Գլխավոր տեղեկություն
Номер
N 60-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (31.03.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.04.16/11(251)
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
30.03.2007
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
30.03.2007
Дата вступления в силу
31.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

30 մարտի 2007 թ.
ք. Երևան

N 60-Ա

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

Անվճարունակության գործերով կառավարիչ Յուրի Գաբրիելյանին 17.05.2002 թ. տրված թիվ 01ԱN00129 լիցենզիան ուժը կորցրած համարելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 29.03.2007 թ. եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. 2006 թվականի դեկտեմբերի 11-ից ուժը կորցրած համարել Յուրի Գաբրիելյանին 17.05.2002 թ. տրված թիվ 01ԱN00129 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:

Դ. Հարությունյան