Գլխավոր տեղեկություն
Номер
N 1206-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.06.2006-11.09.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.06.06/16(256) Հոդ.188
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
16.12.2005
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
16.12.2005
Дата вступления в силу
11.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006142

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 դեկտեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 1206-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ) ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-8.2.1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Անձնական հիգիենայի միջոցների (կենցաղային և սանիտարական նշանակության իրերի) անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-8.2.1 սանիտարական կանոնները և նորմերը (հավելված):

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնների պետերին.

սահմանել հսկողություն «Անձնական հիգիենայի միջոցների (կենցաղային և սանիտարական նշանակության իրերի) անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-8.2.1 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ:


Նախարար՝

Ն. Դավիդյան

   

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
 2005 թ. դեկտեմբերի 16-ի
N 1206-Ն հրամանով


Անձնական հիգիենայի միջոցների (կենցաղային և սանիտարական նշանակության իրերի) անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ

 

Սանիտարական կանոններ և նորմեր N 2-III-8.2.1

 

1. Կիրառման ոլորտը

 

1.1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) մշակված են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի կիրառման նպատակով, պարտադիր է դրա պահպանումը Հայաստանի Հանրապետության տարածքում` բոլոր մարմինների, կազմակերպությունների և այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից:

1.2. Սանիտարական կանոնները սահմանում են կենցաղային և սանիտարական նշանակության իրերի` անձնական հիգիենայի միջոցների (այսուհետ` անձնական հիգիենայի միջոցներ) անվտանգությանը ներկայացվող ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջները և նորմատիվային հիգիենիկ ցուցանիշները, որոնց պահպանումը ապահովում է հիգիենիկ, էսթետիկական, պաշտպանական և կանխարգելման նպատակով օգտագործման դեպքում բնակչության առողջության անվտանգությունը:

1.3. Սույն սանիտարական կանոնների պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և արտերկրներում արտադրված և ներկրվող անձնական հիգիենայի միջոցների բոլոր տեսակների և անվանացանկի վրա՝ համաձայն հավելված 1-ի:

1.4. Սանիտարական կանոնների պահանջները չեն տարածվում բժշկական նշանակության վերմաշկային օգտագործման միջոցների և արտադրանքների վրա, բացառությամբ հիգիենիկ (բժշկական) բամբակի:

2. Ընդհանուր դրույթներ

2.1. Անձնական հիգիենայի միջոցներ արտադրող, իրացնող կամ ներկրող յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ պատասխանատվություն է կրում դրանց որակի և սպառողի առողջության անվտանգության համար և երաշխավորում է դրանց համապատասխանությունը սույն սանիտարական կանոնների և նորմատիվային այլ փաստաթղթերի (ԳՕՍՏ-երի, տեխնիկական պայմանների և այլն) պահանջներին:

 

3. Ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ

3.1. Արտադրվող և իրացվող անձնական հիգիենայի միջոցների անվտանգությունը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից տրվող հիգիենիկ փորձաքննության վրա հիմնված դրական եզրակացությամբ:

3.2. Անձնական հիգիենայի միջոցների արտադրանքի արտադրության համար նախատեսված նոր տեխնոլոգիաները, հումքը և նյութերը, համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» օրենքի N 15 հոդվածի, թույլատրվում է արտադրության մեջ ներդնել և կիրառել միայն սանիտարական կանոններին դրանց համապատասխանության մասին ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության մարմինների կողմից տրված դրական հիգիենիկ եզրակացության առկայության դեպքում:

3.3. Արտադրողի կողմից Առողջապահության նախարարության հետ պետք է համաձայնեցվեն այն պայմանները, որի դեպքում հնարավոր է առողջության համար վտանգավոր արտադրանքի վերամշակումը: Այլ դեպքերում կատարվում է անորակ արտադրանքի օգտահանում կամ ոչնչացում:

3.4. Հումքի, նյութերի, ռեակտիվների յուրաքանչյուր տեսակի համար անձնական հիգիենայի միջոցներ արտադրող կազմակերպությունը պետք է ունենա սահմանված կարգով հաստատված նորմատիվատեխնիկական փաստաթղթեր:

3.5. Տեխնոլոգիական գործընթացներում օգտագործվող հումքը, նյութերը և ռեակտիվները, ինչպես նաև վերջնական արտադրանքը պետք է ենթարկվեն կազմակերպության արտադրական լաբորատոր հսկողությանը` կազմակերպության լաբորատորիայի կամ հավաստագրված այլ լաբորատորիայի կողմից պայմանագրային հիմունքներով, սույն կանոններում սահմանված ցուցանիշների ամբողջ ծավալով:

3.6. Անձնական հիգիենայի միջոցների փաթեթավորումը առավելապես պետք է լինի հերմետիկ, պատրաստված այնպիսի նյութերից, որոնք չեն ազդի դրա որակական և հիգիենիկ ցուցանիշների վրա, կապահովեն դրա կայունությունը մինչ պիտանիության ժամկետի ավարտը ու հարմարավետությունը օգտագործման համար:

3.7. Անձնական հիգիենայի միջոցների արտադրանքի պահպանման և փոխադրման ընթացքում պետք է բացառվեն արտադրանքի անվտանգության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը, փաթեթների վնասումը, քայքայումը և ցրումը:

3.8. Անձնական հիգիենայի միջոցների մակնշումը պետք է ներառի նաև հետևյալ տեղեկատվական տվյալները.

- արտադրանքի անվանումը,

- առևտրային մակնիշի անունը (անհրաժեշտության դեպքում) և ապրանքի անունը (կարող է նշվել լատինական այբուբենի տառերով),

- արտադրող երկրի անունը, արտադրող կազմակերպության և արտադրանքի մատակարարի անվանումը և հասցեն (կարող է նշվել լատինական այբուբենի տառերով),

- նպատակը և օգտագործման եղանակը (օգտագործման համար հրահանգ կարող է չլինել, եթե նրա կիրառումը ակնհայտ է և հանրահայտ),

- օգտագործման սահմանափակումը և կանխումը (անհրաժեշտության դեպքում),

- թողարկման ամսաթիվը, տարեթիվը և պիտանիության ժամկետը, կամ պիտանիության վերջնական ժամկետը, խմբաքանակի կամ սերիայի համարը,

- քանակը և/կամ քաշը, չափը (խանձարուրների համար` ունիվերսալ նշում խանձարուրների չափի և երեխայի քաշի համապատասխանության մասին),

- պահպանման պայմանները:

Փաթեթավորման վրա անհրաժեշտ տվյալների տեղադրման համար պայմաններ չլինելու դեպքում (փոքր չափեր և ապրանքի ձևը) այն ներկայացվում է պիտակների, ապրանքանիշերի և այլնի վրա, որը կցում կամ ամրացնում են ապրանքին:

3.9. Արտերկրում արտադրված, ներկրվող անձնական հիգիենայի միջոցների բոլոր ապրանքների յուրաքանչյուր անհատական փաթեթ պետք է ուղեկցվի հայերեն գրված ապրանքանիշով:

3.10. Արտադրանքի նմուշառումը կատարվում է պատահական ընտրման մեթոդով, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, լրիվ հսկողության համար անհրաժեշտ քանակությամբ: Հիգիենիկ փորձաքննության լաբորատոր հսկողության համար վերցվում են միատեսակ արտադրանքի ոչ պակաս.

2 փաթեթ խանձարուրներ,

3 փաթեթ կանանց հիգիենիկ միջադիրներ և տամպոններ,

3 փաթեթ անձնական հիգիենայի պարագաների այլ անվանումներ և տեսակներ:

Վերցված նմուշները մեկուսացվում են մնացած արտադրանքից, փաթեթավորվում և
կնքվում են վերցման վայրում: Լաբորատոր հետազոտության համար նմուշառումը ձևակերպվում է ակտով` 3 կամ 4 օրինակից (կախված փորձաքննության նպատակից), որոնցից մեկը թողնվում է արտադրողի (մատակարարի) կամ դիմողի մոտ, երկրորդը գտնվում է վերահսկող (գրանցող) կազմակերպությունում, երրորդը՝ փորձարկող լաբորատորիայում: Հնարավոր է առաջին օրինակի` թաց կնիքով և ստորագրված կրկնօրինակի օգտագործումը:

3.11. Լաբորատոր փորձաքննության արդյունքները ձևակերպվում են ապրանքի հիգիենիկ փորձաքննության ակտով կամ փորձաքննության արձանագրությամբ (ընտրովի լաբորատոր հսկողության համար):

 

4. Անձնական հիգիենայի պարագաների հիգիենիկ անվտանգության նորմատիվային ցուցանիշները

 

4.1 Անձնական հիգիենայի միջոցները պետք է համապատասխանեն հիգիենիկ անվտանգության նորմատիվային ցուցանիշներին` համաձայն 2, 3, 4, 5 հավելվածների:

4.2 Հավելված 2-ում նշված զգայորոշական և սանիտարաքիմիական ցուցանիշների հետազոտությունների համար անձնական հիգիենայի միջոցներից ջրային էքստրակտի պատրաստումը կատարվում է համաձայն հավելված 6-ում նշված մեթոդի:

4.3 Անձնական հիգիենայի միջոցները բերանի խոռոչով (պերօրալ) օրգանիզմ ներմուծվելու դեպքում չպետք է առաջացնեն սուր թունավորում, իսկ մաշկի, լորձաթաղանթների վրա ունենան գրգռիչ (իրիտատիվ) և գերզգայնացնող (սենսիբիլիզացնող) ազդեցություն:

4.4 Եթե առաջացել է մարդու առողջության վրա անձնական հիգիենայի միջոցների արտադրանքի վնասակար ազդեցության վտանգ՝ Առողջապահության նախարարության կողմից ընդունվում է որոշում արտադրությունը, կիրառումը և իրացումը կասեցնելու մասին, մինչև արտադրողի կողմից դրանց անվտանգության վերաբերյալ գիտափորձնական հիմնավորում ներկայացնելը:

4.5 Թունաբանական փորձարկումների ժամանակ անձնական հիգիենայի միջոցներից էքստրակտի պատրաստումը կատարվում է համաձայն հավելված 7-ում նշված մեթոդի:

4.6 1-ին խմբի անձնական հիգիենայի պարագաների մակերեսին էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը չպետք է գերազանցի հավելված 5-ում տրված թույլատրելի մակարդակը և «Կենցաղային պայմաններում լայն սպառման ապրանքների կիրառման ժամանակ ֆիզիկական գործոնների թույլատրելի մակարդակների» N 2-III-11 /N 001-96/ միջպետական սանիտարական նորմերի և կանոնների պահանջները:

 

«Անձնական հիգիենայի միջոցների
անվտանգության հիգիենիկ պահանջներ»
Սանիտարական կանոններ և նորմեր N 2-III-8.2.1

 

Հավելված 1


Անձնական հիգիենայի միջոցներ (տեսակներն ըստ նշանակության)
 

Արտադրանքի խմբերը (տեսակները)

Անվանումը

1

Երեխաների և մեծերի համար խանձարուրներ, տակդիրներ, մոմլաթներ (միանվագ օգտագործման) և այլն

2

Կանացի հիգիենիկ միջադիրներ, տամպոններ, լակտացիոն միջարկներ (ներդրուկ) և այլն

3

Հիգիենիկ և կոսմետիկ անձեռոցիկներ (տոգորված և ոչ) և այլն

4

Սպասքավորման թղթե անձեռոցիկներ, սրբիչներ (միանվագ), թաշկինակներ (միանվագ), զուգարանի թուղթ (միա- և բազմաշերտ) և այլն

5

Հիգիենիկ (բժշկական) բամբակ, բամբակյա կոսմետիկ գնդիկներ, տամպոններ, բարձիկներ, բամբակով ձողիկներ և այլն


 

Հավելված 2

 

Անձնական հիգիենայի միջոցների զգայորոշական և սանիտարաքիմիական նորմատիվային ցուցանիշները
 

Արտադրանքի խմբերը (տեսակները)

Ցուցանիշների անվանումը

Բնութագիրը և նորմը

1

2

3

1. Խանձարուրներ, տակդիրներ, մանկական մոմլաթներ (միանվագ) և այլն

Արտաքին տեսք

Ամբողջական, հերմետիկ փաթեթավորում, առանց ապրանքի արտաքին թերության (հավասարաչափ, միատարր մակերեսներ, կողմնակի բծերի, շղարշի, ներառման, վնասման բացակայություն)

Էքստրակտի զգայորոշիչներ.

- արտաքին տեսքը

- հոտը

Թափանցիկ հեղուկ առանց պղտորության և նստվածքի
1 բալից ոչ ավելի

Ջրածնային ցուցանիշ pH, միավոր

pH-ի փոփոխություն ոչ ավելի + 1 միավորից

Էքստրակտի թթվայնացում

(օրգանական նյութերի ընդհանուր քանակը) մգ Օ2/դմ3

10,0-ից ոչ ավելի

Ֆորմալդեհիդ

մգ/դմ3

0,1-ից ոչ ավելի

2. Կանացի հիգիենիկ միջադիրներ, տամպոններ, լակտացիոն միջարկներ (ներդրուկ) և այլն

Արտաքին տեսք

Ամբողջական, հերմետիկ փաթեթավորում, առանց ապրանքի արտաքին թերության (հավասարաչափ, միատարր մակերեսներ, կողմնակի բծերի, շղարշի, ներառման, վնասման բացակայություն)

Էքստրակտի զգայորոշիչներ.

- արտաքին տեսքը

- հոտը

Թափանցիկ հեղուկ առանց պղտորության և նստվածքի 1 բալից ոչ ավելի

Ջրածնային ցուցանիշ pH, միավոր

pH-ի փոփոխություն ոչ ավելի + 1 միավորից

Էքստրակտի թթվայնացումը (օրգանական նյութերի ընդհանուր քանակը) մգ Օ2 /դմ3

10,0-ից ոչ ավելի

Ֆորմալդեհիդ

մգ/դմ3

0,1-ից ոչ ավելի

3. Հիգիենիկ և կոսմետիկ անձեռոցիկներ (տոգորված և ոչ տոգորված) և այլն

Արտաքին տեսք

Ամբողջական, հերմետիկ փաթեթավորում, առանց ապրանքի արտաքին թերության (հավասարաչափ, միատարր մակերեսներ, կողմնակի բծերի, շղարշի, ներառման, վնասման բացակայություն)

Հոտը

Հաճելի, յուրահատուկ օգտագործված

Էքստրակտի զգայորոշիչներ.

- արտաքին տեսքը

Թափանցիկ հեղուկ առանց պղտորության, նստվածքի և գունավորման, թույլատրվում է աննշան օպալեսցենցիա

Ջրածնային ցուցանիշ pH, միավոր

4.5 – 8.5

Ֆորմալդեհիդ

մգ/դմ3

0,1-ից ոչ ավելի

4. Սպասքավորման թղթե անձեռոցիկներ, խոհանոցային սրբիչներ (միանվագ օգտագործման), թաշկինակներ (միանվագ օգտագործման), զուգարանի թուղթ (միա- և բազմաշերտ) և այլն

Արտաքին տեսք

Ամբողջական փաթեթավորում, առանց ապրանքի արտաքին թերությունների (միատարր մակերեսներ, կողմնակի բծերի բացակայություն), եզրերը ուղիղ կտրված

 

Էքստրակտի զգայորոշիչներ.

- արտաքին տեսքը

- հոտը

Թափանցիկ հեղուկ առանց պղտորության, նստվածքի, գունավորման և պղտորության 1 բալից ոչ ավելի

 

Ջրածնային ցուցանիշ pH, միավոր

4.5 – 8.5

 

Ֆորմալդեհիդ

մգ/դմ3 

Ոչ ավելի` 0,1-ից

Խոհանոցային թղթե սրբիչներ և սպասքավորման անձեռոցիկներ

Կապար

մգ/դմ3

Ոչ ավելի` 0,03-ից

 

Ցինկ

մգ/դմ3

Ոչ ավելի` 0,1-ից

 

Քրոմ (գումարային)

մգ/դմ3

Ոչ ավելի` 0,1-ից

Գունավորումների համար ներկեր օգտագործելիս գույները.    

- կապույտ

Կոբալտ

մգ/դմ3

Ոչ ավելի` 0,1-ից

     

- դեղին

Քրոմ (գումարային)

մգ/դմ3

Ոչ ավելի` 0,1-ից

Կադմիում
մգ/դմ3

Ոչ ավելի` 0,1-ից

     

- կարմիր

Պղինձ
մգ/դմ3

Ոչ ավելի` 0,1-ից

Մանգան

մգ/դմ3

Ոչ ավելի` 0,1-ից

     

-կանաչ

Պղինձ

մգ/դմ3

Ոչ ավելի` 0,1-ից

 

Քրոմ (գումարային)

մգ/դմ3

Ոչ ավելի` 0,1-ից

     
 - սև, վարդագորշագույն,

վարդագույն

Մանգան

մգ/դմ3

Ոչ ավելի` 0,1-ից

 

Կոբալտ

մգ/դմ3

Ոչ ավելի` 0,1-ից

     

-երկնագույն

Պղինձ

մգ/դմ3

Ոչ ավելի` 0,1-ից

     
- գորշագույն

Երկաթ

մգ/դմ3

Ոչ ավելի` 0,1-ից

5. Հիգիենիկ (բժշկական) բամբակ, բամբակյա կոսմետիկ գնդիկներ

Արտաքին տեսք

Միատարր, լավ գզված (սանրած) թելային մասսա, առանց կողմնակի խառնուրդների և ներդրումների: Թույլատրվում է թելային հանգույցների եզակի կուտակումներ

 

Էքստրակտի զգայորոշիչներ.

- արտաքին տեսքը

 

- հոտը

 

Թափանցիկ հեղուկ առանց պղտորության, նստվածքի և գունավորման
Չի թույլատրվում Ոչ ավելի 2 բալից` բամբակյա ձողիկների համար

Ջրային էքստրակտի ռեակցիան

Չեզոք

Վերականգնող նյութերի պարունակություն

Հետքեր

Ֆորմալդեհիդ,

մգ/դմ3

Ոչ ավելի` 0,1-ից

**Ստիրոլ

մգ/դմ3

Ոչ ավելի` 0,01-ից


- միգրացիայի ենթարկվող վնասակար նյութերի որոշման համար հնարավոր է այլ մեթոդների օգտագործում, որը իր զգայնությամբ չի զիջում հաստատվածներին:
 

 

Հավելված 3


Անձնական հիգիենայի միջոցների մանրէաբանական նորմատիվային ցուցանիշները (մանրէային աղտոտվածության թույլատրելի մակարդակները)

 

Արտադրանքի
խումբը

Enterobacte-
riaceae
10գ-ում
Էնտերոբակտեր

Staphylo-
coccus aureus
10գ-ում
Ոսկեգույն
ստաֆիլակոկ

Pseudomonas
aeruginosa
10գ-ում
Պսևդոմոնա
աէրոգինոզա 

Մանրէների
ընդհանուր քանակը
(ՄԱՖԱՄ)
ԳԱՄ/գ
(ոչ ավելի)

Բորբոսային սնկեր և
խմորասնկեր ԳԱՄ/գ
(ոչ ավելի)

1

բացակայություն

բացակայություն բացակայություն

1x102

բացակայություն

2

#

#

#

#

#

3

#

#

#

1x103

1x102

4

#

#

#

#

#

5

#

#

#

#

#

 
 

Հավելված 4


Անձնական հիգիենայի պարագաների թունաբանական ցուցանիշները

 

Արտա-
դրանքի
խումբը

Ցուցանիշի անվանումը

Նորման և բնութագիրը

Նորման

Ազդեցության թույլատրելի
աստիճանը

1

2

3

4

1, 2

Մաշկի տեղային գրգռման ազդեցության ինդեքս, բալ

0

Գրգռիչ ազդեցության բացակայություն

Աչքի լորձաթաղանթի
վրա գրգռիչ ազդեցության ինդեքս, բալ

0

Գրգռիչ ազդեցության բացակայություն

Սենսիբիլիզացնող ազդեցության ինդեքս, բալ

0

Սենսիբիլիզացնող ազդեցության
բացակայություն

Բջիջ թիրախների թթվածնային մետաբոլիզմի ոչսպեցիֆիկ խթանման ինդեքս

1,0 +0,3

Չպետք է առաջացնի լեյկոցիտների կամ մակրոֆագերի սպոնտան ՈԽԹ (ոչսպեցիֆիկ խթանման թեսթ) թեստի նկատելի փոփոխություն

Թունավորման ինդեքսը բջջային տեստ օբյեկտի, %

70 - 120

Չպետք է ունենա ընդհանուր թունավորման ազդեցություն

Էրիտրոցիտների հեմոլիզի %, թաղանթավնասման ազդեցության ցուցանիշ

Ոչ ավելի
2,0-ից

Չպետք է առաջացնի հեմոլիզ ավելին, քան ստուգիչ նմուշում

3, 4

Մաշկի տեղային գրգռման ազդեցության ինդեքս, բալ

0

Գրգռիչ ազդեցության
բացակայություն

Աչքի լորձաթաղանթի
վրա գրգռիչ ազդեցության ինդեքսը, բալ

0

Գրգռիչ ազդեցության բացակայություն

Սենսիբիլիզացնող ազդեցության ինդեքսը, բալ
Միայն տոգորացված հիգիենիկ և կոսմետիկ անձեռոցիկների համար

0

Սենսիբիլիզացնող
ազդեցության
բացակայություն

Բջիջ- թիրախների թթվածնային մետաբոլիզմի ոչ սպեցիֆիկ խթանման ինդեքս

1,0 +0,3

Չպետք է առաջացնի լեյկոցիտների կամ մակրոֆագերի սպոնտան ՈԽԹ - թեստի նկատելի փոփոխություն

Թունավորման ինդեքս բջջային թեստ օբյեկտի վրա, %

70 - 120

Չպետք է ունենա ընդհանուր թունավորման ազդեցություն

5

Մաշկի տեղային գրգռիչ ազդեցության ինդեքս, բալ

0

Գրգռիչ ազդեցության
բացակայություն

Աչքի լորձաթաղանթի
վրա գրգռիչ
ազդեցության ինդեքս, բալ

0

Գրգռիչ ազդեցության բացակայություն

 

 

Հավելված 5

 

Ֆիզիկական գործոնների չափորոշիչներով անձնական հիգիենայի միջոցների անվտանգության ցուցանիշները
 

Արտադրանքի
խումբը

Ցուցանիշի
անվանումը

 Նորման և բնութագիրը

1

Էլեկտրաստատիկ դաշտի
լարվածությունը

ոչ ավելի 15,0 կՎտ/մ

 

 

Հավելված 6


Զգայորոշական և սանիտարաքիմիական ցուցանիշների հետազոտությունների համար անձնական հիգիենայի միջոցներից ջրային էքստրակտի պատրաստման մեթոդը

 

Օգտագործում են թորած ջուր pH 5,4-6,6 (ԳՈՍՏ 6709 «Թորած ջուր: Տեխնիկական պայմաններ»):

1 և 2-րդ խմբի անձնական հիգիենայի միջոցներից էքստրակտ ստանում են նմուշի քաշի (գ) և թորած ջրի ծավալի (սմ3) 1:100 հարաբերակցությամբ, որը 400 C պայմաններում պահվում է 6 ժամ և ժամանակ առ ժամանակ թափահարվում է (4-6 անգամ):

3-րդ և 4-րդ խմբի անձնական հիգիենայի միջոցներից էքստրակտ ստանում են նմուշի մակերեսի (սմ2) և թորած ջրի ծավալի (սմ3) 1: 2 հարաբերակցությամբ, որը 400 C պայմաններում պահվում է 6 ժամ:

5-րդ խմբի անձնական հիգիենայի միջոցներից էքստրակտ ստանում են նմուշի քաշի (գ) և թորած ջրի ծավալի (սմխ)/ 1:10 հարաբերակցությամբ, որը 400 C պայմաններում պահվում է 2 ժամ, իսկ հիգիենիկ (բժշկական) բամբակից և նրանից պատրաստված ապրանքներից համաձայն «Բամբակ բժշկական հիդրոսկոպիկ: Տեխնիկական պայմաններ» ԳՈՍՏ 5556-ի (այսուհետ ԳՈՍՏ 5556):

 

 

Հավելված 7


Թունաբանական փորձարկումների ժամանակ անձնական հիգիենայի միջոցներից էքստրակտի պատրաստումը

 

Թունաբանական in vivo և in vitro փորձարկումների ժամանակ օգտագործում են 1 և 2-րդ խմբի անձնական հիգիենայի պարագաներից էքստրակտ մանրէազերծված ֆիզիոլոգիական լուծույթում, հարաբերակցությամբ 1:100 գ/սմխ 370 C պայմաններում մեկ օր էսպոզիցիայով, 3-րդ և 4-րդ խումբը` ֆիզիոլոգիական լուծույթում հարաբերակցությամբ 1:2 սմ2/սմ3 370 C պայմաններում մեկ օր էսպոզիցիայով, 5-րդ խումբը` էքստրակտ թորած ջրով համանման հավելված 6-ի (4-րդ պարբերություն):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.07.2014, N 46-Ն 11.09.2014, N 1206-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան