Գլխավոր տեղեկություն
Номер
N 19-Ն
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (11.03.2007-25.09.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.03.01/7(247) Հոդ.97
Принят
Բնապահպանության նախարար
Дата принятия
02.02.2007
Подписан
Բնապահպանության նախարար
Дата подписания
02.02.2007
Дата вступления в силу
11.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10507037

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 19-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԹԱՓՈՆԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Թափոնների անձնագրավորման կարգը սահմանելու մասին» N 47-Ն որոշման 2-րդ կետով.

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել թափոնի անձնագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
 
Նախարար` Վ. Այվազյան


Հավելված
ՀՀ բնապահպանության նախարարի
2007 թ. փետրվարի 2-ի
N 19-Ն հրամանի

Ձև

Թափոնի անձնագիր

1.  Թափոնի անվանումը և ծածկագիրը


_____________________________________________________________

(լրացվում է ՀՀ բնապահպանության նախարարի 26.10.2006 թ. N 342-Ն հրամանով հաստատված` Հայաստանի

Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկի համաձայն)


2. Կազմակերպության անվանումը և տվյալները
_______________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

_______________________________________________________________

(գտնվելու վայրը)


հեռախոս___________ ֆաքս_____________էլ. փոստ________________________

3. Անձնագրավորվող թափոնի քանակությունը ___________________________________

4. Թափոնի վտանգավոր հատկությունների  ցանկը ըստ ծածկագրերի.
H 1____ ,  H 3____,  H 1.4____,  H 4.2____,  H 4.3____,  H 5.1____,
H 5.2____,  H 6.1____,  H 8____,  H 10____,  H 11____,  H 12____,  H 13____

Սույն կետը լրացվում է ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիայի III Հավելվածով սահմանված` վտանգավոր հատկությունների ցանկի համաձայն:

5. Թափոնի ծագումը (ըստ տեխնոլոգիական կանոնակարգի)

Աղյուսակ 1

Ելանյութերի անվանումը,
որոնցից գոյացել է
թափոնը

Տեխնոլոգիական գործընթացի
անվանումը, որի ընթացքում
գոյացել է թափոնը, կամ որի
հետևանքով ապրանքը(արտադրանքը) կորցրել է
սպառողական
հատկությունները

Տեխնոլոգիական
գործընթացի հարաչափերը
(պարամետրերը), որոնք
կարող են էական
ազդեցություն ունենալ
թափոնների
հատկությունների
ձևավորման վրա

1

2

3

     
     

6. Թափոնի կազմը և դրա բաղադրիչների թունունակությունը
___________________________________________________________

(թափոնի կազմը ըստ բաղադրիչների (տոկոսներով)` ելնելով հավատարմագրված լաբորատորիայի կողմից

կատարված հետազոտությունների արդյունքներից)

_________________________________________________________

(տվյալներ թափոնի բաղադրիչների թունունակության մասին)


7. Թափոնի վնասազերծման կամ վերամշակման համար առաջարկվող եղանակը
_________________________________________________________
8. Թափոնի հրդեհապայթյունավտանգությունը
_________________________________________________________

(տվյալներ թափոնի այրելիության/դյուրավառության կամ ոչ դյուրավառության վերաբերյալ)

_________________________________________________________

9. Թափոնի կոռոզիոն  ակտիվությունը  _________________________________

__________________________________________________________

(տվյալներ թափոնի կոռոզիոն ակտիվության կամ դրա բացակայության վերաբերյալ)

10. Թափոնի ռեակցիայի մեջ մտնելու ունակությունը _________________________
__________________________________________________________
11. Անհրաժեշտ նախազգուշական միջոցները թափոնի գործածության ժամանակ
__________________________________________________________
__________________________________________________________

12. Թափոնի տեղափոխման սահմանափակումները ___________________________
__________________________________________________________

13. Լրացուցիչ տեղեկություններ
__________________________________________________________
__________________________________________________________

(տվյալներ տվյալ վտանգավոր թափոնի հետ կապված արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների

վերացման անհրաժեշտ միջոցառումների մասին)


14. Թափոն արտադրողի հայտարարությունը

Սույնով հայտարարում եմ, որ հետազոտությունների միջոցով պարզել եմ, որ տվյալ թափոնը պարունակում է միայն վերոհիշյալ թունավոր բաղադրիչները՝ նշված տոկոսներով, որի պատճառով այդ թափոնը իմ կողմից դասակարգվել է որպես վտանգավորության ___ դասի թափոն: Հայտարարում եմ, որ իմ կողմից տրամադրված տեղեկությունները հավաստի են և ճշգրիտ:

 Կազմակերպության ղեկավար

_____________________
ստորագրություն

__________________
անուն, ազգանուն


___  ____________  200  թ.


 

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.08.2016, N 190-Ն 25.08.2016, N 19-Ն
20.08.2015, N 243-Ն 25.09.2015, N 19-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան