Գլխավոր տեղեկություն
Номер
N 205-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.05.17/12(160)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
28.02.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
28.02.2006
Дата вступления в силу
01.03.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


28 փետրվարի 2006 թվականի N 205-Ա
ք. Երևան


 Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Կարինե Մարտիրոսյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Կարինե Մարտիրոսյանի 2003 թվականի փետրվարի 25-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա - XX- 000053 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. Ա/Ձ Կարինե Մարտիրոսյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`  

Ն. Դավիդյան