ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 դեկտեմբերի 2006 թվականի N 1503-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Վասքրիս» ՍՊԸ-ի լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 33 հոդվածի 4-րդ մասը.
Հրամայում եմ`
1. «Վասքրիս» ՍՊԸ-ի (2004 թվականի հոկտեմբերի 14-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ - XX - 000565 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը ք. Վանաձոր, Աղայան փող., շ. 75, բն. 36 հասցեն տեղափոխել ք. Վանաձոր, Աղայան փող., թիվ 71ա հասցե:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|