Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 169-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.10.02/24(233) Հոդ.326
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
30.08.2006
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
30.08.2006
Дата вступления в силу
12.10.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206286

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

30 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան

թիվ 169-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի մայիսի 12-ի «Հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 80-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

-հրամանի առաջին կետով հաստատված թիվ 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կ Ա Զ Մ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ


Հանձնաժողովի նախագահ - Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հանձնաժողովի անդամներ - Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ
- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի վերահսկողության և կազմակերպական բաժնի պետ
- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի քաղաքային բաժնի պետ
Հանձնաժողովի քարտուղար - Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի վերահսկողության և կազմակերպական բաժնի պետի տեղակալ:»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Դ. Հարությունյան