«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հունվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10106017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
17 հունվարի 2006 թ. |
N 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2003 թվականի նոյեմբերի 13-ի N 5-Ն հրամանով հաստատված «Ազգային անվտանգության մարմիններում հերթական (ամենամյա), ուսումնական, լրացուցիչ (կարճաժամկետ), հիվանդության պատճառով, կին զինծառայողներին՝ նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդների տրամադրման» կարգի 2.6 կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բառերով՝ «բացառությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմում գտնվող ստորաբաժանումների պետերի (հրամանատարների), որոնց հերթական (ամենամյա) արձակուրդ տրամադրում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը»:
2. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ամբողջ անձնակազմին:
Գեներալ-լեյտենանտ՝ |
Գ. Հակոբյան |