Գլխավոր տեղեկություն
Номер
N 1191-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.03.2006-11.09.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2006.03.01/6(215) Հոդ.76
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
14.12.2005
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
14.12.2005
Дата вступления в силу
11.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.05.2022

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006045

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 դեկտեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 1191-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՄԱՆՈՒԿՆԵՐԻ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱԳՈՒՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.III.4-7 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ երեխաների օրգանիզմի վրա վնասակար գործոնների ազդեցությունը կանխելու և համապատասխան սանիտարական կանոններ սահմանելու նպատակով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել «Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III.4-7 սանիտարական կանոնները /կցվում է/:

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին՝ սահմանել հսկողություն «Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III.4-7 սանիտարական կանոնների կատարման նկատմամբ:

Նախարար՝

Ն. Դավիդյան

 

Հաստատված է՝
ՀՀ առողջապահության նախարարի
2005 թ. դեկտեմբերի 14-ի
N 1191-Ն հրամանով


ՄԱՆՈՒԿՆԵՐԻ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱԳՈՒՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Ս Ա Ն Ի Տ Ա Ր Ա Կ Ա Ն   Ն Ո Ր Մ Ե Ր  ԵՎ  Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր - N 2.III.4-7

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն սանիտարական կանոնները սահմանում են հագուստին (այսուհետև՝ արտադրանք) և դրանց պատրաստման համար օգտագործվող գործվածքներին և նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջները:

1.2. Սանիտարական կանոնների պահանջները տարածվում են.

2. Հագուստի հիգիենիկ դասակարգումը

2.1. Արտադրանքի անվտանգության աստիճանը որոշվում է հիգիենիկ դասակարգմամբ, որտեղ հիմնական դասակարգող տարրերն են հանդիսանում մաշկի հետ հագուստի անմիջական շփման մակերեսը, հագուստ օգտագործողի տարիքը և հագուստի անընդհատ օգտագործման տևողությունը:

2.2. Ըստ հագուստի հետ մարմնի շփման մակերեսի և շփման աստիճանի, արտադրանքի համար սահմանվում է հետևյալ բալային համակարգը:

2.3. Ըստ երեխաների և մեծահասակների տարիքային ֆիզիոլոգիական առանձնահատկությունների բալային գնահատմամբ հագուստը բաժանվում է.

2.4. Ըստ հագուստի անընդհատ օգտագործման հաճախականությունից և տևողությունից, բալային գնահատմամբ արտադրանքը բաժանվում է.

2.5. Յուրաքանչյուր կոնկրետ արտադրատեսակի համար, ըստ բալային համակարգի, անհրաժեշտ է որոշել դասակարգող ցուցանիշը (ԴՑ), որը սահմանում է երեխաների և մեծահասակների առողջության վրա արտադրանքի հնարավոր վտանգի աստիճանը և որոշվում է հետևյալ բանաձևով.

 

 

ԴՑ =  

3
   ∑Բ
1

(∑Բmax  - ∑Բmin) + 1

 

,

 

որտեղ

∑Բ - դասակարգմանը համապատասխան՝ արտադրանքին տրված բալերի գումարը,

∑Բmax - դասակարգմանը համապատասխան՝ արտադրանքին տրված հնարավոր առավելագույն բալերի գումարը,

∑Բmin - դասակարգմանը համապատասխան՝ արտադրանքին տրված հնարավոր նվազագույն բալերի գումարը:

3. Երեխաների, դեռահասների, մեծահասակների հագուստին և մանկական տակդիրներին ներկայացվող հիգիենիկ պահանջները

3.1. Ընդհանուր պահանջներ

3.1.1. Ըստ սույն սանիտարական կանոնների 2.5 կետով հաշվարկված դասակարգող ցուցանիշի (ԴՑ) արժեքի՝ արտադրանքը բաժանվում է 4 դասի.

I դաս-դասակարգման ցուցանիշը՝ 0,38-0,55,

II դաս-դասակարգման ցուցանիշը՝ 0,56-0,70,

III դաս-դասակարգման ցուցանիշը՝ 0,71-0,92,

IV դաս-դասակարգման ցուցանիշը՝ 0,93-1,25:

Արտադրանքի բաժանումը ըստ դասերի և դրանց միջոցով հագուստի օգտագործման եղանակը կապված երեխաների և մեծահասակների տարիքից ներկայացված են աղյուսակ 1-ում:

ՀԱԳՈՒՍՏԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԸՍՏ ԴԱՍԵՐԻ

Աղյուսակ 1

 Օգտագործողի տարիքը

Հագուստի I շերտը

Հագուստի II շերտը

Հագուստի III շերտը

Ամենօրյա օգտագործման հագուստ

Հազվադեպ օգտագործման հագուստ

 Ամենօրյա օգտագործ-ման հագուստ

Հազվադեպ օգտագործ-ման հագուստ 

 Ամենօրյա օգտագործ-ման հագուստ

 Հազվադեպ օգտագործ-ման հագուստ

 Մաշկի հետ շփման մակե-րեսը 15%-ից ավելի

Մաշկի հետ շփման մակե-րեսը 15%-ից պակաս 

 Մաշկի հետ շփման մակե-րեսը 15%-ից ավելի

 Մաշկի հետ շփման մակե-րեսը 15%-ից պակաս

 Մաշկի հետ շփման մակերեսը 15%-ից պակաս

 Մաշկի հետ շփումը բացակայում է

 Նորածիններ

 I դաս

 I դաս

 I դաս

 I դաս

  I դաս

 II դաս 

 II դաս 

 III դաս

 Մինչև 3 տարեկան

 I դաս

 I դաս

 I դաս

 II դաս

 I դաս

 II դաս 

 II դաս 

 III դաս

 4-7 տարեկան

 I դաս

 II դաս

 II դաս 

 III դաս

 II դաս

 III դաս

 III դաս

 III դաս

 8-12 տարեկան

 II դաս 

 III դաս

 III դաս

 III դաս

 III դաս

 III դաս

 III դաս

 IV դաս

13-15 տարեկան

 III դաս

 III դաս

 III դաս

 IVդաս 

 III դաս

 IV դաս 

 IV դաս 

 IV դաս 

16 տարեկանից բարձր և մեծահասակներ

III դաս

 IVդաս 

 IVդաս 

 IVդաս 

  IV դաս 

  IV դաս 

  IV դաս 

  IV դաս 

3.1.2. Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստը, ինչպես նաև մանկական տակդիրները, կախված դասից զգայորոշման (օրգանոլեպտիկ), ֆիզիկոհիգիենիկ, սանիտարաքիմիական և թունաբանահիգիենիկ ցուցանիշներով պետք է համապատասխանեն սույն սանիտարական կանոններով սահմանված հիգիենիկ պահանջներին:

3.2. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ

Արտադրանքի զգայորոշման ցուցանիշները, կախված նրա դասից, պետք է համապատասխանեն աղյուսակ 2-ի պահանջներին:

 Աղյուսակ 2

Դասերը

Մոդելային ջրային միջավայրի հոտի ուժգնությունը, արտահայտված բալերով

Հոտի բնութագիրը

Հոտի արտահայտվելը

I - II

1 բալից ոչ ավելի (0-1)

Շատ թույլ

Հոտը սովորաբար չի զգացվում, փորձառու հետազոտողի կողմից չի հայտնաբերվում

III - IV

2 բալից ոչ ավելի (0-2)

Թույլ

Հոտը հայտնաբերվում է ոչ փորձառու հետազոտողի կողմից, եթե նրա ուշադրությունը հրավիրվի դրա վրա

 

3.3. Ֆիզիկոհիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջներ

Արտադրանքի ֆիզիկոհիգիենիկ ցուցանիշները, կախված նրա դասից, պետք է համապատասխանեն աղյուսակ 3-ի պահանջներին:

Աղյուսակ 3

Դասերը

Հիդրոսկոպիկականությունը,
%-ով, ոչ պակաս

Օդաթափանցելիություն,
դմ32/վրկ, ոչ պակաս

Էլեկտրականացումը,
կվ/մ, ոչ ավելի

 Գործվածքային (տրիկոտաժե) կտորներ 

Կտորներ 

 I

 14

 500

 150

 2

 II

 10

 430

 100

 3

 III

 4

 200

 70

 4,5

 IV

 չի որոշվում

 չի որոշվում

 7

   
   
3.4. Սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջներ

3.4.1. Արտադրանքի կտորների կազմի մեջ մտնող մանրաթելերից արտազատվող նյութերի սահմանային թույլատրելի խտությունները (ՍԹԽ) չպետք է գերազանցեն աղյուսակ 4-ում նշված քանակները:

 Աղյուսակ 4

Կտորների կազմի մեջ մտնող մանրաթելերը

Արտազատվող նյութերի անվանումը 

Ջրային միջավայր, մգ/լ,
ոչ ավելի

 Օդային միջավայր, մգ/մ 3 , ոչ ավելի

Բնական մանրաթել 

Գումարային ըստ թունաքիմիկատների
Պենտաքլորֆենոլ
«*» ֆորմալդեհիդ 

0,05
0,1

 -
0,003

Արհեստական մանրաթել (վիսկոզա, ացետատներ)

Ծծմբաածխածին

 1,0

 0,005

Քիմիական մանրաթել.
պոլիէթերային
(ՊԷ, լավսան)

Էթիլենգլիկոլ
Դիմեթիլտերեֆտալատ

1,0
1,5

 1,0
0,05

Պոլիամիդային մանրաթելեր
(ՊԱ, կապրոն, նեյլոն)

Կապրոլակտամ
Հեքսամեթիլենդիամին

 0,5
0,01

 0,06
0,001

Պոլիվինիլքլորիդային
(ՊՎՔ, քլորին)

Բենզոլ
Տոլուոլ
Դիոկտիլֆտալատ
Դիբուտիլֆտալատ

 0,01
0,5
2,0
0,2

 0,1
0,6
0,02
-

Պոլիվինիլսպիրտային
(ՊՎՍ, վինոլ)

Վինիլացետատ

 0,2

 0,15

Պոլիոլեֆինային
(պոլիպրոպիլենային, պոլիէթիլենային)

Ֆորմալդեհիդ
Ացետալդեհիդ

 0,1
0,2

 0,003
0,01

Պոլիուրետային
(սպանդեկս)

Էթիլենգլիկոլ
Ացետալդեհիդ

 1,0
0,2

 1,0
0,01

 Ներկանյութեր

 Բեզիդինի հիմքով

 չի թույլատրվում 

 չի թույլատրվում 

 Մկնդեղ (As)

 0,05

 0,003

 Կապար (Pb)

 0,03

 0,0003

 Կադմիում (Cd)

 0,001

 0,0003

 Քրոմ (Cr)

 0,1

 0,0015

 Կոբալտ (Co)

 0,1

 0,001

 Պղինձ (Cu)

 1,0

 0,001

 Նիկել (Ni)

 0,1

 0,001

 Սնդիկ (Hg)

 0,0005

 0,0003

 * Արտածծվածքներում ֆորմալդեհիդի պարունակությունը որոշվում է տարբեր հումքային կազմերի համար:

3.5. Թունաբանահիգիենիկ պահանջներ

Արտադրանքի թունաբանահիգիենիկ գնահատականը տրվում է քիմիական նյութերի միգրացիայի մակարդակը որոշող թունավորության ինդեքսով: Թունավորության ինդեքսը որոշվում է սահմանված կարգով (բջջային թեստ-օբյեկտի վրա in vitro /It/) և ստացված արդյունքը պետք է գտնվի 70-120 %-ի սահմանում:

3.6. Նորածինների, այդ թվում վաղածինների հագուստին ներկայացվող հատուկ հիգիենիկ պահանջներ

3.6.1. Նորածինների (կյանքի առաջին 28 օրը), այդ թվում վաղածինների համար հագուստը (արտադրանքը) պետք է պատրաստված լինի բնական գործվածքներից և կտորներից: Հագուստը կարելու համար քիմիական թելեր և մանրաթելեր  թույլատրվում է օգտագործել միայն, եթե դրանք չեն շփվելու երեխայի մաշկի հետ:

3.6.2. Հագուստի բոլոր կարերը, բացվածքների շրջակարերը պետք է կատարված լինեն միայն դիմային երեսի վրա:

3.6.3. Թույլատրվում է սինթետիկ նյութեր օգտագործել կարճատև (2 ժամից ոչ ավելի) օգտագործման հագուստի զարդարման համար (ժանյակներ, ասեղնագործվածքներ, կարեր, ապլիկացիաներ): Զարդարանքը չպետք է շփվի երեխայի մաշկի հետ:

3.6.4. Նորածինների և վաղածինների հագուստը իր ֆիզիկոհիգիենիկ, սանիտարաքիմիական և թունաբանահիգիենիկ ցուցանիշներով պետք է համապատասխանի սույն սանիտարական կանոնների 3.3, 3.4 և 3.5 կետերին:

3.6.5. Վաղածին երեխաների համար նախատեսված արտադրանքի կառուցվածքում անհրաժեշտ է նախատեսել.

Սողաշորերը թաթերի շրջանում պետք է ունենան 100 %-ոց բրդից լրացուցիչ ներքին շերտ (աստառ):

Չի թույլատրվում երեխայի գլխի մասից հագցվող հագուստի (արտադրանքի) պատրաստում:

3.6.6. Պատրաստի արտադրանքի պիտակի վրա պետք է նշել հետևյալ մակագրությունը. «Նախնական լվացումը պարտադիր է»:

3.7. Մանկական խանձարուրներին (подгузник) ներկայացվող հիգիենիկ պահանջները

Մանկական խանձարուրների զգայորոշման, սանիտարաքիմիական և թունաբանահիգիենիկ պահանջները պետք է համապատասխանեն սույն սանիտարական կանոնների 3.2, 3.4, 3.5 կետերի պահանջներին:

Հավելված 1