Գլխավոր տեղեկություն
Номер
N 40
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.01.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի նախագահ
Дата принятия
18.01.2001
Дата вступления в силу
18.01.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

18 հունվարի 2001 թվականի

N 40

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ելնելով ՀՀ կենտրոնական բանկի որոշ ստորաբաժանումների աշխատանքների կոորդինացման անհրաժեշտությունից, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետը` հրամայում եմ.

1. Հաստատել ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ տարածքում գործող բանկերի միջև կնքված «Լոմբարդային վարկերի տրամադրման գլխավոր համաձայնագրի» կիրառման կարգի վերաբերյալ մեթոդական ցուցումները (կցվում է):

2. Հանձնարարել ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում սույն հրամանով հաստատված մեթոդական ցուցումները ներառել «ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունները» ձեռնարկի համապատասխան բաժնում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ

2001Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 40 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏԵՎ` ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ - բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված լոմբարդային վարկ ստանալու հայտը (բանկը լոմբարդային վարկ ստանալու հայտը Կենտրոնական բանկ է ներկայացնում մինչև ժամը 15:00-ն) Կենտրոնական բանկի կողմից բավարարվելու դեպքում հաշվապահական հաշվառման վարչությունը (այսուհետև` վարչություն) նույն օրը մինչև ժամը 16:00-ն`

1.1. գրավադրում է ի ապահովում ներկայացված արժեթղթերը կամ բանկային ավանդը,

1.2. բանկի թղթակցային հաշվին է հաշվեգրում լոմբարդային վարկի գումարը:

Եթե մինչև հայտի ստացման օրվա ժամը 16:00-ն վարչությունը լոմբարդային վարկի գումարը բանկի թղթակցային հաշվում չի մուտքագրում, ապա Կենտրոնական բանկը յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար վճարում է տուժանք` հայտում նշված գումարի մեկ տոկոսի չափով: Սույն պարբերության իմաստով` ժամկետանց օրացուցային օրը սկսվում է հայտի ստացման օրվա ժամը 16:00-ից:

2. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ - համաձայնագրով բանկի համար սահմանվել է պարտավորությունների կատարման (պարտավորությունների կատարում է համարվում լոմբարդային վարկի գումարի և հաշվարկված տոկոսների վճարումը Կենտրոնական բանկին) (վճարումների իրականացման) ավտոմատ ռեժիմ, այն է.

2.1. այն դեպքում, երբ մինչև գործարքի մարման օրը ժամը 12:00-ն բանկի թղթակցային հաշվում առկա է լինում լոմբարդային վարկի և հաշվարկված տոկոսների ամբողջական գումարը, վարչությունը, մինչև տվյալ օրվա ժամը 12:00-ն, բանկի թղթակցային հաշվից միակողմանիորեն (առանց լրացուցիչ կարգադրության կամ հանձնարարության) գանձում է լոմբարդային վարկի գումարը և հաշվարկված տոկոսները,

2.2. այն դեպքում, երբ մինչև գործարքի մարման օրվա ժամը 12:00-ն բանկի թղթակցային հաշվում առկա չի լինում լոմբարդային վարկի և հաշվարկված տոկոսների ամբողջական գումարը, վարչությունն առաջնորդվում է սույն մեթոդական ցուցումների 3-րդ կետով:

 

3. ԲԱՆԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ - համաձայնագրով սահմանվել է լոմբարդային վարկի գումարի կամ դրա տոկոսների չվճարման դեպքում բանկի պատասխանատվությունը:

Եթե մինչև գործարքի մարման օրվա ժամը 12:00-ն բանկի թղթակցային հաշվում առկա չեն լինում լոմբարդային վարկի մայր գումարն ու տոկոսները, ապա վարչությունը`

3.1. բանկի թղթակցային հաշվից գանձում է միայն տոկոսները (եթե թղթակցային հաշվում առկա գումարը բավականացնում է),

3.2. դադարեցնում է գործարքով նախատեսված տոկոսների հաշվեգրումը,

3.3. լոմբարդային վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկում է տոկոսներ` գործարքի մարման օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով, ինչպես նաև յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա տուժանք` հայտում նշված գումարի հինգ տոկոսի չափով: Սույն կետով նախատեսված տոկոսներն ու տույժերը անվիճելի կարգով բաժնի կողմից գանձվում են յուրաքանչյուր ժամկետանց օրվա ժամը 12:00-ից հետո:

4. Սույն մեթոդական ցուցումների 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում վարչությունը նույն օրվա ընթացքում բանկի կողմից պարտավորության չկատարման մասին զեկուցագրով տեղեկացնում է Կենտրոնական բանկի նախագահին և բանկային վերահսկողության դեպարտամենտին: