«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 մարտի 2006 թ. |
N 251-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԾԽԱԽՈՏԱՀՈՒՄՔՈՒՄ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐՈՒՄ ՌԱԴԻՈՆՈՒԿԼԻԴՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1957-Ն
որոշման 1-ին կետի ա) ենթակետի և համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել «Ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկան» (կցվում է):
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
Հաստատված է` |
Մեթոդիկա
ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում
ռադիոնուկլիդների որոշման
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Սույն մեթոդիկան սահմանում է ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում (այսուհետ` Ծխախոտ) ցեզիում-137 (Cs137) և ստրոնցիում-90 (Sr90) ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվության որոշման լաբորատոր-հետազոտության մեթոդը:
1.2 Ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվության չափման համար նախատեսվող չափիչ սարքերը և սարքավորումները պետք է ստուգաչափված լինեն չափագիտության ազգային մարմնի կողմից:
2. Տերմիններ և սահմանումներ
2.1 Կետային նմուշ - խմբաքանակի մի կետից վերցրած ծխախոտի նվազագույն քանակ:
2.2 Միացյալ նմուշ - կետային նմուշների միասնականություն:
2.3 Միջին նմուշ - միացյալ նմուշի մաս, որը նախատեսված է հետազոտության համար:
2.4 Հաշվարկվող նմուշ - հետազոտության մեթոդին համապատասխան` միացյալ (միջին) նմուշից ստացված նյութի որոշակի քանակ:
2.5 Տեսակարար ակտիվություն-նյութի ռադիոակտիվության հարաբերությունը զանգվածին՝ արտահայտված Բեկկերել/կիլոգրամով (Բկ/կգ):
2.6 Ճառագայթաչափիչ (ռադիոմետրիկ) սարք նյութի ռադիոակտիվությունը որոշող տեխնիկական չափիչ սարք:
3. Հետազոտության գործընթաց
3.1 Ծխախոտի ճառագայթաբանական հետազոտությունը բաղկացած է հետևյալ փուլերից`
3.1.1 նմուշի ընտրություն,
3.1.2 հաշվարկվող նմուշի պատրաստում,
3.1.3 հաշվարկվող նմուշում Cs137 տեսակարար ակտիվության չափում,
3.1.4 հաշվարկվող նմուշում Sr90 տեսակարար ակտիվության չափում,
3.1.5 ստացված արդյունքների հաշվարկ,
3.1.6 գնահատում:
4. Նմուշառմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ
4.1 Նմուշառումից առաջ պետք է կատարել ողջ խմբաքանակի ճառագայթային դոզայի հզորության չափում:
4.2 Եթե խմբաքանակի գամմա ֆոնը գերազանցում է բնական ֆոնին, ապա այն պետք է նշվի նմուշառման ակտում:
4.3 Նմուշառումը ներառում է`
4.3.1 կետային նմուշառում,
4.3.2 միացյալ նմուշի ձևավորում,
4.3.3 միջին նմուշի ընտրություն:
4.4 Կետային նմուշների քանակությունը պայմանավորված է միացյալ նմուշի պահանջվող քաշից (զանգվածից):
4.5 Փաթեթավորված ծխախոտի մեկ միավորը (1 տուփը) համարվում է կետային մեկ նմուշ:
4.6 Կետային նմուշները տեղավորելով միևնույն տարայում (արկղ և այլն) անհրաժեշտ է խառնել միացյալ (միատարր) նմուշ ձևավորելու համար:
4.7 Պատրաստվող միացյալ նմուշների քանակությունները պայմանավորված են խմբաքանակի զանգվածով:
4.8 Հետազոտման ենթակա միջին նմուշի զանգվածը պետք է լինի 0,7-ից մինչև 1կգ:
4.9 Պարկերում, արկղներում փաթեթավորված ծխախոտի խմբաքանակից նմուշառումը կատարվում է խմբաքանակի փաթեթավորված միավորներից (3-5%-ը):
5. Նմուշի փաթեթավորմանը ներկայացվող պահանջներ
5.1 Միջին նմուշը հերմետիկ փակվում և փաթեթավորվում է երկշերտ, սինթետիկ, ջրանթափանց պարկում, այնուհետև տեղադրվում է թղթե պարկում և կնքվում:
5.2 Յուրաքանչյուր նմուշը պետք է ունենա պիտակ, որում ներառվում են՝
5.2.1 նմուշի համարը և անվանումը,
5.2.2 նմուշառման վայրը և ամսաթիվը,
5.2.3 նմուշի քաշը,
5.2.4 խմբաքանակի գամմա-ճառագայթային ֆոնը,
5.2.5 պիտակը սինթետիկ թաղանթով փաթեթավորում է, նմուշի հետ տեղադրվում հատուկ արկղի (տարայի) մեջ և կնքվում:
5.3 Նմուշառումը ձևակերպվում է ակտով` 2 օրինակից, որոնցից մեկը նմուշին կից ուղղարկվում է լաբորատորիա, իսկ երկրորդ օրինակը պահվում է կազմակերպությունում:
5.4 Լաբորատորիայում նմուշը գրանցվում է հատուկ մատյանում:
6. Նմուշի նախապատրաստումը հետազոտության
6.1 Հետազոտվող ծխախոտի առավել մանրացում` նմուշի միջինացման և զանգվածի ավելացման նպատակով, որը հնարավոր կլինի տեղավորել չափիչ կյուվետի մեջ:
6.2 Չափման համար նախատեսված նմուշը տեղադրվում է չափիչ կյուվետի մեջ:
6.3 Հետազոտվող ծխախոտի զանգվածը որոշելու համար կյուվետը կշռում են նյութը լցնելուց առաջ և հետո:
7. Cs137 և Sr90 տեսակարար ակտիվության չափում
7.1 Cs137 տեսակարար ակտիվության չափումը իրականացվում է գամմա-սպեկտրոմետրով` սարքի շահագործման հրահանգին համապատասխան:
7.2 Cs137 չափման համար օգտագործվում է նատիվ (պարզ, բնական) նմուշներ:
7.3 Եթե գամմա-սպեկտրոմետրիկ չափման ընթացքում, բացի Cs137 և K40 իզոտոպներից հայտնաբերվում են այլ ռադիոնուկլիդներ, ապա հետազոտությունը պետք է կրկնել մինչև այլ ռադիոնուկլիդների հայտնաբերումը:
7.4 Sr90 տեսակարար ակտիվության չափումը իրականացվում է բետտա-սպեկտրոմետրով` սարքի շահագործման հրահանգին համապատասխան:
7.5 Sr90 տեսակարար ակտիվության որոշման համար կարելի է օգտագործել նատիվ (պարզ, բնական) նմուշներ:
7.6 Եթե բետտա-սպեկտրոմետրի զգայնությունը չի բավարարում նատիվ նմուշների օգտագործմամբ հավաստի արդյունքներ ստանալը, ապա կատարվում է նմուշի ջերմային խտացում:
8. Նմուշի ջերմային խտացում
8.1 Նախնական պատրաստում անցած 0,5-1,0 կգ կշռով ծխախոտի նմուշը տեղադրվում է չորացման պահարան` 100-1200 C-ի պայմաններում:
8.2 Չոր նմուշը տեղափոխվում է հախճապակյա թասի մեջ և տաքացվում էլեկտրական սալիկի վրա կամ ինֆրակարմիր ճառագայթման տակ` մինչև լրիվ ածխացումը:
8.3 Ածխացված նմուշը տեղափոխվում է փոքր չափի թասի կամ տիգելի մեջ և մոխրացվում մուֆելային վառարանում` 800-9000 C-ի պայմաններում:
8.4 Ստացված մոխիրը կշռվում է, տրորվում հախճապակյա սանդի մեջ, վերցվում է 10-15 գրամ նմուշ և տեղադրվում չափիչ կյուվետի մեջ, որտեղ կատարվում է լրացուցիչ խտացում և հարթեցում` հավասարաչափ սեղմման միջոցով և տեղադրվում բետա-սպեկտրոմետրիկ սարքի մեջ:
9. Հետազոտության արդյունքների գնահատում
9.1 Գնահատումը կատարվում է չափման արդյունքը և տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակի համադրման միջոցով, որի համար՝
9.1.1 կիրառվում է B համապատասխանության ցուցանիշը և դրա որոշման ∆B սխալի ցուցանիշը,
9.1.2 գնահատումը կատարվում է համաձայն (1) բանաձևի,
B= |
(Aտես./ H)Sr |
+ |
(Aտես./ H) Cs | (1), որտեղ |
A-ն - չափման արդյունքում ստացված տեսակարար ակտիվությունն է (Բկ/կգ),
H-ը - տեսակարար ակտիվության թույլատրելի մակարդակը (Բկ/կգ):
9.2 Տեսակարար ակտիվության որոշման սխալի ցուցանիշը` ∆B-ն որոշվում է համաձայն (2) բանաձևի
|
(2), որտեղ |
∆A-ն - տեսակարար ակտիվության սխալի վստահական բացարձակ գործակիցը` հավասար 0,95-ի:
9.3 Եթե B + ∆B ≤ 1, ապա ստացված արդյունքը համապատասխանում է տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակին:
9.4 Եթե B - ∆B > 1, ապա ստացված արդյունքը չի համապատասխանում տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակին:
9.5 Եթե B + ∆B > 1, ապա ստացված արդյունքը չի համապատասխանում տեսակարար ակտիվության սահմանային թույլատրելի մակարդակին: