«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11606209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
28 հունիսի 2006 թ. ք. Երևան |
N 170-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժթ» ենթակետի դրույթով.
Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
ա) Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված «Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակը. 1991-2006» գեղաթերթիկը, համաձայն N 1 հավելվածի.
բ) Խաղաղությանը նվիրված «Խաղաղություն աշխարհին» նամականիշը, համաձայն N 2 հավելվածի.
գ) «ԵՎՐՈՊԱ» շարքին նվիրված «Ինտեգրացումը երիտասարդների պատկերացմամբ» երկու նամականիշները, համաձայն N 3 և N 4 հավելվածների.
դ) Մանրանկարչությանը նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐ. ՀԱՂՊԱՏԻ ԱՎԵՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ. Անիի մանրանկարչության դպրոց (1211)» գեղաթերթիկը, համաձայն N 5 հավելվածի.
ե) (կետն ուժը կորցրել է 20.07.06 N 196-Ն)
զ) Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված «1906-1930 ՀԲԸՄ հիմնադիր և առաջին նախագահ. 1851-1930 Պողոս Նուբար, 100 ԱՄՅԱԿ. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, 1953-1989 ՀԲԸՄ նախագահ. 1901-1996 Ալեք Մանուկյան, ՊԱՀՊԱՆԵԼ ԵՎ ՏԱՐԱԾԵԼ ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ» գեղաթերթիկը` երեք նամականիշով, համաձայն N 7 հավելվածի.
է) Սերգեյ Մերկուրովի ծննդյան 125-ամյակին նվիրված «Սերգեյ Մերկուրով 1881-1952. Մերկը, 1907» նամականիշը, համաձայն N 8 հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Ա. Մանուկյան |
Հաստատված է | |
Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2006 թ. հունիսի 28-ի թիվ 170-Ն հրամանի | |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |
| |
| |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |
| |
| |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |
| |
| |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |
| |
| |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |
| |
| |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |
| |
| |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |
| |
| |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.07.2006, N 196-Ն | 25.08.2006, N 170-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|