ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
01.02.2000 թ. |
N 8/7 |
ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Համաձայն լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի`
հաստատել մարզական մի քանի անվանումների հայերեն համարժեքների ցանկը:
Լ. Գալստյան |
Հաստատված է |
ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿ
Գործածվում է | Հանձնարարվում է |
սինխրոն լող, համալող, գեղալող | գեղալող |
բոբսլեյ, ղեկասահնակ | ղեկասահնակ |
սլալոմ, ոլորավայրէջք | ոլորասահք |
ջրային սլալոմ, ջրային ոլորավայրէջք | թիաոլորասահք |
տրենաժոր, վարժոց, վարժասահք | մարզասահք |
ստարտ, մեկնարկ | մեկնարկ |
ստարտյոր, մեկնարկիչ | մեկնարկիչ |
վերջնագիծ, եզրագիծ | վերջնագիծ |
մեմորիալ, հուշամրցում | հուշամրցում |
կապա, ատամնակալ, ատամնապահ | ատամնակալ |
տրասա (սահնակային, դահուկային), սահուղի | սահուղի |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
15 մայիսի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 30400046