Գլխավոր տեղեկություն
Номер
N 706-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (18.04.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.05.15/13(253)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
17.04.2007
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
17.04.2007
Дата вступления в силу
18.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 ապրիլի 2007 թվականի N 706-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Անիցա Մխիթարյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Անիցա Մխիթարյանին 2005 թվականի դեկտեմբերի 28-ին տրված թիվ Ա-XX-000304 դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. Ա/Ձ Անիցա Մխիթարյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`  

Ն. Դավիդյան