Գլխավոր տեղեկություն
Номер
N 08-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2007-25.11.2007)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.02.15/5(245) Հոդ.52
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
22.01.2007
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
22.01.2007
Дата вступления в силу
25.02.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11607021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

22 հունվարի 2007 թ.
ք. Երևան

N 08-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ,  ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ` ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇՈՎ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԲԱՑԻԿԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» և «դ» ենթակետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և  «իգ» ենթակետերի դրույթներով.

1. Հաստատել 2007 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի` Բանակի օրվան նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 15-ԱՄՅԱԿԸ. ՀԱՅԱՍՏԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» նամականիշով միակողմանի բացիկի նմուշը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`
Ա. Մանուկյան

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2007 թվականի հունվարի 22-ի
թիվ 08-Ն հրամանով

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ, ՏՊԱՔԱՆԱԿԸ

 

Փոստային վճարման պետական
նշանների անվանումը

Քանակը

Գործողու-
թյան մեջ
դնելու
ժամկետը

Անվա-
նա-
գինը
(դրամ)

Տպաքա-
նակը
(հատ)

1.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

1.1

Բանակի օր. Հայկական բանակի 15-ամյակը

1 նամականիշով
միակողմանի բացիկ

I եռամսյակ

85

3000

1.2

Ամանոր և Սուրբ Ծնունդ

1 նամականիշ

IV եռամսյակ

170

30000

2.

ԵՎՐՈՊԱ

2.1

Եվրոպա. Սկաուտական շարժման 100-ամյակը

1 նամականիշ

III եռամսյակ

350

100000

3.

ՄՇԱԿՈՒՅԹ

3.1

Հայկական ճարտարապետական հուշարձաններ.
Մեծ եղեռնի հուշահամալիր

1 գեղաթերթիկ

III եռամսյակ

480

20000

3.2

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան

1 նամականիշ

III եռամսյակ

200

30000

3.3

Ժողովրդական նվագարաններ. Քամանչա

1 նամականիշ

IV եռամսյակ

110

50000

4.

ՍՊՈՐՏ

4.1

Չորրորդ համահայկական խաղեր

1 գեղաթերթիկ

III եռամսյակ

360

20000

5.

ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱՐԴԻԿ

5.1

Կարեն Դեմիրճյանի ծննդյան 75-ամյակը

1 նամականիշով
միակողմանի բացիկ

II եռամսյակ

240

1500

5.2

Սիրանույշի ծննդյան 150-ամյակը

1 նամականիշով
միակողմանի բացիկ

II եռամսյակ

240

1000

5.3

Գուսան Շերամի ծննդյան 150-ամյակը

1 նամականիշ

III եռամսյակ

280

30000

5.4

Հայկական կոնյակի տեխնոլոգ Մարգար
Սեդրակյանի ծննդյան 100-ամյակը

1  նամականիշ

III եռամսյակ

170

30000

5.5

Գառզուի ծննդյան 100-ամյակը

2 նամականիշ

III եռամսյակ

180, 220

2x30000

5.6

Ակադեմիկոս Նորայր Սիսակյանի ծննդյան 100-ամյակը

1 նամականիշ

III եռամսյակ

120

30000

5.7

Գ. Բաշինջաղյանի ծննդյան 150-ամյակը

2 նամականիշ

III եռամսյակ

160, 220

2x30000

5.8

Նեմրութ Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակը

1  նամականիշ

IV եռամսյակ

200

50000

6.

III ՆՈՒՅՆԱՏԻՊ ԹՈՂԱՐԿՈՒՄ

6.1

III նույնատիպ թողարկում

4 նամականիշ

III եռամսյակ

50, 60, 70, 120

4x500000

7.

ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

7.1

Հայկական ծիրան

1  նամականիշ

III եռամսյակ

350

30000

7.2

Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ.
Թռչուններ. անգրափետուր հավալուսն, սև անգղ

2 նամականիշ

IV եռամսյակ

120, 200

2x50000

8.

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ

8.1

Արևային ֆիզիկայի տարի

1 նամականիշ

III եռամսյակ

170

30000

8.2

Հայաստանի կապի զարգացում

1 նամականիշ

IV եռամսյակ

230

30000

9.

ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ

9.1

Համատեղ հայ-ֆրանսիական

2 նամականիշ

II եռամսյակ

70, 350

2x100000

10.

ՄԱՆԿՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՐՔ

10.1

Մանկությանը նվիրված շարք.
Մանուկների կողմից կատարված նկար

1 նամականիշ

III եռամսյակ

35

100000

11.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ

11.1

«Վարդան Մամիկոնյան»
շքանշան

1 նամականիշով
միակողմանի բացիկ

II եռամսյակ

240

1000

(Հավելված 1-ը խմբ. 09.04.07 N 80-Ն)

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության
աշխատակազմի ղեկավար`
Վ. Մարության

Հավելված 2

Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2007 թվականի հունվարի 22-ի
թիվ 08-Ն հրամանով

Ներմուծեք նկարագրությունը_18763

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության
աշխատակազմի ղեկավար`
Վ. Մարության