Գլխավոր տեղեկություն
Номер
N 207-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.08.2006-03.08.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2006.08.01/19(228) Հոդ.247
Принят
Բնապահպանության նախարար
Дата принятия
23.06.2006
Подписан
Բնապահպանության նախարար
Дата подписания
23.06.2006
Дата вступления в силу
11.08.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.08.2022

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10506210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 հունիսի 2006 թ.
ք. Երևան
N 207-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 28-ի 4-րդ մասի պահանջներով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 27-ի «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 581-Ա  որոշմամբ հաստատված ցանկի 9-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Սահմանել.

ա) բնապահպանական պետական տեսչական ստուգումների գործերի քննության գրանցամատյանի ձևը՝ համաձայն հավելված 1-ի.

բ) բնապահպանական պետական տեսչական ստուգումների գործերի քննության գրանցամատյանի լրացման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:

2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել բնապահպանական պետական տեսչության պետ Ա. Ավագյանի վրա:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահում եմ ինձ:

Նախարար`

Վ. Այվազյան

Հավելված 1

Հաստատված է 
ՀՀ բնապահպանության նախարարի
2006 թ. հունիսի 23-ի
N 207-Ն հրամանով 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ  ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

Հ/հ Ստուգումն
իրականացնելու համար
հիմք հանդիսացող
փաստաթղթի
անվանումը, համարը,
ամսաթիվը. ամիսը և
տարեթիվը
Ստուգված
սուբյեկտի
անվանումը,
գտնվելու վայրը
Ստուգումն
իրականացնող
ստորաբաժանում(ներ)ը
Ստուգման ժամանակա-հատվածը Խախտման համար կազմված ակտի կամ արձանա-գրության N Գործի քննության ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը Գործի
քննության ընթացքում հաստատված հանգամանքների
հակիրճ շարադրանքը

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               
               

Կ Ա Յ Ա Ց Վ Ե Լ  Է  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Իրավախախտման վերացման համար տրված
հանձնա-րարականի բովանդակու-թյունը
Առգրավված,
ապօրինի ձեռքբերված
բնական ռեսուրսների,
որսագործիքների և որսի գործիք հանդիսացող այլ միջոցների քանակությունը
Ծանոթա
գրություն
Գործի քննության
ընթացքում կայացված
որոշման N, ամսաթիվը,
ամիսը, տարեթիվը
Արձանագրությունը (ակտը) ընդունվել է ի գիտություն Նշանակվել է վարչական տուգանք, հազ. դրամ Հաղորդում է ներկայացվել իրավասու մարմին քրեական
պատասխանա-տվության մասին (ամիս, ամսաթիվ, հոդվածի համարը)
Կազմվել է բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման  վերաբերյալ արձանագրություն  Ստուգվող սուբյեկտի գործողու-թյունները դադարեցնելու, արգելելու, կասեցնելու որոշման  N Համապատասխան պայմանագրերի, թույլտվությունների, լիցենզիաների, արտոնագրերի գործողության կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ներկայացվել է միջնորդագիր, միջնորդագրի  N
Տուգանքի գումարը
հազ. դրամ
Գանձվել է, հազ. դրամ  Հաշվարկվել է, հազ. դրամ Գանձվել է, հազ. դրամ

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

                       
                       
                       
                       

Հավելված 2

Հաստատված է 
ՀՀ բնապահպանության նախարարի
2006 թ. հունիսի 23-ի
N 207-Ն հրամանով 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության (այսուհետ` տեսչություն) ստուգումների գործերի քննության գրանցամատյանի (այսուհետ` գրանցամատյան) լրացման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների հայտնաբերման ժամանակ համապատասխան որոշման կայացման դեպքում գրանցամատյանի համապատասխան սյունակում նշվում է տվյալ խախտման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը:

3. 1-ին սյունակում լրացվում է բնապահպանական պետական տեսչական ստուգումների գործերով վարույթի հերթական համարը,

4. 2-րդ սյունակում լրացվում է ստուգումն իրականացնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթի անվանումը, համարը, ամսաթիվը, ամիսը և տարեթիվը,

5. 3-րդ սյունակում լրացվում է այն տնտեսվարող սուբյեկտի անվանումը, որտեղ ստուգումներ են իրականացվել, նշելով գործունեության վայրը,

6. 4-րդ սյունակում լրացվում է բնապահպանական պետական տեսչության այն ստորաբաժանման անվանումը, որն անմիջականորեն իրականացրել է ստուգումներ տվյալ տնտեսվարող սուբյեկտի մոտ, իսկ եթե ստուգումն իրականացվել է մի քանի ստորաբաժանումների մասնակցությամբ, ապա ստուգման վերաբերյալ հանձնարարագրում նշվող առաջին մասնակցի ստորաբաժանման անվանումը,

7. 5-րդ սյունակում լրացվում է տնտեսվարող սուբյեկտում իրականացված ստուգման ժամանակահատվածը,

8. 6-րդ սյունակում լրացվում է ստուգում իրականացնող ստորաբաժամնան կողմից կազմված ակտի կամ արձանագրության համարը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների հակիրճ բովանդակությունը,

9. 7-րդ սյունակում լրացվում է գործի քննության ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը,

10. 8-րդ սյունակում լրացվում է գործերի քննության  ընթացքում հաստատված հանգամանքների հակիրճ շարադրանքը,

16. 9-րդ սյունակում լրացվում է գործի քննության ընթացքում կայացված որոշման N-ը,

11. 10-17-րդ սյունակները լրացվում են համապատասխան որոշումների կայացման դեպքերում. 10-ը` երբ չի հայտնաբերվել Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ, 11-ը` երբ Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, նշելով տուգանքի գումարը, 12-ը` գանձված գումարի չափը, 13-ը՝ երբ Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու համար հաղորդում է ներկայացվել իրավասու մարմիններին, 14-ը` երբ ստուգվող սուբյեկտին Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների համար ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ, նշելով վնասի չափը, 15-ը` շրջակա միջավայրին հասցրած վնասի հատուցման վերականգնման չափը, 16-ը` երբ ըստ Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների բնույթի` օրենքով սահմանված դեպքերում և կարգով դադարեցվել, կասեցվել, կամ արգելվել է օրենսդրության պահանջների խախտումներ թույլ տվող անձանց գործողությունները, նշելով կասեցման կամ դադարեցման ժամկետները և ներկայացող պահանջները, ինչպես նաև որոշման համարը, 17-րդ սյունակում լրացվում է օրենսդրության պահանջների խախտումներ թույլ տված անձանց համապատասխան պայմանագրերի, թույլտվությունների, լիցենզիաների և արտոնագրերի գործողության կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ներկայացվել է միջնորդագիր համապատասխան մարմիններ, նշելով միջնորդագրի համարը,

12. 18-րդ սյունակում լրացվում է իրավախախտման վերացման համար տրված հանձնարարականի բովանդակությունը,

13. 19-րդ սյունակում լրացվում է, երբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով առգրավվել է ապօրինի ձեռքբերված բնական ռեսուրսները, որսագործիքները և որսի գործիք համարվող այլ միջոցներ, նշելով դրանց տեսակները և քանակությունները,

14. 20-րդ սյունակում մանրամասնորեն նշվում են որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ կիրառված գործողությունների համառոտ շարադրանքը՝ կատարման ժամկետներով և արդյունքներով: