները գնացքի գլխում կամ վերջում (լոկոմոտիվից հեռու)։
6.5. Տնտեսական գնացքները կազմավորելիս, միացվող միավորների ինքնաշխատ օդաճնշիչ արգելակները պետք Է միացված լինեն գնացքի մայրուղուն։
6.6. Տնտեսական գնացքների կազմավորումը երկու և ավելի լոկոմոտիվներով, որոնք միանում են գնացքի գլխում կամ վերջում, կատարվում Է հետևյալ դեպքերում.
- ռելսատեղափոխման սայլակներով ռելսային հյուսվածքներ տեղափոխելիս,
- եթե ընդհանուր կցորդային քարշը գերազանցում Է մեկ լոկոմոտիվի համար նախատեսված քարշից,
- եթե խոշոր գաբարիտային բեռը չի բավարարում մեքենավարի կանոնավոր տեսանելիությունը։
6.7. Էլեկտրահավաքակայանում տնտեսական գնացքների ճիշտ կազմավորման, արգելակման միջոցներով ապահովելու պատասխանատվությունը դրվում է մոտոհավաքակայանի հերթապահի (մոտոհավաքակայանի վարպետի, բեռնատեղափոխման կարգավարի) և գնացքի մեքենավարի վրա, իսկ բեռնունակության, կցորդման քաշի, շարժակազմի գաբարիտի և բեռի ամրացման, քաշի պահպանման համար՝ աշխատանքի ղեկավարի, իսկ գծում համապատասխանաբար տնտեսական գնացքի մեքենավարի և աշխատանքի ղեկավարի վրա:
6.8. Տնտեսական գնացքները պետք է ունենան հակահրդեհային միջոցներ, գործիքների հավաքածու և մետրոպոլիտենի վարչության կազմի հաստատած այլ պիտույքներ:
6.9. Արգելվում է այն շարժաքարշերի և դրեզինների գիծ բաց թողնումը, որոնք ունեն հետևյալ անսարքություններից թեկուզ մեկը.
ա) արգելակների անսարքություն,
բ) ճաք՝ առանցքակալատուփի հանգույցում, զսպանակներում, հենոցներում,
գ) կցորդման սարքավորումների անսարքություն,
դ) ազդանշանային սարքերի անսարքություն,
ե) ռադիոկապի անսարքություն։
Արգելվում է այն էլեկտրաքարշերի գիծ բաց թողնումը, որոնք ունեն հետևյալ անսարքություններից թեկուզ մեկը.
ա) էլեկտրական, օդաճնշիչ և ձեռքի արգելակների անսարքություն,
բ) ճաք կամ կոտրվածք թափքի հենոցում, սայլակում, զսպանում,
գ) անսարք կցորդման սարքավորումներ,
դ) անսարք ազդանշանային սարքեր,
ե) 400 վ-ից ցածր լարում քարշային մարտկոցներում,
զ) անսարք վերահսկիչ֊չափիչ սարքեր,
է) ռադիոկապի անսարքության։
Արգելվում է շարժակազմ գիծ դուրս թողնել զննումից կամ վերանորոգումից հետո, հաստատված չափաքանակից ավել վազքով և եթե ունեցել է բախում կամ գծից դուրս ընկնում, մինչև նրա զննումը և շահագործման համար պիտանի ճանաչումը։
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԾՈՒՄ
6.10. Տնտեսական գնացքների երթևեկությունը և մանևրային տեղաշարժումները իրագործվում են լուսացույցի ազդանշանային ցուցմունքներով, ՏԿՇ-ի, Ազդանշանների հրահանգի և սույն Հրահանգի պահանջների կատարմամբ։
6.11. Մուտքի, ելքի, անցողիկ ինքնաշխատ գործողության լուսացույցի արգելող ազդանշանի (կարմիր լույս և մի դեղին լույս, հանգած լույսեր, անհասկանալի ազդանշան) դեպքում թույլատրվում է երթևեկությունը լուսացույցի առաջ կանգնելուց հետո, ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ մինչև հաջորդ լուսացույցը, բացառությամբ նախազգուշական լուսացույցից։ 0.003-ից ավելի բարձրացման դեպքում տնտեսական գնացքին թույլատրվում է առանց կանգառի անցնել արգելող ցուցմունքով ինքնաշխատ գործողության լուսացույցը ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ, հատուկ զգոնությամբ և պատրաստ անմիջապես կանգնելու, եթե խոչընդոտ հանդիպի հետագա ընթացքի համար։
6.12. Մուտքի կամ ելքի կիսաինքնաշխատ գործողության լուսացույցի արգելող ցուցմունքի (կարմիր լույս, մի կարմիր և դեղին լույս, հանգած լույս, անհասկանալի ցուցմունք) դեպքում թույլատրվում է երթևեկությունը հրավիրողական ազդանշանով՝ լուսացույցի առաջ կանգնելուց հետո, իսկ նրա անսարքության դեպքում գնացքի կարգավարի բանավոր հրամանով կամ հրամանի պատճենով ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ, մինչև հաջորդ լուսացույց, բացառությամբ նախազգուշական լուսացույցի (հրամանի ձևը կետ 1.1. պատճենի ձևաթուղթ 1.42)։
Միաժամանակ մի քանի անսարք կիսաինքնաշխատ գործողության մուտքի կամ ելքի լուսացույցների անցման իրավունքը կարող է տրվել գնացքի կարգավարի մեկ բանավոր հրամանով կամ մեկ հրամանի պատճենով։
6.13. Տնտեսական գնացքին տրվում է համար՝ նրա լոկոմոտիվի գործարանային համարի համաձայն։ Եթե կցորդում կան մի քանի լոկոմոտիվներ, ապա գնացքի համարը կազմվում է բոլոր լոկոմոտիվների համարներից։
6.14. Տնտեսական գնացքների երթևեկությունը գլխավոր գծերում թույլատրվում է գիշերը, մարդատար գնացքների երթևեկությունից հետո, թունելային լուսավորությունը միացրած և, որպես կանոն, կոնտակտային ռելսից լարումը հանելուց հետո։
Գիշերային աշխատաժամերը մեծացնելու նպատակով, թույլատրվում է տնտեսական գնացքների դուրս բերումը մինչև կոնտակտային ռելսից լարման հանումը վերջին էլեկտրագնացքից հետո, որի մասին մեքենավարը և աշխատանքի ղեկավարը պետք է բանավոր զգուշացվեն էլեկտրահավաքակայանի կամ մոտոհավաքակայանի հերթապահի (մոտոհավաքակայանի վարպետի, մեքենավար-հրահանգչի) կողմից, իսկ գնացքը կայարանից շարժվելիս՝ ԿՀ-ի կողմից։
Մեքենավարը պարտավոր է զգուշացնել գնացքում գտնվող բոլոր անձանց՝ կոնտակտային ռելսում լարման առկայության մասին։
Տնտեսական գնացքները կոնտակտային ռելսում լարման առկայությամբ երթևեկելիս թունելում միացվում են վթարային լույսերը, իսկ կոնտակտային ռելսից լարումը հանելուց հետո միացվում է աշխատանքային լուսավորությունը։
Հասնելով նշանակված տեղը, մինչև աշխատանքների սկսելը, մեքենավարը պետք է համոզվի, ԿՀ-ի կամ գնացքի կարգավարի միջոցով, որ կոնտակտային ռելսից լարումը հանված է։
6.15. Աշխատանքների պլանավորման կազմակերպումը և տնտեսական գնացքների գիծ դուրս բերումը իրագործվում է Մետրոպոլիտենի տնօրենի կողմից հաստատված կարգով։
էլեկտրահավաքակայանի ԿԿՀ-ը պարտավոր է ապահովել գնացքների ժամանակին գիծ դուրս բերումը գնացքի կարգավարի կողմից հայտնած օպերատիվ պլանի համաձայն։
6.16. Տնտեսական գնացքների ժամանակին դուրս բերման համար պատասխան են տալիս էլեկտրահավաքակայանի և մոտոհավաքակայանի հերթապահները (մոտոհավաքակայանի վարպետը, մեքենավար-հրահանզիչը): Եթե գնացքը պատրաստ չէ գիծ դուրս գալու, ապա էլեկտրահավաքակայանի, մոտոհավաքակայանի հերթապահը (մոտոհավաքակայանի վարպետը, մեքենավար-հրահանգիչը) պետք է այդ մասին հայտնեն գնացքի կարգավարին, նրա գիծ դուրս գալու ժամանակից ոչ պակաս քան 15 րոպե առաջ։ Գիշերները գծում գտնվող բոլոր գնացքները պետք է ժամանեն կանգառման կամ ազատեն գլխավոր գծերը, մինչև երկրորդ նախազգուշական ազդանշանը։
Գծից տնտեսական գնացքների ժամանակին չվերադառնալու համար պատասխանատվություն են կրում այն անձինք, որոնց մեղքով կատարվել է այդ ուշացումը։
6.17. ԿԿՀ կամ ԿՀ-ը պարտավոր են՝
- Գծային զարգացում ունեցող կայարաններում ԴՈՒ-2 մատյանում նշել տնտեսական գնացքների անցման ժամանակը։
- Գնացքի կարգավարի պահանջով` հայտնել տվյալ կայարանում աշխատող տնտեսական գնացքների ժամանման, անցման և մեկնման ժամանակները։
6.18. Տնտեսական գնացքի վերջնամասի ազդանշանները հանգած լինելու դեպքում ԿՀ-ը պարտավոր է այդ մասին զգուշացնել հաջորդ գնացքի մեքենավարին և հայտնել գնացքի կարգավարին, որը մեքենավարին տեղյակ կպահի իր գնացքի հանգած ազդանշանների մասին։
6.19. Տնտեսական գնացքի լոկոմոտիվային բրիգադը պետք է բաղկացած լինի 2 հոգուց՝ մեքենավարից և մեքենավարի օգնականից։ Լոկոմոտիվը գնացքի վերջնամասում երթևեկության ժամանակ մեքենավարի օգնականը պետք է գտնվի գնացքի ընթացքի ուղղությամբ, առաջին բաց վագոնի վրա։
Մեքենավարի օգնականը իր հետ պետք է ունենա ազդանշանային լապտեր՝ բաց սպիտակ լույսով և սուլիչ՝ ձայնային ազդանշաններ տալու համար։ Ժամանակավոր մինչև տնտեսական նշանակության շարժակազմին ինքնաշխատ օդաճնշիչ արգելակներով սարքավորելը, առանց ինքնաշխատ արգելակների կցորդված միավորներով տնտեսական գնացքները լոկոմոտիվային բրիգադների կողմից սպասարկման կարգը սահմանում է մետրոպոլիտենի տնօրենը։
6.20. Տնտեսական գնացքում երկու և ավելի լոկոմոտիվների առկայության դեպքում ամեն քարշային միավոր, պետք է սպասարկվի լոկոմոտիվային բրիգադի լրիվ անձնակազմով։
Այդ դեպքում գնացքի երթևեկության ղեկավարումը դրվում է գլխամասում գտնվող լոկոմոտիվի մեքենավարի վրա։
6.21. Գծի տեսանելիությունը թուլանալու դեպքում (փոքր շառավիղով կոր, մառախուղ, ծուխ և այլն) մեքենավարը տնտեսական գնացքը պետք է վարի հատուկ զգոնությամբ և այնպիսի արագությամբ, որ անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենա գնացքը կանգնեցնելու մինչև առաջացած խոչընդոտը։
6.22. Տնտեսական գնացքների արագությունը պետք է լինի՝
ոչ ավելի 25 կմ/ժ
- ոչ ճիշտ ուղղությամբ երթևեկելիս,
- տնտեսական գնացքների վերջնամասում գտնվող դատարկ կամ բեռնված ռելսատեղափոխման սայլակներ տեղափոխելիս,
- ինքնաշխատ օդաճնշիչ արգելակներով սարքավորված կրկնակի քարշով տնտեսական գնացքներով բեռներ տեղափոխելիս,
- կոնտակտային ռելսում լարման առկայության դեպքում՝ կայարանի կառամատույցի մոտով առանց կանգառի անցնելիս։
ոչ ավելի 20 կմ/ժ
- արգելող ցուցմունքներով լուսացույցը անցնելուց հետո,
- կայարանում մանևրային տեղաշարժումներ կատարելիս՝ լուսացույցի թույլատրող ազդանշանով, հրավիրողական ազդանշանով, բանավոր կարգադրությամբ, ձեռքի կամ ձայնային ազդանշանով,
- սլաքային փոխադրիչով դեպի թեքված գիծ կամ թեքված գծից երթևեկելիս, ինչպես նաև խաչաձև անցման խուլ հատումով անցնելիս,
- գնացքի գլխամասում դատարկ կամ բեռնված ռելսատեղափոխվող սայլակներ տեղափոխելիս,
- թունելում կամ վերգետնյա ուղեմասում մինչև ռելսի ներբանը գծի ջրածածկման ժամանակ,
- կայարանամեջի փակ գծով երթևեկելիս։
ոչ ավելի 15 կմ/ժ
- ինքնաշխատ օդաճնշիչ արգելակներով սարքավորված տնտեսական գնացքները 0.040-ից ավելի թեքվածքով երթևեկելիս,
- կոնտակտային ռելսից լարումը հանելուց հետո՝ կայարանի կառամատույցով առանց կանգառի անցնելիս,
- փակ տիպի կայարան անցնելիս,
- գաբարիտային վագոնով, կամ գաբարիտային հենոցով գաբարիտը ստուգելիս,
- լոկոմոտիվի առջևում կցորդված բաց վագոններով երկարաչափ կամ ծանրաքաշ բեռներ տեղափոխելիս,
- գծից հանած շարժական հանվող միավորների, գործիքների, գծի մոտ կանգնած մարդկանց մոտով անցնելիս։
ոչ ավելի 10 կմ/ժ
- ոչ գաբարիտային բեռով անցնելիս,
- կայարանի զբաղված գիծ մտնելիս,
- աշխատող, լվացող ագրեգատ տեղափոխելիս,
- օժանդակ սայլակներով շարժակազմ տեղափոխելիս,
- մի ռելսային հյուսվածքով ռելսատեղափոխիչ սայլակներ տեղափոխելիս,
- շարժաքարշով կամ դրեզինով ոչ արգելակային կցորդված միավորներով 0.040֊ից ավելի իջեցումով երթևեկելիս (շարժիչի փոխանցումը միացված),
- ռելսի գլխիկից բարձր գծի ջրածածկման դեպքում,
- կայարանամեջի մի գծի վրա հարակից կայարաններից երկու տնտեսական գնացք ուղարկելիս,
- կայարանամեջի (ուղեմասի) փակ գծով երթևեկելիս, եթե այնտեղ աշխատում է ուրիշ տնտեսական գնացք։
ոչ ավելի 5 կմ/ժ
- օժանդակ սայլակներով շարժակազմի տեղափոխումը փոքր շառավիղ ունեցող կորով և սլաքային փոխադրիչով,
- բաց վագոնից կաբել քանդելիս,
- շարժակազմին, փակուղու հենակին կամ ուրիշ խոչընդոտի 10 մ հեռավորության վրա մոտենալիս։
Տնտեսական գնացքների արագությունները կարող են փոփոխվել մետրոպոլիտենի տնօրենի հրամանով, կախված լոկոմոտիվի տեսակից և տեխնիկական բնույթից։
6.23. Արգելվում է տնտեսական գնացքով մարդկանց տեղափոխումը՝
- որոնք չունեն թունել մտնելու իրավունք,
- նստարաններով չսարքավորված բաց վագոններով և լոկոմոտիվի հարթակով,
- ոտնատեղի և կողապատի վրա,
- մեծածավալ բեռով բաց վագոնով (բացի մեքենավարի օգնականից)։
6.24. Տնտեսական գնացքի երթևեկության ժամանակ արգելվում է մարդկանց նստեցում և իջեցում, բեռների բարձում և բեռնաթափում, մարդկանց անցում լոկոմոտիվից բաց վագոն։
6.25. Արգելվում է տեղափոխել
- այրող նյութեր, քսանյութեր՝ բաց տարաներում, առանց մետրոպոլիտենի հրշեջ պահպանության համապատասխան թույլտվության,
- մեծածավալ սարքավորումներ, գործիքներ կամ նյութեր՝ լոկոմոտիվի խցիկում։
6.26. Տնտեսական գնացքը երթևեկության ժամանակ ստիպված կանգնելու դեպքում, նրա պաշտպանակումը կատարվում է անհապաղ, մեքենավարի օգնականի կողմից՝ մեքենավարի ցուցումով, իսկ տնտեսական գնացքները աշխատանք կատարելու համար կանգնելիս աշխատանքի ղեկավարի կողմից, համաձայն ազդանշանների հրահանգի։
Երկգծանի հատվածում, գնացքի ստիպված կանգառի դեպքում գծից դուրս ընկնելու, բախվելու, ուղեբեռի շուռ գալու և այլ պատճառներով, լոկոմոտիվային բրիգադը պարտավոր է համոզվել հարակից գծով գնացքի անարգել անցման հնարավորության մեջ։ Խոչընդոտի առկայության դեպքում անհապաղ պաշտպանակել երթևեկության համար վտանգավոր տեղը և հաղորդել այդ մասին գնացքի կարգավարին։
6.27. Տնտեսական գնացքի ստիպված կանգառի դեպքում, մարդկանց ոչ ժամանակին գծից դուրս գալու, գիծը որոշ նյութերից մաքրելու կամ ուրիշ պատճառների դեպքում, մեքենավարը պարտավոր է այդ մասին անմիջապես հայտնել գնացքի կարգավարին։
6.28. Տնտեսական գնացքների կանգառման՝ գործիքների, մասերի բարձման կամ բեռնաթափման, մարդ նստեցնելու հայտը, եթե այդ կանգառի տևողությունը 5 րոպեից ավելի է, պետք է տրվի աշխատանքի ղեկավարի կողմից գնացքի կարգավարին նախօրոք։
6.29. Բոլոր փոփոխությունները երթևեկության երթուղում կամ գնացքի գծում գտնվելու ժամանակի փոփոխությունը, թույլատրվում են բացառիկ դեպքերում, գնացքի կարգավարի ցուցումով։
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԾԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ
«Արհեստական կառուցվածքների, գծի կոնտակտային ռելսի, կապի և ԱԿՇ սարքավորումների, էլեկտրամատակարարման և այլ կառուցվածքների վերանորոգումը կայարանամեջերում և կայարաններում պետք է կատարվեն, որպես կանոն, գիշերվա ժամերին, էլեկտրագնացքների երթևեկության դադարից և կոնտակտային ռելսից լարումը հանելուց հետո։
Գնացքների բաց թողնմանը արգելող աշխատանքները պետք է կատարվեն երթևեկության համար կայարանի, կայարանամեջի գծի փակվելուց հետո» (կետ 10.7. ՏՇԿ)։
6.30. Կայարանամեջի գծերը, կայարանային գծերը փակվում են գնացքների երթևեկության համար՝
- մեծ ծավալի և բարդ աշխատանքներ կատարելիս, երբ բացառվում է գնացքների բաց թողնումը մինչև այդ աշխատանքների վերջը,
- երբ գնացքները բաց թողնելու համար աշխատանքի ժամանակավոր դադարեցնելը բերում է նրանց նշանակված ժամկետի ուշացման։
Կայարանների, կայարանամեջերի գծերում կատարվող հիմնական պլանային աշխատանքների ցանկը, որի դեպքում պահանջվում է այդ գծերի փակումը, հաստատվում է մետրոպոլիտենի վարչության կողմից։
6.31. Կայարանամեջի, կայարանային գծերի, բացի պարկային և այլ գծերից, փակումը և բացումը կատարվում է գնացքի կարգավարի հրամանով` Պարկային և այլ գծերի փակումը և բացումը կատարվում է գնացքի կարգավարի բանավոր կարգադրությամբ։
Կայարանամեջի (ուղեմասի) գծերի, կայարանային գծերի փակման և բացման հիմք են հանդիսանում աշխատանքները սկսելուց առաջ գրավոր հայտը կամ ծանուցումը աշխատանքները վերջանալուց հետո, որը գրանցվում է գծի ծառայության աշխատողի կողմից՝ պաշտոնով ոչ ցածր գծային վարպետի օգնականից կամ աշխատանքի ղեկավարի կողմից։
Ծանուցման մեջ նշվում է աշխատանքները վերջացնելու և գնացքների անխափան ու անվտանգ երթևեկության համար խոչընդոտների բացակայության մասին, անկախ այն բանից թե որ կազմակերպությունն է կատարել աշխատանքները։
6.32. Կայարանամեջի (ուղեմասի) գծերի, կայարանային գծերի փակման և բացման հայտը կամ ծանուցումը գրանցվում է Զննման մատյանում՝ այն կայարաններում, որոնք սահմանափակում են փակված կայարանամեջի գծերը կամ այն կայարաններում, որի գծերը փակվում է։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է հայտի հաղորդումը հեռախոսագրով, որը գրանցվում է գնացքի կարգավարի կողմից հրամանների մատյանում, իսկ համապատասխան կայարաններում՝ զննման մատյանում։ Հետագայում հեռախոսագիր հաղորդող աշխատողն անձնական ստորագրությամբ հաստատում է այն։
Մետրոպոլիտենի տնօրենի հրամանի համաձայն աշխատանքներ կատարելիս, գծի ծառայության աշխատողը կամ աշխատանքի ղեկավարը նույնպես պետք է գրավոր հայտ ներկայացնեն կայարանամեջի, կայարանային գծի փակման համար։
Եթե փակված կայարանամեջի (ուղեմասի), կայարանի գծերում նախատեսված է մեկ կամ մի քանի տնտեսական գնացք, ապա հայտը գրանցվում է զննման մատյանում, ուր նշվում է նրանց համարները, աշխատանքի վայր ժամանման և աշխատանքի վերջում մեկնման հերթականությունը։
6.33. ԿԿԿՀ-ը կամ գծային զարգացում չունեցող կայարաններում՝ ԿՀ-ը, ընդունելով կայարանամեջի (ուղեմասի) կամ կայարանային գծերի փակման հայտը կամ բացման ծանուցումը, հայտնում են գնացքի կարգավարին, իսկ կայարանամեջի գծերը փակելիս, բացի այդ հաղորդվում է ուղեմասը սահմանափակող և նրա մեջ մտնող կայարաններին։
6.34. Ընդունելով հայտը՝ գնացքի կարգավարը կայարանային գծերի և կայարանամեջի (ուղեմասի) գծերի փակման հրաման է տալիս հետևյալ ձևով.
Հրաման թիվ ______________ Կայարան_____________________________________ կայարանապետին Պատճենը գնացք թիվ _____________________________ մեքենավարին և աշխատանքի ղեկավարին _________ ________________ _________________ ժամ ________ ______ րոպեից ____ ________ գիծը կայարանամեջի կայարանի _____________________________ աշխատանքներ կատարելու համար փակ է բոլոր գնացքների երթևեկության համար բացի գնացք թիվ _______________ ինքնաշխատ և կիսաինքնաշխատ գործողության լուսացույցներից փակ գծերում օգտվելը դադարեցվում է։
________________ ժամ _______________ րոպեին
|
6.35. Արգելվում է սկսել աշխատանքը, քանի դեռ աշխատանքի ղեկավարը չի ստացել գնացքի կարգավարի հրամանը կայարանամեջի (ուղեմասի) կամ կայարանի գծերի փակվելու, կոնտակտային ռելսից հոսանքը հանելու մասին և մինչև աշխատանքի տեղի պաշտպանակումը՝ կանգառի տեղափոխվող ազդանշաններով։
Կայարանային գծերը կամ կայարանամեջի (ուղեմասի) գծերը համարվում են փակված, գնացքի կարգավարի կողմից կայարանի, կայարանամեջի գծերի փակման հրամանի հաստատման պահից։
6.36. Գնացքի կարգավարի կայարանային, կայարանամեջի (ուղեմասի) գծերի փակման հրամանը գրվում է կայարաններում, հրամանի ձևաթղթի վրա.
Պատճեն | |
Հրաման թիվ ______________ |
Հրաման թիվ _________________ |
___________ ժամ _________ րոպե |
|
________________________________________ԿՀ |
|
(կայարանի անվանումը) |
(կայարանի անվանումը) |
Պատճենը մեքենավարին |
|
գնացք թիվ _________________ |
գնացք թիվ _________________ |
և աշխատանքի ղեկավարին | և աշխատանքի ղեկավարին |
_________________________ |
_________________________ |
_________ ժամ___________ րոպեից |
_________ ժամ___________ րոպեից |
|
________________________ գլխավոր |
կայարանամեջի |
կայարանամեջի |
գիծը տեղամասի ______________ |
գիծը տեղամասի ______________ |
կայարանի |
կայարանի |
սկիզբ ___________ մինչև _____ |
|
Աշխատանքներ կատարելու համար փակ է բոլոր գնացքների երթևեկության համար, |
Աշխատանքներ կատարելու համար փակ է բոլոր գնացքների երթևեկության համար, |
բացի գնացք թիվ ________________ փակ գծերում ինքնաշխատ և կիսաինքնաշխատ գործողության լուսացույցից օգտվելը դադարեցվում է։ Կայարանամեջի (ուղեմասի) կայարանի գիծը բացել` |
|
__________ ժամ_____________ րոպեին |
|
կայարան ____________________________ |
|
(կնիքը) |
(կնիքը) |
ԿԿԿՀ, ԿՀ ____________________________ |
|
(ստորագրություն) |
(ստորագրություն) |
|
|
Գնացքի կարգավարի հրամանի ձևաթղթի աջ մասում գրվում է հրամանի պատճենը, որը տրվում է աշխատանքի ղեկավարին։ Եթե այդ կայարանում անհրաժեշտ է մեքենավարին նույնպես տալ հրամանի պատճենը, ապա լրացվում է նաև մյուս ձևաթղթի աջ կողմը։ Եթե կայարանում հրամանի պատճենը ոչ ոքի չի տրվում, ապա ձևաթղթի աջ մասի վրա գիծ է քաշվում։ Հրամանի պատճենը հաստատվում է ԿԿՀ-ի կողմից, իսկ գծային զարգացում չունեցող կայարաններում՝ ԿՀ-ի կողմից։ Անհրաժեշտության դեպքում կայարանամեջի (ուղեմասի) գծերի փակման հրամանը կարելի է հաղորդել աշխատանքի ղեկավարին գնացքի կարգավարական, թունելային կապով։
6.37. Գնացքի կողմից փակ կայարանային, կայարանամեջի (ուղեմասի) գծերի զբաղեցման իրավունք է հանդիսանում ԿԿԿՀ-ի կամ ԿՀ-ի կողմից հաստատված և մեքենավարին տրված գնացքի կարգավարի հրամանի պատճենը, սույն Հրահանգի 6.36. կետով նախատեսված ձևով։
Տնտեսական գնացքը փակ կայարանամեջ ուղարկելիս, որը զբաղեցրած է ուրիշ տնտեսական գնացքի կողմից, թույլատրվում է միայն առաջին գնացքի մեքենավարի կողմից տեղ հասնելու և սպասվող երկրորդ գնացքի կողմից նրան պաշտպանակման մասին գնացքի կարգավարը ծանուցում ստանալուց հետո։ Միաժամանակ գնացքի կարգավարը ցուցում է տալիս աշխատանքի ղեկավարին՝ արգելել ժամանած գնացքի տեղաշարժերը, մինչև երկրորդ գնացքի ժամանումը և նոր միայն թույլատրում է երկրորդ գնացքի մեքենավարին մեկնել կայարանամեջ, ոչ ավելի 10 կմ/ժ արագությամբ, որի համար գրավոր նախազգուշացում է տրվում։
6.38. Թույլատրվում է տնտեսական գնացքի մեկնումը դեպի աշխատանքի վայրը՝ մինչև կայարանամեջի (ուղեմասի) գծի փակումը։ Այդ դեպքում կայարանամեջի (ուղեմասի) գծի փակման կարգավարի հրամանը հաղորդվում է մեքենավարին գնացքի կարգավարական կապով, իսկ աշխատանքի ղեկավարին՝ թունելային կապով։
6.39. Եթե փակ տեղամասի մեջ մտնող կամ այդ տեղամասը սահմանափակող կայարաններից մեկը գտնվում է մյուս գծի գնացքի կարգավարի ենթակայության տակ, կամ եթե փակվող ուղեմասում գտնվում են սլաքներ, որոնք ղեկավարվում են այն կայարանից, որը ենթարկվում է հարակից գծի գնացքի կարգավարին, ապա փակման հրամանը համաձայնեցվում է այդ գնացքի կարգավարի հետ և հաղորդվում է նրան ու այդ կայարան։ Կարգավարական հրամանը այդ դեպքում հասցեագրվում է փակվող ուղեմասը սահմանափակող, նրա մեջ մտնող կայարաններին և այն կայարաններին, որտեղից ղեկավարվում են փակ ուղեմասի մեջ գտնվող սլաքները։
6.40. Կայարանամեջի (ուղեմասի) կայարանի գծի բացման գնացքի կարգավարի հրամանը տրվում է կայարաններ՝ հետևյալ ձևի.
ՀՐԱՄԱՆ ԹԻՎ _______________
Հրաման թիվ ______________ տրված _____ ______________19____ թ. կասեցվում է։___________ ժամ ____________ րոպեից _______ կայարանամեջի ________________ ուղեմասի ________________ գլխ. գիծ կայարանի _____________________________ -ից մինչև__________________
Հրամանի հաստատման ժամանակը ___________ ժամ___________ րոպե ԿԿԿՀ |
Ծանոթություն։ Հրամանների ձևաթղթում բացման հրամանը տպվում է փակման հրամանի հակառակ կողմում։
6.41. Տնտեսական գնացքի մեքենավարը կամ մեքենավարի օգնականը պարտավոր են գնացքի ռադիոկապով կամ թունելային կապով զեկուցել գնացքի կարգավարին՝ ժամանման, աշխատանքների վերջացման, իսկ ուշացնելու դեպքում՝ նրա պատճառի մասին։
6.42. Մի գծի վրա հարակից կայարաններից երկու տնտեսական գնացք ուղարկելու անհրաժեշտության դեպքում, նրանց հերթականությունը նշանակվում է գնացքի կարգավարի կողմից։ Այդ դեպքում երկրորդ գնացքի մեկնումը թույլատրվում է գնացքի կարգավարի կողմից, առաջին գնացքի տեղ հասնելուց, նրան տեղափոխվող կանգառի ազդանշանով պաշտպանակելու մասին մեքենավարի տված ծանուցումից հետո։
Միաժամանակ գնացքի կարգավարը առաջին գնացքի մեքենավարին արգելում է տեղաշարժ կատարել, մինչև երկրորդ գնացքի ժամանումը և նոր միայն թույլատրում է երկրորդ գնացքի մեքենավարին՝ մեկնել կայարանամեջ ոչ ավելի 10 կմ/ժ արագությամբ, որի համար տրվում է գրավոր նախազգուշացում։
Տնտեսական գնացքների մեկնումը ճիշտ ուղղությամբ կատարվում է ինքնուղեփակման ազդանշաններով, իսկ ոչ ճիշտ ուղղությամբ՝ գնացքի կարգավարի հրամանով, համաձայն սույն Հրահանգի։
6.43. Թույլատրվում է ընդունել երկու տնտեսական գնացք՝ տարբեր ուղղություններից կայարանի մի գիծ։ Այդ գնացքների ընդունումից առաջ ԿՀ-ը պարտավոր է պաշտպանակել այդ գիծը՝ երկու կողմից կանգառի տեղափոխող ազդանշաններով։ Գնացքների ընդունումը կայարան՝ տեղափոխվող ազդանշանների մոտից, կատարվում է ԿՀ-ի տված ազդանշանի միջոցով, գնացքի կարգավարի սահմանած հերթականությամբ։
Երկրորդ գնացքի ընդունումը թույլատրվում է առաջին գնացքի կանգառից և նրա մեքենավարին երթևեկության դադարեցման մասին զգուշացնելուց հետո։
6.44. Տնտեսական գնացքների ընդունումը կառամատույցի սկզբից (վերջից) դեպի զբաղված գիծ, իրագործվում է գնացքի կարգավարի թույլտվությամբ, ԿՀ-ի տված ազդանշանով, այդ մասին երկու մեքենավարներին զգուշացնելուց հետո։
6.45. Տնտեսական գնացքի անջատումը թույլատրվում է բացառիկ դեպքերում աշխատանքի ղեկավարի ցուցումով կայարանի, կայարանամեջի գծի փակումից հետո։ Անջատված վագոնները արգելակվում են ձեռքի արգելակներով, երկու կողմից դրվում են արգելակող ծայրակալներ, և 50 մ հեռավորության վրա երկու կողմից պաշտպանակում են կանգառի տեղափոխվող ազդանշաններով։ Անջատված վագոնների պաշտպանակման և արգելակման համար պատասխանատու է աշխատանքի ղեկավարը։
Քարշային միավորների միջև գտնվող ռելսատեղափոխման սայլակների անջատումը կարող է կատարվել առանց կայարանամեջի և կայարանի գծերը փակելու։
6.46. Կցորդված միավորների տեղաշարժումը ձեռքով թույլատրվում է ծայրահեղ դեպքում, աշխատանքի ղեկավարի ցուցումով՝ միայն փակ կայարանամեջի, կայարանի գծերում և կատարվում է նրա ղեկավարությամբ, պահպանելով հետևյալ պայմանները
- կցորդված միավորների քաշը (համաքաշ) չպետք է գերազանցի 6տ-ից,
- նախատեսված կանգառման տեղում պետք է տեղադրվեն արգելակային ծայրակալներ (բաշմակներ),
- կանգառումից հետո կցորդված միավորը պետք է ամրացվի երկրորդ արգելակային ծայրակալով հակառակ կողմից,
- գծի թեքությունը չպետք է գերազանցի 0.003,
- տեղաշարժման արագությունը չպետք է գերազանցի 3 կմ/ժ,
- տեղափոխման բրիգադում պետք է լինի ոչ պակաս 4 մարդ։
6.47. Տնտեսական գնացքի տեղաշարժումը փակ կայարանամեջի (ուղեմասի) գծերում կատարվում է աշխատանքի ղեկավարի կողմից։
Տնտեսական գնացքի մեկնումը կայարանամեջից կատարվում է աշխատանքի ղեկավարի ցուցումով, երթուղին մեքենավարի և գնացքի կարգավարի հետ համաձայնեցնելուց հետո։
6.48. Տնտեսական գնացքների աշխատանքի վերջում, աշխատանքի ղեկավարը պարտավոր է անձամբ կամ իր ենթակա աշխատողների միջոցով, զննել գիծը կամ ուրիշ սարքավորումները, որտեղ կատարվել է վերանորոգումը։ Ամբողջ աշխատանքային տեղամասի երկայնքով ապահովել կանոնավոր երթևեկությանը խանգարող թերությունների անհապաղ վերացումը և ստուգել՝ գնացքների բեռները նախատեսված գաբարիտից դուրս չի գտնվում։
Տնտեսական գնացքի կայարանամեջից դուրս գալու կարգի մասին գնացքի կարգավարը տեղյակ է պահում կայարանամեջի (ուղեմասի) փակ գծերում գտնվող կամ սահմանափակող կայարանների հերթապահներին կամ ԿԿԿՀ-ներին։
6.49. Գծի, շինությունների և սարքավորումների վերանորոգման աշխատանքներ կատարելիս, երբ չի պահանջվում կայարանամեջի (ուղեմասի, կայարանի) գծի փակում, կատարվում է, որպես կանոն, տնտեսական գնացքների միջև եղած ընդմիջման ժամանակ։ Աշխատանքի ղեկավարը պարտավոր է ապահովել տնտեսական գնացքների անխափան անցումը։
Նախազգուշացում տալու հայտ այդ դեպքում չի տրվում։
Աշխատանքի ղեկավարները, լոկոմոտիվային բրիգադները պարտավոր են ապահովել տնտեսական գնացքների բաց թողումը՝ համաձայն ՏՇԿ-ի և սույն Հրահանգի պահանջների։
Այնպիսի կայարանամեջի գծերի վրա աշխատանք կատարելիս, որոնց թեքությունը 0.040-ից ավելի է տնտեսական գնացքների բաց թողնումը թույլատրվում է բացառիկ դեպքերում, համաձայն գնացքի կարգավարի բանավոր կարգադրության, որը հաղորդվում է գնացքի ռադիոկապով, կամ թունելային կապով՝ գնացքի մեքենավարին և աշխատանքի ղեկավարին։
Անհրաժեշտության դեպքում Մետրոպոլիտենի վարչությունը նշանակում է լրացուցիչ միջոցներ։
6.50. Տնտեսական գնացքների երթևեկությունը խոչընդոտող աշխատանքներ սկսելուց առաջ, աշխատանքի ղեկավարը պարտավոր է գնացքի կարգավարի միջոցով պարզել այդ տեղամասում գնացքների նախատեսված երթևեկության և նրանց անցման ժամը։
6.51. Աշխատանքի ղեկավարը իրավունք ունի թույլատրել աշխատանքի կատարումը, միայն գնացքի կարգավարական կամ ԿՀ-ի կողմից կոնտակտային ռելսից հոսանքը հանելու մասին հրամանի հաստատումից և աշխատանքի տեղը տեղափոխվող կանգառի ազդանշաններով պաշտպանակումից հետո, իսկ 0.040-ից ավելի թեքություն ունեցող կայարանամեջում աշխատանք կատարելիս, կայարանամեջը սահմանափակող կայարանների կառամատույցի ճակատներում կանգառի տեղափոխվող ազդանշաններ տեղադրելու մասին գնացքի կարգավարի կողմից հաստատում ստանալուց հետո։
6.52. Աշխատանքի ղեկավարը պարտավոր է՝
- ունենալ համապատասխան քանակությամբ տեղափոխվող ազդանշաններ աշխատանքի վայրը պաշտպանակելու համար,
- ապահովել նրանց սարքին վիճակը և ժամանակին տեղադրումն ու հանումը,
- աշխատանքի ավարտից հետո այդ տեղամասը ապահովել անխափան երթևեկության և կոնտակտային ռելսին լարում տալու համար,
- ապահովել գնացքի կարգավարի կողմից կայարանամեջի (ուղեմասի, կայարանի) գծերի փակման հրամանի կամ մեքենավարի ուղեթերթիկի մեջ նշված ժամանակին աշխատանքի ավարտը։
ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՃԻՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
6.53. Տնտեսական գնացքների երթևեկությունը ոչ ճիշտ ուղղությամբ կատարվում է առանց ուղեմասի (կայարանամեջի) գծերի փակման, գնացքի կարգավարի հրամանով։ Ոչ ճիշտ ուղղությամբ տնտեսական գնացքների երթևեկության համար իրավունք է հանդիսանում մեքենավարին տրված՝ գնացքի կարգավարի հրամանի պատճենը, որը գրված է ձևաթղթի վրա՝ հետևյալ ձևի.
Պատճենը | |
Հրաման թիվ ________________ | Հրաման թիվ ________________ |
__________ ժամ _________ րոպե |
|
___ ____________ 19 ____թ. |
____ ___________ - 19 ____ թ. |
_______________________ ԿՊ |
_______________________ ԿՊ |
(կայարանի անվանումը) |
(կայարանի անվանումը) |
Պատճենը տնտեսական գնացքի մեքենավարին՝ գնացք թիվ _________ |
Պատճենը տնտեսական գնացքի մեքենավարին՝ գնացք թիվ _________ |
Թույլատրվում է տնտեսական գնացք |
Թույլատրվում է տնտեսական գնացք |
թիվ _______________ երթևեկել |
թիվ _______________ երթևեկել |
ոչ ճիշտ ուղղությամբ _____________ |
ոչ ճիշտ ուղղությամբ _____________ |
կայարանից |
կայարանից |
գլխավոր գծով __________________ |
գլխավոր գծով __________________ |
կայարանամեջից |
կայարանամեջից |
___________________________ |
___________________________ |
____________________ գլխավոր գիծ |
____________________ գլխավոր գիծ |
|
կայարան ________________ |
|
|
Ձեզանից _______________ երթևեկում է |
Ձեզանից _______________ երթևեկում է |
|
|
տնտեսական գնացք թիվ ___________ |
տնտեսական գնացք թիվ ___________ |
(ազգանուն) |
(ազգանուն) |
Հրամանի կատարման ժամանակը |
Հրամանի կատարման ժամանակը |
_______ ժամ______________րոպե |
_______ ժամ______________րոպե |
դրոշմակնիք |
կայարան ________________ դրոշմակնիք |
ԿԿԿՀ | ԿԿԿՀ |
________________________ |
________________________ |
ԿՀ ստորագրություն |
ԿՀ ստորագրություն |
|
|
Մինչև հրամանի տալը, գնացքի կարգավարը պարտավոր է ստուգել գծի ազատ լինելը, տնտեսական գնացքի ոչ ճիշտ ուղղությամբ երթևեկել ու երթուղու մեջ մտնող սլաքների ուղղությունը և հրահանգ տալ համապատասխան կայարանի հերթապահին՝ կառամատույցի ճակատային մասում տեղափոխվող կանգառի ազդանշան տեղադրելու`
1. տվյալ գնացքի ժամանման կայարանում` ճիշտ ուղղությամբ այդ կայարան ժամանող գնացքի կողմից,
2. եթե տնտեսական գնացքը նշանակված Է դեպի կայարանամեջ` ճիշտ ուղղությամբ այդ կայարանամեջ ուղարկվող գնացքի կողմից։
Տեղափոխվող կանգառի ազդանշանների տեղադրումը կատարվում է մինչև ոչ ճիշտ ուղղությամբ երթևեկելու մասին գնացքի կարգավարի հրամանի տալը: Ոչ ճիշտ ուղղությամբ երթևեկելու հրաման տալուց հետո նրա երթևեկության ուղերթում գտնվող սլաքների տեղափոխումը արգելվում Է։
6.54. Անհրաժեշտության դեպքում թույլատրվում Է մի քանի տնտեսական գնացք ուղարկել ոչ ճիշտ ուղղությամբ։ Այդ դեպքում գնացքի կարգավարի հրամանում պետք Է նշվի առջևից և հետևից ընթացող գնացքների համարները։ Մեքենավարը պետք Է գնացքը վարի հատուկ զգոնությամբ և անհրաժեշտության դեպքում, այնպիսի արագությամբ, որն ապահովի գնացքի կանգառումը մինչև խոչընդոտի հանդիպելը։
Արգելվում Է տնտեսական գնացքների ուղարկումը իրար հետևից ոչ ճիշտ ուղղությամբ փակ կայարանամեջ, որի թեքությունը 0.040-ից բարձր Է։ Հետևից եկող տնտեսական գնացքը պետք Է կանգնեցվի այդ կայարանամեջը սահմանափակող կայարանում և կարող Է շարժվել այդ կայարանամեջն ազատվելուց հետո, գնացքի կարգավարի ցուցումով, ԿՀ-ի ձեռքի ազդանշանով։
6.55. Տնտեսական գնացքը ոչ ճիշտ ուղղությամբ երթևեկելիս, կիսաինքնաշխատ գործողության լուսացույցները, «ОП» վտանգի ազդանշանները և «ДОП» պաշտպանողական լուսացույցները պետք Է անցնեն սույն հրահանգի 1.48 կետում նշված կարգով։
6.56. Անհրաժեշտության դեպքում տնտեսական գնացքը ոչ ճիշտ ուղղությամբ կայարանամեջից մոտակա կայարան վերադարձվում Է գնացքի կարգավարի բանավոր հրամանով, որը հաղորդվում Է մեքենավարին՝ գնացքային ռադիոկապով կամ թունելային կապով, սույն Հրահանգի 6.53 կետով նախատեսված ձևով։ Հրամանը գրանցվում Է գնացքի կարգավարի մոտ կարգավարական հրամանների մատյանում, իսկ գնացքը ընդունող կայարանում՝ հրամանների ձևաթղթի վրա:
Եթե գնացքը պետք Է շարունակի երթևեկությունը ոչ ճիշտ ուղղությամբ, ապա այդ կայարանում մեքենավարին տրվում Է նույն հրամանի պատճենը։
6.57. Մինչև գնացքի մեկնելը ոչ ճիշտ ուղղությամբ ԿԿԿՀ-ը, իսկ, գծային զարգացում չունեցող կայարանում` ԿՀ-ը գնացքի կարգավարի միջոցով պետք է պարզեն` կա արդյոք գործող նախազգուշացում երթևեկության ճանապարհին, և եթե կա, ապա մեքենավարին պետք Է տրվի գրավոր նախազգուշացում։
6.58. Գնացքի մեքենավարը, գրավոր նախազգուշացում ստանալուց հետո, պետք Է հաշվի առնի գնացքի արագությունը սահմանափակող տեղափոխվող ազդանշանների առկայությունը, որոնք տեղադրված են ոչ ճիշտ ուղղությամբ երթևեկելիս ձախ կողմում:
6.59. Տնտեսական գնացքի ընդունումը փակ կայարանամեջի (ուղեմասի) գծերից դեպի կայարանի գլխավոր գիծ կատարվում է՝
— ճիշտ ուղղությամբ՝ ինքնուղեփակման ազդանշաններով գնացքի կարգավարի թույլտվությամբ,
— ոչ ճիշտ ուղղությամբ՝ եթե փակված գծի սահմանը գտնվում է կայարանի սահմանի մեջ, ապա գնացքի կարգավարի թույլտվությամբ, ԿԿԿՀ-ի բանավոր կարգադրությամբ կամ ԿՀ-ի ազդանշանով։ Եթե փակված գծի սահմանը գտնվում է կայարանի սահմանից դուրս, ապա գնացքի կարգավարի բանավոր հրամանով։
ՕԳՆՈՂ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՑՈՒՆԸ
6.60. Լոկոմոտիվի բոլոր տեսակի օդաճնշիչ արգելակների անսարքության դեպքում գնացքի հետագա երթևեկությունը կատարվում է միայն օգնող գնացքի օգնությամբ։
Եթե գնացքը չի կարող շարունակել երթևեկությունը անսարքության պատճառով, ապա մեքենավարը պարտավոր է պահանջել օգնող գնացք, համաձայնեցնելով գնացքի կարգավարի հետ նրա նշանակման ժամանակի մասին։
6.61. Օգնող գնացք պահանջելուց հետո մեքենավարն իրավունք չունի գնացքը տեղից շարժել մինչև օգնող գնացքի ժամանումը կամ գնացքի կարգավարից հետագա շարժման համար ցուցում ստանալը։
6.62. Լոկոմոտիվային բրիգադի կողմից օգնող գնացք կանչելու դեպքում մեքենավարի օգնականը պետք է Ազդանշանների հրահանգում նշված կարգով պաշտպանակի անսարք տնտեսական գնացքը, տեղափոխվող կանգառի ազդանշանի մոտ դիմավորի օգնող գնացքին, որից հետո կատարի նրա շղթայակցումը անսարք գնացքի հետ։
6.63. Ճիշտ ուղղությամբ օգնող գնացք նշանակվում է գնացքի կարգավարի բանավոր կարգադրությամբ, որը հաղորդվում է օգնող գնացքի մեքենավարին գնացքի ռադիոկապով, գնացքի կարգավարական, թունելային կապով կամ ԿՀ-ի միջոցով հետևյալ ձևի.
կայարանում (կայարանամեջում) _______________________________________________________
ուղևորվեք__________________________________________ կայարան։
Հրաման թիվ _____________________ Կայարանի _______ ___________________________ կայարանապետին Տնտեսական գնացք թիվ __________________________ մեքենավարին Թույլատրվում է տնտեսական գնացք թիվ ________________ ուղևորվել ոչ ճիշտ ուղղությամբ ____________________ գլխավոր գծով, որպես օգնող, գնացք թիվ __________________________ որը կանգ է առել __________________________________ կայարանում (կայարանամեջում) և անսարք գնացքի հետ շղթայակցվելուց հետո ուղևորվել _______________________________________________________ |
Օգնող գնացքի նշանակման հրամանը հաղորդվում է նրա երթևեկության ուղեմասի մեջ մտնող և ուղեմասը սահմանափակող կայարաններին։
Ոչ ճիշտ ուղղությամբ գնացքի ուղարկման իրավունք է հանդիսանում մեքենավարին տրված գնացքի կարգավարի հրամանի պատճենը, որը լրացվում է սույն Հրահանգի 1.42 կետում նախատեսված ձևաթղթի վրա։
6.65. Շղթայակցված գնացքների երթևեկության պատրաստականության մասին անսարք գնացքի մեքենավարը հայտնում է գնացքի կարգավարին։
6.66. Բոլոր դեպքերում շրթայակցված գնացքների երթևեկության ղեկավարումը և անվտանգ երթևեկության պատասխանատվությունը դրվում է երթևեկության ուղղությամբ առաջին գնացքի մեքենավարի վրա։
6.67. Շարժակազմը գծից դուրս ընկնելու կամ վնասվելու դեպքում, որի հետևանքով գնացքը չի կարող ուղևորվել օգնող գնացքի հետ, մեքենավարը պարտավոր է, գնացքի կարգավարի միջոցով անհապաղ կանչել վերականգնող կազմավորում, իսկ աշխատանքները վերջացնելուց հետո գործել գնացքի կարգավարի ցուցումով։
ՄԱՆԵՎՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԿԻ, ԷԼ. ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԻ ԵՎ ԱՅԼ ԳԾԵՐՈՒՄ
6.68. Մանևրային տեղաշարժերը պարկի, էլ.հավաքակայանի և այլ գծերում թույլատրվում է կատարել շուրջօրյա։
Դրանք կարող են իրագործվել առանց կոնտակտային ռելսից հոսանքը հանելու, որի դեպքում պետք է ապահովվի անվտանգ երթևեկությունը և սպասարկող անձնակազմի անձնական անվտանգությունը։
6.69. Ոչ կենտրոնացված սլաքների տեղափոխումը և փակումը թույլատրվում է սլաքային կետի հերթապահին, մոտոհավաքակայանի հերթապահին, վարպետներին, մեքենավար-հրահանգչին, որի մասին պետք է նշված լինի կայարանի ՏԿԱ-ում։ Ուղերթ կազմող աշխատողը պատասխան է տալիս սլաքների ճիշտ ուղղության և նրանց փակման համար։
6.70. Եթե չկենտրոնացված սլաքները գտնվում են իրարից մեծ հեռավորության վրա, ապա թույլատրվում է նրանց տեղափոխումը կատարել հերթականությամբ՝ մանևրային լոկոմոտիվի մեքենավարի (մեքենավարի օգնականի) կողմից։
Սլաքների այդպիսի տեղափոխման հնարավորությունների մասին պետք է նշված լինի կայարանի ՏԿԱ-ում։
6.71. Բաց վագոնների, ռելսատեղափոխման սայլակների տեղափոխությունը կատարվում Է լոկոմոտիվի օգնությամբ։ Որպես բացառություն թույլատրվում Է միացված միավորների տեղաշարժումը ձեռքով, ոչ կենտրոնացված սլաքներով գծերում մոտոհավաքակայանի հերթապահի, մեքենավար-հրահանգչի կամ մոտոհավաքակայանի վարպետի ղեկավարմամբ։
6.72. Թույլատրվում Է ցերեկվա ժամերին մանևր կատարել միայն մեքենավարի միջոցով, առանց մեքենավարի օգնականի, այդ դեպքում լոկոմոտիվի առաջ կցորդված միավորներ չպետք Է լինեն։
6.73. Տնտեսական նշանակության շարժակազմի ընդունումը, շենքերում տեղակայված գործարանների, արհեստանոցների, Էլեկտրահավաքակայանների գծերին, կատարվում Է դարպասներից 15-20 մ հեռավորության վրա կանգնելուց հետո, այդ գործի համար նշանակված աշխատողի տված ազդանշանով։
6.74. Մանևրային լոկոմոտիվի մոտեցումը Էլեկտրահավաքակայանի դարպասներին կատարվում է Էլեկտրահավաքակայանի հերթապահի հետ համաձայնեցնելով։
6.75. Մի քանի տեղաշարժումներով (հինգից ոչ ավելի) մանևրների հայտը կատարելիս, ԿԿՀ-ին հերթական տեղաշարժի համար պատրաստականություն Է տրվում լոկոմոտիվի մեքենավարի կողմից։
6.76. Արգելվում Է կատարել մանևրային տեղաշարժումներ՝
- ձեռքով, կենտրոնացված սլաքներով գծերի ուղղությամբ,
- միաժամանակ տարբեր կողմերից դեպի նույն գիծ:
6.77. Մանևրային տեղաշարժումների արագությունը պարկի, հավաքակայանի և այլ գծերում պետք Է լինի`
ոչ ավելի 15 կմ/ժ
- կենտրոնացված սլաքներով գծերում երթևեկելիս,
ոչ ավելի 10 կմ/ժ
- եթե գնացքի ղեկավարումը գլխի խցիկից չէ,
- ոչ կենտրոնացված սլաքներով գծերում երթևեկելիս,
- էլեկտրահավաքակայանի կամ մոտոհավաքակայանի շենքի գծերը մտնելիս,
- գնացքի գլխամասում կամ վերջնամասում միացված դատարկ ռելսատեղափոխման սայլակներով տեղաշարժվելիս,
ոչ ավելի 3 կմ/ժ
- շարժակազմին և արգելքին մոտենալիս,
- կցորդված միավորներ ձեռքով տեղաշարժելիս:
6.78. Վատ տեսանելիության ժամանակ արագությունը սահմանվում է մեքենավարի կողմից հաշվի առնելով արգելակային ուղու երկարությունը, որը չպետք է գերազանցի տեսանելիության հեռավորությունից։
6.79. Լոկոմոտիվի և կցորդված միավորների երկարատև (20 րոպ. ավել) կանգառի դեպքում (բացի հավաքակայանում կանգառից ) նրանք պետք է արգելակվեն ձեռքի (կայանման) արգելակներով, իսկ նրանց անսարքության դեպքում՝ արգելակող ծայրակալներով։
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԲԱՐՁՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
6.80. Տնտեսական և ոչ գաբարիտային բեռների բարձումը, տեղավորումը, ամրացումը, տեղափոխումը և բեռնաթափումը կատարվում է Մետրոպոլիտենի վարչության կողմից հաստատված Հրահանգում՝ նշված կարգով։
6.81. Ռելսային հյուսվածքներ տեղափոխելու համար տնտեսական գնացքը ձևավորվում է ռելսատեղափոխման սայլակներից և երկու լոկոմոտիվներից գնացքի գլխի մասում և վերջնամասում։ 0.040-ից ավել թեքվածքների վրա անհրաժեշտ լոկոմոտիվների թիվը որոշում է գնացքի կցորդված քաշը՝ յուրաքանչյուր լոկոմոտիվի համար ոչ ավելի 15 տ հաշվարկով։
Ռելսային հյուսվածքների ճիշտ բարձման և գնացքի անվտանգ, երթևեկության համար պատասխան են կրում գծի վարպետը և տնտեսական գնացքի մեքենավարները։
Վերջին սայլակի վրա պետք է տեղադրված լինի պաշտպանակման ազդանշանային լապտեր, համաձայն Ազդանշանների հրահանգի։
Ռելսատեղափոխման սայլակները գծում բարձումից կամ բեռնաթափումից առաջ պետք է ամրացված լինեն արգելակող ծայրակալներով։
Արգելակող ծայրակալների տեղադրման և հանման համար պատասխան է կրում աշխատանքի ղեկավարը։
Ռելսային հյուսվածքներով գնացքներում լրացուցիչ բեռներ բարձելը և մարդ տեղափոխելը հյուսվածքների և սայլակների վրա արգելվում է։
Ռելսային հյուսվածքներ տեղափոխելու համար նախատեսված տնտեսական գնացքները պետք է մատակարարված լինեն սարքին տեխնոլոգիական գործիքներով և գույքով, որոնք տեղակայված են ռելսատեղափոխման սայլակների վրա, արկղերում։
Ռելսային հյուսվածքներով տնտեսական գնացքը լոկոմոտիվների միջև պետք է սարքավորված լինի լուսային և ձայնային ազդանշաններով։
Ռելսային հանգույցներով գնացքը պետք է ուղեկցվի գծի վարպետի և երկու հոգուց ոչ պակաս բանվորների բրիգադի կողմից:
Նոր կառուցվող գծերում հյուսվածքներ տեղափոխելիս՝ գնացքը պետք է ուղեկցի նաև մետրոպոլիտենի աշխատանքի ղեկավարը։ Այդ դեպքում աշխատանքի ղեկավարը ապահովում է բանվորների բրիգադ։
Ռելսային հանգույցների բարձման, տեղափոխման, բեռնաթափման, ռելսատեղափոխման սայլակների անջատման, կայարանի և կայարանամեջի գծերով երթևեկման մանրամասն հերթականությունը սահմանվում է մետրոպոլիտենի տնօրենի կողմից հաստատված Հրահանգով։
ԵՐԿԱԹԳԾԻ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՄԱՆԵՎՐՆԵՐԸ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԳԾԵՐՈՒՄ
6.82. Երկաթգծի շարժակազմի տեղաշարժումը թույլատրվում է միայն պարկային և այլ կայարանային գծերում, որտեղ գծերի առանցքների միջև եղած հեռավորությունը ոչ պակաս 4800 մմ է։
6.83. Շարժակազմի մատուցումը հարող երկաթգծերից դեպի մետրոպոլիտենի գծերը և հակառակը, կատարվում է երկաթգծի լոկոմոտիվի կողմից։
Կոնտակտային ռելս ունեցող գծերում երկաթգծի շարժակազմի տեղաշարժները կատարվում են միայն մետրոպոլիտենի լոկոմոտիվով, որը սարքավորված է CA -3 տիպի ինքնաշղթայակցիչով, իսկ 1/9 տիպի տեղափոխիչով սլաքային փոխադրիչ ունեցող առանց կոնտակտային ռելսի գծերում երկաթգծի լոկոմոտիվով։
6.84. Անհրաժեշտության դեպքում երկաթգծի շարժակազմը կոնտակտային ռելսով գիծ տալու համար, ոչ պակաս գծի բրիգադիրի պաշտոն ունեցող գծի ծառայության աշխատողը պարտավոր է նախօրոք ստուգել շարժակազմի գաբարիտը, որոշելու համար այն տվյալ գիծ թողնելու հնարավորությունը, որի համար գրանցում է կատարում գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքների մատյանում։
6.85. Երկաթգծի շարժակազմի մատուցման, տեղաշարժման և դուրս բերման մանրամասն հերթականությունը սահմանվում է մետրոպոլիտենի տնօրենի կողմից և նշվում է կայարանի ՏԿԱ-ի մեջ։
ԿԱՌՈՒՑՎՈՂ ՈՒՂԵՄԱՍԵՐԻ ԳԾԵՐԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԳՆԱՑՔՆԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
6.86. Կառուցվող ուղեմասերի գծերին փորձնական գնացքներ բաց թողնելու համար էլեկտրագնացքներ տալու կարգը սահմանվում է մետրոպոլիտենի տնօրենի կողմից հաստատված Հրահանգով։
ԷԼԵԿՏՐԱՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԻՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂ ՇԱՐԺԱԿԱԶՄԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ ՈՒՂԵՎՈՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
6.87. էլեկտրահավաքակայանից վերականգնող շարժակազմը դուրս բերելու և աշխատանքի վայր ուղևորվելու կարգը սահմանվում է մետրոպոլիտենի տնօրենի կողմից հաստատված Հրահանգով։
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Ց Ա Ն Կ
Էլեկտրագնացքների երթԵՎեկության թույլտվություններ
ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
ԵՐԹևԵԿԵԼՈւ ՀԱՄԱՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ Ի՞ՆՉ է ՀԱՆԴԻսԱՆՈՒՄ ՈՐՊԵՍ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ | |
1 |
2 | |
1. Այն գծերում, որտեղ ԱԼԱ-ԱԱԿ համարվում են գնացքների երթևեկության համար ազդանշանման հիմնական միջոց։ |
| |
1. Գնացքների երթևեկությունըկայարանամեջով, ընդունումը և ուղարկումը կայարանից անջատվածինքնուղեփակման ժամանակ։ |
| |
ա) ԱԼԱ ունի թույլատրող ազդանշանային ցուցմունք |
ա) |
ԱԼԱ-ի ազդանշանային ցուցմունքը, կիսաինքնաշխատ գործողության մուտքի և ելքի լուսացույցի մեկ կապույտ լույսը և ԱԼԱ-ի ազդանշանային ցուցմունքը։ |
բ) ԱԼԱ ազդանշանային ցուցմունքը «Օ» է |
բ) |
Կանգառից հետո ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ, մինչև ԱԼԱ-ն ցույց տա թույլատրող ազդանշան: |
գ) ԱԼԱ ազդանշանային ցուցմունքը «НЧ» (ОЧ) է |
գ) |
Կանգառից հետո ոչ ավելի 20 կմ/մ արագությամբ, մինչև ԱԼԱ-ն ցույց տա թույլատրող ազդանշան։ ԱԼԱ-ԱԱԿ-ի անսարքության դեպքում գործել համաձայն 1 կետի։ |
դ) ԱԼԱ-ԱԱԿ անսարք են |
դ) |
Կանգառից հետո ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ, մինչև ինքնուղեփակման լուսացույցների միացումը, իսկ միացումից հետո առաջին հանդիպած լուսացույցի թույլատրող ազդանշանով, արագությունը սահմանափակող սարքավորումների թույլատրելի արագությամբ, բայց ոչ ավելի 35 կմ/ժ արագությամբ լուսացույցի ազդանշանով։ |
2. Գնացքի երթևեկությունը կայարանամեջով, ընդունումը և ուղարկումը կայարանից միացված ինքնուղեփակման ժամանակ և ինքնաշխատ ու կիսաինքնաշխատ գործողության լուսացույցների թույլատրող ցուցմունքով: |
| |
ա) ԱԼԱ-ԱԱԿ սարքին են |
ա) |
ԱԼԱ-ի ազդանշանային ցուցմունքով և լուսացույցի թույլատրող ցուցմունքով։ ԱԼԱ-ի ազդանշանային ցուցմունքը, եթե «Օ» կամ «ОЧ» է, երթևեկությունը թույլատրվում է համաձայն 1բ և 1գ կետերի։ |
բ) ԱԼԱ-ԱԱԿ անսարք են |
բ) |
Արագությունները սահմանափակող կառույցների թույլատրվող արագությամբ, բայց ոչ ավելի 35 կմ/ժ լուսացույցի ազդանշանային ցուցմունքներով։ Եթե անջատված են ԱԼԱ-ԱԱԿ-ի և արագությունը սահմանափակող հսկիչ սարքերը, ապա երթևեկության արագությունը պետք է լինի ոչ ավելի 20 կմ/ժ։– |
գ) ԱԼԱ-ԱԱԿ բացակայում է |
գ) |
Լոկոմոտիվի բրիգադի ղեկավարմամբ լուսացույցի ազդանշանային ցուցմունքներով, ոչ ավելի 35 կմ/մ։ |
3. Ինքնուղեփակումը միացված է, մուտքի, ելքի և անցողիկ ինքնաշխատ գործողության լուսացույցները ունեն արգելող ցուցմունք |
ա) |
Կանգառից հետո ոչ ավելի 20 կմ/ժ, մինչև ԱԼԱ ցույց տա թույլատրող ցուցմունք։ |
բ) ԱԼԱ-ԱԱԿ անսարք են կամ բացակայում են |
բ) |
Կանգառից հետո ոչ ավելի 20 կմ/ժ, մինչև հաջորդ լուսացույց։ |
4. Ինքնուղեփակումը միացված է, մուտքի ելքի և անցողիկ կիսաինքնաշխատ գործողության լուսացույցներն ունեն արգելող ցուցմունք։ |
| |
ա) ԱԼԱ-ԱԱԿ սարքին են |
Կանգառից հետո հրավիրողական ազդանշանով, բանավոր հրամանով կամ գնացքի կարգավարի հրամանի պատճենով ոչ ավելի 20 կմ/ժ, մինչև ԱԼԱ ցույց տա թույլատրող ցուցմունք։ | |
բ) ԱԼԱ-ԱԱԿ անսարք են կամ բացակայում են |
Կանգառից հետո հրավիրողական ազդանշանով, բանավոր հրամանով կամ գնացքի կարգավարի հրամանի պատճենով ոչ ավելի 20 կմ/ժ, մինչև հաջորդ լուսացույց։ | |
2-րդ. Այն գծերում, ուր գնացքների երթևեկության համար ազդանշանների հիմնական միջոց են հանդիսանում ինքնուղեփակումը՝ ինքնականգառներով և պահպանող տեղամասերով` |
| |
1. Գնացքի երթևեկումը կայարանամեջով, ընդունում և ուղարկումը կայարանից ինքնաշխատ և կիսաինքնաշխատ գործողությամբ, լուսացույցների թույլատրելի ցուցումով։ |
| |
ա) ԱԼԱ ունի թույլատրող ազդանշանային ցուցմունք |
ա) |
Լուսացույցի թույլատրող ազդանշանը և ԱԼԱ ազդանշանային ցուցմունքը։ Եթե ԱԼԱ ազդանշանային ցուցմունքը բարձր է լուսացույցի թույլատրող արագությունից, ապա կատարվում է լուսացույցի պահանջը։ |
բ) ԱԼԱ ազդանշանային ցուցմունքն է՝ «Օ» կամ «ОЧ» |
բ) |
Կանգառից հետո ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ՝ մինչև ԱԼԱ ցույց տա թույլատրող ցուցմունք։ |
գ) ԱԼԱ-ԱԱԿ անջատված են կամ բացակայում են |
գ) |
Լոկոմոտիվային բրիգադի ղեկավարմամբ, լուսացույցի թույլատրող ազդանշանով։ |
2. Գնացքի երթևեկումը կայարանամեջով. ընդունումը և ուղարկումը կայարանից ինքնաշխատ գործողությամբ լուսացույցների արգելող ազդանշանով։ |
| |
ա) ԱԼԱ-ԱԱԿ սարքին են |
ա) |
Կանգառից հետո ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ, մինչև ԱԼԱ ցույց տա թույլատրող ազդանշան։ |
բ) ԱԼԱ-ԱԱԿ անջատված են կամ բացակայում են |
բ) |
Կանգառից հետո ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ, մինչև հաջորդ լուսացույց, բացառությամբ նախազգուշացնողի։ |
3. Գնացքի ընդունումը և ուղարկումը կայարանի կիսաինքնաշխատ լուսացույցի արգելակող ազդանշանով։ |
| |
ա) ԱԼԱ-ԱԱԿ սարքին են |
ա) |
Կանգառից հետո հրավիրողական ազդանշանով, բանավոր հրամանով կամ գնացքի կարգավարի հրամանի պատճենով ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ մինչև ԱԼԱ ցույց տա թույլատրող ազդանշան։ |
բ) ԱԼԱ-ԱԱԿ անջատված են կամ բացակայում են |
բ) |
Կանգառից հետո հրավիրողական ազդանշանով, բանավոր հրամանով կամ գնացքի կարգավարի հրամանի պատճենով ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ մինչև հաջորդ լուսացույցը, բացառությամբ նախազգուշականի։ |
3. Երթևեկությունը ոչ ճիշտ ուղղությամբ |
| |
ա) մեկնման կայարան վերադառնալ կայարանամեջից |
ա) |
Գնացքի կարգավարի բանավոր հրամանը կայարանամեջի (ուղեմասի) գիծը փակելու վերաբերյալ, ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ մինչև կայարանի կառամատույցի սկիզբը: |
բ) կայարանից |
բ) |
Գնացքի կարգավարի կայարանամեջի (ուղեմասի ) գծի փակման հրամանի պատճենը, ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ, մինչև ժամանման կայարանի կառամատույցի սկիզբը, մինչև էլեկտրաշարժակազմը, մինչև լուսացույցը (նշված հրամանում)։ |
գ) մուտք դեպի ժամանման կայարան ոչ ճիշտ ուղղությամբ կառամատույցի սկզբից։ |
գ) |
Կայարանի հերթապահի ազդանշանով, ոչ ավելի 10 կմ/ժ արագությամբ։ |
4-րդ. Օգնող գնացքի երթևեկությունը |
| |
1. Կայարանամեջից և կայարանից ճիշտ ուղղությամբ |
1. |
Գնացքի կարգավարի բանավոր հրամանով |
2, Կայարանից ոչ ճիշտ ուղղությամբ |
2. |
Գնացքի կարգավարի կայարանամեջի (ուղեմասի) գծերի փակման հրամանի պատճենը, ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ։ |
5-րդ. Երկկողմանի երթևեկություն |
| |
1. Երկկողմանի երթևեկություն կայարանամեջով (ուղեմասով) |
1. |
Գնացքի կարգավարի հրամանի պատճենը կայարանամեջի (ուղեմասի) գծի փակման վերաբերյալ, երկկողմանի երթևեկություն կազմակերպելու համար, կայարան մտնելու իրավունքով։ |
ա) ճիշտ ուղղությամբ |
ա) |
Լուսացույցի թույլատրող ազդանշանը, ԱԼԱ թույլատրող ազդանշանի ցուցմունքը։ |
բ) ոչ ճիշտ ուղղությամբ |
բ) |
Ոչ ավելի 20 կմ/ժ արագությամբ, մինչև մեքենավարի օգնականի ժամանումը, և ոչ ավելի 35 կմ/ժ արագությամբ լոկոմոտիվային բրիգադի ղեկավարմամբ։ |
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Քարշային և կցորդված միավորների |
տարա |
բեռնու- |
համա- |
Ընդ. կցորդ քաշը տ | |
գլխավոր գծերում |
պարկային գծերում | ||||
Շարժաքարշ МК 2/15 120 |
|
15 |
- |
15 |
15 |
Շարժասայլակ ДМ 25 120 |
|
15 |
1 |
16 |
- |
|
մինչև |
|
մինչև |
մինչև |
մինչև |
|
14 |
|
15 |
21 |
100 |
Երթուղային սայլակ АГМУ |
10.1 |
5 |
15,1 |
16 |
40 |
էլեկտրաքարշ ЭК-А |
52 |
- |
52 |
60 |
230 |
Ինքնագնաց լվացող մեքենա СММ-1 (АГМУ-ի բազայի վրա) |
12,7 |
2,4 |
15.1 |
- |
- |
Լվացող սարք 1 ПА |
14 |
16 |
30 |
- |
- |
Լվացող սարք 2 ПА |
11 |
12 |
23 |
- |
- |
խյուսափոսային սարք |
13 |
16 |
29 |
- |
՚ - |
Կոճադուրսբերման մեքենա |
6,5 |
- |
6.5 |
- |
- |
Ֆրեզային մեքենա |
6,5 |
- |
6.5 |
- |
- |
Գաբարիտային վագոն |
10,5 |
- |
10,5 |
- |
- |
Գաբարիտային հենոց |
1.0 |
- |
1,0 |
- |
- |
Հարթակ УП-2 |
6 |
10 |
16 |
- |
- |
Հատուկ 4-առանցքային բաց վագոն հոսանքափոխարկիչի տեղափոխման համար |
23,2 |
60 |
83,2 |
|
|
Ռելսատեղափոխման սայլակ |
1,4 |
6,0 |
7,4 |
- |
- |
Բեռնարկային աղբատեղափոխիչ |
4,9 |
10,3 |
15,2 |
- |
- |
Ռոտորային ձյունամաքրիչ РС-363 | 5,2 | - | 5,2 | - | - |
_____________________________________________________________ |