Գլխավոր տեղեկություն
Номер
N 251-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.05.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.05.02/12(221) Հոդ.140
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
13.03.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
13.03.2006
Дата вступления в силу
12.05.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006102

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 մարտի 2006 թ.
ք. Երևան

 N 251-Ն

              Հ Ր Ա Մ Ա Ն

«ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔՈՒՄ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐՈՒՄ ՌԱԴԻՈՆՈՒԿԼԻԴՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1957-Ն
որոշման 1-ին կետի ա) ենթակետի և համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
 

Հաստատել «Ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկան» (կցվում է):

Նախարար՝

Ն. Դավիդյան

Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
2006թ. մարտի 13-ի
N 251-Ն հրամանով


Մեթոդիկա
ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում
ռադիոնուկլիդների որոշման

1. Ընդհանուր դրույթներ

1.1 Սույն մեթոդիկան սահմանում է ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում (այսուհետ` Ծխախոտ) ցեզիում-137 (Cs137) և ստրոնցիում-90 (Sr90) ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվության որոշման լաբորատոր-հետազոտության մեթոդը:

1.2 Ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվության չափման համար նախատեսվող չափիչ սարքերը և սարքավորումները պետք է ստուգաչափված լինեն չափագիտության ազգային մարմնի կողմից:


2. Տերմիններ և սահմանումներ

 

2.1 Կետային նմուշ - խմբաքանակի մի կետից վերցրած ծխախոտի նվազագույն քանակ:

2.2 Միացյալ նմուշ - կետային նմուշների միասնականություն:

2.3 Միջին նմուշ - միացյալ նմուշի մաս, որը նախատեսված է հետազոտության համար:

2.4 Հաշվարկվող նմուշ - հետազոտության մեթոդին համապատասխան` միացյալ (միջին) նմուշից ստացված նյութի որոշակի քանակ:

2.5 Տեսակարար ակտիվություն-նյութի ռադիոակտիվության հարաբերությունը զանգվածին՝ արտահայտված Բեկկերել/կիլոգրամով (Բկ/կգ):

2.6 Ճառագայթաչափիչ (ռադիոմետրիկ) սարք նյութի ռադիոակտիվությունը որոշող տեխնիկական չափիչ սարք:

 

3. Հետազոտության գործընթաց

 

3.1 Ծխախոտի ճառագայթաբանական հետազոտությունը բաղկացած է հետևյալ փուլերից`

3.1.1 նմուշի ընտրություն,

3.1.2 հաշվարկվող նմուշի պատրաստում,

3.1.3 հաշվարկվող նմուշում Cs137 տեսակարար ակտիվության չափում,

3.1.4 հաշվարկվող նմուշում Sr90 տեսակարար ակտիվության չափում,

3.1.5 ստացված արդյունքների հաշվարկ,

3.1.6 գնահատում:

 

4. Նմուշառմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ

 

4.1 Նմուշառումից առաջ պետք է կատարել ողջ խմբաքանակի ճառագայթային դոզայի հզորության չափում:

4.2 Եթե խմբաքանակի գամմա ֆոնը գերազանցում է բնական ֆոնին, ապա այն պետք է նշվի նմուշառման ակտում:

4.3 Նմուշառումը ներառում է`

4.3.1 կետային նմուշառում,

4.3.2 միացյալ նմուշի ձևավորում,

4.3.3 միջին նմուշի ընտրություն:

4.4 Կետային նմուշների քանակությունը պայմանավորված է միացյալ նմուշի պահանջվող քաշից (զանգվածից):

4.5 Փաթեթավորված ծխախոտի մեկ միավորը (1 տուփը) համարվում է կետային մեկ նմուշ:

4.6 Կետային նմուշները տեղավորելով միևնույն տարայում (արկղ և այլն) անհրաժեշտ է խառնել միացյալ (միատարր) նմուշ ձևավորելու համար:

4.7 Պատրաստվող միացյալ նմուշների քանակությունները պայմանավորված են խմբաքանակի զանգվածով:

4.8 Հետազոտման ենթակա միջին նմուշի զանգվածը պետք է լինի 0,7-ից մինչև 1կգ:

4.9 Պարկերում, արկղներում փաթեթավորված ծխախոտի խմբաքանակից նմուշառումը կատարվում է խմբաքանակի փաթեթավորված միավորներից (3-5%-ը):


5. Նմուշի փաթեթավորմանը ներկայացվող պահանջներ

 

5.1 Միջին նմուշը հերմետիկ փակվում և փաթեթավորվում է երկշերտ, սինթետիկ, ջրանթափանց պարկում, այնուհետև տեղադրվում է թղթե պարկում և կնքվում:

5.2 Յուրաքանչյուր նմուշը պետք է ունենա պիտակ, որում ներառվում են՝

5.2.1 նմուշի համարը և անվանումը,

5.2.2 նմուշառման վայրը և ամսաթիվը,

5.2.3 նմուշի քաշը,

5.2.4 խմբաքանակի գամմա-ճառագայթային ֆոնը,

5.2.5 պիտակը սինթետիկ թաղանթով փաթեթավորում է, նմուշի հետ տեղադրվում հատուկ արկղի (տարայի) մեջ և կնքվում:

5.3 Նմուշառումը ձևակերպվում է ակտով` 2 օրինակից, որոնցից մեկը նմուշին կից ուղղարկվում է լաբորատորիա, իսկ երկրորդ օրինակը պահվում է կազմակերպությունում:

5.4 Լաբորատորիայում նմուշը գրանցվում է հատուկ մատյանում:


6. Նմուշի նախապատրաստումը հետազոտության

 

6.1 Հետազոտվող ծխախոտի առավել մանրացում` նմուշի միջինացման և զանգվածի ավելացման նպատակով, որը հնարավոր կլինի տեղավորել չափիչ կյուվետի մեջ:

6.2 Չափման համար նախատեսված նմուշը տեղադրվում է չափիչ կյուվետի մեջ:

6.3 Հետազոտվող ծխախոտի զանգվածը որոշելու համար կյուվետը կշռում են նյութը լցնելուց առաջ և հետո:

 

7. Cs137 և Sr90 տեսակարար ակտիվության չափում

 

7.1 Cs137 տեսակարար ակտիվության չափումը իրականացվում է գամմա-սպեկտրոմետրով` սարքի շահագործման հրահանգին համապատասխան:

7.2 Cs137 չափման համար օգտագործվում է նատիվ (պարզ, բնական) նմուշներ:

7.3 Եթե գամմա-սպեկտրոմետրիկ չափման ընթացքում, բացի Cs137 և K40 իզոտոպներից հայտնաբերվում են այլ ռադիոնուկլիդներ, ապա հետազոտությունը պետք է կրկնել մինչև այլ ռադիոնուկլիդների հայտնաբերումը:

7.4 Sr90 տեսակարար ակտիվության չափումը իրականացվում է բետտա-սպեկտրոմետրով` սարքի շահագործման հրահանգին համապատասխան:

7.5 Sr90 տեսակարար ակտիվության որոշման համար կարելի է օգտագործել նատիվ (պարզ, բնական) նմուշներ:

7.6 Եթե բետտա-սպեկտրոմետրի զգայնությունը չի բավարարում նատիվ նմուշների օգտագործմամբ հավաստի արդյունքներ ստանալը, ապա կատարվում է նմուշի ջերմային խտացում:


8. Նմուշի ջերմային խտացում

 

8.1 Նախնական պատրաստում անցած 0,5-1,0 կգ կշռով ծխախոտի նմուշը տեղադրվում է չորացման պահարան` 100-1200 C-ի պայմաններում:

8.2 Չոր նմուշը տեղափոխվում է հախճապակյա թասի մեջ և տաքացվում էլեկտրական սալիկի վրա կամ ինֆրակարմիր ճառագայթման տակ` մինչև լրիվ ածխացումը:

8.3 Ածխացված նմուշը տեղափոխվում է փոքր չափի թասի կամ տիգելի մեջ և մոխրացվում մուֆելային վառարանում` 800-9000 C-ի պայմաններում:

8.4 Ստացված մոխիրը կշռվում է, տրորվում հախճապակյա սանդի մեջ, վերցվում է 10-15 գրամ նմուշ և տեղադրվում չափիչ կյուվետի մեջ, որտեղ կատարվում է լրացուցիչ խտացում և հարթեցում` հավասարաչափ սեղմման միջոցով և տեղադրվում բետա-սպեկտրոմետրիկ սարքի մեջ:


9. Հետազոտության արդյունքների գնահատում

 

9.1 Գնահատումը կատարվում է չափման արդյունքը և տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակի համադրման միջոցով, որի համար՝

9.1.1 կիրառվում է B համապատասխանության ցուցանիշը և դրա որոշման B սխալի ցուցանիշը,

9.1.2 գնահատումը կատարվում է համաձայն (1) բանաձևի,

 

B=

(Aտես./ H)Sr

+

(Aտես./ H) Cs (1), որտեղ

 

A-ն - չափման արդյունքում ստացված տեսակարար ակտիվությունն է (Բկ/կգ),

H-ը - տեսակարար ակտիվության թույլատրելի մակարդակը (Բկ/կգ):

9.2 Տեսակարար ակտիվության որոշման սխալի ցուցանիշը` B-ն որոշվում է համաձայն (2) բանաձևի

 

 
Ներմուծեք նկարագրությունը_20271 ( A
H
) 2  Sr + ( A
H
) 2  Cs

(2), որտեղ

 

A-ն - տեսակարար ակտիվության սխալի վստահական բացարձակ գործակիցը` հավասար 0,95-ի:

9.3 Եթե B + 1, ապա ստացված արդյունքը համապատասխանում է տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակին:

9.4 Եթե B - B > 1, ապա ստացված արդյունքը չի համապատասխանում տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակին:

9.5 Եթե B + B > 1, ապա ստացված արդյունքը չի համապատասխանում տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան