Գլխավոր տեղեկություն
Номер
N 1486-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (20.12.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.01.15/2(242)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
19.12.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
19.12.2006
Дата вступления в силу
20.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

19 դեկտեմբերի 2006 թվականի N 1486-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Ֆարմդոն» ՍՊԸ-ի դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 1-ին մասը, 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի 2006 թ. օգոստոսի 21-ի N 949-Ա հրամանը, հաշվի առնելով ՀՀ առողջապահության փոխնախարարի N 08 հանձնարարականի հիման վրա ստուգում իրականացնող հանձնաժողովի կողմից կազմած N 08 ստուգման ակտով արձանագրված օրենքի, այլ իրավական ակտերի, լիցենզավորման կարգով ամրագրված պարտադիր պայմանների և պահանջների հետևյալ խախտումների՝

ա) սպասասրահում բացակայում էին առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի փակցված ցուցակը,

բ) դեղատնային կրպակում բացակայում էր ազգային դեղամատյանը, հիմնական դեղերի ցանկը,

գ) դեղատնային կրպակում փաստացի սանհանգույցի մակերեսը կազմում է շուրջ 1.5 քմ,

դ) հայտին կից փաստաթղթերում որպես մասնագետ ներկայացված էր դեղագետ Գևորգ Անդրիասյանը, որը ներկա էր ստուգման պահին, սակայն փաստացի աշխատում էր նաև դեղագործ Ուդումյան Լիանան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «Ֆարմդոն» ՍՊԸ-ի (Վ. Վաղարշյան 17 շ., թիվ 13) 2006 թվականի հոկտեմբերի 19-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000924 լիցենզիայի գործողությունը՝ մասնագետ Ուդումյան Լիանայի մասով մինչև խախտումների պատճառների վերացումը:

2. «Ֆարմդոն» ՍՊԸ-ին նախազգուշացնել լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների խախտման համար, առաջարկել 15-օրյա ժամկետում վերացնել վերը նշված խախտումները և գրավոր տեղեկացնել լիցենզավորող մարմնին:

3. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

3.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան