Գլխավոր տեղեկություն
Номер
N 60-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.04.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.04.02/10(250) Հոդ.159
Принят
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Дата принятия
02.03.2007
Подписан
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Дата подписания
02.03.2007
Дата вступления в силу
12.04.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10307139

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2 մարտի 2007 թ.
ք. Երևան

 N 60-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիների հաշվարկ-հաշվետվության ձևը» համաձայն հավելվածի:

 

 Կ. Ճշմարիտյան

 

Հավելված
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2007 թ. մարտի 2-ի
N 60-Ն հրամանի

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ - Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիների

 

Լիցենզառուի  անվանումը ____________________________________________

 

_____________________________________________________________

 

Լիցենզիայի N ____________________________________________________

 

_____________________________________________________________

 

Հանքավայրի(երի) անվանումը  __________________________________________

 

______________________________________________________________

 

Հաշվետու եռամսյակ  __________________________ 200  թ.

 

Աղյուսակ N 1

Հ/հ Ցուցանիշի անվանումը Չափի միավորը Արդյունքը
1 Արդյունահանված մետաղական օգտակար հանածոյի իրացումից առաջացած ընդհանուր հաշվարկային արժեքը  (R) հազար դրամ  
2 Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված շահագործման ծախսերը (C) հազար դրամ  
3 Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված շահագործման ծախսերից նվազեցումներ (3.1, 3.2, 3.3 տողերի գումարը) հազար դրամ  
3.1 Կապիտալ ծախսեր հազար դրամ  
3.2 Նյութական և ոչ նյութական ակտիվների նկատմանբ կիրառվող ամորտիզացիոն հատկացումներ հազար դրամ  
3.3 Ֆինանսական հատկացումների, ներառյալ վարկերի սպասարկման տոկոսադրույքները, տուրքերը և ֆինանսական միջոցների ներգրավման հետ կապված վճարներ հազար դրամ  
4 Ընդամենը ռոյալթիների հաշվարկման համար կիրառվող շահագործման ծախսեր (2-րդ տող - 3-րդ տող) հազար դրամ  
5 Շահութաբերության նորման (R-C)/R տոկոս  
6 Շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցող չափը (5-րդ տող-25%)  տոկոս  
7 Շահութաբերության 25 տոկոս նորման գերազանցող չափում 0.8 տոկոսի պարունակությունը (6-րդ տող /0.8) գործակից  
8 Իրացված օգտակար հանածոյի համախառն հաշվարկային արժեքի 0.1 տոկոսը (1-ին տող*0.1%) հազար դրամ  
9 Վճարման ենթակա ռոյալթիի չափը (8-րդ տող *7-րդ տող) հազար դրամ  

- [1] տողում նշվում է արդյունահանված մետաղական օգտակար հանածոյի իրացման արժեքը  հաշվարկված մատակարարում գործարանի պահեստից պայմանով,
- [2] տողում նշվում է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված բոլոր ծախսերը, որոնք «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկվող շահույթը հաշվարկելիս համարվում են թույլատրելի նվազեցումներ,
- [3] տողում նշվում է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված շահագործման ծախսերից ռոյալթիների հաշվարկման նպատակով կատարվող նվազեցումների հանրագումարը (3.1, 3.2, 3.3 տողերի գումարը),
- [3.1] տողում նշվում է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ծախսերում ներառված կապիտալ ծախսերը,
- [3.2] տողում նշվում է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ծախսերում ներառված նյութական և ոչ նյութական ակտիվների նկատմամբ կիրառվող ամորտիզացիոն հատկացումները,
- [3.3] տողում նշվում է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ծախսերում ներառված ֆինանսական հատկացումների, ներառյալ վարկերի սպասարկման տոկոսադրույքները, տուրքերը և ֆինանսական միջոցների ներգրավման հետ կապված վճարները,
- եթե [6] տողում արդյունքը բացասական է, այսինքն շահութաբերության նորման 25 տոկոս նորմայից չի գերազանցում, ապա հաջորդ 7, 8, 9 տողերը չեն լրացվում,

Աղյուսակ N 2

10

Լիազոր մարմնի կողմից սահմանված պայմանական ռոյալթիի չափը

հազար դրամ

 

- [10] տողում նշվում է լիազոր մարմնի կողմից սահմանված պայմանական ռոյալթիի չափը,

Աղյուսակ N 3

Հ/հ

Օգտակար հանածոյի իրացումն ըստ գնորդների

Գնդորդի
անվանումը
Օգտակար հանածոյի
անվանումը
Զանգվածը Միավորի գինը
(դրամ)
Փոխկապակց-
վածության
առկայությունը
1   2    3    4   5   6
           
           
           
           
           

Աղյուսակ N 2-ի համապատասխան սյունակում նշվում է իրացված մետաղական օգտակար հանածոյի խմբաքանակների զանգվածը, միավորի գինը, գնորդ կազմակերպությունը և վերջինիս հետ լիցենզառուի փոխկապակցվածության առկայությունը: Ընդ որում, տողերի քանակի անբավարարության դեպքում ավելացվում և լրացվում են նոր տողերով:

 

Աղյուսակ N 4 (հազ. դրամ)

11

Պարտքի մնացորդը տարվա սկզբին  

12

Հաշվարկվել է ռոյալթի նախորդ հաշվետու եռամսյակներում  

13

Վճարվել է ռոյալթի նախորդ հաշվետու եռամսյակներում  

14

Պարտքի մնացորդը հաշվետու եռամսյակի  սկզբին  

- [11] տողում նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ բյուջե չփոխանցված կամ բյուջե ավելի վճարված ռոյալթիի գումարը,
- [12] տողում նշվում է նախորդ հաշվետու եռամսյակներում հաշվարկված և բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարը,
- [13] տողում նշվում է նախորդ հաշվետու եռամսյակներում բյուջե վճարված ռոյալթիի գումարը,
- [14] տողում նշվում է հաշվետու եռամսյակի 1-ի դրությամբ հաշվարկված, սակայն բյուջե չփոխանցված ռոյալթիի գումարը, կամ բյուջե ավելի վճարված ռոյալթիի գումարը (տող [11] + տող [12] - տող [13]),
- եթե [6], [11] կամ [14] տողերում թվերը բացասական են, ապա դրանք ցույց են տրվում փակագծերի մեջ:

Ղեկավար

______________________________

անուն, ազգանուն

Գլխավոր հաշվապահ

______________________________

անուն, ազգանուն

 

 

 

 

 

 

 

 

 

Կ.Տ.