Գլխավոր տեղեկություն
Номер
N 208-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.11.2006-08.01.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2006.11.15/27(236) Հոդ.405
Принят
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Дата принятия
03.10.2006
Подписан
Առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Дата подписания
03.10.2006
Дата вступления в силу
25.11.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2016

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10306356

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

3 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 208-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 954-Ն որոշման 2-րդ կետով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել`

հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչության պետ Ռ. Դայանին, օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Թ. Դիլանյանին և ՀՀ որակի տեսչության պետ Ա. Մանուկյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:

Կ. Ճշմարիտյան 

Հավելված 1
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2006 թվականի հոկտեմբերի 3-ի
N 208-Ն հրամանի

       
 

 

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կարգը:

2. Հանձնաժողովն իրականացնում է հայկական կոնյակների իսկության հավաստման և նույնականացման նպատակով հայկական կոնյակների ընտրված նմուշների զգայորոշման ցուցանիշների համտեսում և տալիս եզրակացություն:

3. Հանձնաժողովի գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը:

4. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բարձր մասնագիտական որակավորում, գինեգործության ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ և հմտություն ունեցող հայկական կոնյակ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի կազմը բաղկացած է 11 անդամից:

5. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից: Հանձնաժողովի քարտուղարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչության (այսուհետ` Տեսչություն) ներկայացուցիչը:

6. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովի կազմից, Հանձնաժողովի որոշմամբ, բաց քվերակությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:


II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
 

7. Հանձնաժողովի խնդիրներն ու նպատակներն են համտեսի միջոցով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը, հայկական կոնյակների իսկության մասին հավաստումը:


III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
 

8. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

9. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:

11. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը:

12. Հանձնաժողովի նիստը նախագահում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից մեկը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, որի ձայնը դառնում է վճռորոշ:

13. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է Հանձնաժողովի նիստեր,

բ) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,

գ) վարում է Հանձնաժողովի նիստերը,

դ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

14. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) կազմակերպում է Հանձնաժողովի աշխատանքները,

բ) իրականացնում է Հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերի նախապատրաստումը,

գ) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի անցկացման օրվա, ժամի և տեղի մասին,

դ) ներկայացնում է Տեսչության պետին` գլխավոր պետական տեսուչին, սերտիֆիկացման և այլ մարմիններին ու կազմակերպություններին համտեսի արդյունքների հիման վրա տրված Հանձնաժողովի եզրակացությունը,

ե) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:


IV. ՀԱՄՏԵՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
 

15. Հանձնաժողովի նիստից առաջ Տեսչության պատասխանատու աշխատողի կողմից կատարվում է Հանձնաժողովին ներկայացվելիք նմուշների ծածկագրում` ապահովելով գաղտնիությունը: Յուրաքանչյուր նմուշ պիտակազերծվում և փաթեթավորվում է, կազմվում է ծածկագրման ակտ, որում նշվում է`

ա) նմուշի նշաթիվը,

բ) արտադրանքի անվանումը և խմբաքանակը,

գ) նմուշառման ակտի համարը և թվականը, կնիքի պահպանվածությունը, նմուշի վիճակը: Ծածկագրման ակտը ծրարվում, կնքվում և հանձնվում է Հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին և բացվում է միայն համտեսման ավարտից և արդյունքների քննարկումից հետո:

16. Համտեսին ներկայացվող նմուշների փաստացի ջերմաստիճանը պետք է համապատասխանի հայկական կոնյակների համար նախատեսված ջերմաստիճանային ցուցանիշին (18-200C):

17. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում և անցկացվում են հատուկ կահավորված սենյակում, որտեղ յուրաքանչյուր համտեսողի աշխատատեղը մեկուսացվում է շրջապատող մասնակիցներից և ապահովված է բավարար լուսավորությամբ: Համտեսման սրահում օդի ջերմաստիճանը պետք է լինի 18-200C, բացառվում է օտար հոտերի և հոսանքների առկայությունը: Համտեսման ընթացքում կարծիքների փոխանակում չի թույլատրվում:

18. Հանձնաժողովի մեկ նիստի ժամանակ համտեսի համար առաջարկվող նմուշների քանակը չպետք է գերազանցի 12-ը:

19. Հանձնաժողովի անդամները պետք է ապահովվեն զգայարանները` պարբերաբար թարմացնող չեզոք համի ուտեստներով: Համտեսի սեղաններին պարտադիր են համտեսվող նմուշների քանակին բավարար համտեսի համար նախատեսված անգույն և թափանցիկ բաժակներ և թքամաններ:

20. Անհրաժեշտության դեպքում, աշխատանքները օպերատիվ կազմակերպելու նպատակով, համապատասխան պայմանների առկայության դեպքում Հանձնաժողովը կարող է արտագնա նիստ հրավիրել մեծաքանակ արտադրանմուշ և կուպաժավորված ծավալներ ներկայացնող կազմակերպությունում:

21. Զգայաբանական գնահատականները մասնակիցների կողմից գրանցվում  են հայկական կոնյակների համտեսման թերթիկում (Ձև 1-ը կցվում է) և հանձնվում նիստը նախագահողին, որը դուրս է բերում նրանց միջին թվաբանականը: Այնուհետև կազմակերպվում է մասնակիցների միջև տպավորությունների, կարծիքների և առաջարկությունների փոխանակում ու քննարկում: Ստացված միջին թվաբանական գնահատականները և քննարկման եզրակացությունները գրանցվում են Հանձնաժողովի ամփոփաթերթիկում (Ձև 2-ը կցվում է), որը ստորագրում են բոլոր մասնակիցները:

22. Այն դեպքում, երբ առանձին նմուշների համար հաշվարկված միջին թվաբանական բալերը ցածր են ստացվում, համտեսային ամփոփաթերթիկում արձանագրվում է հատուկ բացասական եզրակացություն և կատարվում է նմուշների ապածածկագրում:

23. Նիստի արդյունքներն ամփոփվում և արձանագրվում են:

Արձանագրությունում ներառվում են`

ա) համտեսի անցկացման վայրը և ժամկետը,

բ) նիստին մասնակցած Հանձնաժողովի կազմը (անուն, ազգանուն, պաշտոն),

գ) համտեսի նպատակը,

դ) համտեսված նմուշների ցանկը` նշելով անվանումը, արտադրող կազմակերպությունը, խմբաքանակը կամ կուպաժը,

ե) համտեսված նմուշների միջին բալային գնահատականը,

զ) քննարկումների ժամանակ մասնակիցների կողմից արտահայտված դիտողությունները և առաջարկությունները,

է) Հանձնաժողովի եզրակացությունը համտեսի արդյունքների վերաբերյալ:

 

Ձև 1


ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍՄԱՆ ԹԵՐԹԻԿ
                                                                                                                                                                                        
___ _______200    թ. N _______


Հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի անդամ (մասնակից) _________________

Համտեսման վայրը  __________________________________________________

Հայկական կոնյակների գնահատումը (10 բալային համակարգով) ըստ որակի դասակարգման`

  • օրդինատ (սովորական)` 3-5 տարեկան
- 8.0 բալից ոչ պակաս
  • հնեցրած` 6-7 տարեկան
- 8.4 բալից ոչ պակաս
  • հնեցրած բարձր որակի` 8-9 տարեկան
- 8.7 բալից ոչ պակաս
  • հին` 10-20 տարեկան
- 9.0 բալից ոչ պակաս
  • շատ հին` 20-ից ավելի տարեկան
- 9.2 բալից ոչ պակաս


Հ/հ Նմուշի
անվանումը
և/կամ
նշաթիվը 
Թնդությունը Հնեցման
տարիքը
Կուպաժ կամ
խմբաքանակ
շիշ/հազ. դալ 

Գնահատվող ցուցանիշները

Հատուկ
կարծիքը
Թափանցիկու-
թյունը` 0.1-0.5
Գույնը`
0.1-0.5
Փունջը`
1.0-3.0
Համը`
1.0-5.0
Տիպիկու-
թյունը`
0.1-1.0
Ընդհանուր (ամփոփ) գնահատականը
1                      
2                      
3                      
4                      
5                      
6                      
7                      
8                      
9                      
10                      
11                      
12                      


Ստորագրություն     ___________________________

 

 

Ձև 2

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄՏԵՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ

___ _______200    թ. N _______

 

Հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի անդամների կողմից կոնյակի նմուշներին տրված գնահատականների (10 բալային համակարգով) արդյունքները և եզրակացությունները:

Համտեսման վայրը ______________________   ժամկետը ____ ___________ 200  թ.

 

Հ/հ Հանձնաժողովի անդամներ 

Ծածկագրեր

Ստորագրությունը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

 
1                            
2                            
3                            
4                            
5                            
6                            
7                            
8                            
9                            
10                            
11                            
  Միջին թվաբանական գնահատականը
(բալերով)
                         

 

Դիտողություններ և առաջարկություններ _____________________________________
_________________________________________________________________

 

Եզրակացություն _____________________________________________________
__________________________________________________________________

Հանձնաժողովի նախագահ`

_______________
ստորագրությունը

_______________
անունը, ազգանունը


Հանձնաժողովի քարտուղար`

_______________
ստորագրությունը


_______________
անունը, ազգանունը