Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 15-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.03.2005-11.11.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.03.01/5(182) Հոդ.69
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
17.02.2005
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
17.02.2005
Дата вступления в силу
11.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.05.2022

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10205107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 փետրվարի 2005 թ.
ք. Երևան

թիվ 15-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով.


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության
գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը (հավելված N 1)։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 24.05.2004 թ. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» թիվ 67-Ն հրամանը։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Դ. Հարությունյան

Հավելված N 1

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2005 թվականի փետրվարի 17-ի
թիվ 15-Ն հրամանով

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

Պաշտոնների
խումբը

Հարկադիր կատարման ծառայության պաշտոնը

Գլխավոր և առաջատար խմբերին հավասարեցված պաշտոններ

Գլխավոր

Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության գլխավոր հաշվապահ

Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության բաժնի պետ

Առաջատար

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի քաղաքային բաժնի գրասենյակի պետ

Առաջատար խորհրդատու

Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության հաշվապահ

Առաջատար խորհրդատու

Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության առաջին կարգի խորհրդատու

Հարկադիր կատարող

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողի օգնական

Հարկադիր կատարող

Մարզային բաժնի հաշվապահ

Հարկադիր կատարող

Արխիվարիուս

Տեսուչ