Գլխավոր տեղեկություն
Номер
N 80-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.06.2006-12.10.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2006.06.01/15(224) Հոդ.193
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
12.05.2006
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
12.05.2006
Дата вступления в силу
11.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206150

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 մայիսի 2006 թ.
ք. Երևան

N 80-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի թիվ 417-Ն որոշման համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը (հավելված N 1 կցվում է)։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ oրվանից:

 

Դ. Հարությունյան

 

Հավելված N 1

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2006 թվականի մայիսի 12-ի
թիվ 80-Ն հրամանով


Կ Ա Զ Մ

 ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հանձնաժողովի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող

 

Հանձնաժողովի անդամներ

 

Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմակերպական և վերլուծության բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի բաժնի պետ

 

Հանձնաժողովի քարտուղար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմակերպական և վերլուծության բաժնի պետի տեղակալ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.11.2013, N 287-Ն 12.12.2013, N 80-Ն
30.08.2006, թիվ 169-Ն 12.10.2006, N 80-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան