Գլխավոր տեղեկություն
Номер
N 186-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (12.04.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.04.02/10(250) Հոդ.165
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
23.03.2007
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
23.03.2007
Дата вступления в силу
12.04.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007152

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 մարտի 2007 թ.
ք. Երևան

N 186-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով հանրակրթության վարչության առաջարկությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. փետրվարի 21-ի N 88-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգ»-ը լրացնել նոր` 7-րդ «Անցումային դրույթներ» բաժնով հետևյալ բովանդակությամբ.

«41. 2006-2007 ուստարում 8-րդ դասարանի ավարտական քննությունները անցկացվում են հետևյալ կարգով.

ա)

 «Հայոց լեզու, գրականություն»-ից - գրավոր (փոխադրություն)

 «Մաթեմատիկա»-ից - գրավոր

«Հայոց պատմություն»-ից - բանավոր

 «Բնագիտություն»-ից (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն կամ աշխարհագրություն`

   աշակերտի ընտրությամբ) - բանավոր

 «Օտար լեզու»-ից (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն` աշակերտի ընտրությամբ) - բանավոր

 «Ֆիզիկական կուլտուրա»-ից.

բ) քննությունները կազմակերպվում են ԳԹԿ-ի կազմած տեքստերով և տոմսերով»:

2. Նախարարության օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), հանրակրթության վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան)` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:

 

Նախարար`

L. Մկրտչյան