Գլխավոր տեղեկություն
Номер
N 24-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.01.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.01.15/2(242) Հոդ.20
Принят
Տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարար
Дата принятия
14.12.2006
Подписан
Տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարար
Дата подписания
14.12.2006
Дата вступления в силу
25.01.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12106433

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ

14 դեկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 24-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով և 45-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Հաստատել համայնքային ծառայողների առաջին վերապատրաստման ծրագրերը՝ համաձայն NN 1-3 հավելվածների:
 

Հ. Աբրահամյան

Հավելված N 1

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

Ուսուցման ժամկետը` 2 շաբաթ

N

Թեմաների անվանումը

Ժամաքանակը

Ընդա-մենը

Այդ թվում

Դասա-
խոսու-
թյուն

Գործ-
նա-կան

1

2

3

4

5

I

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

4

2

2

1.1

Պետական իշխանության սահմանադրական համակարգը

Ժողովրդի իշխանության իրականացման ուղղակի և միջնորդավորված ձևերը
Իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը որպես պետական իշխանության մարմինների կազմակերպման և գործունեության սկզբունք
Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների գործառույթները
Օրենքի գերակայության սկզբունքը

2

2

-

1.2

Տեղական ինքնակառավարման սահմանադրական հիմունքները

Հանրային կառավարման ապակենտրոնացումը
Տեղական ինքնակառավարումը` ժողովրդի իշխանության իրականացման միջոց
Տեղական ինքնակառավարման հարաբերակցությունը ժողովրդաիշխանության իրականացման այլ մեխանիզմների հետ
Տեղական ինքնակառավարումը` որպես բնակչության կողմից տեղական նշանակության հարցերի ինքնուրույն լուծման ունակություն և իրավունք

2

-

2

II

Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

34

20

14

2.1

Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության ընդհանուր բնութագիրը

Տեղական ինքնակառավարման վերաբերյալ միջազգային-իրավական սկզբունքները և նորմերը

Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրական հիմնական ակտերը՝ օրենքները և նորմատիվ-իրավական ակտերը

4

2

2

2.2

Տեղական ինքնակառավարման հիմնական հասկացությունները, սկզբունքները և գործառույթները


Տեղական ինքնակառավարման հասկացությունը
Տեղական ինքնակառավարման հիմնական սկզբունքները
Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական գործառույթները

4

2

2

2.3

Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը և գործունեության կարգը


Համայնքի ավագանու իրավասության ընդհանուր բնութագրումը
Համայնքի ավագանու անդամի իրավունքներն ու պարտականությունները
Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը
Համայնքի ղեկավարի լիազորությունները
Համայնքի ավագանու և համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը
Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը

4

2

2

2.4

Համայնքի ղեկավարի գործունեության հիմնական ուղղությունները

Համայնքի ղեկավարի գործունեության ուղղությունները` ֆինանսների, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի պաշտպանության, հատակագծման, կառուցապատման, շինարարության և հողօգտագործման, կոմունալ տնտեսության և բարեկարգման, տրանսպորտի, առևտրի և սպասարկման, կրթության և մշակույթի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, աշխատանքի և սոցիալական ծառայության, գյուղատնտեսության, բնության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում

6

4

2

2.5

Տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմը

Տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի հիմնական գործառույթները
Տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի կանոնադրությունը
Տեղական ինքնակառավարման մարմնի քարտուղարի լիազորությունների ընդհանուր բնութագիրը
Տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունը

2

2

-

2.6

Համայնքի սեփականությունը

Համայնքի սեփականության բովանդակությունը և  օբյեկտները
Համայնքի սեփականություն հանդիսացող հողը և այլ գույքը
Համայնքի պարտադիր լիազորությունների համար անհրաժեշտ գույքը
Համայնքի սեփականության գոյացման աղբյուրները
Համայնքի սեփականության հաշվառումը
Համայնքի սեփականության կառավարումը
Համայնքի սեփականության օգտագործման ուղղությունները
Համայնքի սեփականության օտարման կարգը

4

2

2

2.7

Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը և բյուջեն

Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի էությունը
Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները
Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակումը, հաստատումը և իրականացումը
Համայնքի բյուջեի ընդհանուր բնութագրումը
Համայնքի բյուջեի նախապատրաստման և հաստատման կարգը
Համայնքի բյուջեին ներկայացվող պահանջները
Համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրները
Համայնքի բյուջեի կառուցվածքը
Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և բյուջեի հրապարակումը
Համայնքի բյուջեի կատարումը
Համայնքի բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունը և կատարման հաշվետվության հաստատումը

6

4

2

2.8

Պետական իշխանության թևերի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունները

Պետական կառավարումը և տեղական ինքնակառավարումը
Պետական իշխանության օրենսդիր, գործադիր և դատական թևերի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունները
Համայնքի ղեկավարի սեփական և ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունը
Համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ մասնագիտական հսկողության կարգը

4

2

2

III

Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

14

8

6

3.1

Համայնքային ծառայությունը հանրային ծառայության համակարգում

Համայնքային ծառայության հիմնական հասկացությունները
Հանրային ծառայության սկզբունքները և գործառույթները

2

2

-

3.2

Համայնքային ծառայության ոլորտի հասարակական հարաբերությունները կարգավորող նորմատիվ-իրավական ակտերը

Համայնքային ծառայության ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենքները և դրանց կարգավորման առարկան
Համայնքային ծառայության ոլորտի հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որոշումները
Համայնքային ծառայության ոլորտի հարաբերությունները կարգավորող ՀՀ տարածքային կառավարման նախարարության և այլ իրավասու մարմինների նորմատիվ-իրավական ակտերը

2

2

-

3.3

Համայնքային ծառայության պաշտոնները և դասային աստիճանները

Համայնքային ծառայության պաշտոնների դասակարգումն ըստ խմբերի
Համայնքային ծառայության պաշտոնների խմբերը և ենթախմբերը
Համայնքային ծառայության յուրաքանչյուր խմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը
Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը
Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերում ամրագրված նվազագույն չափանիշները
Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի խմբի ընդհանուր նկարագիրը
Համայնքային ծառայության դասային աստիճանների համակարգը
Համայնքային ծառայության դասային աստիճանների շնորհման կարգը

2

2

-

3.4

Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու պայմանները և կարգը

Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու պայմանները
Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները
Թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը, թեստավորման և հարցազրույցի անցկացումը
Համայնքային ծառայության պաշտոնի նշանակումը
Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը

2

-

2

3.5

Համայնքային ծառայողի ատեստավորումը և վերապատրաստումը

Համայնքային ծառայողի հերթական և արտահերթ ատեստավորումը
Ատեստավորման եղանակները
Փաստաթղթային ատեստավորման անցկացման կարգը
Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա համայնքային ծառայողները
Ատեստավորման արդյունքներով համայնքի ղեկավարի կողմից ընդունվող որոշումները
Համայնքային ծառայողի վերապատրաստման հիմքերը և պարտադիր վերապատրաստման ժամկետները
Վերապատրաստում անցկացնող կազմակերպությունների ընտրության կարգը
Վերապատրաստման ծրագրերի հաստատումը

2

-

2

3.6

Համայնքային ծառայողի իրավական վիճակը

Համայնքային ծառայողի հիմնական իրավունքները և պարտականությունները
Համայնքային ծառայողի խրախուսումը
Համայնքային ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները
Օրենքի խախտմամբ տրված հանձնարարականները
Համայնքային ծառայողի ծառայողական քննություն անցկացնելու կարգը

2

2

-

3.7

Համայնքային ծառայողի սոցիալ-հոգեբանական հատկանիշները և էթիկայի կանոնները

Համայնքային ծառայության կառավարման սոցիալ-հոգեբանական մեթոդները
Համայնքային ծառայողի արժեքային համակարգը և սոցիալ-հոգեբանական որակները
Համայնքային ծառայողների վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների նորմերը
Համայնքային ծառայողի էթիկայի կանոնները

2

-

2

IV

Մասնագիտական հմտություններ

18

8

10

4.1

Որոշման մշակում և ընդունում

Որոշումների տեսակները
Որոշման կայացման փուլերը
Որոշում կայացնելու մեթոդները

4

2

2

4.2

Բախումների կառավարում

Կառուցողական և քայքայիչ բախումներ
Բախումների դասակարգումը ըստ տիպերի
Բախումների պատճառները և կանխարգելումը
Բախումների կառավարման հիմնական ձևերը

4

2

2

4.3

Լիազորությունների պատվիրակում

Լիազորությունների պատվիրակման բնույթը
Լիազորությունների պատվիրակման գործընթացի հաջորդականությունը
Պատվիրակման պատճառները և խոչընդոտները
Պատվիրակման տարբեր մակարդակները
Առավել արդյունավետ պատվիրակում
Լիազորությունների ապակենտրոնացումը

4

2

2

4.4

Ռազմավարական պլանավորում

Ռազմավարական պլանավորումը, էությունը
Ռազմավարական պլանավորման գործընթացի հիմնական փուլերը` կազմակերպության առաքելության սահմանում, ռազմավարական խնդիրների ու նպատակների սահմանում, ռազմավարական գործողությունների ձևակերպում, ուժեղ և թույլ կողմերի վերլուծություն, հնարավորությունների և սպառնալիքների վերլուծություն, ռազմավարության իրագործում, արդյունքների գնահատում և վերահսկում

6

2

4

V

Թեստավորում (ուսուցում)

2

-

2

 

ԸՆԴԱՄԵՆԸ

72

38

34

Հավելված N 2

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

Ուսուցման ժամկետը` 2 շաբաթ

N

Թեմաների անվանումը

Ժամաքանակը

Ընդա-մենը

Այդ թվում

Դասա-
խոսու-
թյուն

Գործ-
նա-կան

1

2

3

4

5

I

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

6

4

2

1.1

Տեղական ինքնակառավարումը պետական իշխանության սահմանադրական համակարգում

Պետական իշխանության իրականացման սուբյեկտները` պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք
Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման սկզբունքի բովանդակությունը
Տեղական ինքնակառավարման սահմանադրական հիմունքները
Տեղական ինքնակառավարման հարաբերակցությունը ժողովրդաիշխանության իրականացման այլ մեխանիզմների հետ

6

4

2

II

Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

36

22

14

2.1

Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության ընդհանուր բնութագիրը

Տեղական ինքնակառավարման վերաբերյալ միջազգային-իրավական սկզբունքները և նորմերը
Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրական հիմնական ակտերը՝ օրենքները և նորմատիվ-իրավական ակտերը

4

4

-

2.2

Տեղական ինքնակառավարման հիմնական հասկացությունները, սկզբունքները և գործառույթները 

Տեղական ինքնակառավարման ընդհանուր բնութագիրը
Տեղական ինքնակառավարման տարածքային հիմքերը
Համայնքը և համայնքի բնակիչները
Տեղական ինքնակառավարման հիմնական սկզբունքները
Տեղական ինքնակառավարման մարմինների համակարգը և դրանց ձևավորման կարգը
Տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները

4

4

-

2.3

Համայնքի ավագանու իրավասությունը և գործունեության կարգը

Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը
Ավագանու հերթական և արտահերթ նիստի նախապատրաստումը և անցկացումը
Համայնքի ավագանու իրավասության ընդհանուր բնութագրումը
Համայնքի ավագանու անդամի իրավունքներն ու պարտականությունները
Համայնքի ավագանու և համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

 2

 2

 -

2.4

Համայնքի ղեկավարի իրավական կարգավիճակը

Համայնքի ղեկավարի թեկնածուին ներկայացվող պահանջները
Համայնքի ղեկավարի լիազորությունները
Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և համայնքի ղեկավարի
պաշտոնանկությունը

 4

 2

  2

2.5

Համայնքի ղեկավարի աշխատակազմը

Համայնքի ղեկավարի աշխատակազմի հիմնական գործառույթները
Համայնքի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությունը
Համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքը և կառավարման կազմակերպումը

 4

 2

 2

2.6

Համայնքի սեփականությունը

Համայնքի սեփականության բովանդակությունը և օբյեկտները
Համայնքի սեփականության գոյացման աղբյուրները
Համայնքի սեփականության հաշվառումը
Համայնքի սեփականության կառավարումը
Համայնքի սեփականության օգտագործման ուղղությունները
Համայնքի սեփականության օտարման կարգը

 4

 2

 2

2.7

Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը և բյուջեն

Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի էությունը
Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները
Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակումը, հաստատումը և իրականացումը
Համայնքի բյուջեի ընդհանուր բնութագրումը
Համայնքի բյուջեի նախապատրաստման և հաստատման կարգը
Համայնքի բյուջեին ներկայացվող պահանջները
Համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրները
Համայնքի բյուջեի կառուցվածքը
Համայնքի  սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և բյուջեի հրապարակում
Համայնքի բյուջեի կատարումը
Համայնքի բյուջեի  կատարման նկատմամբ վերահսկողությունը և կատարման հաշվետվության հաստատումը

10

 4

 6

2.8

Համայնքում մատուցվող ծառայությունների կառավարումը

Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների տեսակները, դրանց կազմակերպումը, ինչպես նաև այդ ծառայությունների որակի և մատչելիության բարձրացումը

4

2

2

III

Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

16

10

 6

3.1

Համայնքային ծառայության էությունը, սկզբունքները և գործառույթները

Համայնքային ծառայության հասկացությունը և բովանդակությունը
Համայնքային ծառայությունը որպես հանրային ծառայության ինքնուրույն տեսակ
Համայնքային ծառայության ընդհանրությունները հանրային այլ ծառայությունների հետ
Համայնքային ծառայության բնորոշումը
Համայնքային ծառայության ոլորտի հիմնական հասկացությունները
Համայնքային ծառայության հիմնական սկզբունքները և գործառույթները

 2

 2

 -

3.2

Համայնքային ծառայության ոլորտը կարգավորող ՀՀ նորմատիվ-իրավական ակտերը

Համայնքային ծառայության ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենքները  և դրանց կարգավորման առարկան
Համայնքային ծառայության ոլորտի հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որոշումները
Համայնքային ծառայության ոլորտի հարաբերությունները կարգավորող ՀՀ տարածքային կառավարման նախարարության և այլ իրավասու մարմինների  նորմատիվ-իրավական ակտերը

 2

 2

 -

3.3

Համայնքային ծառայության պաշտոնները և դասային աստիճանները

Համայնքային ծառայության պաշտոնների դասակարգումը
Համայնքային ծառայության պաշտոնների խմբերը և ենթախմբերը
Համայնքային ծառայության յուրաքանչյուր խմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը
Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը
Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերում ամրագրված նվազագույն չափանիշները
Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի ընդհանուր նկարագիրը
Համայնքային ծառայության դասային աստիճանների համակարգը
Համայնքային ծառայության դասային աստիճանների  շնորհման կարգը

 4

  2

  2

3.4

 Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացումը

Մրցույթին մասնակցելու իրավունքը
Մրցույթի համար թեստավորման և հարցազրույցի անցկացման կարգը
Պաշտոնի նշանակումը
Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը
Մրցութային և ատեստավորման հանձնաժողովները

 2

 -

 2

3.5

Համայնքային ծառայողի ատեստավորումը և վերապատրաստումը

Համայնքային ծառայողի հերթական և արտահերթ ատեստավորումը
Ատեստավորումը բացառող հանգամանքները
Ատեստավորման եղանակները և արդյունքների հրապարակումը
Համայնքային ծառայողի վերապատրաստման հիմքերը և պարտադիր վերապատրաստման ժամկետները
Համայնքային ծառայողների առաջին վերապատրաստումը

 2

  -

  2

3.6

Համայնքային ծառայողի հիմնական իրավունքները և պարտականությունները

Համայնքային ծառայողի իրավական վիճակը բնութագրող հիմնական նորմերը
Համայնքային ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները և սոցիալական երաշխիքները
Համայնքային ծառայողների խրախուսումը
Համայնքային ծառայողների ծառայողական քննության անցկացումը

 2

 2

 -

3.7

Համայնքային ծառայողների էթիկան

Համայնքային ծառայողների վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների նորմերը
Համայնքային ծառայողների արժեքային համակարգի և էթիկայի հիմնական սկզբունքները

2

2

-

IV

Մասնագիտական հմտություններ

12

 4

  8

4.1

Ժամանակի կառավարում և աշխատանքի առաջնահերթության որոշում

Ժամանակի կառավարման հասկացությունը
Ժամանակի վրա ազդող գործոնները
Ժամանակի կառավարումը որպես կյանքի բարելավման ուղի
Նպատակների սահմանում
Ժամանակի աղյուսակ
Ժամանակի վատնման հիմնական պատճառները

 2

 -

 2

4.2

Միջանձնային հարաբերություններ

Ներքին և արտաքին հարաբերություններ
Համայնքային ծառայողների դերերը տարբեր իրավիճակներում
Հաղորդակցության գործընթացը և դրա իմաստը
Արդյունավետ հաղորդակցության հիմնական գործոնները
Հաղորդակցության ձևերի ըմբռնում՝ գրավոր և բանավոր հաղորդակցություններ
Մարդկանց հետ ավելի արդյունավետ հաղորդակցվելու սկզբունքները
Հաղորդակցման բախում և բախումների կառավարում

 2

 -

 2

4.3

Ծրագրերի մշակում և կառավարում

Ծրագրի հասկացությունը
Ծրագրի բովանդակությունը
Ծրագրի համառոտ նկարագրությունը
Թիրախ խմբերը
Ռազմավարությունը
Մոնիթորինգը
 Գնահատումը
Հաշվետվությունը

4

2

2

4.4

Արտակարգ իրավիճակների կառավարման համակարգը

Արտակարգ իրավիճակների սահմանումը
Արտակարգ իրավիճակների ծագման վտանգները
Արտակարգ իրավիճակների կառավարման ընդհանուր գործընթացները տարբերակվող վտանգների պայմաններում
Արտակարգ իրավիճակների կառավարման գործընթացի ընդհանուր նկարագրությունը

 4

  2

 2

V

Թեսթավորում (ուսուցում)

2

-

2

 

ԸՆԴԱՄԵՆԸ

72

40

32

Հավելված N 3

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

Ուսուցման ժամկետը` 2 շաբաթ

N

Թեմաների անվանումը

Ժամաքանակը

Ընդա-մենը

Այդ թվում

Դասա-
խոսու-
թյուն

Գործ-
նա-կան

1

2

3

4

5

I

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

6

4

2

1.1

Տեղական ինքնակառավարման սահմանադրական հիմունքները

Տեղական ինքնակառավարումը` որպես սահմանադրական կարգի հիմունք, որպես տեղական նշանակության հարցերի լուծման իրավունք, որպես ժողովրդաիշխանության ձև
Համայնքը` որպես բնակչության հանրություն և որպես իրավաբանական անձ
Համայնքների միավորումը և առանձնացումը
Համայնքի սեփական լիազորությունները
Պետական մարմինների լիազորությունների պատվիրակումը տեղական ինքնակառավարման մարմիններին
Տեղական ժողովրդավարության ձևերը` ներկայացուցչական և ուղղակի

6

4

2

II

Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

38

24

14

2.1

Տեղական ինքնակառավարման հարաբերությունները կարգավորող հիմնական նորմատիվ-իրավական ակտերը

Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրական և այլ նորմատիվ-իրավական ակտերի ընդհանուր բնութագիրը

 4

 2

 2

2.2

Տեղական ինքնակառավարման հասկացությունը և սկզբունքները

Տեղական ինքնակառավարման ընդհանուր բնութագրումը
Տեղական ինքնակառավարման տարածքային հիմքերը
Համայնքը և համայնքի բնակիչները
Տեղական ինքնակառավարման սկզբունքների հասկացությունը և տեսակները
Տեղական ինքնակառավարման մարմինների համակարգը և ձևավորման կարգը
Համայնքի ավագանու իրավական կարգավիճակը
Համայնքի ղեկավարի հիմնական լիազորությունները

  6

  4

  2

2.3

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդհանուր բնութագիրը

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների հասկացությունը
Տեղական ինքնակառավարման մարմինների սեփական և պատվիրակված լիազորությունները
Տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների երկու հիմնական խմբերը` պարտադիր և կամավոր լիազորությունները

 8

  6

   2

2.4

Համայնքի սեփականությունը

Համայնքի սեփականության բովանդակությունը և օբյեկտները
Համայնքի սեփականության օգտագործման ուղղությունները
Համայնքի սեփականության օտարման կարգը
Համայնքի սեփականության հաշվառումը և կառավարումը

 2

 2

 -

2.5

Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը և բյուջեն

Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և բյուջեի ընդհանուր բնութագրումը
Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և բյուջեի մշակումը, հաստատումը և իրականացումը
Համայնքի բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունը և կատարման հաշվետվության հաստատումը

 8

 4

 4

2.6

Համայնքի կողմից մատուցվող ծառայությունները

Համայնքի կողմից մատուցվող հիմնական ծառայությունները
Համայնքի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափի որոշման կարգը
Ծառայությունների մատուցումը առևտրային կազմակերպությունների կողմից
Ծառայությունների մատուցման համար առևտրային կազմակերպությունների ընտրության նպատակով մրցույթի պայմաններն ու անցկացման կարգը
Համայնքի սեփականությունը չհամարվող կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրի բովանդակությունը

 6

 4

 2

2.7

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողությունը

Համայնքի ղեկավարի սեփական և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունը
Համայնքի ղեկավարի՝ պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ մասնագիտական հսկողությունը

 4

 2

 2

III

Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

16

12

 4

3.1

Համայնքային ծառայության հասկացությունը և հիմնական սկզբունքները

Համայնքային ծառայության բնորոշումը և հիմնական հասկացությունները
Համայնքային ծառայության  սկզբունքները և գործառույթները

 2

 2

 -

3.2

Համայնքային ծառայության ոլորտը կարգավորող նորմատիվ-իրավական ակտերը

Համայնքային ծառայության ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենքները
Համայնքային ծառայության ոլորտի հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որոշումները և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ընդունած նորմատիվ-իրավական ակտերը

2

2

-

3.3

Համայնքային ծառայության պաշտոնները և դասային աստիճանները

Համայնքային ծառայության պաշտոնների դասակարգումը
Համայնքային ծառայության պաշտոնների խմբերը և ենթախմբերը
Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ընդհանուր նկարագիրը
Համայնքային ծառայության դասային աստիճանների համակարգը

 4

  4

  -

3.4

Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացումը

Մրցույթին մասնակցելու իրավունքը
Մրցույթի անցկացման կարգը
Մրցութային և ատեստավորման հանձնաժողովները

 2

 -

 2

3.5

Համայնքային ծառայողի ատեստավորումը և վերապատրաստումը

Համայնքային ծառայողի հերթական և արտահերթ ատեստավորումը
Ատեստավորումը բացառող հանգամանքները
Ատեստավորման եղանակները և արդյունքների հրապարակումը
Համայնքային ծառայողի վերապատրաստման հիմքերը և պարտադիր վերապատրաստման ժամկետները

 2

 -

 2

3.6

Համայնքային ծառայողի իրավունքները և պարտականությունները

Համայնքային ծառայողների հիմնական իրավունքները և պարտականությունները, դրանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները
Համայնքային ծառայողների ծառայողական քննության անցկացումը

 2

 2

 -

3.7

Համայնքային ծառայողների էթիկայի կանոնները

Համայնքային ծառայողների վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների նորմերը

2

2

-

IV

Մասնագիտական հմտություններ

10

 6

 4

4.1

Ժամանակի կառավարում և աշխատանքի առաջնահերթության որոշում

Ժամանակի կառավարման հասկացությունը
Ժամանակի վրա ազդող գործոնները
Ժամանակի կառավարումը որպես կյանքի բարելավման ուղի
Նպատակների սահմանում
Ժամանակի աղյուսակ
Ժամանակի վատնման հիմնական պատճառները

 2

 2

 -

4.2

Հաշվառման և վերահսկողության կազմակերպում

Հաշվառման էությունը և տեսակները
Հաշվետվությունների տեսակները, կազմման և ներկայացման փուլերը
Հաշվառման և հաշվետվությունների վերահսկողությունը

 4

 2

 2

4.3

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում

Տեղեկատվական տեխնոլոգիայի հասկացությունը
Տեղեկություններ և տվյալներ
Համակարգչային համակարգի ընդհանուր բնութագրումը
Տեղեկատվական համակարգի հիմնական բաղադրատարրերը` ծրագրային ապահովում, տեխնիկական ապահովում, տեղեկություններ և մարդկային գործոն
Համակարգչային ցանցեր և էլեկտրոնային փոստ
Ինտերնետ
Համակարգչային անվտանգություն

 4

 2

 2

V

Թեսթավորում (ուսուցում)

2

-

2

 

ԸՆԴԱՄԵՆԸ

72

44

28