ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
01.02.2000 թ. |
N 8/5 |
ք. Երևան, Թումանյան 17 |
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել գիտական աստիճանների շնորհման հետ կապված տերմինների ցանկը` լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով:
|
Լ. ԳաԼՍՏՅԱՆ |
Հաստատված է |
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿ
Գործածվում են
|
Այսուհետև գործածել
|
ավտոռեֆերատ, սեղմագիր | սեղմագիր |
գիտական քարտուղար, | |
գիտնական քարտուղար | գիտական քարտուղար |
(գիտքարտուղար) | |
դիպլոմ, վկայագիր | վկայագիր |
ատեստատ, վկայական | վկայական |
դիսերտանտ, ատենախոս | ատենախոս |
դիսերտացիա, թեզ, ատենախոսություն | ատենախոսություն |
էքսպերտ, փորձագետ | փորձագետ |
էքսպերտիզա, փորձաքննություն | փորձաքննություն |
կոնսուլտանտ, խորհրդատու | խորհրդատու |
հայցող, հայցորդ | հայցորդ |
մասնագիտական խորհուրդ, | |
մասնագիտացված խորհուրդ | մասնագիտական խորհուրդ |
օպոնենտ, ընդդիմախոս | ընդդիմախոս |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
21 մարտի 2000 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 30400022
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|