ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
10 մարտի 2006 թ. | N 06/28-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՐԵՎԱՆԻ «ՈՒՐԱՐՏՈՒ» Ա/Մ ՄՍԻ ԿՈՄԲԻՆԱՏ ԲԲԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 3-րդ կետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
2006 թ. մարտի 13-ից երկու ամիս ժամկետով կասեցնել Երևանի «Ուրարտու» ա/մ մսի կոմբինատ ԲԲԸ մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիայի գործողությունը:
Նախագահ, |
Ա. Ավետիսյան |