Գլխավոր տեղեկություն
Номер
N 1229-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (31.10.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.12.01/28(237)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
30.10.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
30.10.2006
Дата вступления в силу
31.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

30 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 1229-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ հրամայում եմ՝

1. Ուժը կորցրած ճանաչել «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին 2003 թվականի սեպտեմբերի 30-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000280 լիցենզիան։

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։

Նախարար՝ Ն. Դավիդյան