Գլխավոր տեղեկություն
Номер
N 1067-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.12.15/30(239) Հոդ.447
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата принятия
21.11.2006
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
21.11.2006
Дата вступления в силу
25.12.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806394

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

21 նոյեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 1067-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 194-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետը  և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը.

 

Հրամայում եմ՝

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու մասին» N 194-Ն հրամանով հաստատված համայնքների բյուջեների օրինակելի ձևի մեջ կատարել հետևալ փոփոխությունը.

1. Հավելված N 1-ի  «ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ» Հատված 1-ի  «2. ՏՈՒՐՔԵՐ» բաժնի «2.2. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

050 2.2. Տեղական տուրքեր՝
(տող051+ տող061 + տող062 + տող063 + տող066 + տող070 +
տող076 + տող077 + տող082+ տող083+ տող084),
    X
051 այդ թվում՝
ա) Համայնքի տարածքում նոր շենքերի, շինությունների (ներառյալ
ոչ հիմնական)  շինարարություն (տեղադրման) թույլտվության
համար (տող052 + տող058),
    X
052 այդ թվում`
աա) Հիմնական շինությունների համար (տող053 + տող054),
    X
053 որից՝
-  մինչև 300 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև 200 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող և հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար
    X
054 - 052-րդ տողում չնախատեսված օբյեկտների համար (տող055+
տող056 + տող057),
    X
055 այդ թվում`
- 201-ից մինչև 500 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար
    X
056 - 501-ից մինչև 1000 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար     X
057 - 1001 և ավելի քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար     X
058 աբ) Ոչ հիմնական շինությունների համար (տող 059+տող 060),     X
059 - մինչև 20 քառ. մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար     X
060 - 20 և ավելի քառ. մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար     X
061 բ) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքներ (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) կատարելու թույլտվության համար     X
062 գ) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար     X
063 դ) Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի ընթացիկ տարվա համար վաճառքի թույլտվության համար (տող 064+ տող 065),     X
064 այդ թվում՝
հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում
    X
065 ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում     X
066 ե) Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար (տող 067+ տող 068+տող069),     X
067 այդ թվում՝
- գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար
    X
068 - գյուղատնտեսական մթերքների համար     X
069 - այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքների և/կամ ծխախոտի արտադրանքի) համար     X
070 զ) Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար (տող071+տող072+տող073+տող074+տող075),     X
071 այդ թվում՝
- խաղատների համար
    X
072 - շահումով խաղերի կազմակերպման համար     X
073 - հանրային սննդի օբյեկտների համար     X
074 -բաղնիքների (սաունաների) համար     X
075 - զվարճանքի օբյեկտների համար     X
076 է) Համաքաղաքային կանոններին համապատասխան՝ Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար     X
077 ը) Համայնքի տարածքում համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար (տող078+ տող079+ տող080+ տող081),     X
078 այդ թվում՝
- ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար
    X
079 - թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար     X
080 - այլ արտաքին գովազդի համար     X
081 - դատարկ գովազդային վահանակների համար     X
082 թ) Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար     X
083 ժ) Համայնքի տարածքում (բացառությամբ թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար     X
084 ի) Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար     X

2. Սույն հրամանով փոփոխված օրինակելի ձևը կիրառվում է սկսած 2007 թվականի համայնքների բյուջեների կազմման գործընթացից:

Նախարար

Վ. Խաչատրյան