Գլխավոր տեղեկություն
Номер
N 290-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.04.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.05.02/11(188)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
01.04.2005
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
01.04.2005
Дата вступления в силу
02.04.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 ապրիլի 2005 թվականի N 290-Ա

 ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Գեղամ Միսակյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Անհատ ձեռնարկատեր Գեղամ Միսակյանի 2003 թվականի դեկտեմբերի 5-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000123 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Անհատ ձեռնարկատեր Գեղամ Միսակյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:   

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`   

Ն. Դավիդյան