Գլխավոր տեղեկություն
Номер
N 06-195-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.08.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.08.01/19(228) Հոդ.252
Принят
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Дата принятия
20.07.2006
Подписан
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
20.07.2006
Дата вступления в силу
11.08.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հուլիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32206219

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

20 հուլիսի 2006 թ.
ք. Երևան

N 06-195-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի N 245-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշման պահանջները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման հրահանգը հաստատելու մասին» 2002թ. ապրիլի 16-ի N 245-Կ հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

1.1 Հրամանով հաստատված հրահանգում`

ա) 20-րդ կետում «պետական գրանցման վճարի» բառերից հետո ավելացնել «, գույքի արժեքի վճարման» բառերը:

բ) 21-րդ կետը լրացնել կ/1 ենթակետով հետևյալ բովանդակությամբ`

«կ/1 Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում՝ հողամասերի կադաստրային արժեքի վճարների և (կամ) շենքերի, շինությունների համար նախատեսված վճարների անդորրագրերը:»:

գ) 25-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ`
«Գույքի արժեքի վճարումը կատարված չլինելու դեպքում` 2-րդ օրը:»:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:

Կոմիտեի նախագահ՝ Մ. Վարդանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան